[ARM]     [RUS]     [ENG]

ԿՈՐՍՏԻ ԵՎ ՎՇՏԻ ՎԵՐԱՊՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

Մեր բնակ­չու­թյան գրե­թե 100%-ն ու­նի հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյան կա­րիք

ՙԷմ­պա­տիա՚ հո­գե­կան ա­ռող­ջու­թյան կենտ­րո­նը Ստե­փա­նա­կեր­տում գոր­ծում է 2015թ.-ից։ Վեր­ջին 3,5 տա­րի­նե­րին, բա­ցի հո­գե­բա­նա­կան ծա­ռա­յու­թյու­նից, կա­ռույցն ընդ­լայ­նել է իր գոր­ծու­նեու­թյունն՝ ի­րա­կա­նաց­նե­լով հա­մա­լիր բու­ժօգ­նու­թյան ծրագ­րեր։ Սեպ­տեմ­բե­րի 27-ին մեզ պար­տադր­ված պա­տե­րազ­մից հե­տո ի­րա­վի­ճա­կը փոխ­վեց։ Դեկ­տեմ­բե­րի 1-ից ՙԷմ­պա­տիա՚ կենտ­րո­նը վեր­սկ­սեց իր գոր­ծու­նեու­թյու­նը։ Ներ­կա­յաց­նում ենք հար­ցազ­րույց Կենտ­րո­նի տնօ­րեն, հո­գե­թե­րապևտ Ա­նա­հիտ ԼԱ­ԼԱ­ՅԱ­ՆԻ հետ։

- Նո­յեմ­բե­րի վեր­ջից մենք ար­դեն պատ­րաստ էինք ի­րա­կա­նաց­նել մեր բո­լոր ծա­ռա­յու­թյուն­նե­րը։ Հաշ­վի առ­նե­լով մեր մաս­նա­գի­տու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, Կենտ­րո­նի հո­գե­բան­նե­րը հրա­դա­դա­րից հե­տո ան­մի­ջա­պես վե­րա­դար­ձան և դեկ­տեմ­բե­րի 1-ից էլ նախ­կին կազ­մով վեր­սկ­սե­ցինք աշ­խա­տանք­նե­րը։ Աշ­խա­տան­քի բնույ­թը նույնն է, ծա­վա­լը՝ ա­վե­լին՝ քան մինչ պա­տե­րազ­մը։ Վեր­ջին 3 տա­րի­նե­րին՝ հա­մա­գոր­ծակ­ցե­լով ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և միգ­րա­ցիա­յի նա­խա­րա­րու­թյան հետ« անվ­ճար հի­մունք­նե­րով ի­րա­կա­նաց­րել ենք սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան վե­րա­կանգ­նո­ղա­կան ծրա­գիր։ Պետ­պատ­վե­րի շնոր­հիվ ա­ռան­ձին խմ­բե­րի քա­ղա­քա­ցի­ներ ընդգրկվում էին ծրագ­րում և ստա­նում անհ­րա­ժեշտ ա­ջակ­ցու­թյուն։ Հա­մա­ձայն ՙԿար­ճա­ժամ­կետ հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյուն՚ ծրագ­րի՝ մեկ ամս­վա կտր­ված­քով շա­հա­ռուն հնա­րա­վո­րու­թյուն ու­նի 12 ան­գամ օգտ­վել հո­գե­բա­նի անվ­ճար ծա­ռա­յու­թյու­նից։ Ի­հար­կե, նման կար­ճա­ժամ­կետ ծրագ­րով հնա­րա­վոր չէ լու­ծել եր­կա­րատև բու­ժում պա­հան­ջող հո­գե­բա­նա­կան խն­դիր­ներն ու հի­վան­դու­թյուն­նե­րը։ Դա հո­գե­թե­րա­պիա չէ, սա­կայն կար­ճա­ժամ­կետ հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյունն ի­րե­նից են­թադ­րում է հո­գե­կար­գա­վո­րում, ին­չը թույլ է տա­լիս սեղմ ժամ­կե­տում վե­րա­կանգ­նել նախ­նա­կան կամ ճգ­նա­ժա­մա­յին, սուր հո­գե­բա­նա­կան վի­ճակ­նե­րում հայ­տն­ված մար­դու հո­գե­կան կա­յու­նու­թյու­նը։ Մաս­նա­գի­տա­կան ար­դյու­նա­վետ օգ­նու­թյուն կա­րող են ստա­նալ մեր բնակ­չու­թյան տա­րի­քա­յին տար­բեր խմ­բե­րի ան­ձիք։ Ծրագ­րից օգտ­վող­նե­րը հե­տա­գա­յում անհ­րա­ժեշ­տու­թյան և ցան­կու­թյան պա­րա­գա­յում կա­րող են օգտ­վել մաս­նա­վոր ծա­ռա­յու­թյու­նից՝ ար­դեն զեղչ­ված տար­բե­րա­կով։
2021թ. հուն­վար-փետր­վար ա­միս­նե­րին Կենտ­րո­նում, հո­գե­կան ա­ռող­ջու­թյա­նը նվիր­ված ակ­ցիա­յի շր­ջա­նակ­նե­րում, մա­տուց­վում է անվ­ճար հո­գե­բա­նա­կան ծա­ռա­յու­թյուն: Բա­ցի հո­գե­բան­նե­րից, ու­նենք նաև հո­գե­բույժ­ներ, ով­քեր անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում կա­տա­րում են ամ­բու­լա­տոր-դե­ղո­րայ­քա­յին-խոր­հր­դատ­վա­կան աշ­խա­տանք­ներ, ո­րով­հետև եր­բեմն ի­րա­կա­նաց­նում ենք հա­մա­լիր բու­ժում։ Նման բուժ­ման ցու­ցում կա­րող է տր­վել նյար­դա­բա­նի, ներ­զա­տա­բա­նի, սր­տա­բա­նի, թե­րապևտի կող­մից, երբ բա­ցի նեղ մաս­նա­գի­տա­կան դե­ղո­րայ­քա­յին բու­ժու­մից, անհ­րա­ժեշտ է հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյուն։ Հետ­պա­տե­րազ­մյան այս շր­ջա­նում հո­գե­բա­նի դի­մում են տար­հան­ված մեր հայ­րե­նա­կից­նե­րը, մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մաս­նա­կից­նե­րը և նրանց ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը, զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի ըն­տա­նիք­նե­րը, այ­սինքն` մեր բնակ­չու­թյան գրե­թե 100%-ն ու­նի հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյան կա­րիք։ Այդ ա­մե­նը հաշ­վի առ­նե­լով, մենք 2 ա­միս է կազ­մա­կեր­պում ենք հո­գե­բա­նա­կան անվ­ճար ա­ջակ­ցու­թյուն։


-Են­թադ­րե­լի է, որ դի­մող­նե­րի թի­վը շատ կլի­նի, հասց­նո՞ւմ եք, ար­դյոք, բո­լո­րին ա­ջակ­ցել։ Բնա­կա­նա­բար, կպա­հանջ­վի թի­մա­յին լուրջ աշ­խա­տանք։

-Աշ­խա­տան­քի բնույ­թից ել­նե­լով« նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վում ենք՝ հս­տա­կեց­նե­լով օ­րը, ժա­մը։ Վաղ ա­ռա­վո­տից մինչ ուշ ե­րե­կո գրե­թե ա­զատ ժամ չենք ու­նե­նում։ Կենտ­րո­նում աշ­խա­տում է 3 հո­գե­բան, 2 հո­գե­բույժ, հո­գե­թե­րապևտ և ման­կա­վարժ։ Վեր­ջի­նիս մաս­նա­գի­տա­կան ա­ջակ­ցու­թյունն անհ­րա­ժեշտ է լի­նում խմ­բա­յին աշ­խա­տանք­նե­րում, երբ« բա­ցի հո­գե­բա­նա­կան ծա­ռա­յու­թյու­նից« պետք է ցու­ցա­բեր­վի նաև ման­կա­վար­ժա­կան մո­տե­ցում, հատ­կա­պես տար­հան­ված ե­րե­խա­նե­րի շր­ջա­նում։ Աշ­խա­տանք­նե­րը տար­վում են ան­հա­տա­կան և խմ­բա­յին ե­ղա­նակ­նե­րով։ Կազ­մա­կեր­պում ենք թրեյ­նինգ-սե­մի­նար­ներ հե­տա­տե­րազ­մյան սթ­րես­նե­րի, պա­տե­րազ­մի հետևան­քով ա­ռա­ջա­ցած մի շարք խն­դիր­նե­րի հաղ­թա­հար­ման թե­մա­նե­րով։ Խմ­բե­րը բաղ­կա­ցած են 7-12 հո­գուց։ Հա­տուկ մաս­նա­գի­տա­կան տեխ­նի­կա­յի շնոր­հիվ օգ­նում ենք, որ մար­դիկ կա­րո­ղա­նան դուրս գալ հետ­պա­տե­րազ­մյան սուր վի­ճակ­նե­րից՝ բա­ցա­ռե­լով հե­տա­գա սթ­րե­սա­յին խո­րը խան­գա­րում­նե­րը։ Մեր ի­րա­կա­նու­թյունն այ­սօր այն­քան ան­կա­յուն է, որ մար­դու ներ­քին հո­գե­բա­նա­կան կա­յու­նու­թյան ա­պա­հո­վու­մը շատ դժ­վա­րին աշ­խա­տանք է, բայց« հա­վա­տա­ցեք« մենք ու­նենք մաս­նա­գի­տա­կան այն­պի­սի տեխ­նի­կա, ո­րը թույլ է տա­լիս հաս­նել ար­դյուն­քի։ Ի դեպ, խմ­բա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րում նման տեխ­նի­կա­յի կի­րա­ռումն ա­վե­լի ար­դյու­նա­վետ է։


-Իսկ ով­քե՞ր են ա­ռաջ­նա­հեր­թո­րեն ընդգրկվում այդ խմ­բե­րում, չէ՞ որ մեր բնակ­չու­թյան թերևս մեծ մասն ու­նի հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյան կա­րիք։


-Մենք եր­կօ­րյա թրեյ­նինգ ենք անց­կաց­րել ման­կա­պար­տե­զի դաս­տիա­րակ­նե­րի և հո­գե­բան­նե­րի հա­մար։ Ներ­կա­յումս աշ­խա­տում ենք ՙԱրևիկ՚ ման­կա­կան բուժ­միա­վոր­ման վի­րա­բու­ժա­կան բա­ժան­մուն­քի բուժ­քույ­րե­րի խմ­բի հետ։ Պա­տե­րազ­մի օ­րե­րին հենց նրանք էին գի­շեր-ցե­րեկ բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րում վի­րա­վոր զի­վոր­նե­րին՝ հե­տին պլան մղե­լով ի­րենց հո­գե­կան վի­ճա­կը։
Ի­հար­կե, հո­գե­բա­նա­կան նման ա­ջակ­ցու­թյուն անհ­րա­ժեշտ է գրե­թե բո­լոր ո­լորտ­նե­րի մաս­նա­գետ­նե­րին, ուղ­ղա­կի զուտ ֆի­զի­կա­կան և ժա­մա­նա­կի ա­ռու­մով չենք կա­րո­ղա­նում ընդ­գր­կել բո­լո­րին։ Բու­ժաշ­խա­տող­նե­րի հա­մար ներ­քին կա­յու­նու­թյան ա­պա­հով­մանն ուղղ­ված թրեյ­նինգ­նե­րը կլի­նեն շա­րու­նա­կա­կան, և մենք նպա­տակ ու­նենք շրջ­կենտ­րոն­նե­րի բու­ժաշ­խա­տող­նե­րին էլ ընդ­գր­կել ծրագ­րում։ Դա եր­կա­րատև աշ­խա­տանք է են­թադ­րում« և մենք պատ­րաստ ենք ներդ­նել մեր մաս­նա­գի­տա­կան ու­նա­կու­թյուն­նե­րը մար­դու հո­գե­կան ա­ռող­ջու­թյան վե­րա­կան­գն­ման հա­մար։ Փոր­ձում ենք հա­մա­գոր­ծակ­ցել տար­բեր հիմ­նադ­րամ­նե­րի հետ, և շա­տերն են պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նել օգ­նել, սա­կայն ան­մի­ջա­կան ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րեց միայն ՀՀ ՙMental health՚ հո­գե­բա­նա­կան և հո­գե­կան ա­ռող­ջու­թյան կենտ­րո­նը՝ Ա­րամ Հով­սե­փյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։ Նրանց հետ մեր հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ան­ցյալ տար­վա­նից է, իսկ 2021թ. հուն­վա­րի կե­սե­րից նրանք ան­մի­ջա­պես ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­ցին։ Խմ­բա­յին թրեյ­նինգ­նե­րին էլ յու­րա­քան­չյու­րին տր­վում է կարևոր մի հարց. ին­չի՞ հա­մար են ի­րենք ապ­րում Ար­ցա­խում։ Ու ե­թե կա մե­կը, ով չու­նի այդ պա­տաս­խա­նը, բնա­կան է, որ նրա հա­մար շատ դժ­վար կլի­նի ա­ռանց հեն­քի։ Իսկ դա այն հիմքն ու փոք­րիկ խա­րիսխն է, ո­րը կօգ­նի հե­տա­գա­յում։ Այդ իսկ պատ­ճա­ռով ներ­կա ի­րա­վի­ճա­կում կա­յու­նու­թյուն ու­նե­նա­լու հա­մար անհ­րա­ժեշտ է գտ­նել վե­րոն­շյալ հար­ցի պա­տաս­խա­նը։
Հո­գե­բա­նու­թյան մեջ գո­յու­թյուն ու­նի վշ­տի և կորս­տի վե­րապր­ման փու­լեր հաս­կա­ցու­թյու­նը, և մենք` որ­պես մաս­նա­գետ­ներ, գի­տենք ինչ­պես օգ­նել, որ անձն այդ ա­մե­նը վե­րապ­րի։ Խն­դիրն ան­հա­տա­կան է« և այդ փու­լե­րի վե­րապ­րու­մը ժա­մա­նակ է պա­հան­ջում։ Սա շատ կարևոր խն­դիր է, ո­րով­հետև մեր հա­սա­րա­կու­թյունն ու­նի բազ­մա­թիվ հար­ցեր, սա­կայն չու­նի պա­տաս­խան­ներ, իսկ ա­ռա­ջին նա­խա­պայ­մա­նը կյան­քի անվ­տան­գու­թյու­նը, ա­պա­գա­յի ա­պա­հո­վու­թյունն է։ Այ­սօր­վա ան­կա­յու­նու­թյու­նը ստի­պում է մար­դուն 24 ժամ մտա­ծել այս հար­ցի շուրջ, ու քա­նի որ դրա պա­տաս­խա­նը չի գտ­նում, այն դառ­նում է կրկն­վող, մտա­հո­գող, տան­ջա­լի, հե­տո նաև սուր խն­դիր։ Մենք չենք կա­րող մարդ­կանց ան­հիմն հու­սադ­րել, որ ա­մեն ինչ լավ է լի­նե­լու, սա­կայն մաս­նա­գի­տա­կան հմ­տու­թյուն­նե­րով օգ­նում ենք, որ ա­մեն մարդ վե­րապ­րի իր վիշ­տը։