Logo
Print this page

Ա­ռաջ շարժ­վե­լու նա­խա­պայ­մանն անվ­տան­գու­թյունն է

Գա­յա­նե ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱՆ

Հու­նո­տի կիր­ճը շա­տե­րի կող­մից սիր­ված զբո­սա­վայ­րե­րից էր, ցա­վոք` ՙէր՚: Հատ­կա­պես վեր­ջին շր­ջա­նում այն­տեղ աշ­խու­ժա­ցավ զբո­սաշր­ջու­թյու­նը, ին­չը ո­րո­շա­կի ե­կա­մուտ էր ա­պա­հո­վում նաև հարևան մխի­թա­րա­շեն­ցի­նե­րի հա­մար: Աշ­խար­հի տար­բեր վայ­րե­րից այս­տեղ էին այ­ցե­լում զբո­սաշր­ջիկ­նե­րը, հիա­նում բնու­թյամբ, շփ­վում գյու­ղի բնակ­չու­թյան հետ: Մխի­թա­րա­շեն­ցի­ներն էլ վա­ճա­ռում էին ուրց, տար­բեր տե­սա­կի թարմ ու չո­րաց­րած խո­տա­բույ­սեր:

Ներ­կա­յում ի­րա­վի­ճակն այլ է: Կորս­ված են և՜ վա­րե­լա­հո­ղե­րը, և՜ Հու­նո­տի կիր­ճը: Գյու­ղա­ցի­նե­րը մտա­հոգ­ված են` ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վել չի ստաց­վի, որևէ բիզ­նես ա­նե­լու մա­սին ա­ռայժմ խոսք գնալ չի կա­րող: Ա­նո­րո­շու­թյու­նը դեռ շա­րու­նա­կում է տի­րել ա­մեն­քին ու ա­մե­նուր:
Այն, որ գյու­ղում կյան­քը շա­րու­նակ­վում է, կա­րե­լի է են­թադ­րել շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րից: ՙԳյու­ղի հա­մա­րյա բո­լոր տնե­րը վնաս­ված են, դրանք կվե­րա­նորգ­վեն: Լրի­վու­թյամբ ա­վեր­վել է 3 տուն՚,-պար­զա­բա­նում է Մխի­թա­րա­շե­նի գյու­ղա­պետ Մխի­թար Առս­տա­մյա­նը:
Չնա­յած դժ­վա­րու­թյուն­նե­րին, պա­տե­րազ­մից հե­տո 15 ըն­տա­նիք գյուղ է վե­րա­դար­ձել, միայն ե­րեք ըն­տա­նիք հետ չի ե­կել. հիմ­նա­կան պատ­ճա­ռը գյու­ղի սահ­մա­նա­մերձ լի­նելն է:
Մխի­թա­րա­շե­նի բնակ­չու­հի Ար­մի­նե Օ­հան­ջա­նյա­նը Բաք­վից ե­կած փախս­տա­կան է, ա­մուս­նա­ցել ու մնա­ցել է գյու­ղում, բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քի մայր է: Ա­մու­սինն ու տղան պա­տե­րազ­մի մաս­նա­կից­ներ են: ՙՇու­շիից լս­վող կրա­կոց­նե­րի ձայ­նե­րը սո­վո­րա­կան են դար­ձել: Միայն մտա­հոգ­վում ենք, որ ձյու­նը հալ­չե­լուն պես, երբ ան­տա­ռը կկա­նա­չի, ու­րիշ վտանգ­ներ կա­ռա­ջա­նան՚,-ան­կեղ­ծա­նում է տի­կին Ար­մի­նեն:
Այն հար­ցին, թե ինչ­պե՞ս եք պատ­կե­րաց­նում գյու­ղի ա­պա­գան, հա­մայն­քի ղե­կա­վար Մխի­թար Առս­տա­մյա­նը մի քիչ տա­րա­կու­սում է. ՙՍա իս­կա­պես լուրջ խն­դիր է, պետք է նոր ի­րա­վի­ճա­կից ել­նե­լով հա­մա­պա­տաս­խան քայ­լեր ձեռ­նարկ­վեն: Գյու­ղը շատ խն­դիր­ներ ու­նի` խա­նութ չկա, կա­պը թույլ է, ջրի խն­դիր կա, բայց, ի­հար­կե, ա­մե­նա­կարևո­րը անվ­տան­գու­թյան հարցն է: Մնա­ցած ա­մեն խն­դիր լուծ­վող է: Ա­ռաջ շարժ­վե­լու նա­խա­պայ­մանն անվ­տան­գու­թյունն է՚:
Չնա­յած գյու­ղի բազ­մա­թիվ խն­դիր­նե­րին, այ­նուա­մե­նայ­նիվ, հույ­սի մի նշույլ կա, որ գյու­ղը կվե­րածն­վի, որ ա­ռաջ շարժ­վե­լու և ե­կամ­տի աղ­բյուր­ներ գտ­նե­լու հա­մար մի­ջոց­ներ կգտն­վեն:

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.