[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎ­ԴՈՒՌ. ԿՅԱՆՔ՝ ՆՈՐ ՀՐԱ­ՄԱ­ՅԱ­ԿԱ­ՆՈՎ

Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ

Պա­տե­րազմն ար­մա­տա­կան փո­փո­խու­թյուն մտց­րեց մեր մտա­ծե­լա­կեր­պի և ի­րա­կա­նու­թյան մեջ, ստի­պեց շատ հար­ցե­րի հա­մար ու­նե­նալ նոր՝ ոչ սո­վո­րա­կան լու­ծում­ներ։ Այ­սօր ստիպ­ված ենք ըն­դու­նել և ծանր կո­րուստ­նե­րը՝ թե՜ մարդ­կա­յին, ու թե՜ նյու­թա­կան, տա­րած­քա­յին… Ստիպ­ված ենք հա­մա­կերպ­վել նաև այն ի­րա­կա­նու­թյա­նը, որ ու­նենք փաս­տա­ցի։

Ավ­դու­ռը շր­ջա­նի հին ու փոքր հա­մայ­նք­նե­րից է։ Նման գյու­ղե­րին մինչ 44-օ­րյա պա­տե­րազմն ան­վա­նում էինք ծե­րա­ցող ու վե­րաց­ման վտան­գի տակ գտն­վող, իսկ հի­մա գու­մար­վում են սահ­մա­նա­պահ ու սահ­մա­նա­մերձ ո­րա­կում­նե­րը։ Հա­մայն­քի ղե­կա­վար Վա­րու­ժան Գրի­գո­րյանն ա­սում է, որ բնա­կիչ­նե­րը մշ­տա­կան վա­խով են ապ­րում. սահ­մա­նը կպած է գյու­ղին։ 26 ըն­տա­նիք, 109 բնա­կիչ ու­ներ Ավ­դու­ռը մինչ պա­տե­րազ­մը, հի­մա՝ 18 ըն­տա­նիք՝ 98 բնակ­չով։ Գյու­ղի հիմ­նա­կան դպ­րո­ցում սո­վո­րում է 3 ա­շա­կերտ, մինչ պա­տե­րազմն ու­նեին 9 ա­շա­կերտ։ Սա­կա­վա­թիվ ա­շա­կերտ ու­նե­ցող դպ­րո­ցը կանգ­նած է փակ­ման վտան­գի ա­ռաջ։
Ընդ­հա­նուր առ­մամբ՝ տա­րած­քում հան­գիստ է, բայց վտան­գա­վոր է դար­ձել ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վե­լը, ո­րով­հետև, սահ­մանն հա­տե­լուն պես, հա­կա­ռա­կոր­դը դրանք իս­կույն յու­րաց­նում է։ Ար­դեն 30 գլուխ խո­շոր և 3 գլուխ խոզ են կորց­րել:
Այցս քա­ջա­ծա­նոթ գյուղ նոր ցա­վով հա­մա­կեց։ Նախ­կի­նում ան­հան­գս­տա­նում էինք բնա­կիչ­նե­րի քա­նա­կի օր-օ­րի նոս­րա­ցող փաս­տով, գյուղ տա­նող ճա­նա­պարհ­նե­րի անմ­խի­թար վի­ճա­կով, հի­մա Ավ­դու­ռը դար­ձել է դիր­քա­պահ՝ բա­ռիս բուն ի­մաս­տով։ Գյու­ղի տնե­րից մի քա­նի տաս­նյակ մետ­րի վրա են գտն­վում հա­կա­ռա­կոր­դի դիր­քե­րը։

Այ­սօր պի­տի կա­րո­ղա­նանք խո­սել ու լսել, ո­րով­հետև ա­սե­լի­քը շատ է։ Պատ­մու­թյուն ու­նենք հս­կա­յա­ծա­վալ, որ պար­տա­վոր ենք գրան­ցել ու պա­հել։ Նույն­քան դժ­վար է այդ պատ­մու­թյու­նը գրի առ­նե­լը։ Բայց ա­մեն դեպ­քում՝ պի­տի կա­րո­ղա­նանք պատ­մել, լսել ու պա­հել մեր պատ­մու­թյուն­նե­րը, նաև՝ ապ­րել ու տեր կանգ­նել մեր ու­նե­ցա­ծին. այս­պես եմ սկ­սում իմ զրույ­ցը բնա­կիչ­նե­րի հետ, այս­պես փոր­ձում եմ սիրտ տալ ինձ ու նրանց...
Եր­կու տղա ու մեկ աղ­ջիկ ու­նի ավ­դուռ­ցի Ռի­մա Գրի­գո­րյա­նը, ով Ավ­դու­ռի դպ­րո­ցում դաս­վար է աշ­խա­տում։ Մոր հետ ժա­մա­նա­կա­վոր Հա­յաս­տա­նում ա­պաս­տա­նած նշան­ված աղ­ջի­կը վե­րա­դառ­նա­լով՝ հա­կա­ռա­կոր­դին սե­փա­կան բնա­կա­վայ­րի տա­րած­քում է տե­սել. նշա­նա­ծը Կոլ­խո­զա­շե­նից էր, ա­ռանց հար­սա­նիք, հար­սի շոր ու հար­սի քող, զուռ­նա ու դհոլ հայ­րա­կան տնից հե­ռա­ցել է։ Հի­մա նոր ըն­տա­նի­քում՝ Կոլ­խո­զա­շե­նում է ապ­րում։ Ա­վագ որ­դին էլ է նշան­ված։ Տի­կին Ռի­ման ա­սում է՝ նրան էլ երևի ա­ռանց հար­սա­նի­քի պսա­կեն։
Հա­կա­ռա­կոր­դի դիր­քը տի­կին Ռի­մա­յի նն­ջա­րա­նի ուղ­ղու­թյամբ է տե­ղա­կայ­ված։ ՙՄինչև քնելս դիր­քե­րի ուղ­ղու­թյամբ էն­քան եմ նա­յում, մինչև մեր տղա­նե­րի կրա­կը տես­նում եմ, հան­գս­տա­նում ու նոր պառ­կում։ Հա­կա­ռա­կոր­դի դիր­քե­րից լապ­տե­րի լույսն ընկ­նում է մեր տան պա­տու­հա­նին։ Ի՞նչ ա­նենք։ Ո՞ւր գնանք... 11 գլուխ ա­նա­սունս գո­ղա­ցել են։ Մի քա­նի գլուխ է մնա­ցել, էն էլ վա­խե­նա­լով մի կերպ պա­հում ենք, որ հան­կարծ չգ­նան ու սահ­մա­նը չհա­տեն։ Որ ան­ցան՝ էլ տե­րը չենք։ Ա­ռա­ջին դեպ­քը չէ՚,- ա­սում է զրու­ցա­կիցս։

Ծո­վի­նար Սարգ­սյա­նի ե­րեք որ­դի­նե­րը դիր­քե­րում են։ Դպ­րո­ցում գրա­դա­րա­նա­վար, օ­պե­րա­տոր, ե­կե­ղե­ցու պատ­մու­թյան ու­սուց­չու­հի է։ Իր տու­նը գյու­ղա­մի­ջում է՝ գյու­ղի խոր­քում. ՙԱյն­քան էլ ու­շադ­րու­թյուն չեմ դարձ­նում, բայց երբ գա­լիս եմ դպ­րոց ու լսում՝ ինչ­պես է մեր գոր­ծըն­կե­րու­հին վա­խե­ցած պատ­մում, ես էլ ան­կախ ին­ձա­նից սկ­սում եմ վա­խե­նալ՚-, ա­սում է նա։ Չորս ե­րե­խա ու­նի՝ մեկ աղ­ջիկ, ե­րեք տղա։ 2004թ. ա­մու­սինն ա­կա­նի պայ­թյու­նից է զոհ­վել. ոչ այ­ցե­լող են ու­նե­ցել, ոչ օգ­նող։ Վեր­ջերս էր, մինչ պա­տե­րազ­մը, շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վարն այ­ցե­լել ու հե­տաքր­քր­վել է ի­րենց վի­ճա­կով, ա­ջակ­ցու­թյուն ա­ռա­ջար­կել, որն այդ­պես էլ պա­տե­րազ­մը չթո­ղեց օգ­տա­գոր­ծել։ Տղա­նե­րից եր­կու­սը ժամ­կե­տա­յին ծա­ռա­յու­թյունն ա­վար­տել են, այս պա­տե­րազ­մում ծա­ռա­յում էին ՙմոբ՚-ի շար­քե­րում, մյուս որ­դին ժամ­կե­տա­յին ծա­ռա­յու­թյան մեջ է։ Ե­րեքն էլ մար­տի դաշ­տում էին։ Աղ­ջի­կը 17 տա­րե­կան է, Նոր­շե­նի դպ­րո­ցում է սո­վո­րում՝ 12-րդ դա­սա­րա­նում։ ՙՆո­յեմ­բե­րի 1-ին գնա­ցել եմ, 20-ին՝ ե­կել։ Գնա­ցել եմ, երբ ար­դեն տղաս ստի­պել է ու այ­լընտ­րանք չկար՝ ուշքս ու միտքս՝ հետ, հա­զար ան­գամ ինձ նա­խա­տե­լով։ Զի­նա­դա­դա­րից հե­տո ե­կել եմ։ Բա ի?նչ պի­տի ա­նեմ։ Ո?ւր գնամ։ Իմ տունն այս­տեղ է, իմ տեղն այս­տեղ է, գործս այս­տեղ է՚,- շա­րու­նա­կում է ինքն իր հետ կռիվ տա­լով պատ­մել Ծո­վի­նա­րը։
ՙՍկզ­բի օ­րե­րին հա­կա­ռա­կոր­դի դիր­քա­պահ­ներն ի­րար հետ բարձր ձայ­նով որ խո­սում էին՝ մենք այս­տե­ղից լսում էինք ու վա­խե­նում։ Հի­մա ար­դեն այդ ձայ­նե­րը չկան, հան­գիստ են՚- պատ­մում է դպ­րո­ցի դաս­վար Սաի­դա Բաղ­դա­սա­րյա­նը։ Եր­կու տղա, մեկ աղ­ջիկ էլ ինքն ու­նի։ Փոքր տղան ժամ­կե­տա­յին ծա­ռա­յու­թյան մեջ էր։ Վի­րա­վոր­վել է աչ­քից, ոտ­քից, մարմ­նի ողջ ձախ կող­մով ծանր վեր­քեր ու­նի։ Աչ­քի հետ կապ­ված հեր­թա­կան վի­րա­հա­տու­թյու­նը պի­տի տա­նի։ Ա­վագ որ­դին Շու­շիում էր ապ­րում։ Հի­մա ան­տուն է, ա­մեն ինչ մնա­ցել է բեր­դա­քա­ղա­քում։ Ստե­փա­նա­կեր­տում ժա­մա­նա­կա­վոր մի ավ­տոտ­նակ են վար­ձել, որ­տեղ էլ ապ­րում է ըն­տա­նի­քով, փոքր ե­րե­խան՝ հետ­նե­րը։ Գյուղ գալ չի կա­րող՝ պայ­ման­ներ չու­նեն ապ­րե­լու հա­մար։ Աղ­ջիկն ա­մուս­նա­ցած է։ Սաի­դան Գո­րի­սից է հարս ե­կել Ավ­դուռ։ Սի­րել է բնա­կա­վայ­րը, մեր­վել գյու­ղին ու գյու­ղի ժո­ղովր­դին։ Հի­մա Ավ­դու­ռից դուրս իր կյան­քը չի պատ­կե­րաց­նում։
Հա­մայն­քի ղե­կա­վարն ա­սում է, որ շու­տով մնա­ցած ավ­դուռ­ցի­ներն էլ կվե­րա­դառ­նան։ Մար­դիկ հետ են դառ­նում, հա­րա­զատ օ­ջախ­նե­րը մագ­նի­սի պես ձգում-բե­րում են։