[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ Ա­ՌՈՂ­ՋԱ­ՊԱ­ՀՈՒ­ԹՅԱՆ ՆԱ­ԽԱ­ՐԱ­ՐԻՆ ԿԻՑ ԿՍ­ՏԵՂԾ­ՎԻ ՀԱ­ՍԱ­ՐԱ­ԿԱ­ԿԱՆ ԽՈՐ­ՀՈՒՐԴ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Մի­քա­յել Հայ­րի­յա­նի կող­մից ստո­րագր­վել է հրա­ման` հա­մա­ձայն ո­րի նա­խա­րա­րին կից կձևա­վոր­վի հա­սա­րա­կա­կան խոր­հուրդ: Նպա­տակն է՝ խոր­հր­դի կազ­մում ընդ­գր­կել հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, տար­բեր մաս­նա­գի­տա­կան միա­վո­րում­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, փոր­ձա­ռու և ա­ռա­ջա­տար մաս­նա­գետ­նե­րի, ո­րոնց հետ հա­մա­տեղ կմ­շակ­վեն ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան գոր­ծու­նեու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյու­նը բարձ­րաց­նե­լու և ո­լոր­տի առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րի լուծ­ման հա­մա­կար­գա­յին ու­ղի­նե­րը, զար­գաց­ման ռազ­մա­վա­րա­կան ուղ­ղու­թյուն­նե­րը՝ ցու­ցա­բե­րե­լով խոր­հր­դատ­վա­կան ա­ջակ­ցու­թյուն:

Նա­խա­րա­րը հաս­տա­տել է նաև խոր­հր­դի աշ­խա­տա­կար­գը: Այն նա­խա­գա­հե­լու է Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը։ Խոր­հր­դում ան­դա­մակ­ցու­թյու­նը կրե­լու է հա­սա­րա­կա­կան, իսկ գոր­ծու­նեու­թյու­նը՝ խոր­հր­դատ­վա­կան բնույթ:
Նշյալ կազ­մում ընդգրկվե­լու հա­մար սույն թվա­կա­նի փետր­վա­րի 1-ից մինչև 15-ը (նե­րա­ռյալ) հայ­տա­րար­ված է դի­մում­նե­րի ըն­դու­նե­լու­թյան ժամ­կետ: Կա­րող են դի­մել հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, մաս­նա­գի­տա­կան միա­վո­րում­նե­րը, ինչ­պես նաև ա­ռող­ջա­պա­հա­կան ո­լոր­տի այն ա­ռա­ջա­տար մաս­նա­գետ­նե­րը, ո­րոնց գոր­ծու­նեու­թյան բնույ­թը հա­մընկ­նում է ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան գոր­ծու­նեու­թյան հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րին: Դի­մո­ղը պետք է ու­նե­նա առն­վազն 2 տար­վա մաս­նա­գի­տա­կան փոր­ձա­ռու­թյուն և հիմ­նա­վո­րում այն մա­սին, որ իր ան­դա­մակ­ցու­թյու­նը կա­րող է նպաս­տել խոր­հր­դի առջև դր­ված խն­դիր­նե­րի և նպա­տակ­նե­րի ա­ռա­վել ար­դյու­նա­վետ ի­րա­կա­նաց­մա­նը:
Այս խոր­հր­դի կազ­մում չեն կա­րող ընդգրկվել այն ան­ձինք կամ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ով­քեր ֆի­նան­սա­վոր­վում են ԱՀ նա­խա­րա­րու­թյու­նից, ինչ­պես նաև ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գում կամ նա­խա­րա­րու­թյան են­թա­կա­յու­թյան կա­ռույց­նե­րում աշ­խա­տող և ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման գոր­ծըն­թա­ցին մաս­նակ­ցող են: Խոր­հր­դի ան­դամ­նե­րի նվա­զա­գույն թի­վը 15-ն է, ա­ռա­վե­լա­գույ­նը՝ 50: Ան­դա­մակ­ցե­լու նա­խա­պատ­վու­թյու­նը տր­վում է այն կազ­մա­կեր­պու­թյա­նը կամ միա­վոր­մա­նը( ան­ձին), ո­րի գոր­ծու­նեու­թյունն ա­ռա­վել սերտ է առ­նչ­վում նա­խա­րա­րու­թյան նպա­տակ­նե­րին:
Անհ­րա­ժեշտ դի­մում­նե­րը (կից փաս­տաթղ­թե­րով) թղ­թա­յին կամ է­լեկտ­րո­նա­յին տար­բե­րա­կով պետք է ներ­կա­յաց­նել ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյուն ( էլ. փոս­տի հաս­ցե՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ ):