[ARM]     [RUS]     [ENG]

Ե­ՐԱԶ ԴԱՐ­ՁԱԾ ՏՈՒ­ՆԸ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Պո­ղո­սյան­նե­րի ըն­տա­նի­քի հետ մեր ծա­նո­թու­թյանն ա­ռիթ հան­դի­սա­ցավ Մե­րին. գե­ղե­ցիկ ու հա­մեստ մի աղջ­նակ, ում հա­ջող­վեց միան­գա­մից սիր­վել նոր դա­սըն­կեր­նե­րի և ու­սու­ցիչ­նե­րի կող­մից։ Հա­մա­դա­սա­րան­ցի­նե­րը գո­վա­սան­քով ու սի­րով են խո­սում նրա մա­սին. ՙՊար­տա­ճա­նաչ է Մե­րին, ըն­կե­րա­սեր, խե­լա­ցի ու կազ­մա­կերպ­ված։ Ու­րախ ենք, որ մեր դա­սա­րա­նը հա­մալր­վեց մեկ գե­րա­զան­ցի­կով ևս՚։ Ըն­տա­նի­քի հետ ծա­նո­թա­նա­լու իմ ա­ռա­ջարկն աղ­ջի­կը սի­րով ըն­դու­նեց և ինձ ի­րենց ժա­մա­նա­կա­վոր ա­պաս­տա­րան ու­ղեկ­ցեց։

ՙՄայրս հաս­տատ կու­րա­խա­նա, նա շատ հյու­րա­սեր է, դրա­նից բա­ցի էլ՝ կցր­վի մի փոքր, թե չէ մե­նա­կու­թյու­նից նեղ­վում ու մտ­քե­րով ա­նընդ­հատ գյու­ղում է լի­նում՚,- ճա­նա­պար­հին ա­սաց աղ­ջի­կը։
Մե­րին հար­մար­վել է նոր մի­ջա­վայ­րին, իսկ քա­ղաքն այն­քան էլ ան­ծա­նոթ չէ նրան. այս­տեղ հո­րա­քույր ու հո­րեղ­բայր ու­նի, ա­մա­ռա­յին ար­ձա­կուրդ­ներն ա­վագ քրոջ հետ սո­վո­րա­բար այս­տեղ էր անց­կաց­նում։
ՙՄիշտ սի­րել եմ Ստե­փա­նա­կեր­տը, այն շատ գե­ղե­ցիկ է, բայց այ­սօր ա­վե­լի շատ կա­րո­տում եմ գյու­ղը, մեր գե­ղե­ցիկ տու­նը, դպ­րոցս, մար­զա­դաշտն ու ի­րերս՚։
Հի­շում է, որ սեպ­տեմ­բե­րի 26-ին դա­սե­րից հե­տո մինչև ե­րե­կո­յան ժա­մը 9-ն ըն­կե­րու­հի­նե­րով գյու­ղի մար­զա­դաշ­տում են ե­ղել։ Գե­րա­զան­ցիկ է։ Ա­վե­լի շատ սի­րում է աշ­խար­հագ­րու­թյունն ու մա­թե­մա­տի­կան։ Հա­ճե­լի զրու­ցակ­ցիս հետ չզ­գա­ցի էլ, թե ինչ­քան շուտ նրանց տուն հա­սանք։
Մեր այ­ցե­լու­թյան պա­հին Նա­րի­նեն մե­նակ էր տա­նը, մտ­քե­րով էլ հաս­տատ՝ հա­րա­զատ գյուղում։ Փոքր- ինչ ա­նակն­կա­լի գա­լով՝ բա­րե­համ­բույր տի­կի­նը սի­րով տուն հրա­վի­րեց։
Հադ­րու­թի շր­ջա­նի Ա­զոխ գյու­ղից են։
Ապ­րում էին գյու­ղա­ցուն վա­յել կյան­քով՝ զօ­րու­գի­շեր աշ­խա­տե­լով, տք­նե­լով, աշ­խա­տան­քի ար­դյուն­քը վա­յե­լե­լով։ ՙՄինչև հի­մա չեմ նկա­տել կամ գու­ցե չեմ հաս­կա­ցել, որ ստա­ցել եմ աշ­խա­տան­քիս ար­դյուն­քը, միայն հի­մա եմ գի­տակ­ցում, որ ուղ­ղա­կի վա­յե­լում էի նրա բեր­րի պտուղ­նե­րը՚,- ան­կեղ­ծա­նում է Նա­րի­նեն։ Տնից քիչ հե­ռու մեծ բան­ջա­րա­նոց ու­ներ, ո­րը ոչ-ո­քի չէր վս­տա­հում։ Հո­գի էր ներդ­նում ա­մեն թուփ ու տերևի հա­մար։ ՙԿա­րող էի մո­լոր­վել այն­տեղ ա­ռանց ժա­մա­նա­կի զգա­ցո­ղու­թյան։ Այ­սօր էլ ուշքս-միտքս այն­տեղ է՚, - կա­րո­տով ա­սում է նա։ Հա­րյու­րա­վոր ըն­տա­նի թռ­չուն­ներ էր պա­հում։ Կա­տա­կում է՝ հի­մա եմ հաս­կա­նում, թե ին­չու էին Հա­յաս­տա­նում բնակ­վող հա­րա­զատ­ներս իմ լցո­նած հա­վից միշտ խնդ­րում։ Թանկ վճա­րում ենք մթեր­քի հա­մար, բայց ոչ դրա համն ենք զգում, ոչ էլ՝ հո­տը։ Նա­րի­նեն աշ­խա­տում էր նաև գյու­ղի դպ­րո­ցում, գրա­դա­րա­նա­վա­րու­հի էր։ Ի դեպ, աշ­խա­տում էր մաս­նա­գի­տու­թյամբ. ա­վար­տել է Շու­շիի Ա. Խա­չատ­րյա­նի ան­վան պե­տա­կան հու­մա­նի­տար քո­լե­ջի գրա­դա­րա­նա­յին գործ բա­ժի­նը։

Ըն­տա­նի­քի հայ­րը եր­կար տա­րի­ներ զին­վո­րա­կան է։ Աղ­ջիկ­նե­րի ջո­կատն ար­դեն սո­վոր է տան տղա­մար­դու եր­կա­րատև բա­ցա­կա­յու­թյուն­նե­րին։ Թվում է՝ հար­մար­վել են նոր կեն­սա­կեր­պին, դժ­գո­հու­թյուն չեն ար­տա­հայ­տում, բայց, ինչ­պես ա­սում են՝ եր­ջա­նիկ լի­նե­լու հա­մար հար­կա­վոր է վե­րա­դառ­նալ այն­տեղ, որ­տեղ իս­կա­պես եր­ջա­նիկ էիր...
Մտեր­միկ զրու­ցում էինք, երբ դռան չխ­կո­ցից տե­ղից վեր թռավ Մե­րին և ու­րա­խու­թյամբ դի­մա­վո­րեց Հա­յաս­տա­նից ժա­մա­նած քե­ռակ­նոջն ու քե­ռուն։ Այն կա­րո­տը, այն ապ­րում­նե­րը, որ տե­սա նրանց աչ­քե­րում՝ պար­զա­պես ան­զոր եմ նկա­րագ­րել։ ՙԱյս­տեղ ու­րիշ արև ու­նենք, ու­րիշ լու­սին, ու­րիշ եր­կինք... այս­տեղ բո­լորն իմ հա­րա­զատ­ներն են՚,- ա­սում է տի­կին Ջու­լիետ­տան ու ա­մուր գր­կում նաև ինձ։ Նրանք էլ հարևան Դրախ­տի­կից են։ Հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով դեռևս Հա­յաս­տա­նում են։ Շուրջ քա­ռորդ դար Ջու­լիետ­տա Հով­սե­փյա­նը գյու­ղի դպ­րո­ցում քի­միա-կեն­սա­բա­նու­թյան ու­սուց­չու­հի էր։ Ա­մու­սինն էլ՝ Վրեժ Գևոր­գյա­նը, դպ­րո­ցի ին­ֆոր­մա­տի­կա­յի ու­սու­ցիչն ու տեխ­նի­կա­կան գծով փոխտ­նօ­րե­նը։ Եր­կու որ­դի ու­նեն։ Ար­տա­կը , ով հուն­վա­րին էր զո­րացր­վել, պա­տե­րազ­մում ու­սից վի­րա­վո­րում էր ստա­ցել։ Այժմ լավ է։ Մա­րատն էլ 11-րդ դա­սա­րա­նում է։ Մայ­րը պատ­մում է, որ նրանք մինչ այ­սօր ապ­րում են նախ­կին պայ­մա­նա­կա­նու­թյամբ։ Նրանց մտ­քե­րը միա­վոր­վում են միշտ մի կե­տում՝ հա­րա­զատ գյու­ղում։
Հա­րա­զատ­նե­րի այ­ցը հա­ճե­լի ա­նակն­կալ էր Նա­րի­նեի հա­մար։ Ինչ­պես հաս­կա­ցա՝ Նա­րի­նեն ու Ջու­լիետ­տան լավ տան­տի­րու­հի­ներ էին։ Մի պահ մո­ռա­նա­լով ներ­կա­յու­թյունս, յու­րա­քան­չյուրն հայ­տն­վեց իր ՙխո­հա­նո­ցում՚՝ մեկն իր դրած ա­խոր­ժե­լի թթու­ներն էր հի­շում, մյուսն իր բան­ջա­րա­նո­ցի չտեսն­ված բա­րիք­նե­րը...
Այ­սօր նրանք ա­վե­լի շատ ապ­րում են հո­գի ջեր­մաց­նող հի­շո­ղու­թյուն­նե­րով, եր­բեմն տր­վում են զգաց­մունք­նե­րին... հե­տո վե­րա­դառ­նում դա­ժան ի­րա­կա­նու­թյուն...
Իսկ Մե­րին միշտ ե­րա­զում էր քա­ղա­քում ապ­րել, ե­րա­զում էր, բայց ոչ այս գնով...