[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿ­ՆԱՐ­ԿԵԼ Է ՍՊԱ­ՌՈՂ­ՆԵ­ՐԻ Ի­ՐԱ­ՎՈՒՆՔ­ՆԵ­ՐԻ ՊԱՇՏ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՙԻ­ՐԱ­ԶԵԿ­ՄԱՆ ՇԱ­ԲԱ­ԹԸ՚

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Սպառողների ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին օր­վան ըն­դա­ռաջ, որն ա­մեն տա­րի նշ­վում է մար­տի 15-ին, ԱՀ է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան, շու­կա­յի և սպա­ռող­նե­րի շա­հե­րի պաշտ­պա­նու­թյան պե­տա­կան ծա­ռա­յու­թյու­նը հայ­տա­րա­րել է ՙԻ­րա­զեկ­ման շա­բաթ՚: Այդ շր­ջա­նա­կում ծա­ռա­յու­թյան մաս­նա­գետ­նե­րը հան­դի­պում­ներ են անց­կաց­նում հան­րու­թյան տար­բեր շր­ջա­նակ­նե­րի հետ: Դրան­ցից էր մար­տի 9-ին Ստե­փա­նա­կեր­տի Խ. Ա­բո­վյա­նի ան­վան հ. 1 դպ­րո­ցում անց­կաց­րած հան­դի­պու­մը մայ­րա­քա­ղա­քի դպ­րոց­նե­րի և նա­խադպ­րո­ցա­կան հիմ­նարկ­նե­րի աշ­խա­տող­նե­րի հետ:

Հան­դի­պու­մը բա­ցե­լով` ԱՀ ԿԳՄՍՆ նա­խադպ­րո­ցա­կան կր­թու­թյան վար­չու­թյան պետ Էլ­մի­րա Հով­հան­նի­սյա­նը նշեց, որ պա­տե­րազ­մից հե­տո այդ ձևա­չա­փով մի­ջո­ցա­ռում ա­ռա­ջին ան­գամ է կազ­մա­կերպ­վում:
Վե­րո­հի­շյալ ծա­ռա­յու­թյան տես­չու­թյան գլ­խա­վոր մաս­նա­գետ Ի­րի­նա Սարգ­սյա­նը ներ­կա­յաց­րեց ՙԻ­րա­զեկ­ման շա­բաթ՚-ի նպա­տակ­նե­րը: Տե­ղե­կաց­րեց, որ հաշ­վի առ­նե­լով, որ բո­լորս սպա­ռող­ներ ենք անձ­նա­կան, ըն­տա­նե­կան, տնա­յին կամ այլ օգ­տա­գործ­ման հա­մար նա­խա­տես­ված ապ­րանք­ներ ձեռք բե­րե­լիս, ուս­տի սպա­ռող­նե­րի ի­րա­վունք­նե­րի և շա­հե­րի պաշտ­պա­նու­թյու­նը կարևոր­վում է ծա­ռա­յու­թյան գոր­ծու­նեու­թյան ժա­մա­նակ, և այդ ուղ­ղու­թյամբ տար­վող աշ­խա­տանք­ներն ա­ռա­վել ար­դյու­նա­վետ դարձ­նե­լու հա­մար մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի, որ այդ ու­ղին պատ­կան մար­մին­նե­րը և սպա­ռող­ներն անց­նեն հա­մա­քայլ` ամ­րաց­նե­լու սպա­ռող­նե­րի դիր­քե­րը` նրանց ի­րա­վունք­նե­րի մա­սին ի­րա­զե­կե­լով ու կր­թե­լով նրանց:
Յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցի, որ­պես սպա­ռող, պետք է ի­մա­նա իր ի­րա­վունք­նե­րը և կա­րո­ղա­նա պաշտ­պա­նել դրանք:
Ծա­ռա­յու­թյան սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան, ո­րա­կի և օ­պե­րա­տիվ հս­կո­ղու­թյան տես­չու­թյան պետ Ռո­բերտ Առս­տա­մյանն այ­նու­հետև ստու­գա­թեր­թի հար­ցե­րով, ո­րով ա­մեն տա­րի պար­բե­րա­բար դի­տար­կում­ներ են ի­րա­կա­նաց­նում և շր­ջայ­ցեր կա­տա­րում դպ­րոց­նե­րում և ման­կա­պար­տեզ­նե­րում, քն­նար­կում ծա­վա­լեց այդ կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում սնն­դի մա­տա­կա­րար­ման, շեն­քա­յին-կեն­ցա­ղա­յին հար­ցե­րի, հի­գիե­նա­յին կա­նոն­նե­րի պահ­պան­ման և այլ հար­ցե­րի շուրջ: Նշեց, որ Ստե­փա­նա­կեր­տում նման դեպք չի ե­ղել, որ որևէ ման­կա­պար­տեզ կամ դպ­րոց ծա­ռա­յու­թյան ստու­գում­նե­րից հե­տո վար­չա­կան տույ­ժի են­թարկ­վի, քա­նի որ այն­տեղ ա­մեն բան պատ­շած մա­կար­դա­կի վրա է: Նրա խոս­քով, ծա­ռա­յու­թյան նպա­տա­կը ոչ թե տու­գա­նելն է, այլ խախ­տում չհայտ­նա­բե­րե­լը և այդ ա­ռու­մով հա­մա­տեղ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­սել են այն աս­տի­ճա­նի, որ ծա­ռա­յու­թյու­նը գրե­թե խախ­տում­ներ չի հայտ­նա­բե­րում ու­սում­նա­կան օ­ջախ­նե­րում:
Ներ­կա­նե­րը հար­ցեր բարձ­րաց­րին նա­խակր­թա­րան­նե­րում ո­րոշ հաս­տիք­նե­րի բա­ցա­կա­յու­թյան, պա­րե­նա­յին մթերք­նե­րի գնա­ճի և մեկ ե­րե­խա­յի հաշ­վով պե­տու­թյան հատ­կաց­րած գու­մա­րի ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյան, կենտ­րո­նաց­ված ձևով սնն­դի մա­տա­կա­րար­ման անհ­րա­ժեշ­տու­թյան և այլ­նի շուրջ:
ԿԳՄՍՆ ներ­կա­յա­ցու­ցի­չը տե­ղե­կաց­րեց, որ ա­ռա­ջի­կա­յում կներ­կա­յաց­վի ման­կա­պար­տեզ­նե­րի նոր հաս­տի­քա­ցու­ցա­կը: Իսկ սնն­դի անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան տես­չու­թան պե­տը խոս­տա­ցավ բարձ­րաց­ված հար­ցե­րը քն­նար­կել պատ­կան մար­մին­նե­րի հետ: