[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱԴ­ՐՈՒԹ­ՑԻ­ՆԵ­ՐԸ ՀԱ­ՎԱ­ՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ՇՐՋԱՆԻ ՎԵ­ՐԱ­ԴԱՐՁՆ ՈՒ­ՆԻ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ԼՈՒ­ԾՈՒՄ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

2020թ. սեպ­տեմ­բե­րի 27-ին Ադր­բե­ջա­նի կող­մից սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մի ող­բեր­գա­կան հետևանք­նե­րից է Հադ­րու­թի շր­ջա­նի ողջ տա­րած­քի հայ­տն­վե­լը Ադր­բե­ջա­նի հս­կո­ղու­թյան տակ: Օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րում են մնա­ցել բազ­մա­թիվ գյու­ղեր, տներ, ե­կե­ղե­ցի­ներ, թան­գա­րան­ներ, հոգևոր կա­ռույց­ներ… Հա­զա­րա­վոր մար­դիկ մնա­ցել են ա­նօթևան, ա­ռանց տա­րի­նե­րով կա­ռու­ցած, փայ­փա­յած օ­ջախ­նե­րի, ու­նեց­ված­քի, բիզ­նե­սի, մշա­կած հո­ղե­րի…

Ան­տուն մնա­ցած և ապ­րուս­տը վաս­տա­կե­լու հնա­րա­վո­րու­թյուն չու­նե­ցող այս մար­դիկ գտն­վում են ԱՀ կա­ռա­վա­րու­թյան հա­մակ ու­շադ­րու­թյան ներ­քո:
Մար­տի սկզբ­նե­րին տե­ղի են ու­նե­ցել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հան­դի­պում­նե­րը բռ­նա­զավթ­ված Հադ­րու­թի շր­ջա­նի մի խումբ բնա­կիչ­նե­րի հետ: Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ար­թուր Բաղ­դա­սա­րյա­նի կող­մից ներ­կա­յաց­ված տվյալ­նե­րով, քն­նարկ­վել են տե­ղա­հան­ված գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րին ԱՀ այլ բնա­կա­վայ­րե­րում բնա­կեց­նե­լու և նրանց հու­զող այլ հար­ցեր: Նրա խոս­քե­րով, 8-9 հա­զար բնա­կիչ մնա­ցել են Հա­յաս­տա­նում` ա­պաս­տա­նե­լով տար­բեր մար­զե­րում: Ժա­մա­նա­կա­վոր ա­պաս­տա­րան գտած այդ մարդ­կանց մեծ մա­սը, հա­վաս­տիաց­նում է նա, բնա­կա­րա­նի հար­ցը լու­ծե­լուն պես պատ­րաստ է վե­րա­դառ­նալ Ար­ցախ և այս­տեղ ապ­րել: Իսկ շր­ջա­նի մոտ 3300 տար­հան­ված բնա­կիչ հենց պա­տե­րազմն ա­վար­տե­լուց հե­տո է վե­րա­դար­ձել Ար­ցախ և ժա­մա­նա­կա­վոր բնա­կու­թյուն հաս­տա­տել մայ­րա­քա­ղա­քում, Մար­տու­նու, Աս­կե­րա­նի, Մար­տա­կեր­տի շր­ջան­նե­րի տար­բեր գյու­ղե­րում: Խն­դիր­նե­րը շատ են ու բազ­մաբ­նույթ, ըն­դգ­ծում է շր­ջա­նի ղե­կա­վա­րը, թե­կուզ ա­մե­նա­կարևորն, ան­շուշտ, մնում է նրանց կե­ցու­թյունն ա­պա­հո­վե­լու հար­ցը:
Այս ուղ­ղու­թյամբ կա­ռա­վա­րու­թյունն ու­նի մի քա­նի լու­ծում, տե­ղե­կաց­նում է Ա. Բաղ­դա­սա­րյա­նը: ԱՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի մո­տե­ցու­մը հա­մայ­նք­նե­րի հա­մա­պար­փակ բնա­կա­վայ­րե­րով պահ­պա­նումն է, թե­կուզ ա­ռան­ձին դեպ­քե­րում հնա­րա­վոր են նաև այլ լու­ծում­ներ: Ո­րոշ հա­մայ­նք­ներ ար­դեն իսկ կողմ­նո­րոշ­վել են ա­պա­գա բնա­կա­վայ­րի տե­ղան­քի ընտ­րու­թյան հար­ցում, և նա­խագ­ծա­յին աշ­խա­տանք­նե­րի ա­վար­տից հե­տո շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ կսկս­վեն Աս­կե­րա­նի շր­ջա­նի Նո­րա­գյուղ, Խնա­ծախ, Ի­վա­նյան գյու­ղե­րում: Ո­րոշ հա­մայ­նք­նե­րի բնա­կիչ­ներ դեռ քն­նար­կում են հար­ցը: Բնա­կա­նա­բար, նրանց ա­ռա­ջարկ­վել են մայ­րա­քա­ղա­քից ա­վե­լի հե­ռու տե­ղեր` Մար­տու­նու շր­ջա­նի Հա­րավ-Նն­գի, Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Ա­ռա­ջա­ձոր-Ծմա­կա­հող և այլ բնա­կա­վայ­րե­րի տա­րածք­նե­րում: Ա­յո, հա­մա­ձայ­նում է նա, կա խն­դիր. շա­տերն են ու­զում մայ­րա­քա­ղա­քին մո­տիկ տա­րածք­նե­րում բնակ­վել, քա­նի որ ար­դեն աշ­խա­տանք են գտել քա­ղա­քում: Բայց այդ տա­րածք­նե­րը սահ­մա­նա­փակ են, և հարցն աս­տի­ճա­նա­բար լու­ծե­լուն զու­գա­հեռ տրա­մադր­վող բնա­կեց­ման վայ­րերն էլ ա­վե­լի հե­ռու են լի­նե­լու քա­ղա­քից:
Ըստ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­ման, տե­ղե­կաց­նում է շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը, Հադ­րութ քա­ղա­քի բնա­կիչ­նե­րին ա­ռա­ջարկ­վում է մայ­րա­քա­ղա­քում բնա­կա­րան­նե­րով ա­պա­հո­վել, սա­կայն այդ գոր­ծըն­թացն ա­վե­լի եր­կա­րատև կլի­նի` մոտ 3 տա­րի, քա­նի որ ե­ղած բնակ­ֆոն­դով ա­ռա­ջին հեր­թին կա­պա­հով­վեն զոհ­ված և 1-ին կար­գի հաշ­ման­դամ զին­վո­րա­կան­նե­րի ըն­տա­նիք­նե­րը:

Ան­շուշտ, ԱՀ նա­խա­գա­հի հետ հան­դի­պում­նե­րին քն­նարկ­վել են նաև սո­ցիա­լա­կան բնույ­թի այլ հար­ցեր: Ինչ վե­րա­բե­րում է շր­ջա­նի ճա­կա­տագ­րի հար­ցին, ա­սում է Ա. Բաղ­դա­սա­րյա­նը, մար­դիկ բարձ­րա­ձայ­նել են այն: Եվ ԱՀ նա­խա­գահն էլ իր խոս­քում նշել է, որ ԱՀ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման քա­ղա­քա­կան ճա­նա­պար­հը իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րա­կար­գի կարևոր հար­ցե­րից է: Իր հեր­թին վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը, որ­պես ար­ցախ­ցի, իր տա­րա­կու­սանքն ու վր­դով­մունքն է հայտ­նում աշ­խար­հի ՙար­դա­րա­միտ՚ եր­կր­նե­րին. ե՞րբ նրանք կհաս­կա­նան ար­ցախ­ցու ցա­վը, կըն­դու­նեն ար­ցախ­ցի­նե­րի ի­րա­վունք­նե­րը: Հար­ցերն այս հա­րյու­րա­վոր տա­րի­ներ են հն­չում, բայց լու­ծում չեն ստա­նում: Հա­կա­ռակն է տե­ղի ու­նե­նում, ե­թե 200 տա­րի ա­ռաջ Ա­րաք­սի ա­փե­րից մինչև Քուռ գետն ըն­կած տա­րած­քում մե­ծա­մա­սամբ ապ­րում էին հա­յեր, ա­պա այ­սօր մի բուռ հո­ղի վրա են հա­վաք­վել: Ին­չո՞ւ աշ­խար­հի գեր­տե­րու­թյուն­ներն այդ­պես են վե­րա­բեր­վում հայ ժո­ղովր­դի խն­դիր­նե­րին, հարց­նում է նա« և հար­ցը մնում է օ­դից կախ­ված:
Այ­նուա­մե­նայ­նիվ, ե­թե այդ նույն գեր­տե­րու­թյուն­նե­րը ճա­նա­չեն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը« և Հադ­րու­թի շր­ջանն անց­նի ԱՀ հս­կո­ղու­թյան տակ, շր­ջա­նի բնա­կիչ­ներն, ար­դյոք, կվե­րա­դառ­նա՞ն ապ­րեց­նե­լու ի­րենց հա­րա­զատ օ­ջախ­նե­րը, թե­կուզ և վառ­ված ու ա­վեր­ված: Հադ­րու­թի շր­ջա­նի բնակ­չու­թյան ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը, հա­մոզ­ված է շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը, մեծ պատ­րաս­տա­կա­մու­թյամբ կվե­րա­դառ­նա ու կր­կին կշե­նաց­նի պա­պե­րի օ­ջախ­նե­րը: Բայց այս դեպ­քում անհ­րա­ժեշտ է անվ­տան­գու­թյան հար­ցը լու­ծել, որ­պես­զի մար­դիկ հա­մոզ­վեն, որ վե­րա­դառ­նա­լով չեն վտան­գում ի­րենց հա­րա­զատ­նե­րի կյան­քը:
Ար­թուր Բաղ­դա­սա­րյա­նը հա­վաս­տիաց­րեց, որ ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նը պատ­րաստ է կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Ար­ցա­խի տար­բեր հատ­ված­նե­րում լու­ծել տե­ղա­հան­ված բնա­կիչ­նե­րի բնա­կա­րա­նա­յին և կեն­սա­գոր­ծու­նեու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ պայ­ման­նե­րի ա­պա­հո­վու­մը: Նրա խոս­քե­րով, իշ­խա­նու­թյուն­նե­րի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում են ինչ­պես ան­շարժ, այն­պես էլ շար­ժա­կան գույ­քի փոխ­հա­տուց­ման հար­ցե­րը, և փուլ առ փուլ դրանց լու­ծում­ներ են տր­վե­լու: Նա­խա­տես­վում է ա­ռա­ջի­կա օ­րե­րին կազ­մա­կեր­պել Հադ­րու­թի շր­ջա­նի բնակ­չու­թյան` կա­ռա­վա­րու­թյան լիա­զոր մար­մին­նե­րի հետ հան­դի­պում­ներ, ո­րոնց ըն­թաց­քում խո­րու­թյամբ կու­սում­նա­սիր­վեն ու կքն­նարկ­վեն նշ­ված հար­ցերն ու ակն­կա­լիք­նե­րը:
Տար­հան­ված մար­կան­ցից շա­տերն ա­սում են, որ մո­տա­կա գյու­ղե­րում, քա­ղա­քում նրանք ար­դեն գտել են տներ, ան­գամ ապ­րում են այն­տեղ, և տե­րե­րը պատ­րաստ են վա­ճա­ռել դրանք: Ար­դյո՞ք կա հնա­րա­վո­րու­թյուն նաև այս տար­բե­րա­կով ձեռք բե­րել բնա­կա­րան: Ա­յո, հա­վաս­տիաց­նում է շր­ջա­նի ղե­կա­վա­րը, կա­ռա­վա­րու­թյու­նը նաև այս տար­բե­րակն է քն­նար­կում, և կա ո­րո­շում, ըստ ո­րի` տե­ղա­հան­ված մարդ­կանց հա­մար գյու­ղե­րում տուն գնե­լու նպա­տա­կով պե­տու­թյու­նը պատ­րաստ է տրա­մադ­րել 10 մի­լիոն դրամ: Ընդ ո­րում, այդ տնե­րը վե­րա­նո­րոգ­վում են, նոր հան­ձն­վում տե­ղա­հան­ված բնակ­չին:
Ե­թե ինչ-որ սե­փա­կա­նա­տեր ու­նի եր­կու տուն և պատ­րաստ է դրան­ցից մե­կը վա­ճա­ռել, ա­պա պե­տու­թյունն իր հեր­թին պատ­րաստ է գնել այն, վե­րա­նո­րո­գել և տրա­մադ­րել տար­հան­ված բնակ­չին: Բայց հիմ­նա­կա­նում մշակ­վում է այն տար­բե­րա­կը, ըստ ո­րի, տար­հան­ված գյուղն իր ողջ բնա­կիչ­նե­րով է բնա­կեց­վում կոնկ­րետ մի վայ­րում: Կան հա­մայ­նք­ներ, որ ար­դեն ի­րենց հա­մա­ձայ­նու­թյունն են հայտ­նել, 12 հա­մայնք ար­դեն ո­րո­շել է իր բնա­կու­թյան տե­ղը: Եվ, հա­մա­պա­տաս­խա­նա­բար, նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներն ար­դեն ըն­թա­նում են:
Կա նաև տնա­մերձ հո­ղա­տա­րածք­նե­րի բաշխ­ման հարց, ո­րը Ստե­փա­նա­կեր­տին մո­տիկ վայ­րե­րում դժ­վար կամ անհ­նա­րին է լու­ծել: Յու­րա­քան­չյուր նոր տան տրա­մադր­վում է 0,12 հա տնա­մերձ հո­ղակ­տոր և հնա­րա­վո­րու­թյուն է տր­վում ինչ-որ աշ­խա­տանք ծա­վա­լել այն­տեղ` ա­նաս­նա­պա­հու­թյամբ, թռչ­նա­բու­ծու­թյամբ, մեղ­վա­բու­ծու­թյամբ զբաղ­վե­լու հա­մար: Ա­նա­սուն­ներ, թռ­չուն­ներ, մե­ղու­նե­րի փե­թակ­ներ պե­տու­թյունն անվ­ճար տրա­մադ­րում է: Գու­ցե չմ­շակ­վող, չսե­փա­կա­նաց­ված հո­ղե­րը հե­տա­գա­յում տրա­մադր­վեն տե­ղա­հան­ված հա­մայ­նք­նե­րին, բայց դա` հե­տա­գա­յում: