[ARM]     [RUS]     [ENG]

ԲԺԻՇԿՆԵՐ ՙԱՐՏԱԴՐՈՂ՚ ԳՅՈՒՂԸ

Սվետլանա
ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ստե­փա­նա­կեր­տի Հովհ. Թու­մա­նյա­նի ան­վան հ. 9 դպ­րո­ցում փետր­վա­րի 6-ին անց­կաց­վեց բնա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րից վեր­ջին` կեն­սա­բա­նու­թյան հան­րա­պե­տա­կան օ­լիմ­պիա­դան:

Մաս­նակ­ցում էր 9-12-րդ դա­սա­րան­նե­րի 15 ա­շա­կերտ։ Օ­լիմ­պիա­դան վե­րահս­կող ԱՀ ԿԳՄՍ ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­նա­հիտ Մկրտ­չյա­նի բնո­րոշ­մամբ` մաս­նա­կից­նե­րը ա­պա­գա բժիշկ­ներ են, քա­նի որ այդ ա­շա­կերտ­նե­րի գե­րակ­շիռ մա­սը հե­տա­գա­յում դի­մե­լու է բժշ­կա­կան հա­մալ­սա­րան: Մաս­նա­կից­նե­րի ցանկն այս­պի­սի վի­ճա­կագ­րու­թյուն է ներ­կա­յաց­նում. եր­կու հո­գի Ստե­փա­նա­կեր­տից են (հ. 8 և ֆիզ­մաթ դպ­րոց­ներ), 4-ը` Մար­տու­նու շր­ջա­նից ( Մար­տու­նու հ. 1, Հեր­հե­րի, Ճար­տա­րի, Սո­սի դպ­րոց­ներ), եր­կու հո­գի` Աս­կե­րա­նի շր­ջա­նից ( Աս­կե­րա­նի և Նո­րա­գյու­ղի դպ­րոց­ներ), 7-ը` Մար­տա­կեր­տի շր­ջա­նից, ո­րից մե­կը` Հա­թեր­քից, վե­ցը` Վա­ղու­հա­սից:

Ինչ­պես տես­նում ենք, մաս­նա­կից­նե­րի կե­սից մի քիչ պա­կաս բա­ժին է ընկ­նում Վա­ղու­հաս գյու­ղին: Նրանց հա­մար, ով­քեր քիչ թե շատ ծա­նոթ են գյու­ղա­կան այս դպ­րո­ցին, զար­մա­նա­լի չէ նման ա­ռա­վե­լու­թյու­նը: Ան­գամ Երևա­նի Մ. Հե­րա­ցու ան­վան բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նում, երբ ծա­նո­թա­նում են ու­սա­նող­նե­րի ցու­ցա­կին, ըն­թեր­ցե­լով նրանց ան­վան դի­մաց գր­ված ՙՎա­ղու­հաս՚ տե­ղան­վա­նը, ա­սում են. ՙՍա այն բժիշկ­ներ ՙար­տադ­րող՚ գյո՞ւղն է՚: Տո­ղե­րիս հե­ղի­նա­կը տա­րի­ներ ա­ռաջ է բա­ցա­հայ­տել այդ ՙար­տադ­րան­քի՚ հե­ղի­նա­կին` քի­միա-կեն­սա­բա­նու­թյան ե­րի­տա­սարդ ու­սուց­չու­հի Լի­լիթ Ա­զի­զյա­նին, և ա­կա­նա­տես ե­ղել, թե որ­քան են սի­րում նրան ա­շա­կերտ­նե­րը: Հայտ­նի ճշ­մար­տու­թյուն է, որ ա­ռար­կա­յի նկատ­մամբ ա­շա­կեր­տի սե­րը ու­ղիղ հա­մե­մա­տա­կան է ու­սուց­չի նկատ­մամբ ու­նե­ցած սի­րուն: Նա այն­պես է իր ա­ռար­կա­նե­րի նկատ­մամբ հե­տաք­րք­րու­թյուն ա­ռա­ջաց­նում սա­նե­րի մեջ, որ նրանց հա­մար ա­մե­նա­լավ պա­հե­րը սի­րե­լի ու­սուց­չու­հու հետ անց­կաց­նելն է` լի­նի դա­սապ­րո­ցե­սին, թե դա­սե­րից դուրս` տնից դպ­րոց և դպ­րո­ցից տուն ոչ այն­քան կարճ ճա­նա­պար­հը նրան խմ­բո­վի ու­ղեկ­ցե­լիս, դա­սա­մի­ջոց­նե­րին կամ այ­լուր:
Օ­լիմ­պիա­դա­յի օր­վա ա­ռա­վո­տյան այս հե­տաքր­քիր ՙշքախմ­բին՚ պա­տա­հա­կան հան­դի­պե­ցի Ստե­փա­նա­կեր­տի ավ­տո­կա­յա­նում. նոր էին գյու­ղից ժա­մա­նել: Ե­րե­խա­նե­րի բարձր տրա­մադ­րու­թյու­նը հու­շում էր, որ ե­կել են հաղ­թե­լու վճ­ռա­կա­նու­թյամբ: Լրագ­րո­ղիս հա­մար նման ա­ռի­թը կորց­նե­լը սխալ կլի­ներ և հե­րո­սու­հուս կր­կին տե­սակ­ցե­լու նպա­տա­կով մի քա­նի ժամ անց հ. 9 դպ­րո­ցում էի: Կողմ­նա­կի ան­ձանց մուտ­քը եր­րորդ հար­կի այն մա­սը, որ­տեղ ըն­թա­նում էր օ­լիմ­պիա­դան, ար­գել­ված էր: Նշենք, որ նույն այդ ժա­մա­նակ Երևա­նում ու Հա­յաս­տա­նի մար­զե­րում նույն­պես ըն­թա­նում էր օ­լիմ­պիա­դան, և թես­տե­րը ստաց­վել էին այն սկս­վե­լուց փոքր-ինչ ա­ռաջ: Ա­շա­կերտ­նե­րին ու­ղեկ­ցող ու­սու­ցիչ­նե­րը սպա­սում էին ա­ռա­ջին հար­կում կամ բա­կում: Այն­պես որ, օ­լիմ­պիա­դա­յին հատ­կաց­ված ե­րեք ժա­մը լիու­լի բա­վա­րար էր ա­մեն ին­չի մա­սին զրու­ցե­լու:
Լի­լիթ Ա­զի­զյա­նը, ո­րը հի­մա նաև որ­պես ուս­մաս­վար է աշ­խա­տում, պատ­մեց, որ ի­րենց դպ­րո­ցը նո­յեմ­բե­րի 30-ից բնա­կա­նոն ռիթ­մով աշ­խա­տում է: Հա­մայն­քը, կա­րե­լի է ա­սել, չի տու­ժել պա­տե­րազ­մի ըն­թաց­քում: Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մում այս գյու­ղե­րը հիմ­նա­հա­տակ ա­վեր­վել էին, մեծ թվով զո­հեր տվել, բնա­կիչ­ներն ա­մեն ինչ սկ­սել էին զրո­յից: Կարճ ժա­մա­նա­կում գյու­ղը վե­րա­կան­գն­վել էր, ա­ճել և նույ­նիսկ ա­ռաջ ան­ցել նա­խա­պա­տե­րազ­մյան մա­կար­դա­կից: Այս պա­տե­րազ­մի ըն­թաց­քում միայն եր­կու բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք չի վե­րա­դար­ձել Հա­յաս­տա­նից: Տե­ղա­հան­ված յոթ ա­շա­կերտ ու­նեն` Չա­րեք­տար և Մա­տա­ղիս գյու­ղե­րից: Դպ­րո­ցում հի­մա սո­վո­րում է 178 ա­շա­կերտ, 4-ով ա­վե­լի, քան մինչև պա­տե­րազմն էր: Բա­ցա­կա­յող ու­սու­ցիչ չու­նեն: Լի­լի­թը պատ­մեց, որ ներ­կա­յում գյու­ղում բնա­կա­րա­նա­շի­նա­կան մեծ գոր­ծըն­թաց է սկս­ված, ինչ­քան ա­զատ բնակ­ֆոնդ կա, նվա­զա­գույն պայ­ման­ներն ա­պա­հո­վում են, որ տե­ղա­հան­ված բնա­կիչ­նե­րին տրա­մադ­րեն: Խոս­քը միայն 7 ա­շա­կերտ­նե­րի ըն­տա­նիք­նե­րի մա­սին չէ, գյու­ղը պատ­րաստ­վում է տե­ղա­հան­ված նոր ըն­տա­նիք­նե­րի ըն­դու­նել: Լի­լի­թը ու­րա­խու­թյամբ փաս­տեց, որ գյու­ղում ա­մե­նա­ցա­վոտ` ջրի հար­ցը կար­գա­վոր­ված է: Բնա­կիչ­նե­րը մինչ այդ ձեռ­քով էին ջուր բե­րում աղ­բյուր­նե­րից, տնա­մեր­ձե­րը անձրևի հույ­սին էին: Պա­տե­րազ­մից մեկ օր ա­ռաջ էր ար­տե­զյան ջր­հո­րը գոր­ծարկ­վել, բայց չհասց­րին օգ­տա­գոր­ծել: Ար­դեն մեկ շա­բաթ է, որ գոր­ծարկ­վել է: Է­լեկտ­րա­կան հո­սանքն էլ ար­դեն նոր­մալ է, միայն ին­տեր­նետն է, որ շատ թույլ է աշ­խա­տում:

Գյու­ղի մա­սին խո­սե­լու շատ նյութ կար, բայց կոնկ­րե­տա­ցանք դպ­րո­ցի վրա: ՙԱյս տա­րի մենք մի լավ ձեռք­բե­րում ու­նե­ցանք, ֆի­զի­կա­յի նոր ու­սու­ցիչ ու­նենք` Լու­սիկ Միր­զո­յա­նը, ո­րը ԱրՊՀ տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի բա­ժինն է գե­րա­զան­ցու­թյամբ ա­վար­տել: Ստե­փա­նա­կեր­տում ՙԱր­մաթ՚ ին­ժե­նե­րա­կան լա­բո­րա­տո­րիա­յում էր աշ­խա­տում, հե­տո հարս ե­կավ մեր գյուղ: Շատ գոհ ենք, խոս­տում­նա­լից մաս­նա­գետ է՚,-ու­րա­խու­թյամբ նշեց Լի­լի­թը, ո­րը նաև որ­պես կր­թօ­ջա­խի ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցի պա­տաս­խա­նա­տու, մտա­հոգ­ված է դպ­րո­ցի ա­ռա­ջըն­թա­ցով, իսկ ա­մու­սինն էլ` Հով­հան­նես Պետ­րո­սյա­նը, որ հա­մայն­քի ղե­կա­վարն է, գյու­ղի ամ­բող­ջա­կան հոգ­սե­րով է ապ­րում: Նա ու­րա­խու­թյամբ տե­ղե­կաց­րեց, որ փետր­վա­րի 10-ին գյու­ղում Հայ կր­թա­կան հիմ­նադ­րա­մի ա­ջակ­ցու­թյամբ ՙԱր­մաթ՚ լա­բո­րա­տո­րիա կբաց­վի:

Վա­ղու­հա­սում լա­վա­գույն ա­վան­դույթ­նե­րը շա­րու­նակ­վում են: Ար­ցա­խի ա­մե­նաա­րագ ա­ճող բնա­կա­վայրն է: Քա­ղա­քից այս­տեղ հարս են գա­լիս, ինչ­պես 14 տա­րի ա­ռաջ ե­կել էր Լի­լի­թը: Եվ մի շատ կարևոր, մեր ժա­մա­նակ­նե­րում ան­հա­վա­տա­լի երևույթ. այս­տե­ղի ա­շա­կերտ­նե­րը կրկ­նու­սույց­նե­րի մոտ չեն պա­րա­պում, քա­նի որ դրա կա­րի­քը չու­նեն: Եվ ոչ միայն Լի­լիթ Ա­զի­զյա­նի ա­ռար­կա­նե­րից, ո­րոն­ցից մեծ հա­ջո­ղու­թյուն­ներ ու­նեն, այլ առ­հա­սա­րակ բո­լոր ա­ռար­կա­նե­րից: Կեն­սա­բա­նու­թյան օ­լիմ­պիա­դա­յին մաս­նակ­ցող Լի­լի­թի ա­շա­կերտ­նե­րը նաև մյուս ա­ռար­կա­նե­րից են մաս­նակ­ցել: Վար­դու­հին, օ­րի­նակ, աշ­խար­հագ­րու­թյու­նից ա­մե­նից բարձր` 19,25 միա­վորն է գրան­ցել: Այս տա­րի հու­մա­նի­տար ա­ռար­կա­նե­րից օ­լիմ­պիա­դա չի անց­կաց­վում: Նա­խորդ տա­րի­նե­րին կա­յին, և նրա սա­նե­րը դրանց էլ էին մաս­նակ­ցում ու մր­ցա­նա­կա­յին տե­ղեր գրա­վում: Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, երբ Երևա­նում էին, 8-րդ դա­սա­րան­ցի իր տղան սո­վո­րել է ՙԱյբ՚-ում: Պատ­մել է, որ ոչ մի տար­բե­րու­թյուն չի տե­սել է­լի­տար այդ դպ­րո­ցի և ի­րենց դպ­րո­ցի միջև բնա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի գծով: Ա­ռա­վե­լու­թյուն տե­սել է միայն լե­զու­նե­րի ա­ռու­մով:

Դպ­րո­ցում ա­մուր հիմ­քե­րի վրա է կար­գա­պա­հու­թյու­նը: Տնօ­րեն Ար­մեն Գրի­գո­րյա­նը հմուտ կազ­մա­կեր­պիչ է, իր գոր­ծին գի­տակ:
Կր­կին դառ­նանք բժիշկ­նե­րի թե­մա­յին: Այս տա­րի Վա­ղու­հա­սը Երևա­նի բժշ­կա­կա­նի հա­մար եր­կու թեկ­նա­ծու ու­նի: Թե վեր­ջին տաս­նա­մյա­կում բժշ­կա­կա­նի ինչ­քան շր­ջա­նա­վարտ­ներ և ու­սա­նող­ներ ու­նեն, Լի­լիթն ար­դեն հա­շի­վը կորց­րել է: Սա­նե­րի նկատ­մամբ նրա հպար­տու­թյունն ա­վե­լա­ցել է նաև այս պատ­րե­րազ­մում նրանց ցու­ցա­բե­րած վար­քագ­ծի հա­մար: Ան­գամ աղ­ջիկ­նե­րը կա­մա­վո­րագր­վել էին և ե­կել Ար­ցախ` վի­րա­վոր­ներ տե­ղա­փո­խե­լու, մաս­նակ­ցել են գի­շե­րա­յին հեր­թա­փո­խե­րին: Ու թվար­կում է. ՙԵր­կու ու­սա­նող 2-րդ կուր­սից, մե­կը` 4-րդ, մե­կը` 6-րդ: Իմ ա­ռա­ջին բժիշկ սա­նը, ո­րը հի­մա դի­մած­նո­տա­յին բաժ­նի վա­րիչ է Հա­յաս­տա­նում, որ­պես կա­մա­վոր պա­տե­րազ­մի ժա­մա­նակ աշ­խա­տել է Մար­տու­նիում, պարգևատր­վել է ՙԱ­րիու­թյան հա­մար՚ մե­դա­լով՚: 2-րդ կուր­սե­ցի Մա­րատ Հայ­րա­պե­տյա­նի պարգևատր­ման հրա­մանն է ցույց տա­լիս ձեռ­քի հե­ռա­խո­սից. ՙՍեպ­տեմ­բե­րի 27-ից մինչև նո­յեմ­բե­րի 9-ը տևած ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում ան­ձն­վեր աշ­խա­տան­քի, խի­զա­խու­թյան, հայ­րե­նի­քին նվի­րու­մի և անմ­նա­ցորդ ծա­ռա­յու­թյան հա­մար՚: Մա­րատն ու մյուս ու­սա­նող-սա­նե­րը նաև մաս­նակ­ցում են կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում և նույն­պես պարգևատր­վել են ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից:
Դպ­րո­ցը հա­ջո­ղու­թյուն­ներ ու­նի շատ աս­պա­րեզ­նե­րում: Մինչև օ­լիմ­պիա­դա­յի ա­վար­տը խո­սում էինք այդ մա­սին: Իսկ երբ ա­շա­կերտ­նե­րը հեր­թով դուրս ե­կան, ու­սուց­չու­հին աչ­քի անց­կաց­րեց թես­տե­րի նրանց պա­տաս­խան­նե­րը. գոհ էր, ար­դյունք­նե­րը բարձր են լի­նե­լու:
Նրանց լու­սան­կա­րե­ցի դպ­րո­ցի բա­կում, ա­պա ափ­սո­սան­քով հրա­ժեշտ տվե­ցի գի­տե­լի­քի ու­ժով ոգևոր­ված այս խմ­բին, որն ավ­տո­կա­յան գնա­լուց ա­ռաջ իր ճա­նա­պար­հը շա­րու­նա­կեց դե­պի Աստ­վա­ծա­մոր ՍԲ հո­վա­նու ե­կե­ղե­ցի: