[ARM]     [RUS]     [ENG]

ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՆԴԱՂԻ

 

 

 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հան­րա­պե­տու­թյու­նում ըն­թա­ցող բնա­կա­րա­նա­շի­նա­կան աշ­խա­տանք­ներն ու ա­նօթևան քա­ղա­քա­ցի­նե­րի տե­ղա­վոր­ման ըն­թացքն էր դար­ձել փետր­վա­րի 15-ին նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հրա­վի­րած աշ­խա­տան­քա­յին խոր­հր­դակ­ցու­թյան հիմ­նա­կան թե­ման: Ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տանք­նե­րի մա­սին հաշ­վետ­վու­թյուն են ներ­կա­յաց­րել ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան և տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման ու են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րար­նե­րը:

Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահն իր խոս­քում նշել է, որ բնա­կա­րա­նա­շի­նա­կան ծրագ­րե­րը հարկ է ա­ռա­վել ա­րագ և սեղմ ժամ­կետ­նե­րում ա­վար­տին հասց­նել, գոր­ծըն­թա­ցին նոր թափ հա­ղոր­դե­լու հա­մար կի­րա­ռել նոր մի­ջոց­ներ, քա­նի որ այդ աշ­խա­տան­քն­մե­րի տեմ­պից է կախ­ված տե­ղա­հան­ված և ա­նօթևան ըն­տա­նիք­նե­րին բնա­կա­կա­րան­նե­րով ա­պա­հո­վե­լու խն­դի­րը:
Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Ա. Սարգ­սյա­նի ներ­կա­յաց­րած տվյալ­նե­րով` հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում հրե­տա­կո­ծու­թյու­նից վնաս­ված 6943շենք շի­նու­թյուն է հաշ­վառ­վել, ո­րի մեծ մա­սը` 4435-ը` միայն Ստե­փա­նա­կեր­տում: Աս­կե­րա­նի շր­ջա­նում 250 նման շի­նու­թյուն­ներ են գրանց­վել, Մար­տու­նու շր­ջա­նում` 1300, Մար­տա­կեր­տում` 658: Շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­նում թվով 112 կազ­մա­կեր­պու­թյուն: Ստե­փա­նա­կեր­տի 600 կե­տե­րում այժմ ըն­թա­նում են շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ, դրան­ցից 270-ում ար­դեն ա­վար­տին է հասց­վել: Աս­կե­րա­նի 50 շի­նու­թյուն­նե­րում ըն­թա­ցող աշ­խա­տանք­նե­րից 20-ում է ա­վար­տին հասց­վել: Մար­տու­նում` 210 շեն­քե­րից ա­վարտ­վել է 72-ը, իսկ Մար­տա­կեր­տի 46 տե­ղե­րում ըն­թա­ցող շին­վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներն ա­վարտ­վել են 7-ում: Այժմ հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում շի­նաշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում 930 շեն­քե­րում:

2620 բնա­կիչ­նե­րի ըն­տա­նիք­նե­րում կա­տար­վել են հրե­տա­կո­ծու­թյու­նից վնաս­ված պա­տու­հան­նե­րի և դռ­նե­րի փո­խա­րին­ման աշ­խա­տանք­ներ, 1915 բնակ­չի տրա­մադր­վել է շի­նա­նյութ:
Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը տե­ղե­կու­թյուն­ներ պա­հան­ջեց նաև հիմ­նո­վին ա­վեր­ված բնա­կա­րան­նե­րի թվա­քա­նա­կի և այն­տեղ ըն­թա­ցող աշ­խա­տանք­նե­րի վե­րա­բե­րյալ: Ըստ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րի` փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյամբ նման 23 շի­նու­թյուն է գրանց­վել, դրանց նա­խագ­ծերն ար­դեն պատ­վիր­ված են, շու­տով կսկս­վեն շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը: Մար­տու­նում 17 նման տներ կան, Աս­կե­րա­նում` 5, մնա­ցած շր­ջան­նե­րում հիմ­նո­վին ա­վեր­ված տներ չկան:
Ըն­թա­նում են նաև հին բնակ­ֆոն­դի վե­րա­նո­րոգ­ման ու վե­րա­կա­ռուց­ման աշ­խա­տանք­ներ մայ­րա­քա­ղա­քում և շրջ­կենտ­րոն­նե­րում:
Նա­խա­գահ Ա. Հա­րու­թյու­նյա­նի` ըն­թա­ցող աշ­խա­տանք­նե­րի ֆի­նան­սա­վոր­ման աղ­բյուր­նե­րի մա­սին հար­ցին ի պա­տաս­խան գե­րա­տես­չու­թյան պա­տաս­խա­նա­տուն նշեց, որ հիմ­նա­կա­նում ընդգրկված են պե­տա­կան մի­ջոց­ներ: ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի ֆի­նան­սա­վո­րումն օգ­տա­գործ­վել է հրե­տա­կո­ծու­թյու­նից տու­ժած բնա­կա­րան­նե­րի վե­րա­կան­գն­ման և եվ­րոդռ­նե­րի ու պա­տու­հան­նե­րի ար­տադ­րու­թյան աշ­խա­տանք­նե­րում, ինչ­պես նաև ո­րո­շա­կի շի­նա­նյու­թի ձեռք­բեր­ման ծախ­սերն են ա­պա­հո­վել:
Պետ­նա­խա­րար Գ. Մար­տի­րո­սյա­նը նշեց, որ հիմ­նադ­րա­մի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք­բեր­վել 1մլրդ 100մլն դրամ ևս ներգ­րա­վել տնե­րի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նա­կե­լու հա­մար: Ցու­ցակ­ներն ար­դեն պատ­րաստ են ֆի­նան­սա­վո­րումն սկ­սե­լու հա­մար: Ընդգրկվե­լու է 25 շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն: Բա­ցի այդ, 1մլրդ 300մլն դրամ է նա­խա­տես­ված այլ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի հա­մար, ո­րը ևս ուղ­ղա­կիո­րեն կֆի­նան­սա­վոր­վի ՙՀա­յաս­տան՚ հիմ­նադ­րա­մի կող­մից: Այդ նպա­տա­կով կնք­վե­լու են ե­ռա­կողմ պայ­մա­նագ­րեր: Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը նշեց, որ ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տանք­նե­րում ար­դեն իսկ տար­բեր աղ­բյուր­նե­րից ծախս­վել է 2մլրդ դրամ: Ա. Հա­րու­թյու­նյա­նը նաև ըն­թա­ցող աշ­խա­տանք­նե­րի տեմ­պը ոչ այն­քան գո­հա­ցու­ցիչ հա­մա­րեց` նշե­լով, որ այդ­տեղ տեղ ու­նի նաև ՀՀ շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ֆի­նան­սա­վոր­ման ձգձ­գու­մը: Նա խոր­հուրդ տվեց պայ­մա­նագ­րեր կն­քել` չս­պա­սե­լով կա­պի­տալ ներդ­րում­նե­րի ծրագ­րի հաս­տատ­մա­նը: Նա­խա­գա­հը նաև նշեց, որ հետ­պա­տե­րազ­մյան բնա­կա­րա­նա­շի­նա­կան ծրագ­րերն ըն­թա­նա­լու են ե­րեք ուղ­ղու­թյուն­նե­րով: Ըստ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րի` ո­րո­շա­կի խն­դիր­ներ կան հին բնակ­ֆոն­դի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քում: Տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման ու են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րար Հ. Խա­նու­մյա­նի դի­տարկ­մամբ` անհ­րա­ժեշտ է, որ­քան հնա­րա­վոր է ա­րա­գաց­նել տի­րա­զուրկ հա­մար­վող տնե­րի հաշ­վա­ռումն ու հա­մա­պա­տաս­խան պայ­մա­նագ­րե­րի ու այլ աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քը: Նա շեշ­տեց, որ հան­րա­պե­տու­թյան ան­գամ հե­ռա­վոր բնա­կա­վայ­րե­րում հիմ­նա­վոր­վե­լու ցան­կու­թյուն ու­նե­ցող­նե­րը շատ են, գյու­ղա­պետ­նե­րը նաև ցան­կու­թյուն են հայտ­նել սե­փա­կան ու­ժե­րով մաս­նակ­ցել շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րին: Նա­խա­գա­հը հանձ­նա­րա­րեց նման խմ­բե­րին որ­քան հնա­րա­վոր է ա­րագ տե­ղա­վո­րե­լու և աշ­խա­տանք­նե­րում ընդ­գր­կե­լու հար­ցե­րը կար­գա­վո­րել:
Նա­խա­գա­հը կարևո­րել է հան­րա­պե­տու­թյան բո­լոր հա­մայ­նք­նե­րում առ­կա տի­րա­զուրկ տնե­րը վե­րա­նո­րո­գե­լու և ա­նօթևան մնա­ցած ըն­տա­նիք­նե­րին հատ­կաց­նե­լու գոր­ծըն­թա­ցը` նշե­լով, որ նման տներն ա­վե­լի նա­խընտ­րե­լի են, քա­նի որ ու­նեն այ­գի ու հո­ղա­մաս, շատ դեպ­քե­րում` նաև պատ­րաս­տի կցա­կա­ռույց­ներ:
Գյու­ղե­րում ա­րագ կա­ռուց­վող տնե­րի հո­ղա­յին աշ­խա­տանք­նե­րով նա­խա­գա­հը հանձ­նա­րա­րեց զբաղ­վել ԱՀ կա­դաստ­րի և պե­տա­կան գույ­քի կա­ռա­վար­ման կո­մի­տեի նա­խա­գահ Կա­րեն Շահ­րա­մա­նյա­նին: Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րը հանձ­նա­րար­կան ստա­ցավ ե­րեք օր­վա ըն­թաց­քում ներ­կա­յաց­նել բնա­կե­լի տնե­րի շի­նա­րա­րու­թյան հա­տա­կագ­ծե­րով բո­լոր բնա­կա­վայ­րե­րի քար­տեզ­նե­րը: Հանձ­նա­րար­վեց նաև մինչև մա­յիս ու­նե­նալ 1500 ա­րագ հա­վաք­վող տնե­րի հա­մար լիո­վին պատ­րաստ տա­րածք­ներ: ՙՄենք պետք է շա­րու­նա­կենք պա­տե­րազ­մա­կան օ­րե­րի ռե­ժի­մով աշ­խա­տել, ե­թե անհ­րա­ժեշտ է` ներգ­րա­վել ար­տա­բյու­ջե­տա­յին մի­ջոց­ներ, փո­խել ֆի­նա­նսա­վոր­ման մե­խա­նիզմ­նե­րը: Ու­շա­նա­լը հղի է բազ­մա­թիվ վտան­գնե­րով՚,- ա­սել է Ա­րա Հա­րու­թյու­նյա­նը: