Logo
Print this page

Ար­ցախ է վե­րա­դար­ձել Շա­հու­մյա­նի շր­ջա­նից տե­ղա­հան­ված 78 ըն­տա­նիք

Թա­մար ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Ար­ցա­խի Շա­հու­մյա­նի շր­ջա­նի տե­ղա­հան­ված բնա­կիչ­նե­րի ա­ջակց­ման կենտ­րո­նը Երևա­նում գոր­ծում է 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 17-ից, Ար­ցա­խի շտա­բի շեն­քում։

Հի­շեց­նենք, որ Ար­ցա­խի Շա­հու­մյա­նի շր­ջա­նի 16 հա­մայ­նք­նե­րից 14-ը (բա­ցա­ռու­թյամբ Չա­րեք­տար և Ակ­նա­բերդ հա­մայ­նք­նե­րի) Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղու­թյանն են հան­ձն­վել 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի ին­նի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վար­չա­պե­տի, Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան և Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ­նե­րի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան ար­դյուն­քում։
Ինչ­պես զրույ­ցում նշեց Շա­հու­մյա­նի շր­ջա­նի բնա­կիչ­նե­րի ա­ջակց­ման կենտ­րո­նի հա­մա­կար­գող Սեր­գեյ Սարգ­սյա­նը, այս ա­միս­նե­րի ըն­թաց­քում կենտ­րո­նը տա­րաբ­նույթ օ­ժան­դա­կու­թյուն է հասց­նում շր­ջա­նի բնակ­չու­թյա­նը։
ՙՄինչև այ­սօր պե­տու­թյան կող­մից ստա­ցած ո­րո­շա­կի գու­մար շա­րու­նա­կա­բար հասց­վել է շր­ջա­նի բնակ­չու­թյա­նը՝ որ­պես օգ­նու­թյուն։ Ա­ռաջ­նա­յին օ­ժան­դա­կու­թյու­նը հասց­վել է շր­ջա­նի այն ըն­տա­նիք­նե­րին, ո­րոնք պա­տե­րազ­մի ըն­թաց­քում զո­հեր և վի­րա­վոր­ներ են ու­նե­ցել, ինչ­պես նաև՝ բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րին՚,- նշեց Սարգ­սյա­նը։
Ա­ջակց­ման կենտ­րոնն ակ­տի­վո­րեն հա­մա­գոր­ծակ­ցում է շր­ջա­նի հա­մայն­քա­պե­տե­րի հետ։
ՙԲնա­կիչ­նե­րը տար­բեր հար­ցե­րով դի­մում են կենտ­րոն։ Փոր­ձում ենք հնա­րա­վո­րինս օգ­տա­կար լի­նել նրանց։ Այ­սօր մեր բնա­կիչ­նե­րը տար­բեր տե­ղե­րում են ապ­րում, շա­տե­րը հա­մա­կար­գիչ չու­նեն, հա­մա­ցանց չու­նեն։ Օգ­նում ենք նրանց դի­մում­ներ գրե­լու հար­ցում, հա­մայն­քա­պե­տե­րի հետ ամ­բող­ջաց­նում ենք տար­բեր օ­ժան­դա­կու­թյուն­նե­րի շա­հա­ռու­նե­րի ցան­կե­րը՚։
Ըստ Սեր­գեյ Սարգ­սյա­նի՝ Շա­հու­մյա­նի շր­ջա­նի բնա­կիչ­նե­րի ա­ռաջ­նա­յին հարցն այ­սօր բնա­կա­րա­նի խն­դիրն է։
ՙԿորց­րած բնա­կա­րան­նե­րի փոխ­հա­տուց­ման ծրա­գիր պե­տու­թյան կող­մից այս պա­հին չկա։ Ա­պա­գա­յում պետք է ստեղծ­վի գնա­հատ­ման հանձ­նա­ժո­ղով, ո­րը հաս­տատ­վե­լու է ԱՀ կա­ռա­վա­րու­թյան կող­մից։ Այն նախ պետք է գնա­հա­տի շր­ջա­նի կորս­ված ընդ­հա­նուր գույ­քը, և դրա­նից հե­տո, կար­ծում եմ, փոխ­հա­տուց­ման մա­սին ա­ռան­ձին հայ­տա­րա­րու­թյուն կլի­նի՚։
Շա­հու­մյա­նի շր­ջա­նի հան­ձն­ման ար­դյուն­քում շր­ջա­նի 15 հա­մայ­նք­նե­րից (բա­ցա­ռու­թյամբ՝ Ակ­նա­բերդ հա­մայն­քի) տե­ղա­հան­վել է ընդ­հա­նուր առ­մամբ 621 ըն­տա­նիք՝ 3901 մարդ։ Ինչ­պես մեզ հետ զրույ­ցում նշեց Ստե­փա­նա­կեր­տում Շա­հու­մյա­նի շր­ջա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ, նախ­կի­նում՝ Զուար հա­մայք­նի հա­մայն­քա­պետ Սոս Չի­լին­գա­րյա­նը, մինչև այժմ Ար­ցախ է վե­րա­դար­ձել Շա­հու­մյա­նի շր­ջա­նից տե­ղա­հան­ված 78 ըն­տա­նիք։
ՙՆրանք ժա­մա­նա­կա­վոր բնա­կու­թյուն են հաս­տա­տել Ստե­փա­նա­կերտ, Մար­տա­կերտ, Զար­դա­խաչ, Չա­փար և այլ հա­մայ­նք­նե­րում, որ­տեղ ա­պա­հով­վել են ժա­մա­նա­կա­վոր կա­ցա­րան­նե­րո?՚,- մեզ հետ զրույ­ցում նշեց Սոս Չի­լին­գա­րյա­նը։- Ժա­մա­նա­կա­վոր բնա­կա­վայ­րե­րում մեր բնա­կիչ­նե­րի զբաղ­վա­ծու­թյան հար­ցը դեռևս լուծ­ված չէ. պե­տու­թյունն ա­ջակց­ման տար­բեր ծրագ­րե­րի մի­ջո­ցով թեթևաց­նում է նրանց սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րը՚։ Ըստ Սոս Չի­լին­գա­րյա­նի՝ այս պա­հին Չա­րեք­տար հա­մայք­նում մեծ թա­փով շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում։ ՙԲա­ցի հենց չա­րեք­տար­ցի­նե­րից, այս­տեղ բնակ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան այլ վե­րաբ­նա­կիչ­ներ ևս։ Շա­հու­մյա­նի շր­ջա­նի տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րը կկա­րո­ղա­նան ապ­րել նաև Ակ­նա­բեր­դում, որ­տեղ ևս բնա­կե­լի նոր տներ են կա­ռուց­վե­լու։ Այս օ­րե­րին Ար­ցախ վե­րա­դա?նալ ցան­կա­ցող­նե­րի ցու­ցակն ա­նընդ­հատ փո­փոխ­վում է. վե­րա­դար­ձող­նե­րի թիվն ա­վե­լա­նում է։ Բնա­կե­լի տներ կա­ռու­ցե­լուց հե­տո հա­մայն­քա­պե­տե­րի հետ նո­րից կթար­մաց­նենք այդ ցան­կե­րը՚,- ամ­փո­փեց Սոս Չի­լին­գա­րյա­նը։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.