[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԿԱ ՆԵՐՈՒԺՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Վան ՆՈՎԻԿՈՎ

Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Մի­քա­յել Հայ­րի­յա­նը մեզ հետ հար­ցազ­րույ­ցում անդ­րա­դար­ձել է անվ­ճար բժշ­կա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին, ի­րենց բնա­կա­վայ­րե­րից տե­ղա­հան­ված բժիշկ­նե­րին այլ բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում աշ­խա­տան­քի տե­ղա­վո­րե­լու գոր­ծըն­թա­ցին, ինչ­պես նաև հետ­պա­տե­րազ­մյա ժա­մա­նա­կա­հա­տա­վա­ծում Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի խն­դիր­նե­րին ու դրանց լուծ­ման ծրագ­րե­րին։

- Պա­րոն նա­խա­րար, ինչ­պի­սի՞ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներ, խն­դիր­ներ ու­նի Ար­ցա­խի հետ­պա­տե­րազ­մյա ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը։ Ար­դյոք հա­մա­կարգն ա­պա­հով­վա՞ծ է անհ­րա­ժեշտ անձ­նա­կազ­մով, բուժ­սար­քա­վո­րում­նե­րով ու դե­ղո­րայ­քով։
- Թեև պա­տե­րազ­մի ըն­թաց­քում Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը գե­րա­զան­ցա­պես կա­տա­րել է իր առջև դր­ված խն­դիր­նե­րը և Հա­յաս­տա­նից ու սփյուռ­քից ներգ­րավ­ված մաս­նա­գետ­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ դի­մա­ցել բո­լոր ար­տա­կարգ վի­ճակ­նե­րում, այ­դու­հան­դերձ, պա­տե­րազ­մից հե­տո կան­խա­տես­ված հետևանք­ներն ար­դեն նկա­տե­լի են։ Պարզ է, որ ու­նենք և՜ մաս­նա­գետ­նե­րի, և՜ բուժ­սար­քա­վո­րում­նե­րի պա­կաս, հատ­կա­պես լուրջ ու­շադ­րու­թյան և հա­մալր­ման կա­րիք ու­նեն Մար­տու­նու, Մար­տա­կեր­տի և Աս­կե­րա­նի շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում­նե­րը։ Այս պա­հին մեր կող­մից մի­ջոց­ներ են ձեռ­նարկ­վում Հադ­րու­թի, Շու­շիի, Քա­շա­թա­ղի և Շա­հու­մյա­նի շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում­նե­րի՝ փաս­տա­ցի աշ­խա­տան­քից զրկ­ված աշ­խա­տա­կից­նե­րին մնա­ցյալ բուժ­հիմ­նարկ­նե­րում աշ­խա­տան­քի տե­ղա­վո­րե­լու ուղ­ղու­թյամբ՝ այդ կերպ փորձ ա­նե­լով ո­րո­շա­կիո­րեն նվա­զեց­նել կադ­րա­յին պա­կա­սը։ Տար­բեր հիմ­նադ­րամ­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ և պե­տա­կան բյու­ջեի մի­ջոց­նե­րի հաշ­վին ցան­կա­նում ենք լրաց­նել նաև բուժ­սար­քա­վո­րում­նե­րի պա­կա­սը։
- Պա­տե­րազ­մի հետևան­քով վի­րա­վո­րում ստա­ցած զին­ծա­ռա­յող­ներ և քա­ղա­քա­ցիա­կան ան­ձինք դեռ շա­րու­նա­կում են բուժ­վել հի­վան­դա­նոց­նե­րում։ Ար­դյոք շա­րու­նա­կո՞ւմ են ծան­րա­բեռն­ված աշ­խա­տել բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րը։ Քա­նի՞սն են գոր­ծում Ստե­փա­նա­կեր­տում և շրջ­կենտ­րոն­նե­րում՝ միա­սին վերց­րած։
- Ար­ցա­խում գոր­ծում է բա­վա­րար չա­փով բուժս­պա­սարկ­ման հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցող 6 բժշ­կա­կան հաս­տա­տու­թյուն, ո­րից ե­րե­քը Ստե­փա­նա­կեր­տում, իսկ մե­կա­կան՝ Աս­կե­րա­նի, Մար­տու­նու և Մար­տա­կեր­տի շր­ջան­նե­րում։ Պա­տե­րազ­մի ըն­թաց­քում Ար­ցա­խի բուժ­հիմ­նարկ­նե­րում հիմ­նա­կա­նում ցու­ցա­բեր­վել է ա­ռաջ­նա­յին բու­ժօգ­նու­թյուն և բժշ­կա­կան մի­ջամ­տու­թյունն ուղղ­ված էր վի­րա­վո­րի կյան­քին սպառ­նա­ցող վտան­գը վե­րաց­նե­լուն, ո­րից հե­տո բո­լորն ու­ղարկ­վել են երևա­նյան բուժ­հիմ­նարկ­ներ, և հե­տա­գա բու­ժու­մը շա­րու­նակ­վել է այն­տեղ։ Այդ ա­ռու­մով մեր բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րը պա­տե­րազ­մի հետևան­քով վի­րա­վոր­ված հի­վանդ­նե­րով ծան­րա­բեռն­ված չէին, սա­կայն ա­ռա­ջի­կա­յում քրտ­նա­ջան աշ­խա­տանք է ծրագր­վում վի­րա­վոր­նե­րի վե­րա­կանգ­նու­մը կազ­մա­կեր­պե­լու հա­մար։
- Ինչ­պի­սի՞ բժշ­կա­կան մի­ջոց­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյուն է զգաց­վում այժմ Ար­ցա­խում։
- Ներ­կա­յումս մենք կա­տա­րում ենք մեր ու­նե­ցած նյու­թա­տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րի գույ­քագ­րում, ո­րի հի­ման վրա պետք է ո­րոշ­վեն ար­դիա­կա­նա­ցում պա­հան­ջող բուժ­սար­քա­վո­րում­նե­րը, ինչ­պես նաև պա­հան­ջար­կի տե­սա­կա­նին ու քա­նա­կը, որն անհ­րա­ժեշտ է լիար­ժեք բուժս­պա­սար­կում ա­պա­հո­վե­լու հա­մար։ Դե­ղո­րայ­քի խն­դիր թեև ու­նենք, սա­կայն այն նա­խա­տե­սում ենք լու­ծել բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րամ­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի և պե­տա­կան մի­ջոց­նե­րի ներգ­րավ­մամբ։
- Քն­նարկ­վում է Ար­ցա­խում անվ­ճար բու­ժօգ­նու­թյան հա­մա­կար­գի ներ­դր­ման հար­ցը։ Ո՞ր փու­լում է գտն­վում նա­խա­գի­ծը։ Բա­ցի այդ՝ ինչ­պի­սի՞ նոր ծրագ­րեր են նա­խա­տես­վում ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գում։ Ինչ­պի­սի՞ նոր ծրագ­րեր ու­նեք ան­ձամբ։
- Անվ­ճար բու­ժօգ­նու­թյան գա­ղա­փա­րի մա­սին Ար­ցա­խում հայ­տա­րար­վել էր նախ­քան պա­տե­րազ­մը, սա­կայն 2020թ. վեր­ջին ե­ռամ­սյա­կում Ար­ցա­խում ծա­վալ­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, բնա­կա­նա­բար, զր­կե­ցին ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը անվ­ճար բու­ժօգ­նու­թյան կազ­մա­կերպ­ման ի­րա­վա­կան հիմ­քը կազ­մող փաս­տաթղ­թե­րը մշա­կե­լու և կյան­քի կո­չե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից։ Այդ է պատ­ճա­ռը, որ ի­րա­վա­կան մա­սը ստիպ­ված ենք կա­տա­րել 2021թ. ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կում, սա­կայն դա չի նշա­նա­կում, որ մենք հրա­ժար­վել ենք այդ գա­ղա­փա­րից։ Անվ­ճար բու­ժօգ­նու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ բո­լոր մի­ջո­ցա­ռում­ներն ար­դեն նե­րառ­վել են ԱՀ 2021թ. բյու­ջեի նա­խագ­ծում և Ար­ցա­խի խոր­հր­դա­րա­նի կող­մից հա­վա­նու­թյան ար­ժա­նա­նա­լուց հե­տո կի­րա­ռու­թյան մեջ են մտ­նե­լու։ Իսկ ա­ռայժմ մենք ին­տեն­սիվ աշ­խա­տանք ենք տա­նում ի­րա­վա­կան հիմ­քե­րը ձևա­վո­րե­լու ուղ­ղու­թյամբ։
Որ­պես ա­ռող­ջա­պա­հու­թյան նո­րան­շա­նակ նա­խա­րար՝ ծրագ­րերս ու ա­նե­լիք­ներս բազ­մա­թիվ են ու բազ­մա­տե­սակ, սա­կայն ա­մե­նա­կարևորն ու ա­մե­նա­պա­հանջ­վա­ծը Ստե­փա­նա­կեր­տի ու շր­ջան­նե­րի բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րը մաս­նա­գետ­նե­րով ու բուժ­սար­քա­վո­րում­նե­րով հա­մալ­րելն է։
- Ար­դյոք գոր­ծո՞ւմ են անվ­ճար բժշ­կա­կան ծա­ռա­յու­թյուն­ներ պա­տե­րազ­մից տու­ժած և ի­րենց բնա­կա­վայ­րե­րից տե­ղա­հան­ված ար­ցախ­ցի­նե­րի հա­մար։
- Բնա­կան է, որ տե­ղա­հան­ված բնա­կիչ­նե­րը ա­ռանձ­նա­հա­տուկ ու­շադ­րու­թյան կա­րիք ու­նեն, և ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյունն այդ ա­ռու­մով ստանձ­նել է նրանց անվ­ճար բուժս­պա­սար­կումն ա­պա­հո­վե­լու պար­տա­կա­նու­թյու­նը։ Այն լիար­ժեք ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար նա­խա­տե­սում ենք մե­ծաց­նել պո­լիկ­լի­նի­կա­կան ծա­ռա­յու­թյան ծա­վալ­նե­րը։ Ա­վե­լաց­րել ենք պե­տա­կան պատ­վե­րով ի­րա­կա­նաց­վող բուժ­հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ծա­վալ­ներն ու ֆի­նան­սա­վոր­ման չա­փը, ընդ­լայն­վել է պե­տու­թյան կող­մից տրա­մադր­վող դե­ղո­րայ­քի ցան­կը։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը ու­նակ է ա­պա­հո­վե­լու պա­տե­րազ­մից տու­ժած և ի­րենց բնա­կա­վայ­րե­րից տե­ղա­հան­ված մեր քա­ղա­քա­ցի­նե­րի բուժս­պա­սար­կու­մը։