Logo
Print this page

ՙՀԱՅ-ԼՈՒՐ՚ ՀՕԿ-Ը ՉԴԱ­ԴԱ­ՐԵՑ­ՐԵՑ ԻՐ ԳՈՐ­ԾՈՒ­ՆԵՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՈՂՋ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԻ ԸՆ­ԹԱՑ­ՔՈՒՄ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Օ­րերս ծա­նո­թա­ցա Ար­ցա­խում գոր­ծող ՙՀայ-լուր՚ և՜ ռա­դիո, և՜ հա­մա­հայ­կա­կան օգ­նու­թյան կազ­մա­կեր­պու­թյան հիմ­նա­դիր-ներ­կա­յա­ցու­ցիչ, ա­մե­րի­կա­հայ Լի­լիթ Հա­րու­թյու­նյա­նի հետ, ով 2014 թվա­կա­նից ապ­րում և գոր­ծում է Ար­ցա­խում։

Ըստ Լի­լիթ Հա­րու­թյու­նյա­նի՝ Հա­րա­վա­յին Ա­մե­րի­կա­յի ՙՀայ-լուր՚ ռա­դիոն հիմն­վել է 2002թ. ԱՄՆ-ում, որն ա­մե­րի­կա­հա­յե­րի հա­մար հա­ղոր­դա­շար էր հե­ռար­ձա­կում գա­ղա­փա­րա­կան 3 ուղ­ղու­թյամբ՝ Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցի, մշա­կույթ և լրատ­վա­կան հա­ղոր­դում ՙՀա­յաս­տան-Ար­ցախ՝ ի Սփյուռս՚։
2014թ. նա, որ­պես զբո­սաշր­ջիկ, ե­կավ Հա­յաս­տան, այ­նու­հետև՝ Ար­ցախ։ Ար­ցա­խում մնաց մեկ շա­բաթ և վե­րա­դառ­նա­լով Երևան, հաս­կա­ցավ, որ միայն Ար­ցա­խում կա­րող է ապ­րել։ Հետ ե­կավ և բնա­կու­թյուն հաս­տա­տեց։ 2014-ի սեպ­տեմ­բե­րից ՙՀայ-լուր՚ ռա­դիոն սկ­սեց շա­բա­թը մեկ ան­գամ վե­րը նշ­ված թե­մա­նե­րով 1 ժամ տևո­ղու­թյամբ հե­ռար­ձակ­վել հե­ռա­վար՝ հա­մա­ցան­ցով և ֆեյս­բու­քյան է­ջով։
Ար­ցա­խում հաս­տատ­վե­լու օ­րե­րից տի­կին Լի­լի­թը օգ­նում էր ի­րեն դի­մող կա­րի­քա­վոր ըն­տա­նիք­նե­րին։ Որ­պես ՀՕՄ-ի ա­ջա­կից-ան­դամ՝ հա­մա­գոր­ծակ­ցում էր նաև Ար­ցա­խի ՀՕՄ միա­վո­րի հետ։ Ի­րեն դի­մող կա­րի­քա­վոր­նե­րի շր­ջա­նակ­նե­րը ընդ­լայն­վում էին, և նա ո­րո­շեց Ար­ցա­խում հիմ­նել ևս մեկ բա­րե­գոր­ծա­կան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն։ Այն հիմն­վեց 2017թ. և կոչ­վեց ՙՍփյուռ­քի կա­մա­վոր ՙՀայ-լուր՚ հա­մա­հայ­կա­կան օգ­նու­թյան կազ­մա­կեր­պու­թյուն՚։
Այդ տա­րի­նե­րի ըն­թաց­քում կազ­մա­կեր­պու­թյունն ի­րա­կա­նաց­րել է բազ­մա­թիվ ծրագ­րեր՝ հիմ­նա­կա­նում ա­ջակ­ցե­լով սահ­մա­նա­մերձ շր­ջան­նե­րին ու հա­մայ­նք­նե­րին։ Օգ­նու­թյու­նը կրում էր հու­մա­նի­տար բնույթ։ Ծրագ­րե­րում ընդգրկված էին հիմ­նա­կա­նում զոհ­ված­նե­րի, բազ­մա­զա­վակ­նե­րի ըն­տա­նիք­նե­րը, երկ­կող­մա­նի ծնո­ղա­զուրկ ե­րե­խա­նե­րը, հաշ­ման­դամ­ներն ու միայ­նակ ան­ժա­ռանգ, անխ­նա­մա­կալ ծե­րե­րը։
-2016թ. քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի ա­վար­տից ան­մի­ջա­պես հե­տո որ­պես լրագ­րող, ար­տո­նու­թյուն ստա­ցա այ­ցե­լե­լու Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Թա­լիշ ու Մա­տա­ղիս հա­մայ­նք­նե­րը, ինչ­պես նաև Մար­տա­կեր­տի զո­րա­մաս, ուր այ­ցե­լել էին նաև ԱՄՆ բա­րե­րար­ներ տեր և տի­կին Մա­րաշ­լյան­նե­րը, ո­րոնք սնունդ և այլ օգ­նու­թյուն էին բե­րել ի­րենց հետ։ Մա­տա­ղի­սի զո­րա­մա­սի հոգևոր հո­վիվ Գոռ սար­կա­վագ Գյուր­ջյա­նի հետ միա­սին այդ օգ­նու­թյու­նը հասց­րինք սահ­մա­նա­պահ զին­վո­րին։ Այդ այ­ցե­լու­թյու­նը շատ կարևոր էր թե՜ զին­վո­րի հո­գե­վի­ճա­կի հա­մար, քա­նի որ զգաց, որ ողջ հա­յու­թյու­նը հո­գով իր հետ է, թե՜ մեզ հա­մար, քա­նի որ տե­սանք, որ գործ ու­նենք հաղ­թա­նա­կած զին­վո­րի հետ։
Տի­կին Լի­լի­թը կարևո­րեց նաև ՙՀայ-լուր՚ կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­ձեռ­նու­թյու­նը, ո­րի շնոր­հիվ 2018-ի սեպ­տեմ­բե­րին Ար­ցախ այ­ցե­լե­ցին Եվ­րա­միու­թյան խոր­հր­դի և հայ հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիր­նե­րը։ Նրանք նաև հու­մա­նի­տար օգ­նու­թյուն բե­րե­ցին, հիմ­նա­կա­նում՝ տաք հա­գուստ։ Այդ օգ­նու­թյու­նը բա­ժան­վեց Աս­կե­րա­նի շր­ջա­նի Խրա­մորթ գյու­ղի զոհ­ված և 10 բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րին, ինչ­պես և Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Մա­տա­ղիս հա­մայն­քի կա­րի­քա­վոր­նե­րին։
2020թ. օ­գոս­տո­սին կազ­մա­կեր­պու­թյու­նը ի­րա­կա­նաց­րեց հեր­թա­կան օգ­նու­թյան ծրա­գի­րը Հադ­րութ քա­ղա­քի և այդ ու Ջեբ­րաի­լի շր­ջան­նե­րի սահ­մա­նա­մերձ հա­մայ­նք­նե­րի՝ ապ­րի­լյան պա­տե­րազ­մում զոհ­ված­նե­րի ըն­տա­նիք­նե­րին, վի­րա­վոր­նե­րին, բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րին, միայ­նակ ծե­րե­րին և խիստ կա­րի­քա­վոր­նե­րին։ Սեպ­տեմ­բե­րի 8-9-ը Մա­տա­ղի­սի գն­դե­րեց Նա­րեկ սար­կա­վագ Ա­ռա­քե­լյա­նի ու­ղեկ­ցու­թյամբ սնունդ բա­ժան­վեց Մա­տա­ղի­սի և Թա­լի­շի հա­մայ­նք­նե­րին, իսկ սեպ­տեմ­բե­րի 17-ին՝ Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Հով­տա­շեն, Նոր Սեյ­սու­լան, Կար­մի­րա­վան, Նոր Մա­րա­ղա, Տո­նա­շեն հա­մայ­նք­նե­րին։
44-օ­րյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ՙՀայ-լուր՚ կազ­մա­կեր­պու­թյու­նը շա­րու­նա­կել է իր հայ­րե­նա­սի­րա­կան գոր­ծու­նեու­թյու­նը՝ զո­րա­մա­սեր հասց­նե­լով քնա­պար­կեր, վրան­ներ, տաք հա­գուստ, բաճ­կոն­ներ, հի­գիե­նա­յի պա­րա­գա­ներ և այլն։ Մաս­նա­վո­րա­պես, այդ օգ­նու­թյու­նը հոկ­տեմ­բե­րի 12-ին՝ թեժ մար­տե­րի ժա­մա­նակ, հասց­վել է Մա­ղա­վուզ, Մար­տա­կերտ, Եղ­նիկ­ներ։ Նո­յեմ­բե­րի 7-ին էլ, երբ հայ­տա­րար­վեց քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյան տար­հա­նում, տի­կին Լի­լի­թը շա­րու­նա­կում էր դա­սա­վո­րել նա­խա­տե­սած օգ­նու­թյու­նը արկ­ղե­րում՝ ըստ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան։
-Գրա­սե­նյա­կից լսե­ցի ա­կա­նա­նե­տե­րի կրա­կոց­նե­րի ձայ­նը, դուրս ե­կա և ի­մա­ցա, որ բո­լո­րին տար­հա­նել են։ Խու­ճա­պի չմատն­վե­ցի, կապ­վե­ցի 5-րդ պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի հրա­մա­նա­տա­րի հետ՝ խնդ­րե­լով նրան մե­քե­նա ու­ղար­կել՝ ըստ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան։ Ուշ ե­րե­կո­յան մե­քե­նան ե­կավ, բեռ­նե­ցինք օգ­նու­թյու­նը և հր­թիռ­նե­րի, կրա­կոց­նե­րի, ռմ­բա­կո­ծու­թյան տակ շարժ­վե­ցինք։ Աստ­ծո ո­ղոր­մու­թյամբ և պաշտ­պա­նու­թյամբ օգ­նու­թյու­նը մի կերպ տեղ հասց­վեց։
Պա­տե­րազ­մից հե­տո էլ կազ­մա­կեր­պու­թյու­նը շա­րու­նա­կեց իր ա­ռա­քե­լու­թյու­նը։ Հե­տա­գա­յում մար­դիկ ի­րենք էին գա­լիս գրա­սե­նյակ՝ օգ­նու­թյուն ստա­նա­լու։
Այ­սօր տի­կին Լի­լի­թը անհ­րա­ժեշտ է հա­մա­րում մշ­տա­կան գրա­սե­նյակ ու­նե­նա­լը։ ՙԵ­թե մինչ պա­տե­րազ­մը մշ­տա­կան գրա­սե­նյակ ու­նե­նա­լը այն­քան էլ կարևոր չէր, քա­նի որ շատ ա­վե­լի հեշտ էր կազ­մա­կեր­պել գոր­ծը, այ­սօր, մի շարք խն­դիր­նե­րից ել­նե­լով, այդ թվում նաև՝ անվ­տան­գու­թյան, մշ­տա­կան գրա­սե­նյա­կի առ­կա­յու­թյու­նը ուղ­ղա­կի անհ­րա­ժեշ­տու­թյուն է, քա­նի որ գործն ար­վե­լու է Ստե­փա­նա­կեր­տում, որ­տեղ կենտ­րո­նաց­ված է տար­հան­ված­նե­րի հիմ­նա­կան զանգ­վա­ծը՚,-շեշ­տում է նա։
Հատ­կան­շենք՝ ՙՀայ-լուր՚ ՀՕԿ-ը միակ կա­մա­վոր կազ­մա­կեր­պու­թյունն էր Ար­ցա­խում, ո­րը ողջ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում շա­րու­նա­կեց իր հայ­րե­նա­սի­րա­կան գոր­ծու­նեու­թյու­նը։ Լի­լիթ Հա­րու­թյու­նյանն իր ե­րախ­տա­գի­տու­թյունն է հայտ­նում բո­լոր այն օ­ղակ­նե­րին, ո­րոնք ի­րենց մաս­նակ­ցու­թյունն ու ա­ջակ­ցու­թյու­նը ցու­ցա­բե­րե­ցին ՙՀայ-լուր՚ կազ­մա­կեր­պու­թյա­նը՝ Ֆրան­սիա­յի Շ. Ազ­նա­վուր հիմ­նադ­րա­մին, Հոդ­ված-3, ՙԱր­ցա­խէ­ներ­գո՚ տնօ­րե­նու­թյա­նը, Հայ ա­սո­ցիա­ցիա­յի ՙՀայ զին­վոր՚ ծրագ­րի կազ­մա­կեր­պիչ­նե­րին, Կա­նա­դա­յի և ԱՄՆ-ի ա­ջակ­ցած բո­լոր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին։

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.