Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՅՍ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԸ ՄԻԱՅՆ ԱՐ­ՑԱ­ԽԻ­ՆԸ ՉԷՐ…

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 ՙԱ.Ա.՚- ի հար­ցազ­րույ­ցը ՙՍա­տա­րենք մեր հե­րոս­նե­րին՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան

հա­մա­հիմ­նա­դիր-նա­խա­գահ Վի­գեն Ա­ՐԱ­ԲՅԱ­ՆԻ հետ:

 

- Եր­կու նա­խա­դա­սու­թյամբ կա­սեք` ո՞վ է Վի­գեն Ա­րա­բյա­նը:
- Տիգ­րա­նա­կերտ­ցու թոռ եմ, հայրս ծն­վել է Սի­րիա­յում, ես` Լի­բա­նա­նում, և ար­դեն 16 տա­րի է բնակ­վում եմ Երևա­նում:
- Ծա­նո­թա­նանք Ձեր բա­րե­գոր­ծու­թյան ՙաշ­խար­հագ­րու­թյա­նը՚… Որ­քան ինձ հայտ­նի է, շր­ջա­նակ­նե­րը լայն են, իսկ վա­ղե­մու­թյու­նը եր­կու տաս­նա­մյա­կից ա­վե­լին է:
- Նախ՝ ես ինձ հա­մա­րում եմ ար­ցախ­ցի, Շու­շիում տուն ու­նեմ, չեմ ա­սում ու­նեի, ա­սում եմ ու­նեմ և ար­դեն 20 տա­րի է… Այն 1885 թվա­կա­նին կա­ռուց­ված տուն էր, վե­րա­կա­ռու­ցել եմ, և վս­տահ եմ, որ մի օր վե­րա­դառ­նա­լու եմ իմ տու­նը: Մեր`ՙՍա­տա­րենք մեր հե­րոս­նե­րին՚ կազ­մա­կեր­պու­թյա­նը« ա­ջակ­ցում են բազ­մա­թիվ բա­րե­րար­ներ: Շուրջ 20 տար­վա ըն­թաց­քում բազ­մա­թիվ ծրագ­րեր ենք ի­րա­կա­նաց­րել, գոր­ծու­նեու­թյան ա­ռա­ջին տա­րի­նե­րին զբաղ­վել ենք ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րի վե­րաբ­նա­կեց­մամբ, իսկ ապ­րի­լյա­նից այս կողմ, վեր­ջին 5 տա­րի­նե­րի ըն­թաց­քում« բա­ցա­ռա­պես զբաղ­ված էինք Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի խն­դիր­նե­րով, հիմ­նա­կա­նում թի­կուն­քա­յին և ա­ռող­ջա­պա­հա­կան ուղղ­վա­ծու­թյան ռազ­մա­վա­րա­կան հար­ցերն էին մեր ու­շադ­րու­թյան ա­ռանց­քում: Երբ սկ­սե­ցինք աշ­խա­տել, հաս­կա­ցանք թե ինչ լուրջ խն­դիր­ներ ու­նի բա­նա­կը: Այս վեր­ջին պա­տե­րազ­մից հե­տո ո­րո­շե­ցինք կր­կին վե­րա­դառ­նալ վե­րաբ­նա­կեց­ման ծրագ­րե­րին, մենք այն հա­մոզ­մանն ենք, որ ա­ռանց վե­րաբ­նա­կեց­ման ա­մեն ինչ ա­նի­մաստ է դառ­նում: Նույն թա­փով շա­րու­նակ­վում են մեր ծրագ­րե­րը բա­նա­կի հետ, Մար­տու­նու, Աս­կե­րա­նի և Մար­տա­կեր­տի շր­ջան­նե­րում սկ­սել ենք նաև վե­րաբ­նա­կեց­ման աշ­խա­տանք­նե­րը, ծրա­գիրն ի­րա­կա­նաց­նում ենք ռազ­մա­վա­րա­կան մո­տե­ցում­նե­րով: Ցա­վով եմ ա­սում, որ ոչ բո­լո­րին ենք կա­րո­ղա­նում օգ­նել` սահ­մա­նա­փակ ռե­սուրս­նե­րի պատ­ճա­ռով: Պա­հի դրու­թյամբ, ա­ռաջ­նա­հեր­թու­թյան կար­գով, օգ­նու­թյան ձեռք ենք մեկ­նում բազ­մա­զա­վակ­նե­րին ու զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի ըն­տա­նիք­նե­րին: Նախ­կի­նում էլ մենք հա­վա­տում ու կարևո­րում էինք վե­րաբ­նա­կեց­ման ծրա­գի­րը, սա­կայն տա­նուլ տվե­ցինք, ո­րով­հետև քիչ էինք ա­րել, 30 տար­վա ըն­թաց­քում ծրագ­րե­րի 10 տո­կոսն էլ չա­րե­ցինք… Հի­մա ու­նենք՝ ինչ ու­նենք, և կար­ծում եմ՝ հե­րիք է
Ստե­փա­նա­կեր­տում կենտ­րո­նա­նանք, այ­սու­հետ կա­ռու­ցե­լու ենք սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րում: Պե­տու­թյան հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լով` այս պա­հին Նա­խիջևա­նիկ գյու­ղում հո­ղակ­տոր ենք ձեռք բե­րել« մոտ 3 հեկ­տար, չա­փագր­ման աշ­խա­տանք­ներն սկս­ված են, մոտ օ­րերս նաև նա­խագծ­ման աշ­խա­տանք­նե­րը կմեկ­նար­կեն: Նա­խիջևա­նի­կը սահ­մա­նա­մերձ և անմ­խի­թար վի­ճա­կում գտն­վող գյուղ է, մեր նպա­տակն է և գյու­ղը վե­րա­կեն­դա­նաց­նել և միա­ժա­մա­նակ վե­րաբ­նա­կիչ­նե­րին տե­ղա­վո­րել: Վե­րաբ­նակ­ներն հիմ­նա­կա­նում Հադ­րու­թի, Աս­կե­րա­նի ու Շու­շիի շր­ջան­նե­րից են: Մենք ոչ միայն պի­տի վե­րաբ­նա­կեց­նենք, այլև պար­տա­վոր ենք այդ մարդ­կանց կյան­քը վե­րաս­տեղ­ծել, և ոչ միայն տուն տալ, ին­չը ժա­մա­նա­կին ա­րել են ո­րոշ պա­տաս­խա­նա­տու­ներ: Կար­ծում եմ` մենք պետք է ա­վե­լին ա­նենք, այդ մար­դիկ ոչ միայն շենք-շի­նու­թյուն են կորց­րել, այլև կորց­րել են ի­րենց մա­սունք­նե­րը, ո­րին մի ողջ կյանք են նվի­րել« ու ժա­մե­րի ըն­թաց­քում այն փո­շիաց­վել է: Այն ա­մե­նը, ինչ նրանք կա­րող են ձեռք բե­րել 30 տար­վա ըն­թաց­քում, մենք պար­տա­վոր ենք նրանց տալ սեղմ ժամ­կետ­նե­րում, նրան­ցից շա­տերն այն տա­րի­քում են, որ ար­դեն տուն ու տեղ դնե­լու ժա­մա­նակ էլ չու­նեն: Ա­ռա­ջին փու­լում 10 տուն ենք կա­ռու­ցե­լու, հետն էլ տրա­մադ­րե­լու ենք կեն­ցա­ղա­յին, գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կա, ա­նաս­նագլ­խա­քա­նակ և այլն: Ծրագ­րեր ենք ի­րա­կա­նաց­նում նաև Մար­տու­նիում ու Մար­տա­կեր­տում. վե­րա­կա­ռու­ցում ենք, կա­հա­վո­րում, հույս ու­նենք, որ 6 ամս­վա ըն­թաց­քում տե­ղա­հան­ված­նե­րի մեծ մա­սը տա­նիք կու­նե­նա« և կոչ եմ ա­նում բո­լոր կա­րող ու­ժե­րին՝ միա­նալ մեզ, սա ոչ միայն աշ­խա­տան­քի կարևո­րու­թյան հարց է, այլև` Ար­ցա­խի փր­կու­թյան: Մենք չենք կա­րող հույս ու­նե­նալ, որ այլ շր­ջա­նում ու քա­ղա­քում տնա­վոր­ված-բնա­վոր­ված քա­ղա­քա­ցին, մեկ կամ եր­կու տա­րի անց, կր­կին տե­ղա­փոխ­վե­լու միտք կու­նե­նա, ուս­տի անհ­րա­ժեշտ է նրանց ժամ ա­ռաջ հայ­րե­նիք վե­րա­դարձ­նել և օգ­նել ա­րագ ոտ­քի կանգ­նե­լու: Մեկ տա­րի անց մենք բա­րո­յա­կան ի­րա­վունք չենք ու­նե­նա այդ մարդ­կանց ա­սել՝ վե­րա­դար­ձեք սահ­մա­նա­մերձ գյուղ:

- Որ­քան էլ դժ­վար է հա­վա­տա­լը, Ար­ցախն այ­սօր վի­րա­վոր է« ու վեր­քերն ա­մո­քե­լու հա­մար ա­ռա­վել քան երբևէ հա­յու­թյան հա­մախ­մբ­ման կա­րիքն ու­նի… Ժո­ղովր­դա­կան ի­մաս­տու­թյունն ա­սում է` մի ծաղ­կով գա­րուն չի գա, մի ձեռ­քը ծափ չի տա…
- Մենք ի­րա­կա­նում մի ծա­ղիկ ենք, միա­ժա­մա­նակ փոր­ձա­ռու­թյուն ու­նեմ ա­սե­լու, որ մի ձեռքն էլ, մի կա­րող ուժն էլ հա­ճախ վա­րա­կիչ է ե­ղել: Փոր­ձում ենք մարդ­կանց փո­խան­ցել այն ա­մե­նը, ին­չին որ մենք ենք հա­վա­տում, հա­վա­տում ենք մեր ժո­ղովր­դին, հատ­կա­պես՝ սփյուռ­քա­հա­յե­րին, ո­րոն­ցից մենք ստա­նում ենք մեր գու­մար­նե­րի բա­ցա­ռիկ բա­ժի­նը: Մենք պար­տա­վոր ենք վե­րա­կանգ­նել նրանց վս­տա­հու­թյու­նը, հար­ցը միայն մտա­յին չէ, գի­տակ­ցա­կան չէ, այն հո­գե­կան է, նրանք մեր մի­ջո­ցով պետք է անձ­նա­կան օ­րի­նակ տես­նեն: Այս հո­ղի վրա ապ­րողն այ­լընտ­րանք չու­նի, այս հո­ղի վրա ապ­րող հա­յը հիաս­թափ­վե­լու ի­րա­վունք չու­նի: Այ­լընտ­րանք չկա« պի­տի ապ­րենք: Խոսքս միայն Ար­ցա­խի մա­սին չէ, ես Հա­յաս­տանն էլ ի նկա­տի ու­նեմ: Իմ գա­ղա­փա­րա­կից բո­լոր ըն­կեր­նե­րի հա­մար Ար­ցա­խը Հա­յաս­տա­նի մի մասն է, ա­մե­նակ­րի­տի­կա­կանն ու ա­մե­նա­հո­գե­հա­րա­զա­տը: Մեր աշ­խար­հաս­փյուռ հայ­րե­նա­կից­նե­րը պի­տի հաս­կա­նան, որ ի­րոք այս հո­ղի վրա ապ­րող հա­յը չու­նի տար­բե­րակ, տար­բե­րակ չու­նենք նաև մենք… Այս պա­տե­րազ­մը միայն Ար­ցա­խի­նը չէր, այն Հա­յաս­տա­նի ու հա­յու­թյան պա­տե­րազմն էր… Ճա­կա­տա­մար­տը տա­նուլ տվե­ցինք, բայց վերջ­նա­կան պա­տե­րազ­մում պի­տի հաղ­թենք, ե­թե ոչ, ա­պա կաս­կած չու­նենք, որ հա­ջորդ պա­տե­րազ­մը Երևա­նի կենտ­րո­նում է լի­նե­լու: Ե­րե­սուն տա­րի է նույն բանն ենք ա­սում. մենք մի հայ­րե­նիք ենք, մի պա­տե­րազմ ու­նենք և մի պայ­քար: Սփյուռ­քա­հա­յը նաև պի­տի հաս­կա­նա, որ մենք այ­լընտ­րանք չու­նենք, բո­լորս կա­րող ենք խռո­վել, թող­նել ու գնալ այս հո­ղից, հե­տո ի՞նչ ե­րե­սով պի­տի ապ­րենք աշ­խար­հում: Միակ ճա­նա­պար­հը մնալն ու պայ­քա­րելն է, մենք պար­զա­պես ի­րա­վունք չու­նենք հիաս­թափ­վե­լու: Եր­կու օր ա­ռաջ ինձ հարց էին տա­լիս` ին­չո՞ւ եք ո­րո­շել Ար­ցա­խում վե­րաբ­նա­կեց­ման ծրա­գիր սկ­սել, ա­սա­ցի` գի­տեք, մե՜նք չենք ո­րո­շել, մենք պար­զա­պես սա­տա­րում ենք այն մարդ­կանց, այն հե­րոս­նե­րին, ով­քեր ի­րենք են ո­րո­շել 6 ամ­սա­կան ե­րե­խա­յին գր­կած վե­րա­դառ­նալ Մար­տա­կերտ և անմ­խի­թար, թշ­վառ վի­ճա­կում ապ­րել վար­ձա­կա­լու­թյամբ… Ո­րո­շողն ի­րենք են, մենք հետևող ենք, ստեղ­ծող ու ա­ջակ­ցող ենք: Ե­թե ի սկզ­բա­նե ի­րենք այդ­պես են ո­րո­շել, մենք ո՞նց կա­րող ենք նրանց ո­րոշ­մա­նը չսա­տա­րել:
- Բա­րե­գոր­ծու­թյու­նը /փոքր թե մեծ, կապ չու­նի/ մարդ­կա­յին մե­ծա­գույն ա­ռա­քի­նու­թյուն­նե­րից է… Ինչ­պե՞ս կբա­նաձևեիք այն:
- Որ­քան էլ տա­րօ­րի­նակ հն­չի, ես այդ բա­ռը չեմ սի­րում… ես լավ չեմ զգում, երբ մար­դիկ խո­սում են այդ մա­սին: Ես ի­րա­կա­նում չեմ էլ հա­մա­րում, թե մենք բա­րե­գոր­ծու­թյուն ենք կա­տա­րում, մեր ա­րածն ազ­գա­յին է ու ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան… Այս ան­գամ մեզ հետ բե­րել ենք 5 շտա­պօգ­նու­թյան ռեա­նի­մո­բիլ մե­քե­նա­ներ, մեկն էլ ապ­րի­լյան պա­տե­րազ­մի օ­րե­րին էինք բե­րել, բա ա­մոթ չի՞ մեզ, որ մեր վի­րա­վոր զին­վոր­նե­րին ՈՒԱԶ-ով ենք տե­ղա­փո­խել ճա­կա­տից հոս­պի­տալ: Թուր­քը իր` այս­պես կոչ­ված հայ­րե­նյաց պաշտ­պա­նին լա­վա­գույն
Տո­յո­տա­յով է տե­ղա­փո­խում, ո­րից նրանք ու­նեն 225 հատ, իսկ մենք ըն­դա­մե­նը` մե­կը: Ես սա չեմ ա­սում նե­գա­տի­վի հա­մար, ա­սում եմ, որ ի վեր­ջո հաս­կա­նանք մեր ա­ռաջ­նա­հերթ ա­նե­լիք­նե­րը: Ե­կեք ազ­գո­վին վե­րա­կա­ռու­ցենք մեր եր­կիրն ու բա­նա­կը:
Պատ­ճառ կար, որ պարտ­վե­ցինք այս պա­տե­րազ­մում, և պատ­ճա­ռը բնավ մեր ՙդուխ՚ չու­նե­նա­լը չէր, այն ա­վե­լի խոր­քա­յին է ու լուրջ, ու­րեմն ե­կեք փոխ­վենք ու լր­ջա­նանք վեր­ջա­պես: Ոչ հիաս­թափ­վե­լու ի­րա­վունք ու­նենք, ոչ որևէ տեղ գնա­լու, թու­լա­նա­լու ու գլուխ­ներս կա­խե­լու… Մե­րը պայ­քա­րելն է, հզո­րա­նա­լը ու ծն­կած տե­ղից շատ ա­րագ բարձ­րա­նա­լը: Մենք ու­նենք բազ­մա­թիվ ան­հատ-բա­րե­րար ա­ջա­կից­ներ Կա­նա­դա­յում, Միա­ցյալ Նա­հանգ­նե­րում ու Եվ­րո­պա­յում: Ու­րախ ենք փաս­տե­լու, որ մեզ ա­ջակ­ցում է նաև ՙԱվ­րո­րա՚ հիմ­նադ­րա­մը: Մենք բաց ենք բո­լոր բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րե­րով զբաղ­վող­նե­րի ա­ռաջ: Կազ­մա­կեր­պու­թյու­նը, որ­պես այդ­պի­սին, ու­նի նվա­զա­գույն ծախ­սեր, նույ­նիսկ
չու­նենք գրա­սե­նյակ, և յու­րա­քան­չյուր լու­մա ծախ­սում ենք նպա­տա­կա­յին ու խնա­յո­ղա­բար: Վս­տահ ենք, որ կլի­նեն նոր կազ­մա­կեր­պու­թյուն­ներ ու ան­հատ­ներ, ո­րոնք կհա­մալ­րեն մեր նվի­րա­տու­նե­րի շար­քե­րը: Մեր կայ­քէ­ջին /www. supportourheroes. am/ կա­րող են ծա­նո­թա­նալ հա­մա­ցան­ցում, միայն ու­րախ կլի­նենք հա­մա­գոր­ծակ­ցել ի սեր և հա­նուն հայ­րե­նի­քի: