[ARM]     [RUS]     [ENG]

ՙԿոտր­ված ու փշր­ված պատ­րույ­գը Դու չես մա­րում, ո՛վ Տեր՚…

Գա­յա­նե ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱՆ,

Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի

 Տուն տա­նող ճա­նա­պարհս անց­նում է Ծե­րա­նո­ցի մո­տով, որ­տեղ պա­տե­րազ­մից հե­տո տե­ղա­կայ­վել են Հադ­րու­թից, Մեծ Թա­ղե­րից, Շե­խե­րից, Շու­շիից և Ադր­բե­ջա­նի հս­կո­ղու­թյան տակ ան­ցած շատ այլ բնա­կա­վայ­րե­րից տե­ղա­հան­ված­ներ` 125 հո­գի` 58 ըն­տա­նիք: Թի­վը փո­փո­խա­կան է. մար­դիկ ա­մեն օր գա­լիս-գնում են, կյան­քի հան­գա­մանք­ներն են տար­բեր: Հենց այդ կյան­քի հան­գա­մանք­ներն էլ շա­տե­րին բե­րել-հասց­րել են Ծե­րա­նոց` մի տեղ, որ­տեղ նրանք` տե­ղա­հան­ված­նե­րը, տուն-տեղ, հա­րա­զատ ու եղ­բայր կորց­րած­նե­րը, ստիպ­ված են ժա­մա­նա­կա­վոր ա­պաս­տա­նել: Եր­կար ժա­մա­նակ պա­հանջ­վեց, որ­պես­զի կա­րո­ղա­նա­յի տրա­մադր­վել ու գնալ. ես գի­տեի այն­տեղ ինձ ինչ է սպա­սում:

Չնա­յած արևոտ ե­ղա­նա­կին դր­սում հա­մա­րյա մարդ չկար, միայն սպի­տակ ա­ղավ­նի­ներն էին: Նրանք Ծե­րա­նո­ցի մշ­տա­կան ՙբնա­կիչ­ներն՚ են: Նրանց տես­նե­լիս այդ­քան փա­փա­գե­լի խա­ղա­ղու­թյան մա­սին ես մտա­ծում: Հենց այդ խա­ղա­ղու­թյունն էլ չա­րաճ­ճի թռչ­նա­կի նման սա­վառ­նում է եր­կն­քում, ո­րին բռ­նե­լը եր­բեմն անհ­նար է թվում: Որ­քան ե­ղավ զար­մանքս, երբ Մա­նեն` Ծե­րա­նո­ցի ներ­կա­յիս փոք­րիկ բնակ­չու­հին, իր ճեր­մա­կա­թույր վե­րար­կուով դի­մա­վո­րեց մեզ, ա­սես, ի­րա­կան խա­ղա­ղու­թյան ա­ղավ­նին հենց ինքն է որ կա, ո­րին սխալ տե­ղե­րում էինք փնտ­րում, մե­կը, ում հա­մար էլ կյան­քը պի­տի շա­րու­նակ­վի, պի­տի հաղ­թա­հար­վի ա­մեն դարդ ու ցավ:
Ծա­նո­թա­ցանք նաև Մա­նեի քույ­րիկ­նե­րի, եղ­բոր ու մայ­րի­կի` Թա­գու­հու հետ: Չորս ե­րե­խա­յի հետ նա հի­մա մի սե­նյա­կում է տե­ղա­վոր­վել: Ջա­հել եղ­բո­րը կորց­րած Թա­գու­հու դեմ­քից կա­րե­լի է հաս­կա­նալ բո­լոր այն վշ­տե­րը, ո­րով անց­նում է ին­քը: Այս­տեղ նրանց լավ են վե­րա­բեր­վում, 3-ան­գա­մյա սնուն­դը կա, ե­րե­խա­նե­րը դպ­րոց են գնում. բայց ինչ­քա՞ն մնաս այդ­պես, մար­դը տուն-օ­ջախ պի­տի ու­նե­նա: Հի­շում է` Մեծ Թա­ղե­րում շատ ու­նեց­վածք են թո­ղել, բայց պատ­րաստ է ա­մեն ինչ նո­րից սկ­սել, ստեղ­ծել, ե­րե­խա­նե­րին ի­րենց մու­րա­զին հասց­նել:
Պատշ­գամ­բում նս­տած թա­ղա­վարդ­ցի Եր­վանդ պա­պիկն ա­ռա­ջին հա­յաց­քից ան­վր­դով է: Որ­քան ե­ղավ տա­րա­կու­սանքս, երբ հա­զա­րու­մի փոր­ձու­թյուն տե­սած տղա­մարդն ար­տաս­վեց: Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մում նա իր ա­վագ որ­դուն է կորց­րել, երկ­րոր­դում` կրտ­սե­րին` Հո­վի­կին: Չի սփոփ­վում: ՙԳո­նե տունս վե­րա­դառ­նա­յի՚,-մրմն­ջում է նա:
Նույն կս­կիծն է պա­տել շե­խեր­ցի Ժաս­մեն տա­տի­կին, ով միայ­նակ խնա­մում է հաշ­ման­դամ քրո­ջը: Պա­տե­րազ­մի հա­մա­րյա մինչև վեր­ջին օ­րը գյու­ղում էին: Երբ ար­դեն ան­տառ­նե­րում տե­սան թշ­նա­մա­կան հրո­սակ­նե­րին, դուրս ե­կան գյու­ղից. ՙԸնդ­ղան տա­հանք նիյն մտալ, ստ­ղան մունք տյուսնք ե­կալ՚,-պար­զա­բա­նում է Ժաս­մեն տա­տի­կը: Պար­զա­բա­նում է, հեծ­կլ­տոցն էլ մի տե­ղից է խեղ­դում` ի­րենց տու­նը այն ե­զա­կի­նե­րից է, որ դեռ կան­գուն է, ա­կա­նա­տես­ներն են պատ­մում:
Դր­սում հա­վաք­ված տղա­մար­դիկ աշ­խա­տան­քից են խո­սում, հե­տո­յից, ա­նո­րո­շու­թյու­նից ու դեռ առ­կայ­ծող հույ­սից: Երևի այդ հույսն է, որ դեռ չի մա­րում, կեն­դա­նի է պա­հում, ա­ռաջ նա­յե­լուն է մղում:
Նրանց է միա­նում Ռո­միկ Բո­ցի­նյա­նը` այ­գե­հովտ­ցի, ով 18 տա­րի այն­տեղ ապ­րել է, նռան ու ար­քա­յա­նարն­ջի այ­գի­ներ մշա­կել: Հաշ­վա­ռու­մը գյու­ղում չէր, հի­մա տուն-տեղ կորց­րած փոր­ձում է ա­պա­ցու­ցել, որ ինքն այն­տեղ էր ապ­րում, որ սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյուն­նե­րից ինքն էլ ի­րա­վունք ու­նի օգտ­վել: Դժ­գոհ է, բայց է­լի սպա­սում է, որ ար­դա­րա­ցի ո­րո­շում կկա­յաց­նեն ու այդ օգ­նու­թյու­նից ինքն էլ կկա­րո­ղա­նա ստա­նալ:
Նրանք Ծե­րա­նո­ցի ներ­կա­յիս բնա­կիչ­նե­րից են` ի­րա­րից տար­բեր, բայց նաև ի­րար շատ նման: Նման ցա­վով, կորց­րա­ծով, ներ­կա­յով: Այդ­քա­նով հան­դերձ, հույ­սը դեռ չի ան­հե­տա­ցել, պատ­րույ­գը չի մա­րել: