[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԹԱՑԻԿ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի Քա­ղա­քա­պե­տա­րա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ ար­դեն եր­կու շա­բաթ է կա­ռու­ցա­պատ­վում է Եղ­բայ­րա­կան գե­րեզ­մա­նո­ցի այն հատ­վա­ծը, որ­տեղ նն­ջում են 44-օ­րյա պա­տե­րազ­մում ան­մա­հա­ցած մեր հե­րոս­նե­րը։ Աշ­խա­տանք­նե­րը կա­նո­նա­կար­գե­լու հա­մար քա­ղա­քա­պե­տի ա­ռա­ջար­կու­թյամբ նա­խա­գիծ է պատ­վիր­վել. հու­շա­հա­մա­լի­րի ճար­տա­րա­պե­տա­կան լու­ծում­նե­րը նա­խագ­ծում է ՙՆա­րի­նե և Գե­ղա­նի՚ ՍՊԸ-ը՝ ճար­տա­րա­պետ Վլա­դի­միր Սարգ­սյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­վում են ՙԷլ­նար­տի՚ ՍՊԸ-ի կող­մից։

-Ծրագ­րի հիմ­նա­կան նպա­տա­կը զոհ­ված­նե­րի հա­րա­զատ­նե­րին ֆի­նան­սա­կան խն­դիր­նե­րից ա­զա­տելն է։ Կարևո­րում ենք նաև հա­վա­սա­րու­թյան ու գե­րեզ­մա­նա­քա­րե­րի միա­տե­սա­կու­թյան սկզ­բուն­քը,- ՙԱ­զատ Ար­ցա­խիՙ հետ զրույ­ցում ա­սաց Քա­ղա­քա­պե­տա­րա­նի Ճար­տա­րա­պե­տու­թյան և քա­ղա­քա­շի­նու­թյան բաժ­նի պետ Սեյ­րան Սա­ֆա­րյա­նը։
Նրա պար­զա­բան­մամբ՝ բարդ ռե­լիե­ֆում ստաց­ված հար­թակ­ներն այ­սօր հա­մա­պա­տաս­խան լու­ծում­ներ են ստա­ցել։ Գեո­դե­զիա­կան հա­նույթ­նե­րի լրամ­շակ­ման աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­ված են, հիմ­նա­կան հո­ղա­յին աշ­խա­տանք­նե­րը՝ նույն­պես։ Հե­նա­պա­տի կա­ռուց­ման ըն­թա­ցիկ աշ­խա­տանք­նե­րին կհա­ջոր­դեն բե­տո­նա­պատ­ման, սա­լի­կա­պատ­ման ու կա­նա­չա­պատ­ման աշ­խա­տանք­նե­րը։
-Քա­նի որ նա­հա­տակ­ված մեր հե­րոս­նե­րի ա­ճյուն­նե­րի ո­րո­նո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րը դեռ շա­րու­նակ­վում են, և հու­ղար­կա­վո­րու­թյան գոր­ծըն­թացն էլ ա­վարտ­ված չէ, ծրա­գի­րը վերջ­նա­կան տես­քով հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նել ա­ռայժմ չենք կա­րող,- ա­սում է զրու­ցա­կիցս ու հա­վե­լում.-Հիմ­նա­կան աշ­խա­տանք­նե­րը պետք է ա­վար­տին հասց­նել մինչև ըն­թա­ցիկ տար­վա սեպ­տեմ­բե­րի 27-ը։
Հա­մա­լիր ծրագ­րի կյան­քի կոչ­ման գոր­ծում Քա­ղա­քա­պե­տա­րանն ակն­կա­լում է նաև քա­ղա­քա­ցի­նե­րի ա­ջակ­ցու­թյու­նը: Սա նվի­րա­կան ծրա­գիր է, ո­րին կա­րող են մաս­նա­կից լի­նել բո­լո­րը՝ թե՜ ֆի­զի­կա­պես և թե՜ ֆի­նան­սա­պես, ինչ­պես նաև՝ հան­դես գալ ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րով ու կիս­վել գա­ղա­փար­նե­րով,-նշում է զրու­ցա­կիցս և շեշ­տում՝ պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նող­ներն այ­սօր շատ են։
Ըստ ՚Նա­րի­նե և Գե­ղա­նիՙ ՍՊԸ ճար­տա­րա­պետ Մի­քա­յել Սարգ­սյա­նի՝ հա­մա­լիրն ընդ­հա­նուր առ­մամբ զբա­ղեց­նում է մոտ 6500 քառ.մ տա­րածք։
-Ծա­վա­լա­տա­րա­ծա­կան ա­ռու­մով այն կաս­կա­դա­յին լու­ծում է ստա­նա­լու։ Հար­թակ­ներն ու աս­տի­ճան­նե­րը կսա­լի­կա­պատ­վեն Հա­րա­վի մար­մա­րով, հե­նա­պա­տե­րը՝ Խրա­մոր­թի փայ­լեց­ված մար­մա­րով, տա­պան­ներն ու հու­շա­տախ­տակ­նե­րը՝ Լալ­վա­րի գրա­նի­տով՝ մուգ շա­կա­նա­կա­գույն,- ա­սաց ճար­տա­րա­պե­տը։ Բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­նե­լուց հե­տո նա­խա­տես­վում է զո­հե­րի հի­շա­տա­կին նվիր­ված հու­շա­կո­թող և ցայ­տաղ­բյուր տե­ղադ­րել գե­րեզ­մա­նո­ցում։ Կհայ­տա­րար­վի մր­ցույթ, որ­տեղ քան­դա­կա­գործ­ներն ու քար­տաշ­նե­րը հան­դես կգան ի­րենց էս­քիզ­նե­րով։ Քա­րի ընտ­րու­թյան հար­ցը նախ­նա­կան քն­նարկ­ման փու­լում է, ծա­վա­լուն ծրա­գի­րը նա­խա­հաշ­վարկ դեռ չու­նի,- նշում է Ս. Սա­ֆա­րյա­նը։
Նոր հու­շա­հա­մա­լիրն ընդ­հա­նուր առ­մամբ 3 մուտք կու­նե­նա՝ ներքևից, Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան 100-րդ տա­րե­լի­ցին նվիր­ված Զան­գա­կա­տան մո­տից և Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում և այլ զին­ված հա­կա­մար­տու­թյուն­նե­րում զոհ­ված ար­ցախ­ցի­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շա­հա­մա­լի­րից։ Կա­պա­հով­վի նաև սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­նե­րով մարդ­կանց ա­զատ տե­ղա­շար­ժը։
Նա­խա­տես­վում է Հու­շա­հա­մա­լի­րի տա­րած­քում ըն­դար­ձակ, հար­մա­րա­վետ ավ­տո­կա­յա­նա­տե­ղի կա­ռու­ցել, վե­րա­կանգ­նել հին գե­րեզ­մա­նոցն ու հե­տա­գա­յում նաև այ­գի հիմ­նել։