[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԵՎՍ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

Հարցազրույց ԱՀ գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

- Տի­կին Սարգ­սյան, նախ շնոր­հա­վո­րում ենք Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նի տնօ­րե­նի պաշ­տոնն ստանձ­նե­լու կա­պակ­ցու­թյամբ: Կա­ռույցն իր աշ­խա­տա­կազ­մով Ձեզ հա­մար հա­րա­զատ մի­ջա­վայր է, քան­զի մինչ այդ զբա­ղեց­րել եք փոխտ­նօ­րե­նի պաշ­տո­նը և քա­ջա­տե­ղյակ եք նրա գոր­ծու­նեու­թյանն ու ձեռք­բե­րում­նե­րին: Ինչ­պի­սի՞ն էր ան­ցած տա­րին ԱՀ գի­տա­կան կենտ­րո­նի հա­մար, ձեռք­բե­րում­նե­րից ո՞րը կա­ռանձ­նաց­նեիք:

- Շնոր­հա­կա­լու­թյուն։ 2020 թվա­կա­նը ծանր տա­րի էր. մի կող­մից կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կը, մյուս կող­մից սեպ­տեմ­բե­րին Ադր­բե­ջա­նի կող­մից սան­ձա­զերծ­ված ար­ցա­խյան 2-րդ պա­տե­րազ­մը ծանր հետևանք­ներ ու­նե­ցան երկ­րի տն­տե­սու­թյան և բո­լոր ո­լորտ­նե­րի վրա։
Ան­ցած տա­րում ԱՀ գի­տա­կան կենտ­րո­նում աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել 22 գի­տա­կան ծրագ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում, ո­րից 13-ն ա­վարտ­վել են: Մաս­նա­վո­րա­պես հրա­տա­րակ­վել է 30 գի­տա­կան հոդ­ված, ո­րից 4-ը տպագր­վել է մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կա­վոր գի­տա­կան ամ­սագ­րե­րում, լույս են տե­սել նաև 2 գի­տա­մե­թո­դա­կան ձեռ­նարկ­ներ և 1 գիրք։ ՀՀ է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րու­թյան մտա­վոր սե­փա­կա­նու­թյան գոր­ծա­կա­լու­թյուն է ներ­կա­յաց­վել ՙԿաթ­նամ­թերք­նե­րի պատ­րաստ­ման հա­մար Enterococcus durans P-13 և Lactobacillus helveticus KG5 շտամ­նե­րի կոն­սոր­ցիում՚ գյու­տի ար­տո­նա­գիր և ՙՆա­րի­նե՚ բու­ժիչ նշա­նա­կու­թյան կաթ­նամ­թեր­քի ար­տադ­րան­քի ստաց­ման հա­մար 1 հա­վա­տար­մա­գիր: Կենտ­րո­նի աշ­խա­տա­կից­նե­րը մաս­նակ­ցել և զե­կույց­նե­րով հան­դես են ե­կել 3 մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղով­նե­րում, կազ­մա­կերպ­վել են գի­տակր­թա­կան սե­մի­նար­ներ? օգ­տա­գոր­ծե­լով օն­լայն հար­թակ­ներ, ո­րոն­ցում ներգ­րավ­վա­ծեն ե­ղել նաև ՀՀ Գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յին կից ինս­տի­տուտ­նե­րի վաս­տա­կա­շատ գիտ­նա­կան­ներ: Գի­տա­կան թե­մա­նե­րի ի­րա­կա­նաց­ման ըն­թաց­քի և ար­դյունք­նե­րի վե­րա­բե­րյալ Կենտ­րո­նի գիտ­խոր­հր­դի նիս­տե­րում պար­բե­րա­բար կազ­մա­կերպ­վել են քն­նար­կում­ներ: Կա­ռույ­ցի ա­ռա­ջա­տար գի­տաշ­խա­տող­նե­րը մաս­նակ­ցել են նաև Հայ օգ­նու­թյան ֆոն­դի կող­մից հայ­տա­րար­ված ANSEF գի­տա­կան ծրագ­րե­րի մր­ցույ­թին, ո­րի ար­դյունք­նե­րով ներ­կա­յաց­ված ե­րեք ծրագ­րե­րից եր­կուսն ար­ժա­նա­ցել են դրա­մաշ­նոր­հի, ևս մեկ ծրագ­րի ար­դյունք­ներ հայտ­նի կդառ­նան ըն­թա­ցիկ տա­րում: Միա­ժա­մա­նակ գի­տա­կան ծրագ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում հարս­տաց­վել է Կենտ­րո­նի լա­բո­րա­տո­րիա­նե­րի նյու­թա­տեխ­նի­կա­կան բա­զան:

-Պա­տե­րազ­մի հետևանք­նե­րը զգաց­վում են բո­լոր ո­լորտ­նե­րում, այ­նուա­մե­նայ­նիվ չենք կա­րող չխո­սել ըն­թա­ցիկ տար­վա ա­նե­լիք­նե­րի մա­սին: Ընդ­հա­նուր առ­մամբ՝ ինչ­քա՞ն գու­մար է նա­խա­տես­վում ԱՀ պետ­բյու­ջեով? 2021-ի հա­մար:
- ԱՀ պետ­բյու­ջե­յով ըն­թա­ցիկ տար­վա հա­մար հատ­կաց­վել է 38,025 մլն ՀՀ դրամ՝ Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նում ի­րա­կա­նաց­վող գի­տա­կան ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար: Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նը (ԱԳԿ) հան­րա­պե­տու­թյու­նում գի­տա­հե­տա­զո­տա­կան գոր­ծու­նեու­թյուն կազ­մա­կեր­պող և ի­րա­կա­նաց­նող մար­մին է, ո­րը կոչ­ված է ա­ջակ­ցել տա­րած­քա­յին նշա­նա­կու­թյան գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, ռազ­մա­վա­րա­կան գի­տա­կան ծրագ­րե­րի և գի­տաար­տադ­րա­կան աշ­խա­տանք­նե­րի մշակ­մա­նը և հնա­րա­վո­րինս նպաս­տել բարձր ո­րա­կա­վոր­մամբ գի­տա­կան կադ­րե­րի պատ­րաստ­մանն ու տա­ղան­դա­վոր ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան ա­ճին։ Այս ա­ռու­մով ըն­թա­ցիկ տա­րում ևս մեր ա­նե­լիք­նե­րը շատ են։ Մեր ցան­կու­թյունն է, որ­պես­զի Կենտ­րո­նում հե­տա­զոտ­վող բո­լոր թե­մա­նե­րը կի­րա­ռա­կան բնույթ կրեն և ան­պայ­ման տպագր­վեն բարձր վար­կա­նիշ ու­նե­ցող գի­տա­կան ամ­սագ­րե­րում։
- Առ այ­սօր գի­տա­կան թե­մա­նե­րի մի մա­սի ֆի­նան­սա­վո­րումն ի­րա­կա­նաց­նում էր ՀՀ Գի­տու­թյան պե­տա­կան կո­մի­տեն: Կա՞ն թե­մա­ներ, ո­րոնք դեռ ա­վարտ­ված չեն, ինչ­պե՞ս է լի­նե­լու ա­ռա­ջի­կա­յում...
- 2011 թվա­կա­նից առ այ­սօր ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան և ՀՀ Գի­տու­թյան պե­տա­կան կո­մի­տեի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում վեր­ջի­նիս ֆի­նան­սա­վոր­մամբ ի­րա­կա­նաց­վել է 22 գի­տա­կան ծրա­գիր: ՀՀ Գի­տու­թյան պե­տա­կան կո­մի­տեի մինչև 2021 թվա­կա­նի փետր­վա­րի 1-ը հայ­տա­րար­ված մր­ցույ­թի ամ­փոփ­ված ար­դյունք­նե­րով ակն­կա­լում ենք ստա­նալ 18,0 մլն ՀՀ դրամ? ԳԱԱ գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի հետ հա­մա­տեղ ի­րա­կա­նաց­վե­լիք գի­տա­կան թե­մա­նե­րով նա­խա­տես­ված գի­տա­հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­նե­րի հա­մար:
Հա­վե­լեմ, որ բո­լոր թե­մա­ներն ի­րենց կա­տար­մամբ ուղղ­ված են երկ­րի սո­ցիալ-տն­տե­սա­կան և հոգևոր զար­գաց­մա­նը նպաս­տե­լուն։ Մեր եր­կի­րը, մեր հա­սա­րա­կու­թյու­նը սպա­սում է նման գոր­ծե­րի, և մենք պար­տա­վոր ենք դա ա­նել՝ ան­կախ այն բա­նից՝ հե­տա­զոտ­վող թե­մա­նե­րը կի­րա­ռա­կան նշա­նա­կու­թյա՞ն, թե՞ հիմ­նա­րար գի­տու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ են՚,- ա­սաց Ա­նյու­տա Սարգ­սյա­նը։