[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՐՎԱՃԱՌԻ ՎԻՔԻԱԿՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ ԱՌՑԱՆՑ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Քար­վա­ճա­ռի վի­քիա­կում­բի
հա­մա­կար­գող

Վի­քիա­կում­բը Քար­վա­ճա­ռի այն ե­զա­կի հաս­տա­տու­թյուն­նե­րից է, որ շա­րու­նա­կում է գոր­ծել 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյամբ Քար­վա­ճառն Ադր­բե­ջա­նին հանձ­նե­լուց հե­տո։

Աշ­խա­տանք­ներն ամ­բող­ջու­թյամբ օն­լայն հար­թակ տե­ղա­փո­խած վի­քիա­կում­բը յու­րա­քան­չյուր ա­միս ու­նե­նում է մինչև 15 ակ­տիվ խմ­բա­գիր։ Քար­վա­ճա­ռում գոր­ծե­լու ժա­մա­նակ այդ թի­վը յու­րա­քան­չյուր ա­միս հաս­նում էր 25-ի։ Խմ­բա­գիր­նե­րը վեր­ջին ան­գամ ա­կումբ են այ­ցե­լել 2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 25-ին։ Սեպ­տեմ­բե­րի 27-ին Ար­ցա­խի դեմ սկս­ված պա­տե­րազ­մի ար­դյուն­քում քար­վա­ճառ­ցի դպ­րո­ցա­կան­նե­րը տար­հան­վել են ՀՀ տար­բեր բնա­կա­վայ­րեր, և այլևս հնա­րա­վո­րու­թյուն չեն ու­նե­ցել վե­րա­դառ­նա­լու հայ­րե­նի քա­ղաք։
Ա­կում­բի առ­ցանց աշ­խա­տանք­նե­րը միա­վո­րում են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տար­բեր բնա­կա­վայ­րեր տե­ղա­փոխ­ված ա­ռա­վել ակ­տիվ խմ­բա­գիր­նե­րին։
Քար­վա­ճա­ռի վի­քիա­կում­բը հիմ­նադր­վել է ՙՎի­քի­մե­դիա Հա­յաս­տան՚ գի­տակր­թա­կան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան կող­մից, 2017 թվա­կա­նի մար­տի 15-ին։ Նպա­տակն է՝ վի­քի տար­բեր նա­խագ­ծե­րի խմ­բագր­ման մի­ջո­ցով նպաս­տել դպ­րո­ցա­կան­նե­րի գրա­գի­տու­թյան բարձ­րաց­մա­նը, թարգ­ման­չա­կան հմ­տու­թյուն­նե­րի, խոս­քը գրա­գետ ձևա­կեր­պե­լու հմ­տու­թյուն­նե­րի զար­գաց­մա­նը, ստեղ­ծա­գոր­ծե­լով կրթ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն տալ։ Վի­քիա­կում­բը Քար­վա­ճա­ռում առ­կա ոչ ֆոր­մալ կր­թա­կան ե­զա­կի կենտ­րոն­նե­րից մեկն էր, որ­տեղ պա­տա­նի­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն ու­նեին նաև մաս­նակ­ցել տար­բեր կր­թա­կան ու մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի, շփ­վել մի­մյանց հետ։
ՙՔար­վա­ճա­ռում պա­տա­նի­նե­րի հա­մար կր­թա­կան կամ ժա­ման­ցի վայ­րեր ա­ռանձ­նա­պես շատ չկա­յին, բայց շա­տերս հա­ճա­խում էինք վի­քիա­կումբ։ Ա­կում­բը կր­թա­կան ա­ռու­մով մեծ դեր ու­ներ հա­ճա­խող ե­րե­խա­նե­րի հա­մար, քա­նի որ տար­բեր նա­խագ­ծեր տար­բեր կերպ զար­գաց­նում էին մեզ։ Ինձ հա­մար ա­կում­բը մի քա­նի հա­վա­քա­կան դեր ու­ներ, այն­տեղ կա­րե­լի էր զար­գաց­նել գի­տե­լի­քը (հիմ­նո­վին բա­րե­լա­վել եմ ռու­սե­րե­նի, մա­սամբ՝ անգ­լե­րե­նի գի­տե­լիք­ներս), ձեռք բե­րել ըն­կեր­ներ. չնա­յած շա­տե­րի հետ ծա­նոթ էինք, բայց ըն­կե­րա­ցանք ա­կում­բի շր­ջա­նակ­նե­րում՚,- հի­շում է վի­քիա­կում­բի ակ­տիվ խմ­բա­գիր­նե­րից 15-ա­մյա Լե­նա Ղա­զա­րյա­նը։
Խո­սե­լով հար­կադ­րա­բար օն­լայն հար­թակ տե­ղա­փոխ­ված աշ­խա­տանք­նե­րի մա­սին՝ 12-ա­մյա Ար­մի­նե Միր­զա­խա­նյանն ա­սում է, որ դրանք ևս շատ կարևոր են. ՙՉնա­յած դժ­վար է այս պայ­ման­նե­րում աշ­խա­տե­լը, բայց մեր՝ Քար­վա­ճա­ռի մի քա­նի խմ­բա­գիր­ներ՝ կա­րո­ղա­նում են բարձր պա­հել վի­քիա­կում­բի պա­տի­վը, ո­րը շատ կարևոր է մեզ բո­լո­րիս հա­մար՚։
Ա­կում­բում առ­կա հա­մա­կար­գիչ­նե­րը ՙՎի­քի­մե­դիա Հա­յաս­տան՚ կազ­մա­կեր­պու­թյան հա­մա­ձայ­նու­թյամբ տրա­մադր­վել են ա­կում­բի ա­ռա­վել ակ­տիվ խմ­բա­գիր­նե­րին՝ խմ­բագր­ման աշ­խա­տանք­նե­րը բնա­կա­նոն հու­նով կազ­մա­կեր­պե­լու հա­մար։
Նշենք, որ վի­քիա­կում­բի խմ­բա­գիր­նե­րի հա­մար ա­կում­բի հա­մա­կար­գո­ղի կող­մից կազ­մա­կերպ­վում են օն­լայն հա­մա­տեղ թարգ­մա­նու­թյուն­ներ, երբ մի քա­նի խմ­բա­գիր միա­սին աշ­խա­տում են մեկ հոդ­վա­ծի թարգ­մա­նու­թյան վրա՝ այդ­պի­սով կի­սե­լով մի­մյանց հետ ի­րենց գի­տե­լիքն ու հմ­տու­թյուն­նե­րը, ինչ­պես նաև՝ միա­սին աշ­խա­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն ստա­նա­լով։
Վի­քիա­կում­բում խմ­բագ­րա­կան աշ­խա­տանք­նե­րից բա­ցի, կազ­մա­կերպ­վում էին նաև մշա­կու­թա­յին տար­բեր մի­ջո­ցա­ռում­ներ։ ՙՀան­դի­պում ար­վես­տի հետ՚ խո­րա­գի­րը կրող մի­ջո­ցա­ռում­նե­րի շար­քը հնա­րա­վոր է ե­ղել վե­րա­կանգ­նել առ­ցանց ձևա­չա­փով, և այժմ յու­րա­չան­չյուր ա­միս ա­կում­բա­կան­նե­րից մե­կը մյուս խմ­բա­գիր­նե­րին ներ­կա­յաց­նում է ար­վես­տի ա­կա­նա­վոր որևէ գործ­չի կյանքն ու ստեղ­ծա­գոր­ծա­կան կեն­սագ­րու­թյու­նը։
ՙԱյ­սօր էլ, շատ դժ­վա­րու­թյուն­նե­րի հետ մեկ­տեղ, շա­րու­նա­կում ենք օն­լայն աշ­խա­տել։ Կրթ­վել միշտ է պետք, և կրթ­վե­լու ե­ղա­նակ­նե­րից մե­կը խմ­բագ­րելն է։ Բա­ցի այդ՝ մեր մեջ Քար­վա­ճա­ռը ու­նե­նա­լու հա­մար անհ­րա­ժեշտ է շա­րու­նա­կել ա­կում­բի գոր­ծու­նեու­թյու­նը։ Նկա­տել եմ, որ բո­լոր ա­կում­բա­կան­նե­րի մոտ մի օր Քար­վա­ճառ վե­րա­դառ­նա­լու ու այն­տեղ ա­կում­բը վե­րա­բա­ցե­լու մեծ հույս կա. հենց այդ հույ­սի շնոր­հիվ էլ ա­կում­բը պահ­վում է՚,- վս­տահ է 15-ա­մյա Լե­նա Ղա­զա­րյա­նը։