Logo
Print this page

Ա­ՌԱ­ՋԻՆ Ա­ՃՈՒՐ­ԴՈՒՄ ՎԱ­ՃԱՌ­ՎԵՑ TOYOTA LAND CRUSER 150 ԱՎ­ՏՈ­ՄԵ­ՔԵ­ՆԱՆ

Զարինե Մայիլյան

ԱՀ կա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­մամբ՝ մար­տի 5-ին կա­ռա­վա­րու­թյան շեն­քում Ար­ցա­խի կա­դաստ­րի պե­տա­կան գույ­քի կա­ռա­վար­ման կո­մի­տեի աշ­խա­տա­կազ­մի կող­մից կազ­մա­կերպ­վեց դա­սա­կան ա­ճուրդ։ Վա­ճառ­քի է հան­վել 9 լոտ, բո­լորն էլ բարձր դա­սի TOYOTA LAND CRUSER մակ­նի­շի 2011-2018թթ. թո­ղարկ­ման ավ­տո­մե­քե­նա­ներ։

Պե­տա­կան գույ­քի կա­ռա­վար­ման վար­չու­թյան պե­տի տե­ղա­կալ, մաս­նա­վո­րեց­ման և օ­տար­ման բաժ­նի պետ, ա­ճուր­դի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Դիա­նա Գրի­գո­րյա­նի պար­զա­բան­մամբ՝ նա­խօ­րոք հայ­տա­րար­ված դա­սա­կան ա­ռա­ջին ա­ճուր­դին ար­ձա­գան­քել են շա­տե­րը, սա­կայն մաս­նակ­ցու­թյան հայտ է ներ­կա­յաց­րել և մաս­նակ­ցել 3 գնորդ։ Հա­մա­ձայն կար­գի՝ վեր­ջին­ներս ներ­կա­յաց­վող փաս­տաթղ­թե­րի հետ վճա­րել են ա­ճուր­դի մաս­նակ­ցու­թյան վճա­րի ան­դո­րա­գիր և ա­ճուր­դի մաս­նակ­ցի տոմ­սի գի­նը։ Ա­ճուր­դի էր տր­ված հայ­տա­րար­ված թիվ 8 լո­տը՝ TOYOTA LAND CRUSER 150 ավ­տո­մե­քե­նան։ Խա­ղարկ­վող լո­տի գնա­յին ար­ժե­քը 12մլն 300 հա­զար դրամ էր։ Ա­ճուր­դա­վա­րի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ սահ­ման­ված կար­գով ա­ճուր­դա­յին քայ­լի չա­փը սահ­ման­վում է գույ­քի մեկ­նար­կա­յին գնի 5 տո­կո­սից ոչ պա­կաս չա­փով։ Գնոր­դը գույ­քի գի­նը կա­րող է ա­վե­լաց­նել մեկ կամ մե­կից ա­վե­լի քայ­լով և քայ­լի չա­փից ոչ պա­կաս գու­մա­րով։
Մար­տի 5-ին կա­յա­ցած ա­ճուր­դում հաղ­թող է ճա­նաչ­վել Ստե­փա­նա­կեր­տի բնա­կիչ Նո­րիկ Գևոր­գյա­նը։ Նրա պար­զա­բան­մամբ՝ քա­նի որ իր մե­քե­նան վնաս­վել է հրե­տա­կո­ծու­թյու­նից և ա­ճուր­դի ներ­կա­յաց­վող ավ­տո­մե­քե­նա­նե­րի գնե­րը շու­կա­յա­կա­նից բա­վա­կա­նին ցածր են, ո­րո­շել է մաս­նակ­ցել ա­ճուր­դին։ ՙՄե­քե­նան գտն­վում է նոր­մալ վի­ճա­կում, տե­ղում ստուգ­վել է, ա­ճուր­դում գնել եմ 3-րդ քայ­լից՝ 13մլն 500 հա­զար դրա­մով։ Սա­կար­կու­թյուն­նե­րի ար­դյուն­քում գինն ա­վե­լա­ցել է 1մլն 230 հա­զար դրա­մով՚,-նշեց գնոր­դը։
Ար­դյուն­քում՝ 9 լո­տից վա­ճառ­վել է մե­կը։ Դ. Գրի­գո­րյա­նի խոս­քով՝ վա­ճառ­քից պե­տա­կան բյու­ջե մուտ­քագր­ված գու­մա­րը կազ­մում է 14 մլն 200 հա­զար։ Ար­ցա­խի կա­դաստ­րի պե­տա­կան գույ­քի կա­ռա­վար­ման վար­չու­թյու­նը խնդ­րում է շա­րու­նա­կել հետևել ԶԼՄ-նե­րով պար­բե­րա­բար տր­վող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին՝ կազ­մա­կերպ­վող ա­ճուրդ­նե­րին մաս­նակ­ցե­լու հա­մար։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ նա­խա­տես­ված է 3 ա­ճուրդ« ու ե­թե դրանց ըն­թաց­քում նա­խա­տես­ված գույ­քը չվա­ճառ­վի, նո­րից կրկ­նա­կի ա­ճուրդ կհայ­տա­րար­վի՝ ա­ռանց գնա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի։


Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.