[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐ­ԲԵՄ­ՆԻ Ա­ՆԱ­ՌԻԿ ԳՅՈՒՂ, ԱՅ­ՍՕՐ՝ ՍԱՀ­ՄԱ­ՆԱ­ՊԱՀ

Ա­նուշ ԱՍ­ՐԻ­ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

 2020թ. սեպ­տեմ­բե­րի 27-ը մեր ի­րա­կա­նու­թյու­նը բա­ժա­նեց եր­կու մա­սի՝ պա­տե­րազ­մից ա­ռաջ և հե­տո։ Պարզ­վեց, որ պա­տե­րազ­մից ա­ռաջ լավ էինք ապ­րում` չնա­յած այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը նա­խորդ պա­տե­րազ­մի հե­տոն էր, բայց ա­րի ու տես, որ 21-րդ դա­րի պա­տե­րազ­մը սո­վո­րա­կան պա­տե­րազմ չէ, այլ՝ ար­հա­վիրք։

Հա­յոց լեզ­վի`այդ­քան հա­րուստ գան­ձա­րա­նից այ­սօր դժ­վա­րու­թյամբ ենք բա­ռեր ընտ­րում ու մտ­քեր շա­րադ­րում… Հա­ճախ մեր միտքն ըմ­բոս­տա­նում է մեր սր­տին, իսկ բա­ռերն ի­րենց տե­ղը զի­ջում են բազ­մա­կե­տե­րին, քան­զի բզկտ­ված է մեր հայ­րե­նի­քը, բա­ցա­կա են մեր տղա­նե­րը, տե­ղա­հան­ված են մեր հայ­րե­նա­կից­նե­րը, ե­րազ են դար­ձել հայ­րե­նի օ­ջախ­նե­րը, հու­սալք­ված է հա­սա­րա­կու­թյու­նը։
Նախ­քան պա­տե­րազ­մը, այ­ցե­լե­լով մեր գյու­ղե­րը, ոգևոր­վում էինք յու­րա­քան­չյուր ձեռք­բե­րու­մով, ա­մեն նո­րա­կա­ռույց տուն ա­պա­գա­յի նկատ­մամբ մեծ հույս էր պա­րու­նա­կում։ Այ­սօր այդ ծաղ­կուն գյու­ղե­րը կա՜մ մեր վե­րահս­կո­ղու­թյու­նից դուրս են, կա՜մ դար­ձել են սահ­մա­նա­մերձ։

Թա­ղա­վար­դում ըն­թա­ցող թեժ մար­տե­րի մա­սին պա­տե­րազ­մի ըն­թաց­քում բազ­միցս է խոս­վել։ Ա­վե­լի քան 1300 բնա­կիչ, 7կմ եր­կա­րու­թյուն ու­նե­ցող գյու­ղի կեսն այ­սօր գտն­վում է թշ­նա­մու հս­կո­ղու­թյան տակ, իսկ ներքևի հատ­վա­ծը, որն ա­վե­լի շատ հայտ­նի է Կա­լեր ան­վամբ, ե­րեք կող­մից շր­ջա­պատ­ված է հա­կա­ռա­կոր­դի դիր­քե­րով։ Շա­տե­րը կա­սեն, թե՝ հի­մա բո­լոր գյու­ղերն են այդ­պի­սին, բայց ինչ­պես Թա­ղա­վարդ Կա­լե­րի հիմ­նա­կան դպ­րո­ցի տնօ­րեն Մար­գա­րի­տա Սա­հա­կյանն է ա­սում՝ գյու­ղը թե­րակղ­զու է նման. աջ ես նա­յում սահ­ման է, ձախ՝ սահ­ման, վերև՝ սահ­ման։
Թշ­նա­մու դեմ ճա­կատ-ճա­կատ կռ­ված, մահ­վան աչ­քե­րի մեջ ու­ղիղ նա­յած տղա­նե­րը մեր հար­ցե­րին չեն պա­տաս­խա­նում՝ շր­ջան­ցում են, ե­ղած տե­ղե­կու­թյուն­ներն էլ կոր­զում ենք նրանց խո­սակ­ցու­թյուն­նե­րին ա­կան­ջա­լուր լի­նե­լով։ Ան­գամ հա­րա­զատ եղ­բայր­նե­րիս հետ զրու­ցե­լիս բա­ռե­րը զգու­շու­թյամբ եմ ընտ­րում։ Պա­տե­րազ­մի օ­րե­րից ընդ­հան­րա­պես չեմ հարց­նում. գի­տեմ, հաս­տատ չեն խո­սե­լու, քան­զի պա­տե­րազ­մում տե­սած ար­հա­վիրք­նե­րը, ծանր հո­գե­բա­նա­կան ապ­րում­նե­րը, ստա­ցած վեր­քե­րը շատ թարմ են և մրմ­ռում են յու­րա­քան­չյուր շփու­մից։
Պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով հա­կա­ռա­կոր­դի վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո է մնա­ցել գյու­ղի 140 տուն, 520 բնա­կիչ մնա­ցել է ա­նօթևան։ Միջ­նա­կարգ դպ­րո­ցը, մե­կա­կան ա­կումբ և բուժ­կետ, թան­գա­րա­նը, գե­րեզ­մա­նո­ցը, ե­կե­ղե­ցի­նե­րը նույն­պես հա­կա­ռա­կոր­դի կող­մում են։ Ա­նօթևան, տար­բեր տե­ղեր ա­պաս­տա­նած թա­ղա­վարդ­ցի­ներն այ­սօր կանգ­նած են բազ­մա­թիվ խն­դիր­նե­րի ա­ռաջ՝ սկ­սած նյու­թա­կա­նից մինչև ծանր ապ­րում­ներ։
2020թ. գար­նա­նը հոդ­ված էի պատ­րաս­տել գյու­ղի մա­սին ու մեծ ոգևո­րու­թյամբ նշել էի, որ ա­պա­գան այս­տեղ հու­սա­լի է՝ 10-ից ա­վե­լի ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք նոր բնա­կա­րան էր կա­ռու­ցում, բայց… Չորս ե­րե­խա­նե­րի հայր Ի­վանն այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ բնա­կա­րա­նա­մուտ տո­նել (տու­նը գտն­վում է հա­կա­ռա­կոր­դի վե­րահս­կո­ղու­թյան տակ), Ար­սե­նը չկա­րո­ղա­ցավ ա­վար­տել տան շի­նա­րա­րու­թյու­նը (զոհ­վեց հա­նուն հայ­րե­նի­քի), Անդ­րե­յը և մնա­ցած ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րը եր­կընտ­րան­քի ա­ռաջ են կանգ­նած։
Ու թեև բնա­կիչ­ներն օ­րե­ցօր վե­րա­դառ­նում են հայ­րե­նի օ­ջախ­ներ, այ­նուա­մե­նայ­նիվ, առ­կա են շատ կեն­սա­կան նշա­նա­կու­թյան խն­դիր­ներ, ո­րոնց մա­սին բնա­կիչ­նե­րը հո­գոց հա­նե­լով են խո­սում։ Ո՞վ կպատ­կե­րաց­ներ, որ նա­խորդ պա­տե­րազմ­նե­րի ժա­մա­նակ ա­նա­ռիկ հա­մար­վող այս գյու­ղը կվե­րած­վեր ռազ­մա­դաշ­տի, այ­սօր կլի­նի կի­սատ, վի­րա­վոր ու սահ­մա­նա­պահ։
Հույ­սը վաղ­վա օ­րից կտ­րած թա­ղա­վարդ­ցի­ներն ու­նեն նաև խմե­լու ջրի խն­դիր. աղ­բյուր­նե­րի ա­կունք­նե­րը և ար­տե­զյան ջր­հո­րը գտն­վում են հա­կա­ռա­կոր­դի հս­կո­ղու­թյանն ան­ցած տա­րածք­նե­րում։ Չկա ա­րո­տա­վայր, դաշտ, այ­գի… Իսկ ինչ­պե՞ս ապ­րի ու ա­րա­րի գյու­ղա­ցին ա­ռանց հո­ղա­գոր­ծու­թյան ու ա­նաս­նա­պա­հու­թյան։ Թե որ­քա­նով է ա­պա­հով­ված բնակ­չու­թյան անվ­տան­գու­թյու­նը՝ որևէ մե­կը չի կա­րող հս­տակ պա­տաս­խա­նել։ Հենց այդ է պատ­ճա­ռը, որ մինչև հի­մա ե­րե­խա­նե­րը դպ­րոց չեն հա­ճա­խում. ՙՆախ­քան պա­տե­րազմն ու­նեինք 52 ա­շա­կերտ, պա­հի դրու­թյամբ ծնող­նե­րը վա­խե­նում են ե­րե­խա­նե­րին դպ­րոց ու­ղար­կել՝ հա­ճա­խում են այլ բնա­կա­վայ­րե­րի դպ­րոց­ներ։ Ու­սու­ցիչ­նե­րը լրիվ կազ­մով ներ­կա­յա­ցել են աշ­խա­տան­քի, սպա­սում ենք ա­շա­կերտ­նե­րին, բայց ստի­պել ծնող­նե­րին, որ ե­րե­խա­նե­րին բե­րեն՝ չենք կա­րող, ի՞նչ ի­մա­նանք՝ վաղն ինչ կլի­նի՚,- ա­սում է տնօ­րե­նը և հա­վե­լում, որ ար­կա­կո­ծու­թյան պատ­ճա­ռով վնաս­վել է դպ­րո­ցի կաթ­սա­յա­տու­նը, ո­րը շու­տով կվե­րա­կան­գն­վի։
Օր­վա դրու­թյամբ գյու­ղում վե­րա­կան­գն­վում են հրե­տա­կո­ծու­թյան պատ­ճա­ռով ա­վեր­ված ու վնաս­ված տնե­րը։ Պա­տե­րազ­մի հետևան­քով լրի­վու­թյամբ ա­վեր­վել է 5 տուն, մա­սամբ վնաս­վել է 7-ը, 90 տո­կո­սով վնաս­վել են ա­պա­կի­նե­րը։
Տա­րես­կզ­բից վե­րա­կան­գն­վել է է­լեկտ­րա­կա­նու­թյունն ու գա­զա­մա­տա­կա­րա­րու­մը։
Այս պա­տե­րազ­մում, Ար­ցա­խի նո­րա­գույն պատ­մու­թյան մեջ իր հող ու ջրին ա­մուր կառ­չած, նա­հա­տակ­նե­րի պատ­գա­մը սեր­տած թա­ղա­վարդ­ցին հենց գյու­ղի տա­րած­քում կեր­տեց իր հե­րո­սա­կան դր­վագ­նե­րով լի է­ջը։ Պա­տե­րազ­մի ըն­թաց­քում հա­նուն հայ­րե­նի­քի իր կյան­քը զո­հեց 12 թա­ղա­վարդ­ցի, եր­կու հո­գու ճա­կա­տա­գիր դեռևս ան­հայտ է։
Պա­տե­րազ­մից ա­ռաջ հոդ­ված­ներս միշտ ա­վարտ­վում էին հույ­սի և հա­վա­տի վեր­ջա­բա­նով, այ­սօր այդ­պես չի ստաց­վում...