[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՂՋԻԿՍ 10 ՏԱՐԵԿԱՆ Է, ԱՐԴԵՆ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՏԵՍԵԼ՚

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Մել­սի­դա Դավ­թյա­նի և Հով­հան­նես Ա­վա­նե­սյա­նի ութ հո­գա­նոց ըն­տա­նի­քը՝ ի­րենք, որ­դին, հար­սը, ե­րեք թոռ­ներն ու մեծ պա­պի­կը, մինչև 2020թ. սեպ­տեմ­բե­րի 27-ին Ար­ցա­խի դեմ սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մը, բնակ­վում էր Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Մա­տա­ղիս հա­մայն­քում։ Թա­լիշ­ցի ըն­տա­նի­քը Մա­տա­ղի­սում բնա­կա­րան էր ստա­ցել 2016 թվա­կա­նի ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո:

Տի­կին Մել­սի­դա­յի չորս ե­րե­խա­նե­րը՝ եր­կու որ­դի և եր­կու դուստր, զին­ծա­ռա­յող­ներ են։ ՙՄենք Թա­լի­շից ենք, մինչև 2016-ի ապ­րի­լյան պա­տե­րազմն ապ­րում էինք Թա­լի­շում։ Այդ ժա­մա­նակ մեր տու­նը քանդ­վեց, փոքր տղաս տուն ստա­ցավ Մա­տա­ղի­սում, այն­տեղ տե­ղա­վոր­վե­ցինք՚, պատ­մում է տի­կին Մել­սի­դան։ Ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո մեծ որ­դու ըն­տա­նի­քը տե­ղա­փոխ­վել է Քար­վա­ճառ, դուստ­րե­րից մե­կի ըն­տա­նիքն ապ­րում էր Ստե­փա­նա­կեր­տում, մյու­սի ըն­տա­նի­քը ևս Մա­տա­ղի­սում էր։
Տի­կին Մել­սի­դա­յի փոքր որ­դու կի­նը՝ Ա­նի Պետ­րո­սյա­նը, հի­շում է. սեպ­տեմ­բե­րի 27-ին, երբ պա­տե­րազմն սկս­վեց, ե­րե­խա­նե­րը քնած էին։ ՙՈր պայ­թյուն­ներն սկս­վե­ցին, ա­րագ-ա­րագ ե­րե­խե­քին հա­վա­քե­ցինք, ի­ջանք նկուղ։ Մոտ մի ե­րեք ժամ մնա­ցինք նկու­ղում, մինչև կա­րո­ղա­ցանք ե­րե­խե­քին հա­վա­քել ու դուրս գալ՚։
Ըն­տա­նի­քը Մա­տա­ղի­սից ե­կել է Քար­վա­ճառ։ Ստե­փա­նա­կեր­տից նրանց է միա­ցել նաև աղջ­կա ըն­տա­նի­քը։
Քար­վա­ճա­ռում մեկ-եր­կու ժամ մնա­լուց հե­տո բո­լոր զա­վակ­նե­րի ե­րե­խա­նե­րին հա­վա­քե­լով մեկ­տեղ՝ մեծ ըն­տա­նիքն ու­ղիղ ե­կել է Վա­նա­ձոր։ Ըն­տա­նի­քի զին­ծա­ռա­յող ան­դամ­նե­րը՝ տի­կին Մել­սի­դա­յի չորս ե­րե­խա­նե­րը, պա­տե­րազ­մի ողջ ըն­թաց­քում ե­ղել են Ար­ցա­խում և այժմ էլ շա­րու­նա­կում են ծա­ռա­յու­թյունն Ար­ցա­խի տար­բեր զո­րա­մա­սե­րում։
Ըն­տա­նի­քը Վա­նա­ձոր քա­ղա­քին ծա­նոթ էր. Մել­սի­դա Դավ­թյա­նի ար­մատ­ներն այս­տե­ղից են։ Ե­րե­խա­նե­րին Վա­նա­ձոր էին բե­րել նաև 2016 թվա­կա­նի ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, երբ հար­վա­ծի տակ էր Թա­լիշ գյու­ղը։
ՙԱ­ռա­ջին օ­րե­րին, երբ ե­կանք Վա­նա­ձոր, բո­լորս միա­սին՝ 28 հո­գով, նախ ապ­րել ենք մի տան մեջ։ Հեր­թով ե­րե­խա­ներս ե­կան, ի­րենց ըն­տա­նիք­նե­րի հա­մար տուն գտան, ա­ռանձ­նա­ցան, հի­մա մի քիչ թեթև ենք՚,- ա­սում է տի­կին Մել­սի­դան։ Վա­նա­ձոր­ցի­նե­րի ըն­դու­նե­լու­թյու­նից ըն­տա­նի­քը շատ գոհ է. տե­ղում ա­ջակ­ցել են տար­բեր հար­ցե­րով։
Ե­րե­խա­նե­րի դա­սապ­րո­ցե­սը չի ընդ­հատ­վել. ա­ռա­ջին օր­վա­նից դպ­րոց են գնա­ցել։ Ըն­տա­նի­քի միջ­նեկ դուստ­րը՝ ա­ռա­ջին դա­սա­րա­նում սո­վո­րող Մա­րիան, որ լսում էր մե­ծա­հա­սակ­նե­րի զրույ­ցը, ա­սում է. ՙԵս շատ եմ կա­րո­տում։ էն­տեղ ա­ռա­ջին դա­սա­րան եմ գնա­ցել, ու­սուց­չու­հի ու­նեինք՚,- հի­շում է նա` թեև Մա­տա­ղի­սում միայն մի քա­նի օր է հասց­րել դպ­րոց գնալ։
Հայ­րե­նի Ար­ցա­խը կա­րո­տում են նաև ըն­տա­նի­քի մե­ծե­րը։ Եր­կու ան­գամ տուն կորց­րած տի­կին Մել­սի­դան մեծ կա­րո­տով է հի­շում թե Թա­լիշ գյու­ղը և թե Մա­տա­ղի­սը։ ՙՀո­ղը շատ բեր­րի էր. ցո­րե­նի ըն­դար­ձակ ար­տեր կա­յին, մար­դիկ ա­նաս­նա­պա­հու­թյամբ էին զբաղ­վում։ Թա­լի­շում մենք էլ էինք գյու­ղատն­տե­սու­թյամբ զբաղ­վում, կեն­դա­նի­ներ պա­հում, հող մշա­կում՚։ Մա­տա­ղի­սում որ­պես զին­վո­րա­կա­նի ըն­տա­նիք բնա­կա­րան ստա­նա­լուց հե­տո այն վե­րա­նո­րո­գել, նոր գույք ու տեխ­նի­կա էին գնել։ ՙՈրևէ բան չենք կա­րո­ղա­ցել մեզ հետ վերց­նել, միայն ե­րե­խա­նե­րին ենք հա­վա­քել ու ա­րագ դուրս ե­կել՚,- ա­սում է Ա­նին։
Ար­ցախ գնա­լու մա­սին մտա­ծում են՝ սա­կայն վե­րա­դառ­նա­լու տեղ չու­նեն։
ՙՄենք Ար­ցա­խում ապրելու տեղ չու­նենք, ե­թե ու­նե­նա­յինք, նախ և ա­ռաջ մեր պա­պի­կի հա­մար կու­զեինք գնալ։ Ինքն էս­տեղ ոչ մի կերպ չի հար­մար­վում, չի կա­րո­ղա­նում մնալ։ Ե­թե մեր գյու­ղը լի­ներ, հաս­տատ կվե­րա­դառ­նա­յինք։ Բայց հի­մա չգի­տենք, թե մեզ ուր կտա­նեն, որ­տեղ տուն կտան, դար­ձյալ ուր էլ գնանք, նույն դժ­վա­րու­թյուն­ներն ենք ու­նե­նա­լու՚,- ամ­փո­փում է տի­կին Մել­սի­դան։