[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱ­ՅԱ­ՑԱՎ Ա­ՎԱ­ԳԱ­ՆՈՒ ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ ՆԻՍ­ՏԸ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Փետր­վա­րի 25-ին տե­ղի ու­նե­ցավ Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին հա­մայն­քի ա­վա­գա­նու հեր­թա­կան նիս­տը, ո­րը նա­խա­գա­հում էր քա­ղա­քա­պետ Դա­վիթ Սարգ­սյա­նը։

Նիս­տի սկզ­բին քա­ղա­քա­պե­տի ա­ռա­ջար­կով ա­վա­գա­նին հաս­տա­տեց Ե­ղի­շե Սամ­վե­լի Ման­գա­սա­րյա­նին ՙՍան­մաք­րում՚ ՀՈԱԿ-ի տնօ­րե­նի պաշ­տո­նում նշա­նա­կե­լը։ Օ­րա­կար­գի 1-ին հար­ցը վե­րա­բե­րում էր հա­մայն­քի 2020թ. բյու­ջեի հաշ­վետ­վու­թյա­նը։ Ըստ զե­կու­ցող Մա­րատ Համ­բար­ձու­մյա­նի՝ 2020թ. հա­մայն­քի տա­րե­կան ընդ­հա­նուր մուտ­քե­րը կազ­մել են 1522918.4 հա­զար դրամ` նա­խա­տես­ված 1950481.2 հա­զար դրա­մի դի­մաց։ Կա­տա­րո­ղա­կա­նը` 78.1%։ Ընդ ո­րում, ընդ­հա­նուր մուտ­քե­րի 23.2%-ը կազ­մել են սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րը, ո­րոնց գծով պլա­նա­վոր­ված 539900.0 հա­զար դրա­մի դի­մաց հա­վա­քագր­վել է 353218.4 հա­զար դրամ։ Կա­տա­րո­ղա­կա­նը` 65.4%։ Նա­խորդ տար­վա հա­մե­մատ սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րը նվա­զել են 145316.6 հա­զար դրա­մով, ին­չը պայ­մա­նա­վոր­ված է 44-օ­րյա պա­տե­րազ­մի հետևանք­նե­րով։
Ընդ­հա­նուր ե­կա­մուտ­նե­րի 76.8%-ը կազ­մել է պե­տա­կան բյու­ջեից տրա­մադր­վող դո­տա­ցիան։ 2020-ի տա­րե­կան բյու­ջեի նա­խա­տես­ված դո­տա­ցիա­յի գու­մա­րը 1410581.2 հա­զար դրամ էր։ Այդ գու­մա­րից հատ­կաց­վել է 1169700.0 հա­զար դրամ` կա­տա­րո­ղա­կա­նը կազ­մե­լով 82.9%։
Այլ ե­կա­մուտ­նե­րի գծով մուտ­քագր­վել է 26395.6 հա­զար դրամ` պլա­նա­վոր­ված 53900.0 հա­զար դրա­մի փո­խա­րեն։
Քա­ղա­քա­յին հա­մայն­քի բյու­ջեի ծախ­սե­րը ֆի­նան­սա­վոր­վել են 1533261.9 հա­զար դրա­մի չա­փով, ո­րը կազ­մում է նա­խա­տես­վա­ծի 78.1%-ը։
Հա­մայն­քա­յին են­թա­կա­յու­թյան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի գծով նա­խա­տես­ված 1382613.5 հա­զար դրա­մի դի­մաց ֆի­նան­սա­վոր­վել է 1223524.6 հա­զար դրամ կամ 88.5%։
Հե­տո ներ­կա­յաց­վեց Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին հա­մայն­քի 2021թ. նա­խա­տես­ված բյու­ջեն. ե­կա­մուտ­ներ` 1991481.2 հա­զար դրամ, ծախ­սեր` 1992744.7 հա­զար դրամ,
պա­կա­սորդ` 1263.5 հա­զար դրամ։ Պա­կա­սոր­դի ֆի­նան­սա­կան աղ­բյուր է հան­դի­սա­նում հա­մայն­քի բյու­ջեի տա­րես­կզ­բի ա­զատ մնա­ցոր­դը։
Նշենք՝ 2021թ. հա­մայն­քի բյու­ջեն նա­խորդ տար­վա հա­մե­մատ փո­փո­խու­թյուն­ներ գրե­թե չի կրել։
Ա­վա­գա­նու հաս­տատ­մամբ՝ 18 տա­րե­կա­նը լրա­ցած եր­կու` ա­ռանց ծնո­ղա­կան խնամ­քի մնա­ցած ան­ձինք հաշ­վառ­ման են վերց­վել որ­պես բնա­կա­րա­նի կա­րիք ու­նե­ցող­ներ։ Բա­վա­կա­նին թեժ քն­նար­կում­ներ տե­ղի ու­նե­ցան ՙԳույ­քա­հար­կի գծով ար­տո­նու­թյուն­ներ սահ­մա­նե­լու մա­սին՚, ՙՓո­խադ­րա­մի­ջոց­նե­րի գույ­քա­հար­կի գծով ար­տո­նու­թյուն­ներ սահ­մա­նե­լու մա­սին՚ և ՙՀո­ղի հար­կի գծով ար­տո­նու­թյուն­ներ սահ­մա­նե­լու մա­սին՚ Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի կող­մից մշակ­ված ո­րո­շում­նե­րի նա­խագ­ծե­րի շուրջ, ըստ ո­րոնց՝ հաշ­վի առ­նե­լով պա­տե­րազ­մից հե­տո ստեղծ­ված սո­ցիա­լա­կան ծանր ի­րա­վի­ճա­կը, նա­խա­տես­վում են ո­րոշ ար­տո­նու­թյուն­ներ։ Այ­նուա­մե­նայ­նիվ, ո­րո­շումն ըն­դուն­վեց։ Ո­րո­շում ըն­դուն­վեց նաև պա­տե­րազ­մի հետևան­քով վնաս­ված կամ Ադր­բե­ջա­նի հս­կո­ղու­թյանն ան­ցած տա­րածք­նե­րում մնա­ցած փո­խադ­րա­մի­ջոց­նե­րի մա­սով գույ­քա­հար­կի գծով ար­տո­նու­թյուն սահ­մա­նե­լու վե­րա­բե­րյալ։
Վեր­ջում ա­վա­գա­նու հոր­դո­րով ո­րոշ­վեց կարևոր հար­ցե­րի շուրջ նա­խա­նիստ հրա­վի­րել, որ­պես­զի ե­ղած ա­ռա­ջարկ­նե­րը նա­խօ­րոք քն­նարկ­վեն, այլ ոչ թե նիս­տի ըն­թաց­քում։