[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԻ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՊԵ­ՏԱ­ՐԱՆՆ ԱԿ­ՏԻՎ ՄԱՍ­ՆԱԿ­ՑՈՒ­ԹՅՈՒՆ ԿՈՒ­ՆԵ­ՆԱ ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ԱՌ­ՋԵՎ ԾԱ­ԳԱԾ ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԻ ԼՈՒԾ­ՄԱ­ՆԸ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

Հետ­պա­տե­րազ­մյան ժա­մա­նա­կաշր­ջա­նում Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նին սպաս­վող աշ­խա­տանք­նե­րի մա­սին զրու­ցե­ցինք փոխ­քա­ղա­քա­պետ Սամ­վել ՂՈՒ­ԼՅԱ­ՆԻ հետ։

-Պրն. Ղու­լյան, պա­տե­րազ­մի ժա­մա­նակ քա­ղա­քա­պե­տա­րանն իր կա­ռույց­նե­րով հետևո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րի շնոր­հիվ կա­րո­ղա­ցել է ա­պա­հո­վել ինչ­պես ժո­ղովր­դի ա­ռաջ­նա­հերթ պա­հանջ­նե­րը, այն­պես էլ քա­ղա­քի հա­մե­մա­տա­բար բնա­կա­նոն կյան­քը։ Ան­շուշտ, կա­յին բա­զում չլուծ­ված կամ թե­րի լուծ­ված հար­ցեր, ո­րոնք պետք է լուծ­վեին խա­ղաղ ժա­մա­նակ։ Հս­տա­կեց­վա՞ծ են այդ խն­դիր­նե­րի ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը, լուծ­ման ե­ղա­նակ­նե­րը, ժամ­կետ­նե­րը…

-Ճիշտ նկա­տե­ցիք: Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րանն իր բո­լոր ստո­րա­բա­ժա­նում­նե­րով, պա­տե­րազ­մի ա­ռա­ջին իսկ օր­վա­նից լծ­վել է մայ­րա­քա­ղա­քի կեն­սա­գոր­ծու­նեու­թյան ա­պա­հով­ման աշ­խա­տան­քին։ Մաս­նա­վո­րա­պես, ՙԲնա­կա­րա­նա­յին շա­հա­գործ­ման տն­տե­սու­թյուն՚ ՓԲԸ կող­մից ի­րա­կանց­վել են նկուղ­նե­րի մաքր­ման, դրանց անվ­տան­գու­թյան մա­կար­դա­կի բարձ­րաց­ման նպա­տա­կով պար­կե­րի ա­վա­զալց­ման և տե­ղադր­ման աշ­խա­տանք­ներ։ Գրե­թե շուր­ջօ­րյա ռե­ժի­մով, հր­թի­ռա­կո­ծու­թյան պայ­ման­նե­րում, ԲՇՏ և հա­մայն­քա­յին այլ ըն­կե­րու­թյուն­նե­րի աշ­խա­տա­կից­ներն ու ա­վա­գա­նու ան­դամ­նե­րը շր­ջում էին քա­ղա­քի տար­բեր թա­ղա­մա­սե­րով, նկուղ­նե­րում ա­պաս­տա­նած մեր քա­ղա­քա­ցի­նե­րին ա­պա­հո­վում պա­րե­նամ­թեր­քով և կեն­ցա­ղա­յին նշա­նա­կու­թյան պա­րա­գա­նե­րով։ Քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րը նաև ակ­տի­վո­րեն ներգ­րավ­ված էին հրե­տա­կո­ծու­թյան հետևանք­նե­րի չե­զո­քաց­ման և քաղ­պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տի աշ­խա­տանք­նե­րում։ Ան­չափ հա­ճե­լի է, որ այդ ա­մե­նը գնա­հատ­վում է մեր հայ­րե­նա­կից­նե­րի կող­մից։ Ինչ վե­րա­բե­րում է խն­դիր­նե­րի ա­ռաջ­նա­հեր­թու­թյան վե­րա­բե­րյալ Ձեր հար­ցադր­մա­նը, պա­տաս­խա­նեմ, որ, ա­յո, ու­նեինք գե­րա­կա­յու­թյուն, ո­րի կարևո­րու­թյու­նը հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում բազ­մա­պատկ­վել է. խոս­քը մայ­րա­քա­ղա­քի բնակ­ֆոն­դի բա­րե­լավ­մանն ու ըն­դար­ձակ­մանն է վե­րա­բե­րում։ 90-ա­կան­նե­րի գո­յա­մար­տից հե­տո մենք ժա­ռան­գել էինք զգա­լիո­րեն տու­ժած բնակ­ֆոնդ, այ­նինչ Ստե­փա­նա­կեր­տում մշ­տա­կան բնա­կու­թյուն հաս­տա­տող­նե­րի թիվն օ­րե­ցօր ա­վե­լա­նում էր։ Հա­նուն ճշ­մար­տու­թյան պետք է փաս­տենք, որ հատ­կա­պես վեր­ջին 10-15 տա­րի­նե­րի ըն­թաց­քում Ար­ցա­խում և, հատ­կա­պես, մայ­րա­քա­ղա­քում խո­շո­րա­ծա­վալ բնա­կա­րա­նա­շի­նա­կան ծրագ­րեր են կյան­քի կոչ­վել՝ թե պե­տա­կան և թե մաս­նա­վոր հատ­ված­նե­րի մի­ջոց­նե­րով։ Բայց ար­ցա­խյան երկ­րորդ պա­տե­րազ­մը ծանր հար­ված հասց­րեց նաև այս ո­լոր­տին. ու­նենք ա­վեր­ված կամ կի­սաա­վեր տներ, շեն­քեր, ին­չի ար­դյուն­քում բազ­մա­թիվ քա­ղա­քա­ցի­ներ մնա­ցել են ա­նօթևան։ Հի­շեց­նեմ նաև, որ այդ խնդ­րով տա­ռա­պում են նաև մեր շատ տնանկ ար­ցախ­ցի­ներ, ով­քեր չա­րա­բաս­տիկ 44 օ­րե­րի ըն­թաց­քում տար­հան­վել են, իսկ այ­սօր նրանց հայ­րե­նի բնա­կա­վայ­րե­րը գնտ­վում են Ադր­բե­ջա­նի հս­կո­ղու­թյան ներ­քո, ի­րենք էլ հաս­տատ­վել են Ստե­փա­նա­կեր­տում։ Հա­վաս­տիաց­նում եմ, Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նը՝ քա­ղա­քա­պետ Դա­վիթ Սարգ­սյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, ա­նում է ա­մեն հնա­րա­վո­րը մեր տնա­զուրկ հայ­րե­նա­կից­նե­րին օր ա­ռաջ բնա­կա­նոն կյան­քի հա­մար անհ­րա­ժեշտ բո­լոր պայ­ման­նե­րով ա­պա­հո­ված տես­նե­լու հա­մար։

-Պա­տե­րազ­մը դա­մոկ­լյան սրի նման կախ­ված է մեզ վրա, ու պետք է այ­սօր նպա­տա­կաս­լաց լու­ծել ծա­գած խն­դիր­նե­րը։ Մաս­նա­վո­րա­պես, մարդ­կանց հու­զում է նկուղ­նե­րի մատ­չե­լիու­թյան հար­ցը։ Ըստ ըն­դուն­ված ո­րո­շում­նե­րի՝ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ վար­ձա­կա­լու­թյամբ տր­ված նկուղ­նե­րը պետք է ծա­ռա­յեց­վեն որ­պես ժո­ղովր­դի պատս­պար­ման տա­րածք, ին­չը գրե­թե տե­ղի չու­նե­ցավ։ Նա­խա­տես­վու՞մ է օ­րենք­նե­րի սր­բագ­րում, պատ­ժա­մի­ջոց­նե­րի խս­տա­ցում։
-Ի­հար­կե, նկուղ­նե­րը, ան­կախ սե­փա­կա­նու­թյան ձևից, ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում, ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան, պետք է ծա­ռա­յեց­վեն որ­պես բնակ­չու­թյան ա­պաս­տա­րան, և շատ դեպ­քե­րում հենց այդ­պես էլ ե­ղել է։ Այ­սինքն՝ նրանք բաց­վել են, և մար­դիկ այն­տեղ պատս­պար­վել են։ Բայց դա բնավ չի նշա­նա­կում, որ այս հար­ցում ա­նե­լիք­ներ չու­նենք։ Միան­շա­նակ ու­նենք, և պա­տե­րազ­մը յու­րօ­րի­նակ լակ­մու­սի թուղթ հան­դի­սա­ցավ այս ո­լոր­տում խն­դիր­նե­րի բա­ցա­հայտ­ման ա­ռու­մով։ Մեր առջև խն­դիր ենք դրել նկուղ­նե­րը ռմ­բա­պաս­տա­րան­նե­րի վե­րա­ծել՝ հա­մա­պա­տաս­խան պա­հանջ­նե­րին հա­մա­ձայն ու մի­ջազ­գա­յին ա­ռա­ջա­տար փոր­ձի տար­րե­րի տե­ղայ­նաց­մամբ։ Եվ այս դաշ­տում սեր­տո­րեն հա­մա­գոր­ծակ­ցում ենք ԱՀ քաղ­պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու կա­ռույց­նե­րի հետ։ Ին­չը են­թադ­րում է, որ ի­րա­վա­կան ակ­տե­րում փո­փո­խու­թյուն­նե­րը ևս չեն բա­ցառ­վում։
-Հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում ո՞րն եք հա­մա­րում քա­ղա­քա­պե­տա­րա­նի կա­տա­րե­լիք ա­մե­նա­կարևոր գոր­ծը։
-Լի­նել բնակ­չու­թյան կող­քին, սա­տար կանգ­նել, հա­ղոր­դա­կից լի­նել նրա հոգ­սե­րին ու առտ­նի հար­ցե­րին։ Դրա հա­մար ահ­րա­ժեշտ են մեծ մի­ջոց­ներ։ Աշ­խա­տում ենք մո­բի­լի­զաց­նել նյու­թա­կան ու մարդ­կա­յին բո­լոր ռե­սուրս­նե­րը և դրանք նպա­տա­կաուղ­ղել։ Այ­սինքն, շռայ­լու­թյուն­ներ որևէ հար­ցում թույլ չենք տա­լիս, ո­րով­հետև գի­տակ­ցում ենք երկ­րի տն­տե­սու­թյան` ա­ռանց այն էլ ծանր կա­ցու­թյու­նը և ֆի­նան­սա­կան գեր­ծան­րա­բեռն­վա­ծու­թյու­նը։ Հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում՝ նաև ա­ռան­ձին բա­րե­գործ­նե­րի մի­ջոց­նե­րի ընդգրկմամբ, ա­ջակ­ցում ենք կա­րի­քա­վոր բնա­կիչ­նե­րին։ Ի դեպ, հա­ճախ ձեռք ենք մեկ­նում նաև շր­ջան­նե­րի վար­չա­կազ­մե­րին, ո­րով­հետև վեր­քը հա­մազ­գա­յին է, ու­րեմն այն սպիաց­նե­լու ձգ­տումն էլ պետք է լի­նի հա­մազ­գա­յին։
-Ստե­փա­նա­կեր­տի մաք­րու­թյու­նից էլ խո­սենք. ցա­վա­լի է, բայց եր­բեք այս­քան փո­շոտ և կեղ­տոտ քա­ղաք չենք ու­նե­ցել։ Ա­ռաջ, ինչ­քան հի­շում եմ, ջր­ցան մե­քե­նա­նե­րով փո­ղոց­նե­րը լվաց­վում էին։
-Ստե­փա­նա­կեր­տը միշտ էլ ու­նե­ցել է մա­քուր քա­ղա­քի տիտ­ղոս և, ի պա­տիվ մեր աշ­խա­տա­կից­նե­րի, իր համ­բա­վը պա­հել է նույ­նիսկ պա­տե­րազ­մի օ­րե­րին։ Մենք էլ ենք կի­սում մեր քա­ղա­քա­ցի­նե­րի մտա­հո­գու­թյու­նը քա­ղա­քի սա­նի­տա­րա­կան վի­ճա­կի առն­չու­թյամբ։ Բայց այս­տեղ կցան­կա­նա­յի մի քա­նի նկա­տա­ռում ա­նել։ Նախ՝ քա­ղա­քի մաքր­մամբ զբաղ­վող ՙՍան­մաք­րում՚ ՀՈԱԿ-ի տեխ­նիա­կան պար­կը մե­ծա­պես խոր­հր­դա­յին է, այ­սինքն՝ մենք աշ­խա­տում ենք 80-ա­կան­նե­րի մե­խա­նիզմ­նե­րով։ Այս խնդ­րի հրա­տա­պու­թյան մա­սին ա­հա­զան­գել ենք տար­բեր մա­կար­դակ­նե­րում դեռ նախ­քան պա­տե­րազ­մը։ Եվ հե­տո էլ՝ ըն­կե­րու­թյան տեխ­նի­կա­կան լրա­կազմն օգ­տա­գործ­վել է պա­տե­րազ­մա­կան օ­րե­րին, ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում և ո­րո­շա­կի մա­սը մնա­ցել է մեր վե­րահս­կո­ղու­թյու­նից դուրս, մի մասն էլ էա­կա­նո­րեն տու­ժել է և գտն­վում է ան­սարք վի­ճա­կում։ Բա­ցի դրա­նից, Ստե­փա­նա­կեր­տում վեր­ջին եր­կու ամս­վա ըն­թաց­քում փո­խադ­րա­մի­ջոց­նե­րի թիվն է մե­ծա­ցել, ինչն իր հեր­թին ևս խո­չըն­դո­տում է ընդ­հա­նուր մաքր­ման աշ­խա­տանք­նե­րին։ Խն­դիր­նե­րի կար­գա­վոր­ման ուղ­ղու­թյամբ քայ­լեր ար­դեն ձեռ­նար­կել ենք, ո­րով­հետև, ան­կախ վե­րո­հի­շյալ դժ­վա­րու­թյուն­նե­րից, Ստե­փա­նա­կեր­տում ապ­րո­ղը կամ հյու­րըն­կալ­վո­ղը պետք է ի­րեն ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցի զգա։ Մեր ձեռ­քի տակ ե­ղած ավ­տո­պարկն ենք վե­րա­նո­րո­գում, հա­մալ­րում։ Մի խոս­քով՝ խնդ­րի հրա­տա­պու­թյու­նը գի­տակ­ցում ենք ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ և գոր­ծում ըստ այդմ։
-Իսկ փո­սալց­ման աշ­խա­տանք­ներ նա­խա­տես­վու՞մ են։
-Ճիշտն ա­սած, փո­սալց­ման աշ­խա­տանք­նե­րի պա­տաս­խա­նա­տուն քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյունն է։ Մեր մա­սով կա­րող եմ ա­սել, որ ծրագ­րա­յին բո­լոր ըն­թա­ցիկ աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վում են, և պա­տե­րազմն ու դրան հա­ջոր­դած ի­րո­ղու­թյուն­ներն այդ աշ­խա­տանք­նե­րի նշա­նա­կու­թյու­նը չեն ստո­րա­կար­գել։