[ARM]     [RUS]     [ENG]

ՙԿԱՌՉԵՆՔ ԱՅՍ ՀՈՂԻՑ ՈՒ ԵՂԱԾԸ ՊԱՀՊԱՆԵՆՔ՚

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ,

Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի

 Հի­նա­վուրց, պատ­մամ­շա­կու­թա­յին հա­րուստ ժա­ռան­գու­թյուն ու­նե­ցող գյուղ է Մար­տու­նու շր­ջա­նի Սո­սը, ո­րը շր­ջա­նի ա­մե­նա­մեծ հա­մայնքն է։ Ըստ պատ­մա­կան աղ­բյուր­նե­րի՝ գյու­ղը հիմն­ված է Լու­սա­վոր­չի սա­րի արևմտյան ստո­րո­տին մոտ լան­ջի վրա։ Մինչ ար­ցա­խյան 44-օ­րյա պա­տե­րազմն այս­տեղ հաշ­վառ­ված էր 1070 բնա­կիչ, ևս 40-ը բնակ­վում էին ա­ռանց հաշ­վա­ռու­մի, այս­պես ա­սած՝ ժա­մա­նա­կա­վո­րա­պես։ Հա­մայն­քի ղե­կա­վար Հու­նան Գրի­գո­րյա­նի հա­վաստ­մամբ՝ հրա­դա­դա­րը հաս­տատ­վե­լուց հե­տո գրե­թե բո­լոր բնա­կիչ­նե­րը վե­րա­դար­ձել են ի­րենց օ­ջախ­նե­րը` բա­ցա­ռու­թյամբ մի քա­նի ըն­տա­նիք­նե­րի։ Հա­մոզ­ված է, որ նրանք ևս կվե­րա­դառ­նան« ու գյու­ղը կսկ­սի շն­չել լիա­թոք...

Վեր­ջին բառն ա­սաց ու մե­կեն տխ­րեց. լիա­թոք շն­չել չի ստաց­վի, քան­զի բնա­կա­վայ­րեր, տա­րածք­ներ ենք կորց­րել... Հա­մայն­քին պատ­կա­նող հո­ղա­տա­րածք­նե­րից մոտ 1000 հեկ­տար վա­րե­լա­հող է մնա­ցել ադր­բե­ջան­ցի­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ։ Աշ­նա­նա­ցան չեն ա­րել, չեն հասց­րել՝ պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով։ Նպա­տակ ու­նեն ոչ մեծ քա­նա­կու­թյամբ գար­նա­նա­ցան մշա­կա­բույ­սեր ցա­նել։
Սո­սե­ցի­նե­րի հիմ­նա­կան զբաղ­մուն­քը ե­ղել և մնում է հո­ղա­գոր­ծու­թյունն ու ա­նաս­նա­պա­հու­թյու­նը։ Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում բնա­կիչ­ներն ա­վե­լի շատ ի­րենց հույ­սը դնում են տնա­մերձ հո­ղա­մա­սե­րի վրա, ո­րից միշտ էլ մեծ օ­գուտ են ստա­ցել՝ չնա­յած ո­ռոգ­ման ջրի բա­ցա­կա­յու­թյա­նը։ Փառք Աստ­ծո, մինչ պա­տե­րազմ խմե­լու ջրի խն­դիր հա­մայն­քը չի ու­նե­ցել, և բնա­կիչ­ներն այն օգ­տա­գոր­ծել են նաև բան­ջա­րա­նոց­նե­րի ո­ռոգ­ման հա­մար։ Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան մի­ջոց­նե­րով ան­ցյալ տա­րի 2-րդ ար­տե­զյան ջր­հորն է փոր­վել, կա­ռուց­վել է 100 տոն­նա տա­րո­ղու­թյամբ ջրա­վա­զան, և դրա­նով, կար­ծես, լուծ­վել էր ջրի խն­դի­րը (գյու­ղում նաև ե­րեք բնա­կան աղ­բյուր կա)։ Այ­սօր­վա դրու­թյամբ ո­լոր­տում կր­կին ծա­գած խն­դի­րը պայ­մա­նա­վոր­ված է թույլ է­լեկտ­րա­կան հո­սան­քով։ Հո­սան­քը կա, ա­սում է հա­մայն­քի ղե­կա­վա­րը, գրե­թե շուր­ջօ­րյա է, բայց թույլ է, ին­չի պատ­ճա­ռով պոմ­պա­կա­յա­նը նոր­մալ չի գոր­ծում։ Թույլ հո­սան­քը խն­դիր­ներ է ա­ռա­ջաց­նում նաև կեն­ցա­ղում, այդ պատ­ճա­ռով եր­բեմն է­լեկտ­րա­կան սար­քա­վո­րում­ներն էլ են փչա­նում։ Ներ­կա­յում աշ­խա­տանք­ներ են տար­վում 2-րդ ար­տե­զյան ջր­հո­րից նոր ջրա­գիծ անց­կաց­նե­լու ու ևս մեկ ջրա­վա­զան կա­ռու­ցե­լու ուղ­ղու­թյամբ, ին­չը լիո­վին կլու­ծի ջրի խն­դի­րը։
Սոսն աչ­քի է ընկ­նում հատ­կա­պես խա­ղո­ղա­գոր­ծու­թյամբ, որն էլ իր հեր­թին նպաս­տում է գի­նե­գոր­ծու­թյան զար­գաց­մա­նը։ Սո­սե­ցի­նե­րի պատ­րաս­տած գի­նին յու­րա­հա­տուկ է, ա­սում են գի­նու սի­րա­հար­նե­րը։

Մեր այ­ցի ժա­մա­նակ գյու­ղա­ցի­նե­րից ո­մանք աշ­խա­տում էին գյու­ղից փոքր-ինչ վերև գտն­վող խա­ղո­ղայ­գի­նե­րում։ Այն, որ սո­սե­ցի­ներն ա­րա­րող, ստեղ­ծող, հյու­րա­սեր ու աշ­խա­տա­սեր մար­դիկ են՝ հա­մոզ­վե­ցինք մեր շր­ջայ­ցի ժա­մա­նակ։ Աշ­խա­տա­սի­րու­թյան վառ ա­պա­ցույ­ցը թերևս այն է, որ հա­մայնքն ա­զատ հո­ղա­տա­րածք չի ու­նե­ցել։ 132 հա խա­ղո­ղայ­գի ու­նեն հի­մա, մոտ 38 հա էլ՝ լավ մշակ­ված վի­ճա­կում մնա­ցել է չե­զոք գո­տում՝ Ա­մա­րա­սի հարևա­նու­թյամբ։ Հ. Գրի­գո­րյա­նի խոս­քով՝ ե­թե ստաց­վի՝ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­ջո­ցով այ­գի­նե­րը կվե­րա­դարձ­նեն հա­մայն­քին։ Իսկ ա­ռայժմ մարդ­կանց անվ­տան­գու­թյու­նը ե­րաշ­խա­վոր­ված չէ տվյալ գո­տի մտ­նե­լու և տե­ղում աշ­խա­տե­լու հա­մար։ Բա­ցի այդ, նաև ա­կա­նա­զերծ­ման խն­դիր կա, հնա­րա­վոր է՝ տա­րածքն ա­կա­նա­պատ­ված լի­նի։
Գյուղն աչ­քի է ընկ­նում նաև ա­ռատ թթայ­գի­նե­րով։ Շատ են ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վող մե­նատն­տես­նե­րը։ Զբաղ­վա­ծու­թյան խն­դի­րը ո­րոշ չա­փով լու­ծում են հա­մայն­քում գոր­ծող միջ­նա­կարգ դպ­րո­ցը, ման­կա­պար­տե­զը, բու­ժամ­բու­լա­տո­րիան, գյու­ղա­պե­տա­րա­նը, ինչ­պես նաև մի շարք մաս­նա­վոր օ­բյեկտ­ներ՝ խա­նութ­ներ, կր­պակ­ներ, հա­ցի ար­տադ­րա­մաս, վար­սա­վի­րա­նոց, ավ­տո­նո­րոգ­ման կետ...
Հա­մայն­քի վար­չա­կան շեն­քը հին է, խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րից և վե­րա­նո­րոգ­ման կա­րիք ու­նի։ Ինչ­պես հան­րա­պե­տու­թյան շատ բնա­կա­վայ­րե­րում, Սո­սում ևս նա­խա­տես­ված էր ՙՀա­յաս­տան հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի՚ մի­ջոց­նե­րով կա­ռու­ցել ժա­մա­նա­կա­կից հա­մայն­քա­յին կենտ­րոն՝ անհ­րա­ժեշտ օ­բյեկտ­նե­րի ընդգրկմամբ։ Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում, ինչ­պես Հու­նան Գրի­գո­րյանն է ա­սում, դժ­վար է հա­վա­տալ, որ մոտ ա­պա­գա­յում ծրա­գիրն ի­րա­կա­նու­թյուն կդառ­նա։
ՙՄինչև պա­տե­րազ­մը հասց­րել ենք նոր՝ տի­պա­յին դպ­րոց, մար­զա­դահ­լիճ և ման­կա­պար­տեզ կա­ռու­ցել։ Ա­ռաջ­նա­հեր­թը դա ենք հա­մա­րել, քան­զի դպ­րո­ցի շեն­քը շատ էր հին, իսկ մար­զա­դահ­լիճ, ընդ­հան­րա­պես, չկար։ Անս­պա­սե­լի պա­տե­րազմն ի չիք դարձ­րեց մոտ ա­պա­գա­յի մեր բո­լոր ծրագ­րե­րը՚,- ա­սում է նա։

Ընդ­հան­րա­պես՝ Սո­սը միշտ էլ աչ­քի է ըն­կել իր զար­գա­ցա­ծու­թյամբ և ինք­նա­բա­վու­թյամբ. ինք­նա­բավ այն ա­ռու­մով, որ հա­մայն­քը, ի տար­բե­րու­թյուն հարևան գյու­ղե­րի, գո­յատևում էր սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րի հաշ­վին և պե­տու­թյու­նից դո­տա­ցիա չէր ստա­նում։
44-օ­րյա պա­տե­րազ­մին 91 սո­սե­ցի է մաս­նակ­ցել, նրան­ցից 5-ն ի­րենց կյանքն են տվել հա­նուն հայ­րե­նի­քի, 10 հո­գի ծանր վի­րա­վո­րում են ստա­ցել։ Ա­վե­րա­ծու­թյուն­ներ, վնաս­ված տներ հա­մայն­քում կան, բայց գյու­ղի ուղ­ղու­թյամբ տե­ղի ու­նե­ցած ար­կա­կո­ծու­թյուն­նե­րի և հրե­տա­կո­ծու­թյուն­նե­րի հա­մե­մատ՝ դրանց թի­վը մեծ չէ։ Մե­ծա­պես տու­ժել են գա­զա­տար խո­ղո­վակ­ներն ու է­լեկտ­րա­լա­րե­րը։ Վեր­ջին­ներս ար­դեն վե­րա­կան­գն­վել են, բայց վնաս­ված տնե­րի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը Սո­սում դեռ չեն սկս­վել։ Հ. Գրի­գո­րյա­նի խոս­քով՝ երևույ­թին ըմ­բռ­նու­մով են մո­տե­նում` քան­զի շր­ջա­նում կան ա­ռա­վել տու­ժած և վե­րա­նո­րոգ­ման են­թա­կա տներ ու շի­նու­թյուն­ներ։
Պա­տե­րազ­մի հետևան­քով տե­ղա­հան­ված 10 ըն­տա­նիք է ա­պաս­տա­նել Սո­սում՝ Հադ­րու­թից, Ա­վե­տա­րա­նո­ցից և Շու­շիից։ Հա­մայն­քում մոտ 15 թա­փուր տուն կա, ո­րոնք վե­րա­նո­րոգ­ման են­թա­կա են։ Կա­պի­տալ վե­րա­նո­րո­գու­մից հե­տո դրանք կտ­րա­մադր­վեն այդ ըն­տա­նիք­նե­րին, իսկ ա­ռայժմ նրանք տե­ղա­վոր­վել են ծա­նոթ-բա­րե­կամ­նե­րի հար­կի տակ։ Տե­ղա­հան­ված­նե­րին պար­բե­րա­բար օգ­նու­թյուն է ցու­ցա­բեր­վում՝ Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան, Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեի կող­մից՝ հիմ­նա­կա­նում սնն­դամ­թեր­քի տես­քով։
Բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րը Սո­սում քիչ են, ըն­դա­մե­նը 5 ե­րե­խա ու­նե­ցող 4 ըն­տա­նիք կա։ Սա­կայն գո­հաց­նող է այն փաս­տը, որ հա­մայն­քում ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րը շատ են։
Կլի­նե՞ն ար­տա­գաղ­թող­ներ՝ հար­ցիս ի պա­տաս­խան Հու­նան Գրի­գո­րյանն ա­սաց. ՙԿար­ծում եմ՝ կլի­նեն, բայց նրանց թի­վը քիչ է։ Դեկ­տեմ­բե­րի սկզբ­նե­րին, երբ պա­տե­րազ­մից հե­տո կր­կին սկ­սեց գոր­ծել դպ­րո­ցը, 120 ա­շա­կերտ կար։ Հի­մա ար­դեն 170-ից ա­վե­լի ա­շա­կերտ է հա­ճա­խում դպ­րոց։ Շա­րու­նա­կում է գոր­ծել նաև ման­կա­պար­տե­զը իր 29 ե­րե­խա­նե­րով։
Ա­մեն ին­չին կդի­մա­նանք, մենք սո­վոր ենք դժ­վա­րու­թյուն­նե­րին։ Մտա­հո­գո­ղը, սա­կայն, մարդ­կանց հո­գե­բա­նա­կան վի­ճակն է. հիաս­թա­փու­թյու­նից, ծանր սթ­րես­նե­րից դուրս գա­լու մի­ջոց­ներ են անհ­րա­ժեշտ, պետք է վե­րա­կանգ­նել ա­պա­գա­յի նկատ­մամբ հույսն ու հա­վա­տը։ Մենք մեր հողն ու ջու­րը չպետք է թող­նենք, պետք է կառ­չենք այս հո­ղից ու ե­ղա­ծը պահ­պա­նենք՝ ինչ գնով էլ լի­նի՚։