Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԽՆԱՊԱՏ. ՀԻՆ ԳՅՈՒՂԻ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Մայ­րա­քա­ղա­քին ու շրջ­կենտ­րոն Աս­կե­րա­նին մոտ տե­ղա­կայ­ված, աշ­խա­տան­քի, տե­ղում ար­տադր­վող ապ­րան­քի ի­րաց­ման ու բազ­մա­թիվ այլ՝ ար­ցա­խյան գյու­ղե­րին բնո­րոշ խն­դիր­ներ չու­նե­ցող գյուղ պի­տի լի­ներ Խնա­պա­տը, ա­սենք, մինչև վեր­ջին պա­տե­րազմն այդ­պես էլ կար: ՙՎեր­ջին տա­րում 21 ե­րե­խա է ծն­վել մեր գյու­ղում։ Էն­քան էինք լա­վա­ցել, որ մեր բնակ­չու­թյան աշ­խա­տու­նակ մե­ծա­մաս­նու­թյունն ար­դեն պե­տու­թյու­նից աշ­խա­տա­տեղ չէր պա­հան­ջում, կա­րո­ղա­նում էին ա­ռանց պե­տա­կան աշ­խա­տա­վար­ձի վրա հույս դնե­լու, ի­րենց ստեղ­ծա­ծով ապ­րել, էս պա­տե­րազ­մով թա­փը կոտր­վեց, բայց ո­չինչ կվե­րա­կան­գն­վենք՚,-ա­սում է հա­մայն­քա­պետ Սամ­վել Շահ­րա­մա­նյա­նը: Ինչ­պես ա­մե­նուր, այս­տեղ ևս կյանքն ա­ռաջ­վա­նը չէ, ապ­րում են ի­րար հույս տա­լով։

Բլ­րոտ ռե­լիե­ֆի պատ­ճա­ռով գյու­ղը փոքր է թվում, այ­նինչ 262 տն­տե­սու­թյուն ու­նի, հա­մայն­քա­պե­տը շեշ­տում է՝ դա հիմ­նա­կան բնա­կիչ­ներն են, պա­տե­րազ­մից հե­տո ե­րեք տաս­նյա­կի չափ ըն­տա­նիք է ար­դեն հան­գր­վա­նել գյու­ղում։

Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մում անխ­նա  հրե­տա­կոծ­վե­լուց, հետ­պա­տե­րազ­մյան տա­րի­նե­րին վե­րա­կա­ռուց­վե­լուց ու ըն­դար­ձակ­վե­լուց հե­տո գյուղն այս պա­տե­րազ­մում նո­րից ե­րե­րաց ու նո­րից վե­րագ­տավ ի­րեն: Ա­ռա­ջին պա­տե­րազ­մում 40 նա­հա­տակ ու­նե­ցավ, այս պա­տե­րազ­մում էլ հայ­րե­նի­քին իր 4 զա­վակ­նե­րի մա­տաղ կյան­քը նվի­րա­բե­րեց հե­րո­սա­կան Խնա­պա­տը: Չնա­յած պա­տե­րազ­մի սահ­մռ­կեց­նող ա­վար­տին` նո­յեմ­բե­րի 20-ին ար­դեն գյու­ղի միջ­նա­կար­գը գոր­ծում էր, վե­րա­բաց­վել էին նաև ար­վես­տի դպ­րո­ցը, ման­կա­պար­տե­զը: ՙԵրբ հն­չում է վեր­ջին զան­գը, և մեր գյու­ղի փո­ղոց­նե­րը լց­վում են ե­րե­խա­նե­րի աշ­խույժ ձայ­նե­րով, պա­տե­րազ­մի ա­վե­րը նա­հան­ջում է, ու­զում ենք ապ­րել՚,- ա­սում է դպ­րո­ցի տնօ­րեն Լյուդ­մի­լա Մո­սի­յա­նը: Վեր­ջին պա­տե­րազ­մի ար­դյուն­քում գյու­ղը սահ­մա­նա­մերձ դար­ձավ: Հարևան Խրա­մոր­թից այն կողմ խա­ղա­ղա­պահ­ներն են ու գյու­ղի` թշ­նա­մուն մնա­ցած հո­ղե­րը: ՙՄենք պն­դե­րե­սու­թյուն ա­րե­ցինք, գի­տեինք, որ ա­խոր­ժակ­նե­րը բաց­վել է, շատ են ու­զում ա­ռաջ գալ, բազ­մա­թիվ ան­գամ դի­մե­ցինք խա­ղա­ղա­պահ­նե­րին, ան­գամ ա­ռա­ջար­կե­ցի ան­ձամբ հան­դի­պել ադր­բե­ջան­ցի­նե­րին, ա­պա­ցու­ցել, որ մինչև 90-ա­կան­ներն ի­րենց սահ­մա­նը շատ ա­վե­լի նա­հանջ տե­ղում էր, ռուս­նե­րը միջ­նոր­դե­ցին, չի կա­րե­լի ա­սել` հա­ջող­վեց, բայց մնա­ցած գյու­ղե­րի հա­մե­մատ քիչ տա­րածք­ներ կորց­րինք, 8 հեկ­տար ենք կորց­րել, 16 հա տա­րածք էլ չե­զոք գո­տու է վե­րած­վել ա­ռայժմ: Այ­գի­ներ, ցան­քա­տա­րա­ծու­թյուն­ներ ենք կորց­րել, բայց մնա­ցած հո­ղե­րը շա­րու­նա­կում ենք մշա­կել, ան­գամ թշ­նա­մուց մի քա­նի մետ­րի վրա վրա գտն­վող այ­գի­նե­րում մե­րոնք աշ­խա­տում են, դա է ճիշ­տը, դա պի­տի լի­նի մեր պա­տաս­խա­նը՚,- ա­սում է ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մում ոտ­քի ծանր վի­րա­վո­րում ու հաշ­ման­դա­մու­թյուն ստա­ցած հա­մայն­քա­պե­տը: Ս. Շահ­րա­մա­նյա­նը 2006 թ-ից է ղե­կա­վա­րում գյու­ղը, հասց­րել է լու­ծել ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­ման, աղ­բա­հա­նու­թյան, փո­ղոց­նե­րի լու­սա­վոր­վա­ծու­թյան ու շատ այլ խն­դիր­ներ: ՙԱյ­սօր մեր ճա­նա­պարհ­նե­րի 80 տո­կո­սը սա­լա­պատ­ված է: Գյու­ղը տե­սա՞ք ինչ­քան ձոր ու բլուր ու­նի, կա­նո­նա­վոր աղ­բա­հա­նու­թյան շնոր­հիվ մի ան­մա­քուր հատ­ված չեք գտ­նի։ Օ­րա­կան 4 ան­գա­մյա տրանս­պոր­տա­յին կապ ու­նենք Ստե­փա­նա­կեր­տի հետ՚,-նե­կա­յաց­նում է հա­մայն­քա­պե­տը` հա­վե­լե­լով, որ թե­կուզ ու­շա­ցած` գյու­ղո­վի բո­լոր ցան­քա­տա­րա­ծու­թյուն­ներն են օգ­տա­գոր­ծել աշ­նա­նա­ցա­նի հա­մար: Գար­նա­նա­ցան մշա­կա­բույ­սեր չեն ա­ճեց­նում, ո­ռո­գո­վի տա­րածք­ներ չու­նեն։  Բա­ցի այդ, խմե­լու ջրի տա­րեց­տա­րի խո­րա­ցող խն­դիր ու­նի գյու­ղը: Տար­բեր թա­ղա­մա­սե­րում գտն­վող ե­րեք աղ­բյուր­նե­րը ցա­մա­քել են, մնա­ցել են մի աղ­բյու­րի հույ­սին: Կա­րե­լի է ա­սել` կլոր տա­րին հր­ջեջ մե­քե­նա­ներն են աղ­բյու­րի դեր կա­տա­րում: Ան­ցած հու­լի­սին ԱՀ պե­տա­կան բյու­ջեի մի­ջոց­նե­րով  հա­մայն­քում սկս­վել էին նոր ջրա­տար ցան­ցի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը, պա­տե­րազ­մը նաև նոր ջրագ­ծի կա­ռուց­ման աշ­խա­տանք­ներն է ար­գե­լա­կել: ՙՄե­տա­ղյա խո­ղո­վակ­ներ պի­տի ներ­կր­վեին, պլաս­տիկ խո­ղո­վա­կա­շա­րը չի դի­մա­նա ջրի ճնշ­մա­նը, թե չէ` վա­ղուց էին ա­վարտ­վել աշ­խա­տանք­նե­րը։ 

Հի­մա ա­մե­նուր այն­քան պրոբ­լեմ­ներ կան, չգի­տենք, թե երբ են վեր­սկ­սե­լու աշ­խա­տանք­նե­րը՚,- բա­ցատ­րում է նա: Իսկ մինչ այդ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի պե­տա­կան ծա­ռա­յու­թյան Աս­կե­րա­նի շր­ջա­նա­յին բա­ժի­նը շա­րու­նա­կում է ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով խմե­լու, կեն­ցա­ղում օգ­տա­գոր­ծե­լու և տնա­մերձ տա­րածք­նե­րը ո­ռո­գե­լու ջուր մա­տա­կա­րա­րել հա­մայն­քի բնակ­չու­թյա­նը։ Վեր­ջին տա­րի­նե­րին գյու­ղում պտ­ղա­տու այ­գի­ներն են շա­տա­ցել։ Խնա­պա­տե­ցու զա­վակ, Մոսկ­վա­յաբ­նակ Ար­թուր Բա­դա­լյա­նի օ­րի­նակն էր նաև վա­րա­կիչ գյու­ղի հո­ղա­գործ­նե­րի հա­մար։ Վեր­ջի­նիս ՙԲեստ Ֆուդ՚ ըն­կե­րու­թյու­նը մոտ 3 հա տա­րած­քում նո­րա­րա­րա­կան մե­թոդ­նե­րով ան­փուշ մո­շի և ազն­վա­մո­րու մշա­կու­թյուն էր սկ­սել 2017 թ-ին: Հա­մայն­քա­պե­տի խոս­քով՝ ան­ցած ամ­ռա­նը եր­կու­սու­կես հեկ­տա­րից 15 տոն­նա բերք է ստաց­վել։ Ըն­կե­րու­թյունն այդ­պի­սով նաև սե­զո­նա­յին աշ­խա­տա­տե­ղեր է ա­պա­հո­վել գյու­ղա­ցի­նե­րի հա­մար։ Գոր­ծա­րա­րաը մեծ ծրագ­րեր ու­ներ՝ գյու­ղի հետ կապ­ված. նախ­կին տեքս­տիլ ֆաբ­րի­կա­յի երկ­հար­կա­նի շենքն ար­դեն հար­մա­րեց­վել էր որ­պես սառ­նա­րա­նա­յին տն­տե­սու­թյուն ու պա­հա­ծո­նե­րի գոր­ծա­րան վե­րա­գոր­ծար­կե­լու հա­մար, դար­ձյալ պա­տե­րազ­մը խան­գա­րեց։ Գոր­ծա­րա­րը սա­կայն գյու­ղի հետ կա­պը չի կորց­նում, հա­մայն­քա­պե­տը հա­մոզ­ված է, որ ծրա­գի­րը կշա­րու­նակ­վի։ Աշ­խա­տա­տե­ղե­րի հար­ցը նաև հարևա­նու­թյամբ գտն­վող տոհ­մա­յին կա­յանն է լու­ծում, այն գյու­ղի վար­չա­կան տա­րած­քում չէ, բայց հիմ­նա­կան աշ­խա­տող­նե­րը խնա­պատ­ցի­ներն են։
Հա­մայն­քի ման­կա­պար­տեզ է հա­ճա­խում 45 ե­րե­խա, այն գոր­ծում է 2007 թվա­կա­նից: Նոր շենք չի կա­ռուց­վել, այդ նպա­տա­կին ծա­ռա­յեց­վել է գյու­ղի միջ­նա­կարգ դպ­րո­ցի աջ թևը: Եր­կու տա­րի անց ՙՍեդ­րիկ Մար­տեն՚ հիմ­նադ­րա­մի ֆի­նան­սա­վոր­մամբ հիմ­նա­նո­րոգ­վել է, կա­հա­վո­րանքն է թար­մաց­վել։ Գյու­ղում հա­տուկ ե­րախ­տա­գի­տու­թյամբ են հի­շում նա­խա­ձեռ­նու­թյան հե­ղի­նակ­նե­րին՝ շվեյ­ցա­րա­ցի Դա­նիել և Ժակ Մար­տեն ա­մու­սին­նե­րին: Ըստ նա­խակր­թա­րա­նի տնօ­րեն Ա­նուշ Մո­սի­յա­նի՝ պե­տա­կա­նաց­վե­լուց հե­տո ե­րեք խումբ ու­նեն, սա­կայն միայն կրտ­սեր խումբն ու­նի ա­ռան­ձին տա­րածք։ ՙՏա­րած­քի հար­ցում ան­նա­խան­ձե­լի վի­ճա­կում ենք, սա­կայն բո­լոր ե­րե­խա­նե­րին ըն­դու­նում ենք, ար­դեն եր­րորդ տե­ղա­հան­ված ե­րե­խա­յին ենք ըն­դու­նել։ Տա­րի­ներ ի վեր բարձ­րա­ձայ­նել ենք տի­պա­յին շեն­քի անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին, սա­կայն հար­ցը չի լուծ­վել,- ա­սում է տնօ­րե­նը,- պա­տե­րազ­մից հե­տո էլ փոր­ձում ենք ու­րախ պա­հել մեր ե­րե­խա­նե­րին ու նրանց ծնող­նե­րին։ Ոչ մի տեղ չենք հե­ռա­նա­լու մեր գյու­ղից։ Ըն­դա­մե­նը մեկ ըն­տա­նիք է, որ չի վե­րա­դար­ձել պա­տե­րազ­մից հե­տո, նրանք էլ վա­ղուց էին ո­րո­շել տե­ղա­փոխ­վել ՌԴ՝ հա­րա­զատ­նե­րի մոտ։
Գյու­ղի ա­մե­նա­բարձ­րա­դիր տե­ղում դպ­րոցն է, երկ­հար­կա­նի տի­պա­յին շեն­քը կա­ռուց­վել է խոր­հր­դա­յին 70-ա­կան­նե­րի վեր­ջին։ 500 ա­շա­կեր­տի հա­մար նա­խա­տես­ված դպ­րո­ցում 111 ա­շա­կերտ է սո­վո­րում։ Կր­թա­րա­նի անմ­խի­թար վի­ճակն աչ­քի զար­նող է ներս մտ­նե­լուն պես։ Ա­ռա­ջին պա­տե­րազ­մից հե­տո տա­նիքն է փոխ­վել, հա­մա­գյու­ղա­ցի բա­րե­րար Բար­սեղ Բեգ­լա­րյա­նը ժա­մա­նա­կին մի քա­նի դա­սա­սե­նյակ­նե­րի վե­րա­նո­րոգ­ման ու գույ­քի խն­դիրն է լու­ծել միայն։ Սա­կայն տնօ­րեն Լյուդ­մի­լա Մո­սի­յա­նը չի բո­ղո­քում? հան­րա­պե­տու­թյու­նում այն­պի­սի վի­ճակ է, որ նման խն­դիր­ներն ար­դա­րա­ցիո­րեն երկ­րորդ պլան են մղ­վել` ա­սում է։ Մաս­նա­գետ­նե­րով ա­պա­հով­ված են, 5 նոր ա­շա­կերտ ու­նեն, Կով­սա­կա­նից են տե­ղա­փոխ­վել։ Այս պա­տե­րազ­մի ըն­թաց­քում վի­րա­վո­րում ստա­ցած­նե­րի թվում էր նաև տնօ­րե­նի որ­դին։ ՙԶար­մա­նա­լի մի փաստ. այս պա­տե­րազ­մից հե­տո մեր գյու­ղա­ցի­ներն ա­վե­լի ա­րագ ու միան­գա­մից վե­րա­դար­ձան։ Ու ոչ միայն մեր գյու­ղում էր այդ­պես: Մենք ա­մուր ենք: Մեր դեմ պա­տե­րազմ սկ­սո­ղը պի­տի տես­նի, որ չի կա­րող կոտ­րել մեզ։ Կորց­րա­ծը շատ է, ցա­վը՝ ան­բու­ժե­լի, պի­տի դի­մա­նանք։ Ա­մեն մեկս մեր տե­ղը պինդ պի­տի լի­նենք, այլ բան չի մնում։ Տուն ու տեղ կորց­րած ու մեր գյու­ղում հան­գր­վա­նած ըն­տա­նիք­նե­րին պի­տի օգ­նենք ապ­րել՚,-հա­մոզ­ված է Լ. Մո­սի­յա­նը։