[ARM]     [RUS]     [ENG]

ԲԵ­ԿՈ­ՐԻ ՊՈՒ­ՐԱ­ԿԸ

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի Վ. Մա­մի­կո­նյան փո­ղո­ցում գտն­վող Ար­ցա­խի հե­րոս Ա­շոտ Ղու­լյա­նի /Բե­կոր/ ան­վան զբո­սայ­գու բա­րե­կարգ­ման շի­նաշ­խա­տանք­նե­րը վեր­սկ­սել են։ Այս պա­հին ի­րա­կա­նացվում են սա­լա­պատ­ման աշ­խա­տանք­ներ։ Պու­րա­կը կկա­հա­վոր­վի նս­տա­րան­նե­րով և կլու­սա­վոր­վի։ Աշ­խա­տանք­նե­րը նա­խա­տե­սում են ա­վար­տել այս տար­վա աշ­նա­նը։

-Պու­րա­կի բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րը սկս­վել են 2017 թվա­կա­նին։ Հատ­կաց­վող գու­մա­րը բա­վա­րար չէր, և դա է պատ­ճա­ռը, որ շի­նաշ­խա­տանք­ներն առ այ­սօր ա­վարտ­ված չեն։ Պա­տե­րազ­մից հե­տո այն վեր­սկ­սել ենք ա­վե­լի լայն թա­փով։ Աշ­խա­տանք­ներն այ­սօր ի­րա­կա­նաց­վում են ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան լրա­ցու­ցիչ ֆի­նան­սա­վոր­մամբ. հատ­կաց­վել է 30 մլն դրամ։ Փոր­ձում ենք նշ­ված գու­մա­րի սահ­ման­նե­րում աշ­խա­տանք­ներն ա­վար­տել մինչև հոկ­տեմ­բե­րի 6-ը՝ Բե­կո­րի ծնն­դյան օ­րը, - ՙԱ­զատ Ար­ցա­խի՚ հետ զրույ­ցում ա­սաց շի­նա­րա­րա­կան աշ­խա­տան­քեր ի­րա­կա­նաց­նող ար­դյու­նա­բե­րա­կան շի­նա­րար­կան կոմ­բի­նա­տի գոր­ծա­դիր տնօ­րեն Մի­քա­յել Լա­լա­յա­նը։