[ARM]     [RUS]     [ENG]

ՙՎԻՎԱ՚ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան տե­ղե­կատ­վու­թյամբ՝ փետր­վա­րի 8-ին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Մի­քա­յել Հայ­րի­յա­նը Ստե­փա­նա­կեր­տում ըն­դու­նեց ՙՎի­վա. Բժիշկ­ներ և կա­մա­վոր­ներ՝ Հա­յաս­տա­նին՚ (ВИВА․ Врачи и волонтеры Армении) բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի ղե­կա­վար Տա­տյա­նա Հով­հան­նի­սյա­նին և կա­ռույ­ցի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին: Հան­դիպ­ման նպա­տակն էր ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի հետ քն­նար­կել հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում նա­խա­տես­վող ծրագ­րե­րը, դրա հետ կապ­ված խն­դիր­նե­րը և ա­ռաջ­նա­հերթ քայ­լե­րը:

Նշենք, որ Հիմ­նադ­րա­մը ստեղծ­վել է 2016թ. ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի ըն­թաց­քում։ Կա­ռույ­ցի նպա­տակն է Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րը հա­մալ­րել դե­ղո­րայ­քով և անհ­րա­ժեշտ բժշ­կա­կան սար­քա­վո­րում­նե­րով, ինչ­պես նաև ա­ջակ­ցել մաս­նա­գետ­նե­րի վե­րա­պատ­րաստ­ման գոր­ծըն­թա­ցին: 2020թ. սեպ­տեմ­բե­րի 27-ին Ար­ցա­խին պար­տադր­ված պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ՙՎի­վա. Բժիշկ­ներ և կա­մա­վոր­ներ՝ Հա­յաս­տա­նին՚ հիմ­նադ­րա­մի ան­դամ­նե­րը կր­կին ի­րենց ա­ջակ­ցու­թյու­նը ցու­ցա­բե­րե­ցին ԱՀ-ին թե՜ մաս­նա­գի­տա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րով, թե՜ սար­քա­վո­րում­նե­րով ու դե­ղո­րայ­քով։ Նա­խա­րարն իր ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նեց հիմ­նադ­րա­մի ղե­կա­վար Տա­տյա­նա Հով­հան­նի­սյա­նին և բո­լոր կա­մա­վոր­նե­րին 2020թ. Ար­ցա­խին բա­ժին հա­սած ար­հա­վիր­քի օ­րե­րին ողջ նե­րու­ժով ար­ցախ­ցու կող­քին լի­նե­լու և ա­ջակ­ցե­լու հա­մար:
Տա­տյա­նա Հով­հան­նի­սյանն իր հեր­թին հա­վաս­տիաց­րեց, որ ու­նեն բա­վա­րար կա­րո­ղու­թյուն շա­րու­նա­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մար, ուս­տի ակ­տիվ աշ­խա­տանք են ակն­կա­լում: Նրա պար­զա­բան­մամբ՝ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­ված հա­մա­տեղ աշ­խա­տան­քից հե­տո ո­րո­շել են ձևա­վո­րել բժիշկ­նե­րի մաս­նա­գի­տա­կան ո­րա­կա­վոր­ման մի­ջազ­գա­յին կա­ռույց, ո­րում կհա­մախ­մբ­վեն սփյուռ­քա­հայ բժիշկ-մաս­նա­գետ­նե­րը՝ հա­մա­տեղ մաս­նա­գի­տա­կան ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար։ Քա­նի որ ԱՀ ա­ռող­ջա­պա­հա­կան ո­լոր­տում նեղ մաս­նա­գետ­նե­րի խն­դիր միշտ ե­ղել է, Հիմ­նադ­րա­մը պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նեց ա­ջակ­ցել բժիշկ­նե­րի վե­րա­պատ­րաստ­ման հար­ցե­րում, ինչ­պես նաև, ՙբաց դռ­նե­րի օր՚ կազ­մա­կեր­պե­լով, հնա­րա­վո­րու­թյուն ստեղ­ծել ա­ռա­ջա­տար բժշ­կա­կան խմ­բե­րի պար­բե­րա­բար այ­ցը Ար­ցախ։ Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում մաս­նա­գի­տա­կան ա­ջակ­ցու­թյուն կցու­ցա­բեր­վի ինչ­պես խոր­հր­դատ­վու­թյուն­նե­րի, այն­պես էլ բու­ժօգ­նու­թյան, վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյուն­նե­րի և այլ խի­դիր­նե­րի ա­ռու­մե­րով։ Այս ա­մե­նին զու­գա­հեռ, հան­դիպ­ման մաս­նա­կից­ներն անդ­րա­դար­ձան պա­տե­րազ­մի հետևան­քով տար­հան­ված բնա­կիչ­նե­րի, վի­րա­վոր­նե­րի և մյուս տու­ժած­նե­րի բու­ժօգ­նու­թյան ծրագ­րե­րին։ Կող­մե­րը քն­նար­կե­ցին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան այլ ուղ­ղու­թյուն­ներ ևս։
Տա­տյա­նա Հով­հան­նի­սյա­նը ֆեյս­բու­քյան իր է­ջում հա­վե­լեց, որ ՙՎի­վա. Բժիշկ­ներ և կա­մա­վոր­ներ՝ Հա­յաս­տա­նին՚ հիմ­նադ­րա­մի և ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հետ հա­մա­տեղ ջան­քե­րով նա­խանշ­վող ա­ռող­ջա­պա­հա­կան ծրագ­րե­րը ևս կուղղ­վեն առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րի հաղ­թա­հար­մա­նը։