[ARM]     [RUS]     [ENG]

68000 սոցիալական աջակցությունը շուտով կմեկնարկի

 

 

 

Գայանե Գևորգյան

Պա­տե­րազ­մից հե­տո` նո­յեմ­բեր-դեկ­տեմ­բեր ա­միս­նե­րից սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­վել ԱՀ քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար: Վեր­ջին` 68000 տրա­մադ­րե­լու ա­ջակ­ցու­թյան ծրագ­րի հետ կապ­ված բազ­մա­թիվ հար­ցեր են ա­ռաջ ե­կել հան­րու­թյան շր­ջա­նում: Մենք զրու­ցել ենք ՀՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և միգ­րա­ցիա­յի նա­խա­րա­րի` Ար­ցա­խի սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րի և այլ հար­ցե­րով խոր­հր­դա­կան Արաք­սյա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԻ հետ:

-68 000 սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րի մա­սին վա­ղուց էր խոս­վում, բայց մինչև հի­մա ո­րոշ կե­տեր դեռ ա­նո­րոշ են, բազ­մա­թիվ հար­ցեր կան դրա հետ կապ­ված: Ո­րոշ լրատ­վա­կան­ներ էլ հայտ­նե­ցին, որ այն գրա­վոր ըն­թա­ցա­կար­գով Կա­ռա­վա­րու­թյու­նը դեռ պի­տի հաս­տա­տի: Սա ճի՞շտ ին­ֆոր­մա­ցիա է:
-Վեր­ջերս ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և միգ­րա­ցիա­յի նա­խա­րա­րը Ազ­գա­յին Ժո­ղո­վի և Կա­ռա­վա­րու­թյան հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ պա­տաս­խա­նեց այդ բո­լոր հար­ցե­րին: Առն­վազն ա­ռա­ջի­կա օ­րե­րին կմեկ­նար­կի այդ ծրա­գի­րը: Ա­յո, կան հար­ցեր, ա­ռա­ջարկ­ներ, ո­րոնք դեռ քն­նար­կում ենք, բայց ո­րո­շա­կիո­րեն ար­դեն պարզ է, թե ով­քեր են լի­նե­լու շա­հա­ռու­նե­րը, ինչ չա­փո­րո­շիչ­ներ կլի­նեն, ինչ­պես են լրաց­վե­լու դի­մում­նե­րը: Այս պա­հին մշակ­ման փու­լում է նաև վի­դեո­տար­բե­րա­կը, թե ինչ­պես և ինչ ձևով պետք է լրաց­վեն դի­մում­նե­րը: Շու­տով դա կհ­րա­պա­րա­կենք, և քա­ղա­քա­ցի­ներն ի­րենք ան­ձամբ կկա­րո­ղա­նան մուտք գոր­ծել հա­մա­կարգ, լրաց­նել ի­րենց դի­մում­նե­րը: Վի­դեո­տար­բե­րա­կում բա­վա­կա­նին ման­րակր­կիտ ու հա­սա­նե­լի ներ­կա­յաց­ված են դի­մու­մը լրաց­նե­լու բո­լոր քայ­լե­րը:
Ին­չո՞ւ այս­քան ձգձգ­վեց: Ինչ­պես գի­տեք, ու­նենք այլ ա­ջակ­ցու­թյան ծրագ­րեր, դեռևս նո­յեմ­բե­րից-դեկ­տեմ­բե­րից մեկ­նար­կած, ո­րոնք վերջ­նա­կա­նա­պես հի­մա ենք ամ­փո­փում: Հենց այ­սօր ամ­փո­փում ենք 68000+15000-ը: Ան­հաս­կա­նա­լի հար­ցեր կա­յին, դրա հետ կապ­ված քա­ղա­քա­ցի­նե­րը դի­մում­ներ էին ներ­կա­յաց­րել: Դրանք բո­լո­րը քն­նարկ­վել են, ամ­փոփ­վել և վերջ­նա­կան լու­ծում­ներ տր­վել: Բա­ցի դրա­նից, այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը հնա­րա­վո­րու­թյուն է բո­լոր այն քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար, ով­քեր խն­դիր­ներ ու­նեն, օ­րի­նակ, հաշ­վառ­ման հետ կապ­ված: Նա­խորդ ծրագ­րե­րում կա­յին խն­դիր­ներ, որ ծրա­գիրն ա­նընդ­հատ մեր­ժում էր դի­մու­մը, պետ­ռեգ­ստ­րից մեզ տվյալ­ներ էին տա­լիս, քա­ղա­քա­ցին դի­մու­մը լրաց­նում էր` չեն նույ­նա­կա­նաց­վում, և այլն: Այս ժա­մա­նա­կաըն­թաց­քում մար­դիկ հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն այդ խն­դիր­նե­րը լու­ծե­լու, ե­թե հաշ­վառ­ված չեն, հաշ­վառ­վեն, ո­րով­հետև հե­տո նո­րից դժ­վա­րու­թյուն­նե­րի ա­ռաջ կկանգ­նեն: Մենք քա­ղա­քա­ցի­նե­րին միշտ ուղ­ղոր­դում ենք, որ հե­տա­մուտ լի­նեն այդ հար­ցի լուծ­մա­նը:
-Ով­քե՞ր են հան­դի­սա­նում կոնկ­րետ այս ծրագ­րի շա­հա­ռու­նե­րը:
-Ծրա­գի­րը միտ­ված է օգ­նե­լու ար­ցախ­ցի­նե­րին` Ար­ցա­խի հաշ­վա­ռում ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րին:
Շա­հա­ռու են Ար­ցա­խի հաշ­վա­ռում ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րը, բա­ցա­ռու­թյամբ 18-63 տա­րե­կան տղա­մարդ­կանց, ով­քեր ի վի­ճա­կի են աշ­խա­տել և հո­գալ ի­րենց խն­դիր­նե­րը: Կան նաև զբաղ­վա­ծու­թյա­նը խթա­նող այլ ծրագ­րեր ևս, ո­րոն­ցից այս խմ­բի տղա­մար­դիկ կա­րող են օգտ­վել:
Ի­հար­կե, ծրագ­րից կօգտ­վեն նաև հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րը:

-Կա ին­ֆոր­մա­ցիա, որ ա­ջակ­ցու­թյու­նը տրա­մադր­վե­լու է քար­տե­րի մի­ջո­ցով: Ինչ­պե՞ս պետք է դա ի­րա­կա­նաց­վի:
-Ա­յո, այս ան­գամ ա­ջակ­ցու­թյու­նը կկազ­մա­կեր­պենք ա­վե­լի քա­ղա­քա­կիրթ ձևով, այ­սինքն քար­տե­րի մի­ջո­ցով կտ­րա­մադր­վի այն, որ­պես­զի նա­խորդ ան­գամ­նե­րի նման հեր­թեր չգո­յա­նան: Օն­լայն տար­բե­րա­կով դի­մու­մը կլ­րաց­վի, կլ­րաց­վեն նաև քար­տա­յին տվյալ­նե­րը` ցան­կա­ցած տի­պի քարտ, որն ու­նի քա­ղա­քա­ցին, և հաս­տատ­վե­լու պա­րա­գա­յում գու­մա­րը միան­գա­մից կփո­խանց­վի քա­ղա­քա­ցու հաշ­վե­հա­մա­րին: Ե­րե­խա­նե­րի հա­մար տր­վող ա­ջակ­ցու­թյունն ան­մի­ջա­պես կփո­խանց­վի ծնո­ղի քար­տին: Նա­խա­տես­վում է, որ տա­րեց­նե­րը և հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ան­ձինք հենց ի­րենց թո­շակ­նե­րի հետ ավ­տո­մատ կս­տա­նան այդ գու­մա­րը:
-Ներ­կա­յում ՀՀ-ում ապ­րող, բայց Ար­ցա­խի հաշ­վա­ռում ու­նե­ցող ան­ձինք ևս կկա­րո­ղա­նա՞ն օգտ­վել ծրագ­րից:
-Միան­շա­նակ, ե­թե այդ մար­դիկ ու­նեն Ար­ցա­խի հաշ­վա­ռում, ան­պայ­ման կօգտ­վեն ծրագ­րից, ո­րը տևե­լու է 4 ա­միս` ծրագ­րի մեկ­նար­կու­մից սկ­սած: Հե­տա­գա­յում նա­խա­տես­վում է ա­վե­լի թի­րա­խա­յին, ա­վե­լի հաս­ցեա­կան մի­ջո­ցա­ռում­ներ ևս ի­րա­կա­նաց­նել:
-Սոց­ցան­ցե­րի բազ­մա­թիվ խմ­բե­րում մար­դիկ տար­բեր հար­ցեր են տա­լիս այս ծրագ­րի հետ կապ­ված: Տար­բեր լրատ­վա­կան­ներ փոր­ձում են ո­րոշ հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը տալ: Չե՞ք կար­ծում, որ կա ի­րա­զեկ­ման խն­դիր:
-Ես Ձեզ վս­տա­հեց­նում եմ, որ հատ­կա­պես մեր ֆեյս­բու­քյան է­ջը շատ օ­պե­րա­տիվ ձևով աշ­խա­տում է, պար­բե­րա­բար թար­մաց­վում են ին­ֆոր­մա­ցիա­նե­րը: Բո­լոր հայ­տա­րա­րու­թյուն­ներն այն­տեղ դր­վում են, բո­լոր նա­մակ­նե­րը ստա­նում են ի­րենց պա­տաս­խա­նը: Ան­ձամբ էլ եմ նա­յում այդ նա­մակ­նե­րը, որ­պես­զի ա­վե­լի լավ հաս­կա­նամ քա­ղա­քա­ցի­նե­րի խն­դիր­նե­րը:
Մեր կող­մից վար­վող քա­ղա­քա­կա­նու­թյան կի­զա­կե­տը հենց դա է` հաս­կա­նալ, թե հատ­կա­պես ի՞նչ հար­ցեր են բարձ­րաց­վում, ի՞նչ խն­դիր­ներ ու­նեն քա­ղա­քա­ցի­նե­րը, ո՞ր խն­դիր­ներն են, որ ա­վե­լի հրա­տապ լու­ծում­ներ են պա­հան­ջում:
-Հետ­պա­տե­րազ­մյան այս շր­ջա­նում, ի­հար­կե, շատ կարևոր են նմա­նա­տիպ ա­ջակ­ցու­թյուն­նե­րը, բայց ի՞նչ քա­ղա­քա­կա­նու­թյուն, ըստ Ձեզ, պետք է տար­վի, որ ժո­ղո­վուր­դը կախ­վա­ծու­թյան մեջ չընկ­նի ա­նընդ­հատ օգ­նու­թյուն ստա­նա­լուց, դրա փո­խա­րեն մար­դը ինքն ա­վե­լի նա­խա­ձեռ­նող գտն­վի:
-Լիո­վին կի­սում եմ Ձեր մտա­հո­գու­թյու­նը: Դրա պատ­ճա­ռով մար­դիկ, իս­կա­պես, կախ­վա­ծու­թյան մեջ են ընկ­նում, հար­մար­վում են դրան ու չեն փոր­ձում ինք­նու­րույն գոր­ծել: Կոր­չում է ա­վե­լին ա­նե­լու ձգ­տու­մը, բա­վա­րար­վում են ե­ղա­ծով: Ես և իմ գոր­ծըն­կեր­նե­րը փոր­ձում ենք լու­ծում­ներ գտ­նել դրան: Հի­մա, բնա­կա­նա­բար, դժ­վար ժա­մա­նա­կաշր­ջան է, բայց հե­տա­գա­յում ա­մեն ինչ միտ­ված կլի­նի զբաղ­վա­ծու­թյան ծրագ­րե­րի խթան­մա­նը: Մար­դը պետք է աշ­խա­տի և ին­քը վաս­տա­կի իր օր­վա ապ­րուս­տը:
Կցան­կա­նա­յի տե­ղե­կաց­նել նաև, որ վեր­ջերս տե­ղադր­վել է Սո­ցիա­լա­կան շտա­պօգ­նու­թյուն հա­մա­կար­գը: Ինչ­պե՞ս է դա ի­րա­կա­նաց­վե­լու: Օն­լայն հար­թա­կում մար­դիկ, ո­րոնք կցան­կա­նան ինչ-որ ձևով ա­ջակ­ցել ար­ցախ­ցի­նե­րին, կմտ­նեն հա­մա­կարգ, կներ­բեռ­նեն ի­րենց տվյալ­նե­րը և այն, թե հատ­կա­պես ին­չով են ցան­կա­նում ա­ջակ­ցել, ա­պա քա­ղա­քա­ցի­նե­րը, ով­քեր ու­նեն այդ տրա­մադր­վող օգ­նու­թյան կա­րի­քը, կա՜մ կմուտ­քագ­րեն ի­րենց տվյալ­նե­րը, կա՜մ կդի­մեն գոր­ծող call center-ին ու կս­տա­նան ա­ջակ­ցու­թյու­նը: Ա­ջակ­ցու­թյուն ստա­ցո­ղի հա­մար սա ևս շատ քա­ղա­քա­կիրթ և ար­ժա­նա­պա­տիվ ձև է: