[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՐԵՎ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ, ԼԱ՞Վ ԵՍ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

Նն­գի-Մար­տու­նի ճա­նա­պար­հին է գտն­վում լե­գեն­դար զո­րահ­րա­մա­նա­տար Մոն­թե Մել­քո­նյա­նի ա­նու­նը կրող աղ­բյու­րը։ Ժո­ղովր­դի կող­մից այն շատ վա­ղուց օր­հն­ված է որ­պես Ա­վո­յի աղ­բյուր։ Շատ-շա­տերն են այ­ցե­լել այն­տեղ։

Թթե­նու այ­գում գտն­վող աղ­բյուրն ան­սո­վոր լռու­թյան մեջ է հի­մա, այ­նինչ, ըն­դա­մե­նը մի քա­նի ա­միս ա­ռաջ այս­տեղ մար­դիկ գրե­թե ա­մեն օր հա­վաք­վում և տո­նում էին այս կամ այն հա­ջո­ղու­թյու­նը, հատ­կա­պես զին­վո­րա­կան­նե­րը, ո­րոնց հա­մար այդ վայ­րը սր­բա­տե­ղի էր։
Մեր այ­ցի օրն այն­տեղ շատ ե­րի­տա­սարդ­ներ կա­յին, ով­քեր պատ­մե­ցին, որ սեպ­տեմ­բեր 27-ին հենց Ա­վո­յի աղ­բյու­րից շարժ­վե­ցին դե­պի ռազ­մա­ճա­կատ։ Տղա­նե­րից մե­կը՝ Ար­սե­նը, ա­սաց.
- Ես այս­տե­ղից եմ իմ քե­ռու հետ, օ­րը չեմ հի­շում, գի­շե­րը մեկ­նել Շե­խեր` գյու­ղի պաշտ­պա­նու­թյան հա­մար մղ­վող մար­տե­րին մաս­նակ­ցե­լու։ Ես վե­րա­դար­ձա, ցա­վոք, քե­ռիս ան­մա­հա­ցավ Շե­խե­րում։
Հե­տո, ծանր շն­չե­լով, ցույց տվեց այն հատ­վա­ծը, որ­տեղ մինչև ռազ­մա­ճա­կատ մեկ­նե­լը քար­տե­զի վրա աշ­խա­տում էր իր քե­ռի Ի­գո­րը։ Ար­սե­նի քե­ռին պա­հես­տա­զո­րի սպա, մա­յոր Ի­գոր Բա­բա­յա­նը, ով մինչև ա­րյան վեր­ջին կա­թի­լը մար­տն­չել է հա­րա­զատ Ար­ցա­խի հա­մար։
Նո­յեմ­բեր 9-ի լույս 10-ի գի­շե­րը կնք­ված զի­նա­դա­դա­րից հե­տո պարզ դար­ձավ, որ այն վայ­րը, որ­տեղ զոհ­վել էր լե­գեն­դար հրա­մա­նա­տա­րը, անց­նում է հա­կա­ռա­կոր­դի վե­րահս­կո­ղու­թյան տակ, իսկ բո­լո­րիս է հայտ­նի, որ ա­ռա­ջին Ար­ցա­խյան պա­տե­րազ­մից հե­տո Մար­զի­լիում կան­գեց­ված էր խաչ­քար՝ ի հի­շա­տակ Մոն­թե Մել­քո­նյա­նի։ Որ­քան մեծ ե­ղավ մեր զար­ման­քը, երբ Ա­վո­յի աղ­բյու­րի տա­րած­քում տե­սանք Մար­զի­լիից այդ­տեղ տե­ղա­փո­խած խաչ­քա­րը։ Ափ­սո­սան­քի, միևնույն ժա­մա­նակ՝ հպար­տու­թյան զգա­ցո­ղու­թյուն էր։ Լավ է, որ փրկ­վել է այն վեր­ջին մա­սուն­քը, որ Մոն­թե­բույր է, սա­կայն շատ ծանր է տա­նել այս ի­րո­ղու­թյու­նը...
Հի­մա աղ­բյու­րի տա­րածք մտ­նե­լուց զգաց­մունք­ներդ խառն­վում են, զգում ես, որ և՜ ա­սե­լու բան ու­նես, և՜ լռե­լու։
Ա­վո­յի աղ­բյուր-կո­թո­ղին մի պարզ գրու­թյուն կա՝ ՙԲարև, ինչ­պե՞ս ես, լա՞վ ես՚...
Հի­մա այդ հար­ցի պա­տաս­խանն ու­նե­նա­լու հա­մար մի­լիոն ար­դա­րա­ցում է պետք գտ­նել։ Ի­րար խառն­ված զգաց­մունք­ներն այս­կերպ բա­ցատ­րել չի լի­նի, անհ­նար է ուղ­ղա­կի...
Զո­րա­վար Մոն­թեի աղ­բյու­րը սե­րունդ­նե­րին փո­խան­ցե­լու բա­ցա­ռիկ ժա­ռան­գու­թյուն է՝ իր պարզ, բայց վեհ ա­ռա­քե­լու­թյամբ։ Հի­մա այն­տեղ է բո­լո­րիս սիր­տը, քան­զի նո­րից մեր եր­բեմ­նի փառքն ու ու­ժը վե­րագտ­նե­լու ճա­նա­պարհն անց­նում է հենց Ա­վո­յի աղ­բյու­րով։
Վեր­ջում, երբ պետք է հե­ռա­նա­յինք, նկա­տե­ցինք, որ աղ­բյու­րը ցա­մա­քել է...
դե ա­րի ու մի խե­լա­գար­վի...

ՆԵՄՐՈՒԹ

Ա­վո­յի աղ­բյուր
տա­նող
ճա­նա­պար­հին
հի­մա
ժա­մա­նա­կի
ու լռու­թյան
պա­տա­րագ է.

հա­տիկ-հա­տիկ
ընկ­նող
արևա­գա­լի
ինք­նաս­պա­նու­թյուն,
որ խշ­շում է՝
քա­մուն
ա­մե­նա­ծեր
աշ­նան
քմա­հա­ճույ­քին
թո­ղած...

Դա ա­ռաջ էր
ճա­նա­պարհ,
երբ
հետ­քե­րի վրա
ա­վե­լա­ցող
ա­մեն մի նոր հետք
կրկ­նա­պատ­կում էր
ապ­րե­լու
զգա­ցո­ղու­թյու­նը
և ...
և պար­զա­պես
այդ­քա­նը։

Ա­վո­յի աղ­բյուր
տա­նող
ճա­նա­պար­հին
այժմ
ա­վեր­ված է
հի­շո­ղու­թյան
այն միակ ծա­ռը,
ո­րին,
չգի­տես ին­չու,
կն­քել էին
որ­պես
լա­ցող ու­ռե­նի.

մինչ­դեռ այն հի­մա
ոչ թե լա­ցում,
այլ չո­րա­նում է
անխ­նա։

(Ա­մե­նա­հին մար­դիկ հի­մա տես­նես
ո՞ր փո­ղո­ցից են շտա­պում կր­ճա­տել այս պա­տա­րա­գը)։