[ARM]     [RUS]     [ENG]

ԶՐՈ­ՅԻՑ ՍԿ­ՍԵ­ԼՈՒ ԴԺ­ՎԱՐ ԱՐ­ՎԵՍ­ՏԸ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Կար­միր Շու­կա­յի ման­կա­պար­տե­զը ևս 44-օ­րյա պա­տե­րազ­մում թի­րա­խա­վոր­ված է ե­ղել ադր­բե­ջա­նա­կան զի­նու­ժի կող­մից. հր­թի­ռա­կո­ծու­թյու­նից ա­վեր­վել է շեն­քի մի մա­սը: Տե­ղե­կա­նա­լով, որ ման­կա­պար­տե­զը վեր­սկ­սել է գոր­ծու­նեու­թյու­նը` օ­րերս ե­ղանք այն­տեղ: Ա­վե­րա­ծու­թյուն­նե­րը դեռևս մնում էին, սե­նյա­կը, որ­տեղ մինչ պա­տե­րազ­մը մի­ջին խումբն էր պա­րա­պում, ամ­բող­ջու­թյամբ փլ­ված է: Ե­րե­խա­ներն ի­րենց ա­ռօ­րյան անց­կաց­նում են շեն­քի պահ­պան­ված հատ­վա­ծում` փայ­տի վա­ռա­րան­նե­րով տա­քաց­վող սե­նյակ­նե­րում:

Տնօ­րեն Առ­լե­տա Սարգ­սյա­նը պատ­մում է, որ 1993 թվա­կա­նից` տնօ­րեն աշ­խա­տե­լու ժա­մա­նա­կից ի վեր, ինքն ստիպ­ված է ե­ղել մի քա­նի ան­գամ սկ­սել զրո­յից: Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի ըն­թաց­քում հրե­տա­կո­ծու­թյու­նից ա­վեր­վել էր ինչ­պես իր ա­ռանձ­նա­տու­նը, այն­պես էլ ման­կա­պար­տե­զի շեն­քի մի հատ­վա­ծը, բայց ին­քը եր­կուսն էլ վե­րա­կանգ­նել է: Խոր­հր­դա­յին վեր­ջին տա­րի­նե­րին կա­ռուց­ված ման­կա­պար­տե­զը տի­պա­յին էր, 6 խումբ էր գոր­ծում, շենքն ամ­բող­ջու­թյամբ օգ­տա­գործ­վում էր: Պա­տե­րազ­մից հե­տո տար­բեր տե­ղե­րից գույք են հայ­թայ­թել, վեր­սկ­սել աշ­խա­տան­քը: Սա­կայն 1995թ. հուն­վա­րի 1-ին ման­կա­պար­տե­զը լու­ծար­վել է, իսկ գույ­քը հան­ձն­վել դպ­րո­ցին: 2004-ին այն կր­կին բաց­վել է, շեն­քի մի մա­սը վե­րա­նո­րոգ­վել ու գոր­ծել է բա­րե­գոր­ծա­կան մի­ջոց­նե­րով: 2008-ին ման­կա­պար­տե­զը պե­տա­կան կար­գա­վի­ճակ ստա­ցավ, բո­լոր պայ­ման­ներն առ­կա էին, սա­կայն ա­ռա­ջին պա­տե­րազ­մից մնա­ցած կի­սա­վեր հատ­վա­ծը շա­րու­նա­կում է մնալ նաև այ­սօր: Վե­րա­նո­րոգ­ման նա­խա­գի­ծը պատ­րաստ էր, ո­րի ի­րա­կա­նաց­ման դեպ­քում ման­կա­պար­տե­զը կու­նե­նար չոր­րորդ խում­բը, բայց պա­տե­րազ­մը խան­գա­րեց:
Շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյունն այս օ­րե­րին նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ է կա­տա­րում ման­կա­պար­տե­զում: Բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյան կող­մից էլ օ­րերս ստա­ցան խո­հա­նո­ցա­յին և ան­կող­նա­յին պա­րա­գա­ներ: Մինչ այդ ման­կա­պար­տե­զի աշ­խա­տող­ներն ի­րենց տնե­րից բե­րած գույքն էին օգ­տա­գոր­ծում և հի­մա էլ շա­րու­նա­կում են օգ­տա­գոր­ծել: ՙՀա­տա­կի գոր­գը մեր տնից եմ բե­րել, հո չէի՞ թող­նի, որ ե­րե­խա­նե­րը մեծ ճա­քե­րով հա­տա­կին քայ­լեն՚,-ա­սում է տնօ­րեն Ա. Սարգ­սյա­նը:
Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ման­կա­պար­տե­զի շեն­քը որ­պես հոս­պի­տալ էր ծա­ռա­յում, ո­րը հե­տո տե­ղա­փոխ­վել է դպ­րոց: Ա­պա այդ­տեղ տե­ղա­վոր­վել են Գո­րի­սից ու Սի­սիա­նից ե­կած շի­նա­րա­րա­կան խմ­բե­րը:
Մինչև պա­տե­րազ­մը ման­կա­պար­տեզ հա­ճա­խում էր 75 ե­րե­խա: Գա­լիս էին նաև հարևան Սարգ­սա­շե­նից, Թա­ղա­վար­դից, Ջի­վա­նիից, բայց այս գյու­ղերն այ­սօր գե­րե­վար­ված են, բնա­կիչ­նե­րը` տար­բեր տե­ղեր ցր­ված:
Փետր­վա­րի 1-ին, երբ վե­րա­բաց­վել է ման­կա­պար­տե­զը, 16 ե­րե­խա էր հա­ճա­խում, հի­մա նրանց թի­վը հա­սել է 25-ի: Նա­խադպ­րո­ցա­կան տա­րի­քի շուրջ 10 ե­րե­խա էլ կա գյու­ղում, ո­րոնք ման­կա­պար­տեզ կհա­ճա­խեն ե­ղա­նակ­նե­րը տա­քա­նա­լուն պես: ՙՍե­նյակ­նե­րը տա­քաց­նե­լու խն­դիր ու­նենք, մի կերպ հայ­թայ­թած փայ­տը չի հե­րի­քե­լու, ո­րով­հետև հա­մայն­քին պատ­կա­նող ան­տառ­նե­րը գտն­վում են ա­զե­րի­նե­րի ձեռ­քին՚,- մտա­հո­գո­թյուն է հայտ­նում տնօ­րե­նը:
Ման­կա­պար­տե­զը ջրի խն­դիր էլ ու­ներ, որն այժմ լուծ­ված է: Ջուրն ա­ռաջ Թա­ղա­վար­դից էին ստա­նում, բայց քա­նի որ հի­մա Թա­ղա­վար­դի մի մա­սը թշ­նա­մին օ­կու­պաց­րել է, ստիպ­ված ջու­րը մո­տա­կայ­քում գտն­վող դպ­րո­ցից են հասց­րել ման­կա­պար­տեզ: Դպ­րո­ցը ջուր ստա­նում է Կար­միր Շու­կա­յից:
ՙՎա­խե­նում եմ թո­շա­կի անց­նեմ` բար­վոք պայ­ման­նե­րում դեռ չաշ­խա­տած՚,- դա­ռը ժպ­տա­լով ա­սում է Առ­լե­տա Սարգ­սյա­նը: Նրա խոս­քում, սա­կայն, հու­սա­հա­տու­թյան նշույլ չկա. կյան­քը նրան սո­վո­րեց­րել է զրո­յից սկ­սե­լու դժ­վար ար­վես­տը: Կարևո­րը` մե­նակ չէ, նրա հետ են հա­մա­գյու­ղա­ցի­նե­րը, իր հա­րա­զատ կո­լեկ­տի­վը: