[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՇԱԹԱՂԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

Ան­ցած տար­վա դեկ­տեմ­բե­րի 21-ին 15 նա­խա­ձեռ­նող ան­դամ­ներ հիմ­նե­ցին ՙՎԵ­ՐԱ­ԴԱՐՁ ԴԵ­ՊԻ ՔԱ­ՇԱ­ԹԱՂ՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը /ՀԿ/, ո­րի խոր­հր­դում ըն­տր­վե­ցին 15 հո­գի, և ՀԿ տնօ­րեն նշա­նակ­վեց Բեր­ձո­րի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի տնօ­րեն Կա­րի­նե Մով­սե­սյա­նը։

Ար­ցա­խյան վեր­ջին պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով գրե­թե ամ­բող­ջու­թյամբ դա­տարկ­վեց Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Քա­շա­թա­ղի շր­ջա­նը։ Այ­սօր, բա­ցա­ռու­թյամբ շր­ջա­նի Բեր­ձոր վար­չա­կան կենտ­րո­նի, Ներ­քին Սուս ու Ա­ղավ­նո գյու­ղե­րի, մնա­ցած 51 հա­մայ­նք­նե­րը՝ մոտ 100 բնա­կա­վայ­րե­րով, մնա­ցել են թշ­նա­մու հս­կո­ղու­թյան տակ։ Պա­տե­րազմն սկս­վե­լու հենց ա­ռա­ջին օ­րը՝ սեպ­տեմ­բե­րի 27-ին, հա­րյու­րա­վոր քա­շա­թաղ­ցի­ներ՝ կա­մա­վոր­ներ և պա­հես­տա­զո­րա­յին­ներ, մեկ­նե­ցին ա­ռաջ­նա­գիծ: Հե­տա­գա­յում շր­ջա­նի տղա­մարդ­կանց քիչ մա­սը պա­տե­րազ­մին չմաս­նակ­ցեց, սա­կայն ողջ բնակ­չու­թյունն էր իր մեծ ա­ջակ­ցու­թյու­նը ցու­ցա­բե­րում սահ­մա­նի զին­վո­րին։ Չնա­յած այս նվի­րու­մին՝ մենք՝ քա­շա­թաղ­ցի­ներս, կորց­րինք մեր հայ­րե­նի­քը, ո­րը շե­նաց­րել էինք 27-ա­մյա քրտ­նա­ջան աշ­խա­տան­քով, մեծ նվի­րու­մով, հայ­րե­նա­սի­րու­թյամբ։ Ըն­դա­մե­նը ժա­մե­րի ըն­թաց­քում շր­ջա­նի հա­րա­վա­յին թևի բնա­կա­վայ­րե­րը մնա­ցին թուր­քի վե­րահս­կո­ղու­թյան տակ, և մեր բնա­կիչ­ներն այն­տեղ թո­ղե­ցին ի­րենց տնե­րը, գույ­քը, այ­գի­նե­րը, ա­նա­սուն­նե­րը, տեխ­նի­կա­կան շատ մի­ջոց­ներ, ամ­բա­րած բեր­քը։ Հա­մայն­քա­պե­տա­րան­նե­րում, դպ­րոց­նե­րում, այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում մնա­ցին փաս­տաթղ­թեր։
Այլ էր հյու­սի­սա­յին թևի բնա­կա­վայ­րե­րում. այս­տեղ բնա­կիչ­նե­րի գույ­քի հիմ­նա­կան մա­սը տե­ղա­փոխ­վեց։ Սա­կայն ճա­նա­պարհ­նե­րի դժ­վա­րան­ցա­նե­լիու­թյու­նը, բնա­կա­վայ­րե­րի՝ կենտ­րո­նից հե­ռու լի­նե­լը և այլ հան­գա­մանք­ներ խան­գա­րե­ցին, և այս հատ­վա­ծում ևս մեծ հարս­տու­թյուն մնաց։ Ա­մե­նա­մեծ կո­րուս­տը, այ­նուա­մե­նայ­նիվ, մեր զա­վակ­նե­րի նա­հա­տա­կու­թյունն էր. միայն Քա­շա­թա­ղի շր­ջա­նից ?? 40 զոհ, 30-ից ա­վե­լի ան­հայտ կո­րած և 80-ից ա­վե­լի վի­րա­վոր։ Վի­րա­վոր­նե­րից շա­տե­րը դեռ բուժ­վում են, ու­նեն ա­ռող­ջա­կան լուրջ խն­դիր­ներ։ Մեծ է կո­րուս­տը նաև հայ­րե­նի հո­ղի, պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րի։ Ինչ վե­րա­բե­րում է, այս­պես կոչ­ված, ՙԼա­չի­նի մար­դա­սի­րա­կան մի­ջանցք՚-ում մնա­ցած 3 հա­մայ­նք­նե­րին, դեռևս չի ճշտ­վել դրանց կար­գա­վի­ճա­կը։ Այս­տեղ ա­ռայժմ հա­յերն ապ­րում են, բայց ոչ նախ­կին քա­նա­կով։ Ու­րա­խա­լի է, որ Ա­ղավ­նո գյու­ղում սկ­սել է գոր­ծել Գա­րե­գին Նժ­դե­հի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցը՝ մոտ 20 ա­շա­կեր­տով, 10 ու­սուց­չով։ Այս տա­րած­քում բնակ­չու­թյան և ան­ցորդ­նե­րի անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վում են ռուս-խա­ղա­ղա­պահ­նե­րը։
Շր­ջա­նից տե­ղա­հան­ված մեր հայ­րե­նա­կից­նե­րը սփռ­ված են ՀՀ տար­բեր մար­զե­րում, Երևա­նում։ Բո­լորն էլ ու­նեն խն­դիր­ներ, հիմ­նա­կա­նը՝ բնա­կա­րա­նա­յին։ Ա­ռայժմ պահ­պան­վում է պե­տա­կան կա­ռույց­նե­րում մինչ տար­հա­նումն աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տա­վար­ձը, պե­տու­թյան ու բա­րե­գործ­նե­րի կող­մից ար­վում են սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյուն­ներ, սա­կայն քա­շա­թաղ­ցին սո­վոր է աշ­խա­տել, ա­րա­րել, նպաս­տել երկ­րի պե­տա­կա­նա­շի­նու­թյա­նը, և բո­լորն էլ պա­հան­ջում են՝ ու­նե­նալ տուն, աշ­խա­տանք։

Լի­նե­լով գյու­ղատն­տե­սա­կան շր­ջան, Քա­շա­թա­ղը տա­րի­նե­րի ըն­թաց­քում դար­ձել էր Ար­ցա­խը սնն­դով ա­պա­հո­վող տա­րածք։ Այս­տեղ մշակ­վում էր մոտ 25000հա տա­րածք։ Ար­տադր­վում էր մեծ քա­նա­կու­թյամբ հա­ցա­հա­տիկ, միրգ ու բան­ջա­րե­ղեն, մեղր, միս ու կաթ­նամ­թերք։ Այ­սօր էլ քա­շա­թաղ­ցի­նե­րի մեծ մա­սը պատ­րաստ է զբաղ­վել գյու­ղատն­տե­սու­թյամբ, միայն տուն ու տա­րածք է պետք։ Եվ այս հար­ցե­րին լու­ծում տա­լու նպա­տա­կով՝ վեր­ջերս քա­շա­թաղ­ցի­նե­րը ցույց կազ­մա­կեր­պե­ցին ՀՀ կա­ռա­վա­րու­թյան մոտ, ո­րի ար­դյուն­քում ՀՀ փոխ­վար­չա­պետ Մհեր Գրի­գո­րյանն ըն­դու­նեց քա­շա­թաղ­ցի­նե­րի 6-հո­գա­նոց պատ­վի­րա­կու­թյա­նը։ Ըն­թաց­քում քն­նարկ­վե­ցին Ար­ցա­խին ուղղ­ված ՀՀ կա­ռա­վա­րու­թյան կող­մից նա­խա­ձեռ­նած ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րի ըն­թաց­քը, ծրագ­րե­րից օգտ­վե­լու ըն­թաց­քում շա­հա­ռու­նե­րի հա­մար ա­ռա­ջա­ցած խո­չըն­դոտ­նե­րը և դրանց վե­րաց­ման ուղ­ղու­թյամբ հնա­րա­վոր լու­ծում­նե­րը: Հան­դիպ­ման ա­վար­տին ո­րոշ­վել է, որ քա­շա­թաղ­ցի­նե­րից եր­կու ներ­կա­յա­ցու­ցիչ կմաս­նակ­ցի փոխ­վար­չա­պետ Մհեր Գրի­գո­րյա­նի գլ­խա­վո­րած՝ Ար­ցա­խի հար­ցե­րով աշ­խա­տան­քա­յին խմ­բի հա­ջորդ նիս­տին, ո­րի ժա­մա­նակ քա­շա­թաղ­ցի­նե­րը կներ­կա­յաց­նեն խն­դիր­նե­րի լուծ­ման ի­րենց մո­տե­ցում­նե­րը:
Իսկ ՙՎե­րա­դարձ դե­պի Քա­շա­թաղ՚ ՀԿ-ի նպա­տակն է նույն­պես ա­ջակ­ցել քա­շա­թաղ­ցի­նե­րին այս հար­ցե­րով և աշ­խա­տել, որ ա­զա­տագր­վի մեր եր­կի­րը, որ տուն վե­րա­դառ­նան քա­շա­թաղ­ցի­նե­րը։ Փետր­վա­րի 5-ին և 6-ին ՀՀ-ում գոր­ծող Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան օ­պե­րա­տիվ շտա­բի շեն­քում կա­յա­ցան ՙՎե­րա­դարձ դե­պի Քա­շա­թաղ՚ ՀԿ խոր­հր­դի ան­դամ­նե­րի հան­դի­պում­նե­րը քա­շա­թաղ­ցի­նե­րի հետ և ա­ռա­ջին նիս­տե­րը։ Կազ­մա­կեր­պու­թյունն ար­դեն ու­նի կա­նո­նադ­րու­թյուն, խոր­հր­դան­շան, ձևա­թեր­թիկ։ Այս օ­րե­րին ՀԿ ռազ­մա­վա­րա­կան ծրա­գիրն է մշակ­վում, զու­գա­հե­ռա­բար կա­տար­վում է ան­դամ­նե­րի ըն­դու­նե­լու­թյուն. ար­դեն մոտ 100 հո­գի դի­մում է ներ­կա­յաց­րել՝ հա­մալ­րե­լու ՀԿ շար­քե­րը։ ՀԿ գոր­ծա­դիր տնօ­րեն Կ. Մով­սե­սյա­նը տե­ղե­կաց­րեց՝ ա­ռայժմ աշ­խա­տե­լու են Գա­րե­գին Նժ­դե­հի 23/1 հաս­ցեում գոր­ծող շեն­քում՝ օ­պե­րա­տիվ շտա­բում։ Զրույ­ցի ըն­թաց­քում կարևո­րեց նաև բնակ­չու­թյա­նը տրա­մադր­վող ի­րա­վա­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյու­նը։ Այ­սօր շա­տե­րը, տար­բեր պատ­ճառ­նե­րով, չեն կա­րո­ղա­նում օգտ­վել պե­տա­կան սո­ցա­ջակ­ցու­թյուն­նե­րից, սո­ցիա­լա­կան այլ ծրագ­րե­րից, աշ­խա­տանք գտ­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից, կան խն­դիր­ներ ա­շա­կերտ­նե­րին դպ­րոց­ներ ըն­դու­նե­լու հետ կապ­ված և այլն։ Շր­ջա­նի բնա­կիչ­նե­րից շա­տե­րը, մինչ պա­տե­րազ­մը, տար­բեր բան­կե­րից տար­բեր նպա­տակ­նե­րով վար­կեր են վերց­րել։ Այս հար­ցին նույն­պես պետք է լու­ծում տր­վի։
ՀԿ խոր­հր­դի ան­դամ Նա­րեկ Հա­կո­բյա­նը կարևո­րեց ե­րի­տա­սար­դու­թյան խն­դի­րը, հատ­կա­պես, որ ին­տեգր­վեն նոր պայ­ման­նե­րին, ա­պա­հով­վեն աշ­խա­տան­քով։ Նշեց՝ ցան­կա­լի է, որ շր­ջա­նի ե­րի­տա­սարդ­նե­րը հա­մախ­մբ­վեն, միաս­նա­բար գոր­ծեն։ Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բաժ­նի վա­րիչ, ՀԿ խոր­հր­դի ան­դամ Մա­րի­նե Ռուս­տա­մյա­նի խոս­քով՝ այժմ կարևոր է լու­ծել բնակ­չու­թյան կեն­ցա­ղա­յին խն­դիր­նե­րը, իսկ մշա­կու­թա­յի­նը կլի­նի դրա լու­ծու­մից հե­տո։ ՀԿ խոր­հր­դի ան­դամ, Բեր­ձո­րի Վ. Թե­քե­յա­նի ան­վան թիվ 1 միջ­նա­կարգ դպ­րո­ցի տնօ­րեն Ա­նա­հիտ Քո­սա­կյա­նը տե­ղե­կաց­րեց, որ դպ­րոց­նե­րում են այժմ սո­վո­րում իր ղե­կա­վա­րած կր­թօ­ջա­խի 220-ից ա­վե­լի ա­շա­կերտ­նե­րը, հետևում է նրանց ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցին։ Մոտ 60-ը սո­վո­րում եմ Երևա­նի տար­բեր դպ­րոց­նե­րում, մի մա­սը երևա­նա­մերձ բնա­կա­վայ­րե­րում։ Նշեց՝ կա ծրա­գիր՝ ստեղ­ծել ոչ ֆոր­մալ կր­թա­կան ու­սում­նա­կան կենտ­րոն, որ շա­բաթ­վա ըն­թաց­քում 1-2 ան­գամ հան­դի­պենք շր­ջա­նի բո­լոր հա­մայ­նք­նե­րի ա­շա­կերտ­նե­րի հետ։ Ի­հար­կե, ով­քեր կա­րող են ներ­կա­յա­նալ։
Բեր­ձո­րի Վ. Թե­քե­յա­նի անվ. թիվ 1 դպ­րո­ցի շենքն ան­ցած տա­րի հիմ­նա­նո­րոգ­վում էր, դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րը կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կի ըն­թաց­քում մեծ սի­րով նկա­րա­զար­դե­ցին դպ­րոց բարձ­րա­ցող աս­տի­ճա­նա­վան­դա­կը՝ մոտ 200 աս­տի­ճան։ Եվ մեծ ցավ է, որ այժմ ա­վե­րակ ու դա­տարկ է շր­ջա­նի ա­ռա­ջին կր­թօ­ջա­խը, որ­տե­ղի հա­րյու­րա­վոր շր­ջա­նա­վարտ­ներ այ­սօր մեծ դեր ու­նեն երկ­րի տար­բեր բնա­գա­վառ­նե­րում, այդ թվում՝ գի­տա­կան, կր­թա­կան, մշա­կու­թա­յին։
ՀԿ խոր­հր­դի ան­դամ Ար­մեն Մով­սե­սյա­նը նշեց՝ ստեղ­ծե­լով կազ­մա­կեր­պու­թյու­նը՝ կփոր­ձեն նաև մեղ­մել բնակ­չու­թյան տար­բեր խն­դիր­ներ՝ կեն­ցա­ղա­յին ու հո­գե­բա­նա­կան։ Հա­վե­լեց նաև՝ ար­դեն հան­դի­պում­ներ են ու­նե­ցել բա­րե­րար­նե­րի հետ, ով­քեր կա­րող են ա­ջակ­ցեն ծրագ­րե­րին։ ՀԿ ան­դամ­նե­րը կարևո­րե­ցին նաև հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը նույն նպա­տակ­նե­րով ստեղծ­ված տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ, ո­րոնց գոր­ծու­նեու­թյու­նը միտ­ված է ի շահ տե­ղա­հան­ված ար­ցախ­ցի­նե­րի և տուն վե­րա­դար­ձի։