[ARM]     [RUS]     [ENG]

ՀԻՆ ԳՅՈՒ­ՂԻ ՆՈՐ ԲՆԱ­ԿԻՉ­ՆԵ­ՐԸ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Ինչ­պես մայ­րա­քա­ղա­քին հա­մե­մա­տա­բար մոտ տե­ղա­կայ­ված շատ գյու­ղե­րում, Խնա­պա­տը ևս թշ­նա­մուն մնա­ցած բնա­կա­վայ­րե­րից տե­ղա­հան­ված բնակ­չու­թյան մի մա­սի հա­մար դար­ձել է ժա­մա­նա­կա­վոր բնա­կու­թյան նա­խընտ­րե­լի վայ­րե­րից մե­կը: Հա­մայն­քա­պետ Սամ­վել Շահ­րա­մա­նյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ` գյու­ղում հասց­րել են տե­ղա­վո­րել բռ­նա­գաղ­թի են­թարկ­ված 29 ըն­տա­նի­քի:

Վեր­ջին տա­րի­նե­րին հա­մայն­քում այս կամ այն պատ­ճա­ռով չբ­նա­կեց­ված կամ տի­րա­զուրկ հա­մար­վող 50 տուն կար, ըստ հա­մայն­քա­պե­տի՝ մի մա­սը բնակ­վե­լու հա­մար պի­տա­նի էր: Հիմ­նա­կա­նում տան­տե­րե­րի օգ­նու­թյամբ անհ­րա­ժեշտ կա­հա­վո­րան­քով ա­պա­հով­վե­լուց հե­տո դրանք տրա­մադր­վել են Հադ­րու­թից, Քա­շա­թա­ղից, Աս­կե­րա­նից, ան­գամ Ստե­փա­նա­կեր­տի հրե­տա­կո­ծու­թյան պատ­ճա­ռով ան­տուն մնա­ցած ըն­տա­նիք­նե­րին: Մեր այ­ցե­լու­թյան պա­հին 18 տնե­րում քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից հաս­տատ­ված ծրագ­րով ըն­թա­նում էին վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ, այդ թվում՝ 4-ում ար­դեն աշ­խա­տանք­ներն ա­վարտ­վել էին: ՙԱնհ­րա­ժեշտ մի­նի­մալ պայ­ման­ներն ա­պա­հո­վե­լուց հե­տո տնե­րը տրա­մադ­րում ենք ա­ռա­վել կա­րի­քա­վոր­նե­րին: Գյու­ղում մի քա­նի շի­նա­րա­րա­կան ջո­կատ­ներ են աշ­խա­տում, կան տներ, որ­տեղ աշ­խա­տանք­նե­րը դան­դա­ղում են վե­րա­նո­րոգ­ման ըն­թաց­քում ա­ռա­ջա­ցած նոր խն­դիր­նե­րի պատ­ճա­ռով, տա­րի­ներ, տաս­նա­մյակ­ներ մո­ռա­ցու­թյան մատն­ված տներ են, հիմ­նա­կա­նում ա­ռանց խո­հա­նո­ցի ու սան­հան­գույ­ցի՚,-ներ­կա­յաց­նում է հա­մայն­քա­պե­տը: Նոր բնա­կա­վայ­րում հիմ­նա­վոր­վել փոր­ձող ըն­տա­նիք­նե­րի խն­դիր­նե­րը շատ են: Ե­թե մայ­րա­քա­ղա­քում ժա­մա­նա­կա­վոր բնա­կու­թյուն հաս­տա­տած նման կար­գա­վի­ճա­կի մար­դիկ ի­րենց բազ­մա­թիվ խն­դիր­նե­րը կա­րո­ղա­նում են հնա­րա­վո­րինս հաղ­թա­հա­րել հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի դռ­ներ մա­շե­լով, ա­պա գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում հան­գր­վա­նած­նե­րի հույսն ու օգ­նա­կա­նը գյու­ղա­պետն է:
Ան­գամ հա­տուկ կողմ­նա­կա­լու­թյան դեպ­քում Խնա­պա­տը հե­ռու գյուղ չես կա­րող հա­մա­րել, սա­կայն ա­մեն ին­չից զրկ­ված, Հա­յաս­տա­նի տար­բեր մար­զե­րում ա­միս­ներ ապ­րած և ձմ­ռան սկզ­բին այս հա­մայն­քում տե­ղա­վոր­ված ըն­տա­նիք­նե­րին այս ամ­բողջ ըն­թաց­քում այ­ցե­լող­նե­րը միայն ՙԿար­միր խա­չի՚ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն են, ով­քեր հուն­վա­րից ամ­սա­կան կտր­ված­քով սնունդ և հի­գիե­նիկ պա­րա­գա­ներ են կա­նո­նա­վոր հասց­նում նրանց։ Գյու­ղում հար­կադր­ված էինք ար­ձա­նագ­րել ցա­վա­լի այլ փաս­տեր ևս։ Մեզ հան­դի­պած որևէ ըն­տա­նիք դեռ չի օգտ­վել տնա­յին ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան գույ­քի տրա­մադր­ման ծրագ­րից, Աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րա­րու­թյա­նը պատ­կա­նող՝ մայ­րա­քա­ղա­քի տար­բեր հատ­ված­նե­րում գտն­վող պա­հեստ­նե­րի եր­կա­րատև հեր­թե­րում սպա­սե­լուց հե­տո մի քա­նի ըն­տա­նիք կա­րո­ղա­ցել է ստա­նալ ան­կող­նա­յին պա­րա­գա­ներ, ապ­րե­լու հա­մար անհ­րա­ժեշտ մնա­ցած ա­մեն ին­չը նրանք ձեռք են բե­րել սե­փա­կան ու­ժե­րով՝ 300 հա­զա­րա­կան դրամ մե­կան­գա­մյա նպաս­տի մի­ջո­ցով։

Խնա­պա­տում հաս­տատ­ված­նե­րի մեջ է Կով­սա­կա­նից տե­ղա­հան­ված Գևոր­գյան­նե­րի 4 հո­գա­նոց ե­րի­տա­սարդ ըն­տա­նի­քը։ Գևոր­գը մե­խա­նի­զա­տոր էր, կի­նը՝ Օվ­սան­նան՝ բուժ­քույր։ Պա­տե­րազ­մի ա­ռա­ջին իսկ օ­րը ըն­տա­նի­քի հայ­րը կա­մա­վո­րա­կան­նե­րի խմ­բում հա­սել էր Ջրա­կան, որ­տեղ էլ վի­րա­վոր­վել է պա­տե­րազ­մի հին­գե­րորդ օ­րը։ Վի­րա­վոր­նե­րի հեր­թա­կան խմ­բին Հադ­րութ տե­ղա­փո­խող մե­քե­նան հայ­տն­վել էր թշ­նա­մու նշա­նա­ռու­թյան տակ. ՙՀրաշք է, որ հա­սել ենք Հադ­րութ, հե­տո հասց­րին Երևան, սկզ­բում ու­զում էին ոտքս ան­դա­մա­հա­տել, հան­րա­պե­տու­թյան գլ­խա­վոր ա­նո­թա­բա­նի շնոր­հիվ է, որ ոտքս է­սօր կա, չնա­յած էս վի­ճա­կում՚,-պատ­մում է Գևոր­գը։ Կինն այդ օ­րե­րին Իշ­խա­նա­ձո­րի հոս­պի­տա­լում էր շուր­ջօ­րյա ռե­ժի­մով աշ­խա­տում։ ՙՄո­ռա­ցել էինք ա­մեն ինչ, սե­փա­կան ե­րե­խա­նե­րին, ծնող­նե­րին, միայն վի­րա­վոր զին­վոր­նե­րի մա­սին էինք մտա­ծում, մեզ մոտ հա­մե­մա­տա­բար թեթև վի­րա­վո­րում ստա­ցած­նե­րին էին բե­րում։ Ես ուշ ի­մա­ցա, որ ա­մու­սինս էլ վի­րա­վոր­վել է՚,-հի­շում է Օվ­սան­նան։ Գևոր­գը բու­ժու­մը շա­րու­նա­կե­լու հա­մար հե­թա­կան ան­գամ պի­տի մեկ­նի Երևան, ոտ­քի բարդ վի­րա­հա­տու­թյուն պի­տի կա­տար­վի։ Վի­րա­վոր­նե­րին ա­մե­նա­բարձ­րա­կարգ բուժս­պա­սար­կում է ցու­ցա­բեր­վում, սա­կայն ըն­տա­նի­քը Երևան պի­տի հաս­նի սե­փա­կան մի­ջոց­նե­րով, պի­տի նաև տեղ գտ­նեն այդ օ­րե­րին ապ­րե­լու հա­մար։ Գյու­ղի պայ­ման­նե­րը վատ չեն հա­մա­րում, ապ­րում են տան­տի­րոջ հետ նույն բնա­կա­րա­նում, բայց ու­նեն ա­ռան­ձին մուտք։ Տան գույքն ամ­բող­ջու­թյամբ տան­տերն է տրա­մադ­րել։ Օվ­սան­նա­յին ջրի պա­կասն է ան­հան­գս­տաց­նում։ Ի­րենք սո­վոր են սե­փա­կան մթերքն ու բան­ջա­րե­ղե­նը ա­ճեց­նել, ա­վել­ցու­կը վա­ճա­ռել։ Գևոր­գը պա­տե­րազ­մից մի քա­նի ա­միս ա­ռաջ ո­րո­շել էր սե­փա­կան գյուղ­տեխ­նի­կան ու­նե­նա­նալ, ծա­նո­թից ա­պա­ռիկ գնել, խոս­տա­ցել էր մաս-մաս փա­կել գու­մա­րը։ ՙՏրակ­տո­րը չհասց­րի օգ­տա­գոր­ծել, հի­մա տե­րը պարտքն է ու­զում։ Պե­տու­թյու­նը տե­ղա­հան­ված­նե­րի բան­կա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րը զրո­յաց­նում է, իսկ ինչ ա­նեն նրանք, ով­քեր բա­նա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րով են պարտ­քի ու տո­կո­սի տակ ըն­կել՚:

Կա­րո և Ռաի­սա Սա­րյան­ներն ապ­րում էին Հադ­րու­թի շր­ջա­նի մեծ Թա­ղեր գյու­ղում։ Կա­րոն նախ­կին զին­վո­րա­կան է, ծա­ռա­յում էր Հադ­րու­թի զո­րա­մա­սում, մինչև վեր­ջին օ­րը գտն­վում էր գյու­ղում։ Հե­տո՝ Թա­ղա­վարդ, Շու­շի, այժմ փոր­ձում է հար­մար­վել նոր գյու­ղին։ Ե­րեք որ­դի ու­նեն, ո­րոն­ցից մե­կը հաշ­ման­դա­մու­թյուն ու­նի, փոք­րը սո­վո­րում է գյու­ղի դպ­րո­ցի ա­վար­տա­կան դա­սա­րա­նում։ Նրանց հատ­կաց­ված տա­նը ևս վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ էին ըն­թա­նում մեր այ­ցե­լու­թյան պա­հին։ Աշ­խա­տում էր Գո­րի­սից ե­կած շի­նա­րա­րա­կան խում­բը։ ՙՏու­նը հին է, բայց ո­չինչ, ա­մուր է սար­քած, պա­տերն ենք ամ­րաց­րել, հիմ­նա­կա­նում ներ­սի աշ­խա­տանք­ներ ենք ա­նում, բաղ­նիք, զու­գա­րան ենք ներ­կա­ռու­ցել՚,-ներ­կա­յաց­նում է շի­նա­րար­նե­րից Սամ­վե­լը։ Տան­տի­րոջ` Քա­ջի­կի հետ ար­դեն հա­րա­զա­տա­ցել են։ ՙՀայ­րա­կան տունն է, ա­սում է` թող վե­րա­նո­րո­գեն, ինձ վար­ձավ­ճար պետք չէ, հա­մա­րեք, որ ձեր տունն է: Ինքն էլ է օգ­նում աշ­խա­տանք­նե­րին։ Իր տան լվաց­քի մե­քե­նան է բե­րել տե­ղադ­րել, ջրա­տա­քա­ցու­ցիչն էլ իր գու­մա­րով է գնել: Նման սր­տա­ցավ վե­րա­բեր­մուն­քը որ չլի­ներ, երևի չկա­րո­ղա­նա­յինք ապ­րել՚,- հուզ­ված պատ­մում է Ռաի­սան:
Իսկ ա­հա նույն գյու­ղից տե­ղա­հան­ված, տուն ու տե­ղի հետ ա­ռա­ջին պա­տե­րազ­մում զոհ­ված որ­դու գե­րեզ­մա­նը նաև կորց­րած Նի­կո­լայ և Ա­րու­սյակ Ա­ռա­քե­լյան­նե­րը տնա­մերձ հո­ղա­մա­սում աշ­խա­տել չեն կա­րո­ղա­նում։ Մոսկ­վա­յում ապ­րող տան­տերն ապ­սպ­րել է սե­փա­կան այ­գին ու բան­ջա­րա­նո­ցը անխ­նամ թող­նել։ Չօգտ­վել տան սան­հան­գույ­ցից, հա­մա­կարգ­չից և այլն։ Օր­նի­բուն աշ­խա­տե­լուն սո­վոր տա­րեց կի­նը սա­կայն չի վի­րա­վոր­վում, ծա­ղիկ­ներ է ցա­նել տան դռան մոտ. իր տունն է, թող ամ­ռա­նը գա մի գե­ղե­ցիկ բան տես­նի, ա­սում է նա։ Մեծ Թա­ղե­րում նա Ա­րու­սյակ չէր, բո­լո­րի հա­մար Ա­րո տատ էր, ան­դադ­րում, ա­ռույգ, կա­տա­կա­սեր կին։ Նա Խնա­պա­տի և Մեծ Թա­ղե­րի միջև շատ նմա­նու­թյուն­ներ է գտել։ ՙՄեր գյու­ղի նմա­նը չկա, բայց դիր­քը, փո­ղոց­նե­րը շատ են նման։ Մինչև վե­րա­դառ­նանք, թող մեր գյու­ղի նման տե­ղում գո­նե ապ­րենք։ Մեզ կտան չէ՞ Հադ­րու­թը,- միտ­քը հար­ցով է ա­վար­տում նա ու վատ պա­տաս­խան չհան­դուր­ժող հա­յաց­քով նա­յում մեզ։ Ա­ռա­քե­լյան­նե­րի որ­դին՝ Ռազ­մի­կը, Մա­տա­ղի­սում սեպ­տեմ­բե­րին զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյունն ա­վար­տած որ­դու հետ ողջ պա­տե­րազմն անց­նե­լուց հե­տո միա­ցել է ըն­տա­նի­քին, ՀՀ Ա­զա­տա­շեն հա­մայն­քում են հան­գր­վա­նել։ Ե­թե նոր­մալ պայ­ման­նե­րով տուն հատ­կաց­նեն, ան­մի­ջա­պես կգան, ա­սում է Ա­րու­սյակ տա­տը, կրտ­սեր թո­ռը պի­տի զո­րա­կոչ­վի շու­տով։ Գյու­ղա­պե­տը խոս­տա­նում է՝ աշ­խա­տող, ազ­նիվ մար­դիկ են, վե­րա­նո­րոգ­վող տնե­րից մե­կը կհատ­կաց­նենք նրանց, թող ապ­րեն։ Այս­պես` հա­զար ու մի դժ­վա­րու­թյուն հաղ­թա­հա­րե­լով, հա­ճախ՝ դրանք ան­տե­սե­լով ապ­րում են այս մար­դիկ` հա­վա­տա­լով տուն­դար­ձից հե­տո սպաս­վող լավ օ­րե­րին: