[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՄԱՅՆ­ՔԸ ՆՈՐ ԲՈՒ­ԺԱՄ­ԲՈՒ­ԼԱ­ՏՈ­ՐԻԱ­ՅԻ ԽՆ­ԴԻՐ ՈՒ­ՆԻ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Սոս հա­մայն­քի բու­ժամ­բու­լա­տո­րիա­յի շենքն ան­ցած դա­րի 50-ա­կան­նե­րի կա­ռույց է։ Հս­կա­յա­կան, երկ­հար­կա­նի շենքն՝ իր բա­վա­կա­նին եր­կար ու ոչ հար­մար աս­տի­ճան­նե­րով, ա­ռա­ջին հա­յաց­քից վատ տպա­վո­րու­թյուն չի թող­նում, բայց պարզ­վում է՝ վա­ղուց ար­դեն վթա­րա­յին է։

Բու­ժամ­բու­լա­տո­րիա­յի վա­րիչ Ան­նա Մու­քա­նյա­նի խոս­քով՝ նախ­կի­նում՝ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին, այն ծա­ռա­յել է որ­պես տե­ղա­մա­սա­յին հի­վան­դա­նոց՝ իր ամ­բու­լա­տոր և ստա­ցիո­նար բա­ժան­մունք­նե­րով։ Այդ մա­սին են վկա­յում թերևս առ­կա սե­նյակ­ներն՝ ի­րենց տա­րածք­նե­րով և հա­մա­պա­տաս­խան բժշ­կա­կան գույ­քի կա­հա­վոր­մամբ (մահ­ճա­կալ­ներ, գի­նե­կո­լո­գիա­կան սար­քա­վո­րում­ներ)։ Բու­ժամ­բու­լա­տո­րիա­յի վա­րի­չը տե­ղե­կաց­րեց, որ ժա­մա­նա­կին այս­տեղ գոր­ծել է ման­կա­բար­ձա­կան կետ, ցու­ցա­բեր­վել ծնն­դօգ­նու­թյուն։ Այդ ա­մե­նը մնա­ցել է ան­ցյա­լում և վեց հո­գուց բաղ­կա­ցած բու­ժանձ­նա­կազ­մի բա­րի հի­շո­ղու­թյուն­նե­րում։ Այ­սօր­վա դրու­թյամբ Սոս գյու­ղի բու­ժամ­բու­լա­տո­րիան ա­ռա­ջին բու­ժօգ­նու­թյուն և պրո­ֆի­լակ­տիկ գոր­ծու­նեու­թյուն է ի­րա­կա­նաց­նում, ո­րի հա­մար պար­բե­րա­բար դե­ղո­րայք և անհ­րա­ժեշտ պա­րա­գա­ներ են ստա­նում ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նից։ Նաև ի­րա­կա­նաց­նում են մինչև 18 տա­րե­կան ե­րե­խա­նե­րի պլա­նա­յին պատ­վաս­տում­ներ։ Տար­վա կտր­ված­քով շրջ­կենտ­րո­նից եր­կու ան­գամ մաս­նա­գետ­ներ են գա­լիս՝ հիմ­նա­կա­նում թե­րապևտ և աչ­քի բժիշկ, և հա­մա­պա­տաս­խան բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րում բնակ­չու­թյա­նը։ Շր­ջա­նում նաև բաց դռ­նե­րի օր է կազ­մա­կերպ­վում, ցան­կա­ցող­նե­րը գնում և ի­րենց ա­ռող­ջա­կան խն­դիր­ներն են ներ­կա­յաց­նում։
Գյու­ղա­կան բու­ժամ­բու­լա­տո­րիա դի­մող­նե­րը հիմ­նա­կա­նում տա­րեց մար­դիկ են ու քրո­նիկ հի­վան­դու­թյամբ տա­ռա­պող­նե­րը, ո­րոնք դի­մում են ա­ռա­ջին բու­ժօգ­նու­թյուն ստա­նա­լու հա­մար։ Ընդ­հան­րա­պես բնակ­չու­թյու­նը սի­րում է կամ ա­վե­լի շատ սո­վոր է, որ բու­ժաշ­խա­տողն այ­ցե­լի հի­վան­դի տուն, և ոչ թե հա­կա­ռա­կը։ Դե քա­նի որ դի­մող­ներն էլ հիմ­նա­կա­նում տա­րեց­ներն են, բու­ժաշ­խա­տող­նե­րը չեն տրտն­ջում, սի­րով գնում են այ­ցե­լու­թյան և ցու­ցա­բե­րում ա­ռա­ջին բու­ժօգ­նու­թյու­նը։ Բուժ­հիմ­նարկ ան­ձամբ ներ­կա­յա­նա­լու պատ­ճառ­նե­րից մեկն էլ բու­ժամ­բու­լա­տո­րիա­յի աս­տի­ճան­նե­րի ան­հար­մա­րու­թյունն է, ին­չը տա­րեց­նե­րի հա­մար տե­ղա­շարժ­վե­լու խն­դիր­ներ է ա­ռա­ջաց­նում։
Չվե­րա­նո­րոգ­ված շենքն իր լայն ու մեծ սե­նյակ­նե­րով այ­սօր ճն­շող տպա­վո­րու­թյուն է ա­ռա­ջաց­նում, մտա­հո­գու­թյան տե­ղիք տա­լիս։ ՙՎեր­ջին ան­գամ բու­ժամ­բու­լա­տո­րիան վե­րա­նո­րոգ­վել է Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեի ա­ջակ­ցու­թյամբ՝ 1990-ա­կան­նե­րի վեր­ջին։ Բազ­միցս բո­ղո­քել, դի­մել ենք պատ­կան մար­մին­նե­րին, խոս­տա­ցել էին, որ նոր շենք պի­տի կա­ռու­ցեն։ Դեռևս 6-7 տա­րի ա­ռաջ ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նից մաս­նա­գետ­ներ են այ­ցե­լել, ու­սում­նա­սի­րել և շեն­քը գնա­հա­տել են վթա­րա­յին՝ նշե­լով, որ այլևս վե­րա­նո­րոգ­ման են­թա­կա չէ։ Իսկ վեր­ջին ժա­մա­նակ­ներս էլ՝ մինչ 44-օ­րյա պա­տե­րազ­մը, կա­ռա­վա­րու­թյու­նից տե­ղե­կաց­րել են, որ խն­դիրն օ­րա­կար­գում է և ծրագ­րով նա­խա­տես­ված է՝ ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի և ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ֆի­նան­սա­վոր­մամբ կա­ռու­ցել ժա­մա­նա­կա­կից հա­մայն­քա­յին կենտ­րոն, ո­րում պետք է ընդգրկվեր նաև մեր բու­ժամ­բու­լա­տո­րիան։ Բայց պա­տե­րազ­մից հե­տո երկ­րում ստեղծ­ված ներ­կա ի­րա­վի­ճա­կում այդ մա­սին խո­սելն ա­վե­րորդ ենք հա­մա­րում՚,- ա­սաց Ա. Մու­քա­նյա­նը։ Ի դեպ, 44-օ­րյա դա­ժան պա­տե­րազ­մում՝ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ (Մար­տու­նու 2-րդ պաշտ­պա­նա­կան շր­ջա­նում էր), զոհ­վել է նաև Ան­նա­յի ա­մու­սի­նը՝ Մհեր Մու­սա­յե­լյա­նը։ Նրա եր­կու տղա­նե­րից մեկն էլ, որ ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող է, նույն­պես մաս­նակ­ցել է մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։ Մյուս որ­դին ար­դեն 16 տա­րե­կան է, և Ան­նա­յին այ­սօր ա­վե­լի շատ մտա­հո­գում է երկ­րի անվ­տան­գու­թյու­նը։
ՙԵ­թե մինչ այ­սօր կարևո­րել ենք բու­ժամ­բու­լա­տո­րիա­յի շեն­քա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լա­վու­մը, այ­սօր այն կար­ծես երկ­րոր­դա­կան պլան է մղ­ված։ Մեր երկ­րի ա­պա­գան, նրա հե­տա­գա ճա­կա­տա­գի­րը մեզ հա­մար թանկ է ա­մեն ին­չից։ Նման ի­րա­վի­ճա­կում մեր խն­դի­րը Ար­ցա­խում ապ­րելն ու ա­րա­րելն է, ո­րը պետք է ե­րաշ­խա­վոր­ված լի­նի։ Մենք բո­լորս ու­զում ենք ապ­րել մեր հո­ղում, չլ­քել Ար­ցա­խը, որ­պես­զի մեր զոհ­ված տղա­նե­րի ա­րյու­նը գո­նե ի­զուր չդառ­նա՚,-ա­սում է Ան­նա Մու­քա­նյա­նը։
;