[ARM]     [RUS]     [ENG]

ՉԸՆԴ­ՀԱՏ­ՎՈՂ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՈՒ­ԹՅՈՒՆ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

Հար­ցազ­րույց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեի ա­ռա­քե­լու­թյան Ստե­փա­նա­կեր­տի ղե­կա­վար Բերտ­րան ԼԱ­ՄՈ­ՆԻ հետ


-Պրն Լա­մոն, Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեն պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րե­րից պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նել հան­դես գալ որ­պես միջ­նորդ ռազ­մա­գե­րի­նե­րի, պա­տանդ­նե­րի ու զոհ­ված­նե­րի փո­խա­նակ­ման գոր­ծըն­թա­ցում: Գոր­ծըն­թա­ցը, ինչ­պես հայտ­նի է, ու­շա­ցավ: Այ­սօր­վա դրու­թյամբ ի՞նչ փու­լում են այդ աշ­խա­տանք­նե­րը: Ստե­փա­նա­կեր­տի գրա­սե­նյակ շա՞տ են ստաց­վել դի­մում­ներ նման ըն­տա­նիք­նե­րից:


-Ռազ­մա­գե­րի­նե­րի և ա­զա­տու­թյու­նից զրկ­ված այլ ան­ձանց վե­րա­դար­ձը, ինչ­պես նաև մա­հա­ցած­նե­րի
ա­ճյուն­նե­րի տե­ղա­փո­խու­մը կող­մե­րի միջև սկս­վել է 2020թ. նո­յեմ­բեր ամ­սից՝ զի­նա­դա­դա­րի
հա­մա­ձայ­նու­թյան ձեռք­բե­րու­մից հե­տո, սա­կայն այդ գոր­ծըն­թա­ցը չի ա­վարտ­վել: Այ­նուա­մե­նայ­նիվ, հարկ է նշել, որ մեր չե­զոք միջ­նոր­դու­թյամբ ա­զա­տու­թյու­նից զրկ­ված ան­ձանց և զոհ­ված­նե­րի ա­ճյուն­նե­րի տե­ղա­փոխ­ման դեպ­քեր տե­ղի են ու­նե­ցել նաև ակ­տիվ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում: Ի­րոք, շատ ըն­տա­նիք­ներ ապ­րում են ցա­վա­լի սպաս­ման մեջ. նրանք փա­փա­գում են պար­զել ի­րենց սի­րե­լի­նե­րի ճա­կա­տագ­րե­րը և ար­ժա­նա­պատ­վո­րեն հո­ղին հանձ­նել նրանց:
Այս գոր­ծո­ղու­թյուն­նե­րում ԿԽՄԿ-ն հան­դես է գա­լիս որ­պես չե­զոք միջ­նորդ, և այս­տեղ հարկ է շեշ­տել, որ չե­զոք միջ­նոր­դի դեր խա­ղա­լը, ըստ էու­թյան, կող­մե­րից պա­հան­ջում է հա­մա­ձայ­նու­թյան գալ պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ: ԿԽՄԿ-ն կող­մե­րի ա­նու­նից բա­նակ­ցու­թյուն­ներ չի վա­րում վե­րա­դար­ձի պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ: Որ­պես չե­զոք միջ­նորդ ՝ մենք հիմ­նա­կա­նում մաս­նակ­ցում ենք այն ան­ձանց հայտ­նա­բե­րե­լու գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, ո­րոնք, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, կեն­դա­նի են, ինչ­պես նաև մաս­նակ­ցում ենք զոհ­ված­նե­րի ա­ճյուն­նե­րը դուրս բե­րե­լու գոր­ծո­ղու­թյուն­նե­րին: Պետք է ա­սել, որ զոհ­ված­նե­րի ա­ճյուն­ներն ինք­ներս չենք դուրս բե­րում, մենք դյու­րաց­նում ենք կա­պը կող­մե­րի միջև և օգ­նում հնա­րա­վո­րինս ա­րագ և սա­հուն ի­րա­կա­նաց­նել նման գոր­ծո­ղու­թյուն­նե­րը:

Դժ­բախ­տա­բար, այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հազ­վա­դեպ են ըն­տա­նիք­նե­րի հա­մար սպաս­ված ար­դյունք ա­պա­հո­վում: Ողջ մնա­ցած­նե­րի ո­րո­նու­մը հնա­րա­վո­րու­թյուն է տվել պար­զե­լու ո­րոշ ան­ձանց ճա­կա­տագ­րեր:


-Դժ­վար գոր­ծըն­թաց է նաև շատ ա­ճյուն­նե­րի նույ­նա­կա­նաց­ման գոր­ծըն­թա­ցը:


-Ա­յո, զոհ­ված­նե­րի ա­ճյուն­նե­րի տար­հա­նու­մը միայն մեկ օ­ղակ է նրանց նույ­նա­կա­նաց­ման գոր­ծըն­թա­ցում: Ա­ճյուն­նե­րը տար­հա­նե­լուց հե­տո անց­նում են դա­տաբ­ժշ­կա­կան փոր­ձաքն­նու­թյուն: Կա­րող է պա­հանջ­վել մի քա­նի փոր­ձաքն­նու­թյուն, ո­րոնք միշտ չէ, որ սպաս­վող հս­տա­կու­թյունն են բե­րում: ԿԽՄԿ-ն տեխ­նի­կա­կան և նյու­թա­կան օգ­նու­թյուն է տրա­մադ­րում դա­տաբ­ժշ­կա­կան բյու­րո­յին:
Մեզ հա­մար մեկ այլ գե­րա­կա­յու­թյուն է ա­զա­տազ­րկ­ված ան­ձանց հետ աշ­խա­տան­քը, քա­նի որ այն կենտ­րո­նա­կան դեր ու­նի մեր մար­դա­սի­րա­կան ման­դա­տի հա­մար: Մենք կա­նո­նա­վոր կապ ենք պահ­պա­նում ան­հայտ կո­րած քա­ղա­քա­ցիա­կան բնա­կիչ­նե­րի ըն­տա­նիք­նե­րի և վեր­ջին սրաց­ման ար­դյուն­քում ա­զա­տազ­րկ­ված կամ հա­վա­նա­կան ա­զա­տազ­րկ­ված ան­ձանց ըն­տա­նիք­նե­րի հետ: Թե՜ շա­րու­նակ­վող ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում, թե՜ հրա­դա­դա­րից հե­տո մենք այ­ցե­լել ենք ռազ­մա­գե­րի­նե­րի և ա­զա­տազ­րկ­ված խա­ղաղ բնա­կիչ­նե­րի: Ո­րոշ­նե­րին մենք ըն­տա­նիք­նե­րից նո­րու­թյուն­ներ ենք փո­խան­ցել՝ Կար­միր խա­չի հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րի մի­ջո­ցով կամ բա­նա­վոր: Շատ ա­զա­տազ­րկ­ված­նե­րի և նրանց ըն­տա­նիք­նե­րի հա­մար սա մի­մյանց հետ հու­զա­կան կա­պը պահ­պա­նե­լու ա­մե­նա­կարևոր մի­ջոցն է, և հա­ճախ այդ­պես են մար­դիկ տե­ղե­կա­նում, որ ի­րենց սի­րե­լի­նե­րը կեն­դա­նի են: Այ­ցե­լու­թյուն­նե­րի ըն­թաց­քում մենք հետևում ենք ա­զա­տազ­րկ­ված­նե­րի պահ­ման և նրանց հետ վե­րա­բեր­մուն­քի պայ­ման­նե­րին: Մենք շա­րու­նա­կում ենք ա­զա­տազ­րկ­ված­նե­րի առն­չու­թյամբ մեր երկ­խո­սու­թյու­նը՝ հա­կա­մար­տու­թյան ար­դյուն­քում ա­զա­տու­թյու­նից զրկ­ված ան­ձանց մա­սին տե­ղե­կա­նա­լու և այ­ցի հնա­րա­վո­րու­թյուն ստա­նա­լու հա­մար: Այս հար­ցի շուրջ կող­մե­րի հետ մեր երկ­խո­սու­թյու­նը գաղտ­նի է, ուս­տի հնա­րա­վոր չէ հրա­պա­րա­կել:
2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րից ի վեր գրանց­վել են ա­զա­տազ­րկ­ված­նե­րի վե­րա­դար­ձի մի քա­նի դեպ­քեր: Այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­մա­ձայ­նեց­վել են կող­մե­րի միջև և կար­գա­վոր­վել են ՌԴ Խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի կող­մից: ԿԽՄԿ-ն կա­րիք չու­նի բա­ցար­ձակ ներ­կա­յու­թյուն ու­նե­նալ հայ­րե­նա­դար­ձու­թյան գոր­ծըն­թա­ցում: Այ­նուա­մե­նայ­նիվ, ԿԽՄԿ մար­դա­սի­րա­կան աշ­խա­տան­քը հայ­րե­նա­դար­ձու­թյու­նից ա­ռաջ և հե­տո հա­մար­վում է կարևոր և գնա­հատ­վում է ա­զա­տազ­րկ­ված­նե­րի ու նրանց ըն­տա­նիք­նե­րի կող­մից:


- Կող­մե­րի միջև հրա­դա­դա­րի հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րու­մից հե­տո ԿԽՄԿ նա­խա­գահ Պի­տեր Մաու­րե­րը հայ­տա­րա­րել էր, որ կազ­մա­կեր­պու­թյու­նը պատ­րաստ­վում է ընդ­լայ­նել ներ­կա­յու­թյու­նը Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան գո­տում և ա­վե­լի շատ անձ­նա­կազմ ու­ղար­կել Ար­ցախ։ Կա­րո՞ղ ենք ա­սել, որ Ստե­փա­նա­կեր­տի գրա­սե­նյակն ընդ­լայ­նում է իր գոր­ծու­նեու­թյունն ու ծրագ­րե­րը։ Ի՞նչ նոր ծրագ­րեր եք պատ­րաստ­վում ի­րա­կա­նաց­նել։


-Ի­րոք, հա­կա­մար­տու­թյան սրաց­ման հետևան­քով, երբ տա­րա­ծաշր­ջա­նում բնակ­չու­թյան հա­մար մար­դա­սի­րա­կան հետևանք­նե­րը և այլ կա­րիք­նե­րը պարզ են դար­ձել, ԿԽՄԿ-ն դի­մել է մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը և ձեռ­նար­կել դրա­մա­հա­վաք որ­պես­զի ի վի­ճա­կի լի­նի հո­գա­լու բնակ­չու­թյան կա­րիք­նե­րը։ Մենք սկ­սել ենք ըն­դու­նել լրա­ցու­ցիչ անձ­նա­կազմ՝ օգ­նու­թյու­նը ժա­մա­նա­կին տրա­մադ­րե­լու ու գոր­ծու­նեու­թյան այլ տե­սակ­ներ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: Միևնույն ժա­մա­նակ, դա միշտ չէ, որ հան­գեց­նում նոր ծրագ­րեր բա­ցե­լուն: Մեր գոր­ծու­նեու­թյունն ընդ­լայն­վել է, այն չի կա­րող հա­մե­մատ­վել մինչև 2020թ. աշ­նան ռազ­մա­կան սրա­ցու­մը գո­յու­թյուն ու­նե­ցող վի­ճա­կի հետ: Օ­րի­նակ ՝ ներ­քին տե­ղա­հան­ված ան­ձանց մեր տն­տե­սա­կան ա­ջակ­ցու­թյան ծրա­գի­րը դեկ­տեմ­բե­րից օգ­նու­թյուն է տրա­մադ­րել շուրջ 15.000 մար­դու, ին­չը դժ­վար թե հնա­րա­վոր լի­ներ ի­րա­կա­նաց­նել մինչև սրա­ցու­մը գո­յու­թյուն ու­նե­ցող անձ­նա­կազ­մի մի­ջո­ցով: Միևնույն ժա­մա­նակ մենք ի­րա­կա­նաց­նում ենք այլ կա­րիք­նե­րի գնա­հա­տում՝ հաս­կա­նա­լու թե ինչ­պես և որ­տեղ կա­րող ենք օգ­նել։ Մենք ի­րա­կա­նաց­նում ենք հե­տա­զո­տում և նշագ­րում ենք այն տա­րածք­նե­րը, ո­րոնք քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց հա­մար հա­սա­նե­լի են ու աղ­տոտ­ված են զի­նամ­թեր­քով։

Ռազ­մա­կան սրաց­ման ըն­թաց­քում մենք բժշ­կա­կան պա­րա­գա­ներ ենք տրա­մադ­րել ա­ռող­ջա­պա­հա­կան կա­ռույց­նե­րին և շա­րու­նա­կում ենք բարձ­րաց­նել ըն­տր­ված հի­վան­դա­նոց­նե­րի բու­ժու­նա­կու­թյու­նը, ինչ­պես նաև COVID-19-ի հետ կապ­ված պաշտ­պա­նու­թյան և կան­խար­գել­ման մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նակ­նե­րում շա­րու­նա­կում ենք տրա­մադ­րել տար­բեր ան­հա­տա­կան պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­ներ և հա­կա­սեպ­տիկ­ներ:
Մեկ այլ բաժ­նի մեր գոր­ծըն­կեր­նե­րը գնա­հա­տում են քա­ղա­քա­ցիա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րին հասց­ված վնաս­նե­րը և մա­տա­կա­րա­րում շի­նա­նյութ տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րին՝ վնաս­ված տնե­րը, դպ­րոց­նե­րը, հի­վան­դա­նոց­ներն ու ման­կա­պար­տեզ­նե­րը վե­րա­նո­րո­գե­լու հա­մար։
Տասն­հինգ է­լեկտ­րա­կան գե­նե­րա­տոր է նվի­րա­բեր­վել դպ­րոց­նե­րին, ման­կա­պար­տեզ­նե­րին, ինչ­պես նաև դա­տաբ­ժշ­կա­կան բյու­րո­յին՝ ա­պա­հո­վե­լու պա­հուս­տա­յին է­ներ­գա­մա­տա­կա­րա­րու­մը։ Ո­րոշ ջրա­յին տն­տե­սու­թյուն­ներ մե­զա­նից ստա­ցել են նյու­թա­կան ա­ջակ­ցու­թյուն և սար­քա­վո­րում­ներ` գոր­ծիք­ներ, սուզ­վող պոմ­պեր և ե­ռակց­ման մե­քե­նա­ներ ՝ սար­քին վի­ճա­կում պահ­պա­նե­լու և վթա­րա­յին վե­րա­կան­գն­ման հա­մար: Այս ա­մե­նը մեր կա­նո­նա­վոր գոր­ծու­նեու­թյան միայն մի մասն է:


- ԿԽՄԿ-ն այ­սօր հու­մա­նի­տար ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բե­րում Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղու­թյան տակ գտն­վող բնա­կա­վայ­րե­րից տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րին՝ սնն­դի և հի­գիե­նա­յի պա­րա­գա­նե­րի տես­քով: Ի՞նչ այլ ծրագ­րեր ու­նեք նման կար­գա­վի­ճակ ու­նե­ցող մարդ­կանց հա­մար:


- ԿԽՄԿ-ն դեկ­տեմ­բե­րից սկ­սել է ներ­քին տե­ղա­հան­ված ան­ձանց հա­մար 3-ամ­սյա օ­ժան­դա­կու­թյան ծրա­գիր, ո­րը նե­րա­ռում է ան­հա­տա­կան սնն­դի ծան­րոց­նե­րի և հի­գիե­նա­յի պա­րա­գա­նե­րի տրա­մադ­րում գրանց­ված ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րի հա­մար: Ան­ցյալ շա­բաթ ա­վարտ­վել է շր­ջան­նե­րում բնակ­վող տե­ղա­հան­ված­նե­րին օգ­նու­թյան տրա­մադր­ման երկ­րորդ փու­լը, մինչ­դեռ այս­տեղ ՝ քա­ղա­քում, այն սկս­վել է եր­կու­շաբ­թի օ­րը՝ փետր­վա­րի 15-ին և տևե­լու է 10 օր: Սա նշա­նա­կում է, որ հա­ջորդ բաշ­խու­մը կլի­նի վեր­ջի­նը: Ա­ռայժմ սա բնակ­չու­թյան այս խմ­բին օ­ժան­դա­կե­լու միակ մի­ջո­ցա­ռումն է: Եր­րորդ փու­լի ա­վար­տից հե­տո՝ ել­նե­լով ի­րա­վի­ճա­կից, մենք քն­նար­կե­լու ենք հե­տա­գա գոր­ծո­ղու­թյուն­նե­րը: Այս­տեղ ես կցան­կա­նա­յի ա­վե­լաց­նել, որ մինչև այս ան­հատ­նե­րին ան­հա­տա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լը, մենք օ­ժան­դա­կել էինք այն հաս­տա­տու­թյուն­նե­րին, ո­րոնք հյու­րըն­կա­լում էին տե­ղա­հան­ված­նե­րին՝ խո­հա­նո­ցա­յին հա­վա­քա­ծու­ներ, բր­դե ծած­կոց­ներ, սնն­դի և հի­գիե­նա­յի պա­րա­գա­ներ տրա­մադ­րե­լու մի­ջո­ցով:


-Կցան­կա­նա­յի, որ անդ­րա­դառ­նա­յիք նաև ձեր հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը պե­տա­կան կա­ռույց­նե­րի հետ և հե­տա­գա ծրագ­րե­րին:


-Մեր երկ­խո­սու­թյու­նը կա­ռու­ցո­ղա­կան է և ար­դյու­նա­վետ: Մենք միշտ եր­կող­մա­նի քն­նար­կում ենք մեր գոր­ծո­ղու­թյուն­ներն ու գոր­ծու­նեու­թյու­նը և հա­մա­պա­տաս­խա­նա­բար հա­մա­կար­գում դրանք: Ինչ վե­րա­բե­րում է նա­խա­տես­վող ծրագ­րե­րին, ա­պա ես ու­րա­խու­թյամբ կքն­նար­կեմ վեր­ջին­ներս, երբ դրանք ար­դեն ի­րա­կա­նաց­ման փու­լում լի­նեն: Բա­վա­կան է այս­տեղ ըն­դգ­ծել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ԿԽՄԿ պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը` շա­րու­նա­կե­լու քրտ­նա­ջան աշ­խա­տել ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյու­նից տու­ժած խա­ղաղ բնա­կիչ­նե­րի մար­դա­սի­րա­կան կա­րիք­նե­րը բա­վա­րա­րե­լու հա­մար։