[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ ՎԱ­ՐԱ­ԿԻ ԴԵՊ­ՔԵՐՆ Ա­ՃԵԼ ԵՆ Ա­ՎԵ­ԼԻ ՔԱՆ ԵՐ­ԿՈՒ ԱՆ­ԳԱՄ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

COVID -19 կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կը ոչ միայն չի նա­հան­ջում, այև աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում նոր թա­փով գրո­հում է։ Մաս­նա­գետ­նե­րը պն­դում են, որ վա­րա­կի երկ­րորդ, ո­րոշ եր­կր­նե­րում էլ եր­րորդ ա­լիքն է բարձ­րա­ցել։ Կո­րո­նա­վի­րու­սի հե­տա­զո­տա­կան վի­ճա­կագ­րա­կան worldometers. info կայ­քէ­ջի տվյալ­նե­րով մար­տի 17-ի ժա­մը 11։00-ի դրու­թյամբ աշ­խար­հում նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյամբ վա­րակ­ված է ա­վե­լի քան 121 մի­լիոն 305 հա­զար մարդ:

Ընդ­հա­նուր առ­մամբ՝ նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սի հետևան­քով մա­հա­ցել է շուրջ 2 մի­լիոն 683 հա­զար հի­վանդ, իսկ ա­պա­քին­վել՝ 97 մի­լիոն 824 հա­զար 410 քա­ղա­քա­ցի: COVID -19 -ով վա­րակ­ված­նե­րի ընդ­հա­նուր ցու­ցա­նիշ­նե­րով ա­ռա­ջին տե­ղում շա­րու­նա­կում է մնալ ԱՄՆ-ն՝ 30 մի­լիոն 231 հա­զար 550 հաս­տատ­ված դեպ­քով, մահ­վան՝ 549 հա­զար 367 ել­քով։ Երկ­րորդ տե­ղում Բրա­զի­լիան է՝ 11 մի­լիոն 609 հա­զար 601 վա­րա­կակ­րով, մահ­վան՝ 282 հա­զար 400 դեպ­քով, իսկ եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում Հնդ­կաս­տանն է՝ 11 մի­լիոն 438 հա­զար 734 դեպ­քով և մահ­վան՝ 159 հա­զար 079 ել­քով։ Վա­րա­կա­կիր եր­կր­նե­րի ա­ռա­ջին տաս­նյա­կում, ըստ հեր­թա­կա­նու­թյան, չոր­րոր­դը՝ Ռու­սաս­տանն է, այ­նու­հետև Մեծ Բրի­տա­նիան, Ֆրան­սիան, Ի­տա­լիան, Իս­պա­նիան, Թուր­քիան, Գեր­մա­նիան։
Իսկ Հա­յաս­տա­նը զբա­ղեց­նում է 69-րդ հո­րի­զո­նա­կա­նը՝ 180 հա­զար 141 հաս­տատ­ված դեպ­քով, մահ­վան՝ 3 հա­զար 282 ել­քով։ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան մար­տի 17-ի ժա­մը 11:00-ի տվյալ­նե­րով՝ 4181 թես­տա­վոր­ման ար­դյուն­քում հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 854 նոր դեպք: Վեր­ջին օր­վա տվյալ­նե­րով՝ ար­ձա­նագր­վել է մահ­վան 5 դեպք, իսկ ա­պա­քին­վել՝ 211 հի­վանդ: Կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյու­նից, ընդ­հա­նուր առ­մամբ, ՀՀ-ում ա­պա­քին­վել է 166 հա­զար 913 մարդ: Ներ­կա­յումս COVID-19-ից բուժ­վում է 9105 վա­րա­կա­կիր: Վա­րա­կի հայտ­նա­բեր­ման հա­մար կա­տար­վել է 784 266 թես­տա­վո­րում:
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյունն (ԱՆ) իր հեր­թին շա­րու­նա­կում է նոր կո­րո­նա­վի­րու­սի, գրի­պի և վե­րին շն­չու­ղի­նե­րի հի­վան­դու­թյուն­նե­րի ա­մե­նօ­րյա դի­տար­կում­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը։ Հան­րա­պե­տու­թյան բուժ­հիմ­նարկ­նե­րից ստաց­ված վերջ­նա­կան տվյալ­նե­րը Ար­ցա­խի ԱՆ հա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան և հի­գիե­նա­յի կենտ­րո­նը հա­ղոր­դում է պե­տա­կան հի­գիե­նիկ և հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին տես­չու­թյա­նը։ Տես­չու­թյան պետ Օ­ֆե­լյա Հա­րու­թյու­նյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ ի­րա­կա­նաց­ված լա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյուն­նե­րի վեր­ջին ար­դյունք­նե­րի հա­մա­ձայն` Ար­ցա­խում հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 10 դեպք: Վա­րակ­ված­նե­րը նախ­կի­նում հաս­տատ­ված վա­րա­կա­կիր­նե­րի շփ­ման շր­ջա­նա­կից են: Կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի օ­ջախ­նե­րը Ստե­փա­նա­կերտ, Մար­տու­նի և Աս­կե­րան հա­մայ­նք­նե­րում են։ Ներ­կա­յումս ստա­ցիո­նար բու­ժում է ստա­նում 13 վա­րա­կա­կիր, իսկ COVID -19-ով թեթև հի­վանդ­ներն ամ­բու­լա­տոր բուժ­վում են տնա­յին պայ­ման­նե­րում: Մեր զրու­ցակ­ցի պար­զա­բան­մամբ՝ վա­րա­կա­կիր­նե­րի վի­ճա­կը մի­ջին ծան­րու­թյան է, նրանք բո­լորն էլ մե­ծա­հա­սակ­ներ են։ Ե­րե­խա­նե­րի շր­ջա­նում վա­րա­կի դեպ­քեր չեն ար­ձա­նագր­վել։ Օ. Հա­րու­թյու­նյա­նը նշեց նաև, որ վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րով՝ փետր­վար ամ­սի հա­մե­մատ մար­տին գրանց­ված կո­րո­նա­վի­րու­սա­յին դեպ­քերն ա­ճել են ա­վե­լի քան եր­կու ան­գամ։
Այս տար­վա ըն­թաց­քում կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով ԱՀ-ում ար­դեն ի­րա­կա­նաց­վել է 3817 լա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյուն, ո­րի ար­դյուն­քում 538 քա­ղա­քա­ցու մոտ հաս­տատ­վել է վա­րա­կը։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ Ար­ցա­խում հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի 2422 դեպք, իսկ կա­տար­վել է 21 265 թես­տա­վո­րում:
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան և հի­գիե­նա­յի կենտ­րո­նի մաս­նա­գետ­նե­րը պար­բե­րա­բար վա­րա­կա­զերծ­ման աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­նում վա­րա­կի օ­ջախ­նե­րում և այլ վայ­րե­րում: Նա­խադպ­րո­ցա­կան և հան­րակր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րին հրա­հանգ­վել է տե­ղե­րում պահ­պա­նել անհ­րա­ժեշտ ջեր­մա­յին ռե­ժիմ և սահ­մա­նել վե­րահս­կո­ղու­թյուն վա­րա­կի կան­խար­գել­ման ա­ռու­մով:
Օ. Հա­րու­թյու­նյա­նը« անդ­րա­դառ­նա­լով ՀՀ-ում և ԱՀ-ում COVID -19 վա­րա­կի ա­ճին, հոր­դո­րում է հետևել հի­գիե­նա­յի տար­րա­կան կա­նոն­նե­րին, պահ­պա­նել ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի պա­տաս­խա­նա­տու­նե­րի կող­մից ա­ռա­ջարկ­վող նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի դեմ պայ­քա­րի կա­նոն­նե­րին՝ կարևո­րե­լով դի­մակ դնելն ու սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն պա­հե­լը՝ նոր բռն­կում­նե­րից խու­սա­փե­լու և օր ա­ռաջ կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կը հաղ­թա­հա­րե­լու հա­մար։