[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՄԱ­ՏԵՂ ԾՐԱԳ­ՐԵ­ՐԻ ՈՒ ԳԱ­ՂԱ­ՓԱՐ­ՆԵ­ՐԻ Ի­ՐԱ­ԳՈՐԾ­ՄԱՆ ՄԵԿ­ՆԱՐ­ԿԸ ՏՐ­ՎԵՑ Ե­ՐԵ­ՎԱ­ՆՈՒՄ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Ինչ­պես ար­դեն տե­ղե­կաց­րել էինք, ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Մի­քա­յել Հայ­րի­յա­նի կող­մից ձևա­վոր­վել է հա­սա­րա­կա­կան խոր­հուրդ: ՙՀաշ­վի առ­նե­լով, որ մենք ու­նենք ժա­մա­նա­կի ու կադ­րե­րի սղու­թյուն, այդ պատ­ճա­ռով ո­րո­շել եմ ստեղ­ծել հա­սա­րա­կա­կան հի­մունք­նե­րով գոր­ծող խոր­հուրդ, ո­րում կնե­րառ­վեն ա­ռող­ջա­պա­հա­կան ո­լոր­տում փոր­ձա­ռու­թյուն ու­նե­ցող մաս­նա­գետ­ներ և ո­րոնց հետ հա­մա­տեղ ու­ժե­րով կփոր­ձենք փնտ­րել ու գտ­նել Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գում առ­կա խն­դիր­նե­րի լուծ­ման, թե­րու­թյուն­նե­րի վե­րաց­ման, մա­տուց­վող ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­րա­կի ու ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­ման ու­ղի­նե­րը՚,-նշել է նա­խա­րա­րը։ Այդ գա­ղա­փարն ա­ռա­ջին ան­գամ քն­նարկ­վել է հուն­վա­րի 22-ին ե­ռօ­րյա այ­ցով Ար­ցախ ժա­մա­նած ՀՀ տար­բեր բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րի փոր­ձա­ռու և ա­ռա­ջա­տար մի խումբ բժիշկ­նե­րի, ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի այլ մաս­նա­գետ­նե­րի հետ, ո­րոնք էլ ցան­կու­թյուն են հայտ­նել ներգ­րավ­վել խոր­հր­դի կազ­մում։

ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի խոր­հր­դա­կան,Խորհրդի քարտուղար Մա­յա Ա­զա­տյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ` ս. թ. մար­տի 9-ին Երևա­նի BestWesternPLUSCongress հյու­րա­նո­ցի նիս­տե­րի դահ­լի­ճում կա­յա­ցավ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րին կից ձևա­վոր­ված հա­սա­րա­կա­կան խոր­հր­դի անդ­րա­նիկ նիս­տը։ Այն բա­ցեց Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Մի­քա­յել Հայ­րի­յա­նը։ Նա ող­ջու­նեց մաս­նա­կից­նե­րին՝ հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան այս բար­դա­գույն փու­լում նրանց կող­մից ցու­ցա­բե­րած ան­նա­խա­դեպ հայ­րե­նա­սի­րու­թյան, անձ­նու­րաց նվիր­վա­ծու­թյան և Ար­ցախ աշ­խար­հի կող­քին լի­նե­լու ան­սա­սան կամ­քի հա­մար: Խո­սե­լով 2020թ. սեպ­տեմ­բե­րի 27-ին Ար­ցա­խի դեմ սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մի և դրա հետևանք­նե­րի մա­սին` Մ. Հայ­րի­յանն անդ­րա­դար­ձավ ա­ռող­ջա­պա­հա­կան ո­լոր­տի այն անձ­նու­րաց ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, ով­քեր մեկ մար­դու պես լծ­վել էին պա­տե­րազ­մին` ռազ­մի դաշ­տում, թե թի­կուն­քում: Հա­մա­կարգն իր բա­ժին ծա­ռա­յու­թյու­նը կա­տա­րել է պատ­վով` ցա­վոք, այդ ըն­թաց­քում իր շար­քե­րում ևս ու­նե­նա­լով զո­հեր ու վի­րա­վոր­ներ: ՙԵ­թե պա­տե­րազ­մի ար­հա­վիրք­նե­րի մեջ ո­մանք կա­րող էին կամ ի­րա­վունք ու­նեին կորց­նել ինք­նա­տի­րա­պե­տու­մը, ա­պա մենք այդ ի­րա­վուն­քը չու­նեինք, քան­զի մեզ վրա էր դր­ված նրանց փր­կե­լու պար­տա­կա­նու­թյու­նը: Պա­տե­րազ­մից հե­տո բազ­մա­թիվ հար­ցեր էին ա­ռա­ջա­ցել նաև ինձ մոտ, սա­կայն մի պահ կանգ­նե­ցի եր­կընտ­րան­քի առջև` խո­րա­սուզ­վել պա­տաս­խան­ներ չեն­թադ­րող հար­ցե­րի ու ան­հու­սու­թյան մե՞ջ, թե՞ ամ­բողջ ու­ժով և անմ­նա­ցորդ նվիր­վա­ծու­թյամբ փոր­ձել ա­պա­վեն լի­նել մե­րօ­րյա հե­րոս­նե­րի ծնող­նե­րին, զա­վակ­նե­րին, քույ­րե­րին ու եղ­բայր­նե­րին, ան­տուն և ա­նօթևան մնա­ցած հա­զա­րա­վոր մեր հա­րա­զատ­նե­րին։ Մենք պար­տա­վոր ենք հա­մախ­մբ­վել ու վե­րաարժևո­րել մի­մյանց՝ վե­րագտ­նե­լով մեզ ան­հա­տա­պես և ընդ­հա­նու­րի մեջ՚,- իր ե­լույ­թում շեշ­տեց ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը:

Պա­տե­րազ­մից հյուծ­ված Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կարգն իր նվազ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով ստանձ­նել է շա­րու­նա­կել յու­րա­քան­չյուր ար­ցախ­ցու կյանքն ու ա­ռող­ջու­թյու­նը պատ­շաճ ա­պա­հո­վե­լու ա­ռա­քե­լու­թյու­նը։ Ուս­տի հա­սա­րա­կա­կան խոր­հուրդ ձևա­վո­րե­լու գա­ղա­փա­րը քն­նարկ­վել է Ա­րա­մա­յիս Գա­լու­մյա­նի (այժմ ար­դեն ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի վի­րա­բու­ժու­թյան և ին­տեր­վեն­ցիոն ռա­դիո­լո­գիա­յի գծով խոր­հր­դա­տու) հետ, ո­րի անն­կա­րագ­րե­լի ե­ռան­դի ու հա­մա­ռու­թյան շնոր­հիվ ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով սկս­վե­ցին նա­խագծ­վել խոր­հր­դի գոր­ծու­նեու­թյան հետ կապ­ված ծրագ­րե­րը։ Հա­սա­րա­կա­կան խոր­հր­դի ձևա­վո­րումն ար­դեն ա­վարտ­վել է. ուր­վագծ­վել են բա­վա­րար նե­րուժ ու ծրագ­րեր` Ար­ցա­խի ողջ տա­րած­քում յու­րա­քան­չյու­րի հա­մար հա­սա­նե­լի ու պատ­շաճ բու­ժօգ­նու­թյուն ա­պա­հո­վե­լու և կազ­մա­կեր­պե­լու հա­մար: Սա­կայն, ըստ Մ. Հայ­րի­յա­նի, անհ­րա­ժեշտ է ժա­մա­նակ և կազ­մա­կերպ­չա­կան ահ­ռե­լի աշ­խա­տանք, ին­չը շա­բաթ­նե­րի կամ գո­նե ա­միս­նե­րի հարց է, բայց կա­ռույ­ցի հիմ­նա­քարն ար­դեն դր­ված է։
Հա­սա­րա­կա­կան խոր­հր­դի անդ­րա­նիկ նիս­տի շր­ջա­նակ­նե­րում նա­խանշ­վե­ցին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րը, փոր­ձե­ցին գործ­նա­կան շփում­նե­րի մի­ջո­ցով քն­նար­կել ար­դեն հս­տա­կեց­ված ծրագ­րե­րը և ուր­վագ­ծել հե­տա­գա ա­նե­լիք­ներն ու մի­ջո­ցա­ռում­նե­րը: Ներ­կա գտն­վող փոր­ձա­գետ­նե­րի մեծ մասն ար­դեն հասց­րել է լի­նել ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան բուժ­հիմ­նարկ­նե­րում, ծա­նո­թա­նալ խն­դիր­նե­րին և դրանց վե­րա­բե­րյալ կա­տա­րել հե­տա­զո­տու­թյուն­ներ, ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ, ո­րոնց ար­դյունք­նե­րը ներ­կա­յաց­րին հա­մընդ­հա­նուր քն­նարկ­ման։
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի ա­նու­նից նա­խա­րա­րը ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նեց նաև Հայ օգ­նու­թյան ֆոն­դին` Ար­ցա­խի հա­մար օր­հա­սա­կան օ­րե­րին և ա­ռայ­սօր ցու­ցա­բե­րած ա­ջակ­ցու­թյան ու հե­տա­գա հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մեծ պատ­րաս­տա­կա­մու­թյան հա­մար:
Նիս­տին ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րին կից ստեղծ­ված հա­սա­րա­կա­կան խոր­հր­դի ան­դամ­ներ՝ ա­ռա­ջա­տար բժիշկ-մաս­նա­գետ­ներ Ա­շոտ Դա­վի­դյան­ցի, Հա­մա­յակ Սի­սա­կյա­նի, Ա­հա­րոն Բար­սե­ղյա­նի, Ար­մեն Մխի­թա­րյա­նի, Սևակ Բա­դա­լյա­նի, Նա­րեկ Մա­տի­նյա­նի, Ա­րա­մա­յիս Գա­լու­մյա­նի ներ­կա­յաց­րած զե­կույց­նե­րը վե­րա­բե­րում էին Ար­ցա­խի լա­բո­րա­տոր ախ­տո­րոշ­ման, սր­տա­բա­նու­թյան և թե­րա­պիա­յի ո­լորտ­նե­րի ներ­կա վի­ճա­կին, ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի ֆի­նան­սա­կան վեր­լու­ծու­թյուն­նե­րին, զար­գաց­ման ու­ղի­նե­րին, ախ­տա­բա­նու­թյան ո­լոր­տին, նեյ­րո­վի­րա­բու­ժու­թյան և ռա­դիո­լո­գիա­յի զար­գաց­մա­նըն ու Ար­ցախ կա­տա­րած փոր­ձա­գի­տա­կան այ­ցե­րի ընդ­հա­նուր դի­տար­կում­նե­րին, զար­գաց­ման հե­տա­գա ծրագ­րե­րին։
ԱՀ նա­խա­րա­րը վս­տա­հեց­րեց, որ նշյալ ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րի վե­րա­բե­րյալ զե­կույց­նե­րը հիմ­նա­րար նշա­նա­կու­թյուն կու­նե­նան այդ ո­լորտ­նե­րում բա­րե­փո­խում­նե­րի ծրա­գիր կազ­մե­լու և նո­րա­րար մի­ջո­ցա­ռում­ներ անց­կաց­նե­լու հա­մար: Դրան զու­գա­հեռ նոր մա­կար­դա­կի պետք է հասց­վի նաև ար­ցա­խյան մաս­նա­գի­տա­կան նե­րու­ժի վե­րա­պատ­րաստ­ման և կա­տա­րե­լա­գործ­ման գոր­ծըն­թա­ցը և ճկուն մե­թոդ­նե­րով ու մո­տե­ցում­նե­րով, խրա­խու­սան­քի տար­բեր ե­ղա­նակ­նե­րով կա­պա­հով­վի ո­րա­կյալ կադ­րե­րի եր­կա­րա­ժամ­կետ ու կար­ճա­ժամ­կետ ներգ­րա­վու­մը: Մեծ աշ­խա­տանք է սպաս­վում նաև նյու­թա­տեխ­նի­կա­կան բա­զա­յի բա­րե­լավ­ման ու ար­դիա­կա­նաց­ման ուղ­ղու­թյամբ, ո­րում ան­վե­րա­պահ պատ­րաստ են ա­ջակ­ցել գոր­ծըն­կեր­նե­րը:
Այս և այլ ու­ղենշ­ված ծրագ­րե­րի ու գա­ղա­փար­նե­րի ի­րա­գործ­ման, գործ­նա­կան ար­դյուն­քի ա­պա­հով­ման մեկ­նարկն ար­դեն տր­ված է: