[ARM]     [RUS]     [ENG]

ՅՈՒ­ՐԱ­ՔԱՆ­ՉՅՈՒՐ ՍԵ­ՐՈՒՆԴ ՀԱՅ­ՐԵ­ՆԱ­ՇԻ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՆԵՐ­ԴՐ­ՄԱՆ ԻՐ ԲԱ­ԺԻՆՆ ՈՒ­ՆԻ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Մար­տի 15-ին լրա­ցավ Աս­կե­րա­նի շր­ջա­նի Նո­րա­գյուղ հա­մայն­քի հիմ­նադր­ման 55-ա­մյա­կը, ո­րը Ար­ցա­խի խո­շոր և բար­գա­վա­ճող գյու­ղե­րից է։ Գյու­ղը լեռ­նե­րից սա­րա­հարթ է տե­ղա­փոխ­վել 1966 թվա­կա­նին։ Հին Նո­րա­գյու­ղի հիմ­նադր­ման մա­սին ստույգ տե­ղե­կու­թյուն­ներ չկան, քան­զի բնա­կա­վայ­րը մինչ այդ եր­կու ան­գամ փո­խել էր իր տե­ղը՝ ա­մեն ան­գամ կոչ­վե­լով նոր գյուղ՝ Նո­րա­գյուղ։ Ո­մանք ա­սում են, որ այն հիմ­նադր­վել է 18-րդ դա­րում, ո­մանք էլ դա վե­րագ­րում են ա­վե­լի վաղ ժա­մա­նակ­նե­րի։

Հին Նո­րա­գյու­ղի դիրքն ան­հար­մար էր (փռ­ված էր ՙՍա­րեն Խաչ՚ կոչ­վող բար­ձուն­քի թե­քու­թյան վրա) և դժ­վա­րու­թյուն­ներ էր ստեղ­ծում բնա­կիչ­նե­րի հա­մար։ Կոլ­տն­տե­սա­կան­նե­րի հիմ­նա­կան աշ­խա­տան­քի վայ­րը գտն­վում էր գյու­ղից շուրջ 8-10կմ հե­ռա­վո­րու­թյան վրա՝ Շի­կա­հող կոչ­վող հար­թա­վայ­րում։ Գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ­ներն ան­հար­մար էին ու նեղ, տնա­մերձ­ներն՝ ան­ջր­դի: Նոր տներ կա­ռու­ցե­լու հա­մար հար­մար տեղ չկար: Տնե­րի հետևի պա­տե­րը թաղ­ված էին հո­ղի մեջ, ո­րի պատ­ճա­ռով տա­րին բո­լոր խո­նավ էին: Գյու­ղի ե­րի­տա­սար­դու­թյու­նը թող­նում-հե­ռա­նում էր… Փաս­տո­րեն վտան­գի տակ էր բնա­կա­վայ­րի ա­պա­գան:
1961 թվա­կա­նի փետր­վա­րին, երբ Նո­րա­գյու­ղի խո­շո­րաց­ված կոլ­տն­տե­սու­թյան վար­չու­թյան նա­խա­գահ ըն­տր­վեց Ար­շա­վիր Գալս­տյա­նը, գյու­ղը տե­ղա­փո­խե­լու միտք հղա­ցավ։ Կոլ­վար­չու­թյան նո­րըն­տիր ղե­կա­վա­րը, ով ոչ միայն նա­խա­ձեռ­նեց գյու­ղը լեռ­նե­րից հար­թա­վայր տե­ղա­փո­խե­լու գոր­ծը, այլև իր իսկ ջան­քե­րով կա­րո­ղա­ցավ ի­րա­կա­նաց­նել նոր գյու­ղի կա­ռու­ցու­մը: 1965թ. ապ­րի­լի վեր­ջին Ար­շա­վիր Գալս­տյա­նը հրա­վի­րեց չորս գյու­ղե­րի` Նո­րա­գյու­ղի, Սար­դա­րա­շե­նի, Ռևի, Ղշ­լա­ղի ակ­տի­վի նիստ, որ­տեղ ա­ռաջ քա­շեց Նո­րա­գյու­ղի և Սար­դա­րա­շե­նի վե­րաբ­նա­կեց­ման հար­ցը: Ակ­տի­վի մաս­նա­կից­նե­րը տվե­ցին ի­րենց հա­մա­ձայ­նու­թյու­նը և նույն թվա­կա­նի մա­յի­սի 14-ին Սար­դա­րա­շեն գյու­ղում հրա­վիր­վեց չորս գյու­ղե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ընդ­հա­նուր ժո­ղով, ո­րը պաշտ­պա­նեց գյու­ղե­րի վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­ձեռ­նու­թյու­նը։ Կա­յաց­ված ո­րոշ­ման մա­սին տե­ղե­կանք ու­ղարկ­վեց Ստե­փա­նա­կեր­տի շրջ­խոր­հր­դի գործ­կո­մին, ո­րից հե­տո գյու­ղի տե­ղա­փոխ­ման հար­ցը հա­սավ մարզ­խոր­հր­դի գործ­կոմ, ո­րի նա­խա­գահն այդ ժա­մա­նակ ծնն­դով նո­րա­գյուղ­ցի Մու­շեղ Գրի­գո­րիի Օ­հան­ջա­նյանն էր։ Մարդ, ով լավ գի­տեր հա­րա­զատ գյու­ղի վի­ճա­կը և ա­մեն ին­չով սա­տա­րում էր հա­մա­գյու­ղա­ցի­նե­րին: Եվ, ինչ­պես ակն­կալ­վում էր, Մու­շեղ Օ­հան­ջա­նյա­նը ոչ միայն իր հա­մա­ձայ­նու­թյու­նը տվեց վե­րաբ­նա­կեց­ման ա­ռու­մով, այլև հե­տա­գա­յում մե­ծա­պես ա­ջակ­ցեց գյու­ղի տե­ղա­փոխ­մա­նը:
Գյու­ղի տե­ղա­փոխ­ման նա­խա­ձեռ­նու­թյու­նը պաշտ­պա­նեց նաև կու­սակ­ցու­թյան մարզ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Գուր­գեն Մել­քու­մյա­նը: Եվ այդ օ­րը մար­զի հա­մար ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով ո­րո­շում կա­յաց­վեց՝ ա­ջակ­ցել հին Նո­րա­գյու­ղի տե­ղա­փոխ­ման գոր­ծըն­թա­ցին:
Հի­շե­լով այդ օ­րե­րը՝ սար­դա­րա­շեն­ցի վաս­տա­կա­շատ ու­սու­ցիչ Հրա­չիկ Սի­մո­նյանն ա­սում է. ՙԳյու­ղի տե­ղա­փոխ­ման անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին ընկ. Գալս­տյա­նի ե­լույթ­ներն այն­քան հա­մո­զիչ ու ոգևո­րիչ էին, որ ե­թե պա­տե­րազ­մի կոչ լի­ներ, ներ­կա­նե­րը պատ­րաստ էին զենք վերց­նե­լու, մար­տի գնա­լու: Բայց ի­րա­կա­նում նրանք մեծ ե­ռան­դով շի­նա­րա­րա­կան զեն­քեր վերց­րին ու լծ­վե­ցին նոր բնա­կա­վայ­րի շի­նա­րա­րու­թյան մեծ գոր­ծին՚:
1966թ. մար­տի 15-ին՝ 55 տա­րի ա­ռաջ, հան­դի­սա­վոր կեր­պով դր­վեց նոր Նո­րա­գյու­ղի ա­ռա­ջին հիմ­նա­քա­րը։ Այդ օրն էլ դար­ձավ գյու­ղի հիմ­նադր­ման օ­րը: Նույն տար­վա մա­յիս ամ­սին ար­դեն սկս­ված էր հա­րյու­րից ա­վե­լի տնե­րի շի­նա­րա­րու­թյուն։ 1969թ. սեպ­տեմ­բե­րի 1-ին նոր Նո­րա­գյու­ղի դպ­րո­ցում հն­չեց ու­սում­նա­կան տար­վա ա­ռա­ջին զան­գը...
Բա­զում դժ­վա­րու­թյուն­ներ են ե­ղել Նո­րա­գյու­ղի և Սար­դա­րա­շե­նի վե­րաբ­նա­կեց­ման ժա­մա­նակ: Բայց ժո­ղո­վուր­դը կա­րո­ղա­ցավ հաղ­թա­հա­րել դրանք, ո­րով­հետև շատ էին գյու­ղի կա­ռուց­մանն ակ­տիվ ա­ջակ­ցող­ներն ու մաս­նա­կից­նե­րը: Նո­րա­գյու­ղի հա­մայն­քի ներ­կա­յիս ղե­կա­վար Վլա­դիկ Պետ­րո­սյա­նի խոս­քով՝ նոր սե­րուն­դը չի մո­ռա­նում բո­լոր նրանց, ով­քեր մեծ ներդ­րում են ու­նե­ցել այդ գոր­ծում (Ա­դես Են­գի­բա­րյան, Ա­լյո­շա Գաս­պա­րյան, Խա­չա­տուր Խա­չատ­րյան, Սա­մուր­կա Հայ­րի­յան, Խա­չա­տուր Մով­սի­սյան, Է­դուարդ Վար­դա­նյան, Հա­կոբ Պետ­րո­սյան, Ա­զիզ­բեկ Ղահ­րա­մա­նյան, Սե­րյո­ժա Աս­րյան, Հո­վիկ Աս­լա­նյան, Մի­շա Ղահ­րա­մա­նյան, Հրա­չիկ Սի­մո­նյան): Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում գյու­ղը մե­ծա­ցավ, շե­նա­ցավ և դար­ձավ շր­ջա­նի ա­մե­նա­մեծ և ա­մե­նա­մար­դա­շատ բնա­կա­վայ­րը:

ՙԵրբ սկս­վեց Ար­ցա­խի ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րը, Նո­րա­գյուղն իր աշ­խար­հագ­րա­կան դիր­քով ու հայ­րե­նա­սեր զա­վակ­նե­րով զգա­լի դեր խա­ղաց հաղ­թա­նա­կի կերտ­ման գոր­ծում,- ա­սաց Վլա­դիկ Պետ­րո­սյա­նը:- Գյու­ղը դար­ձավ ան­հաղ­թա­հա­րե­լի պատ­նեշ ա­զե­րի Խո­ջա­լուի դեմ։
Ինչ­պես ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մին, այն­պես էլ 2016-ի ապ­րի­լյան և վեր­ջին՝ 44-օ­րյա պա­տե­րազմ­նե­րին հա­րյու­րա­վոր նո­րա­գյուղ­ցի­ներ են մաս­նակ­ցել. նրան­ցից 33-ը՝ ա­ռա­ջին, իսկ 6-ը՝ 44-օ­րյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ի­րենց կյանքն են զո­հա­բե­րել Հայ­րե­նի­քի հա­մար:
Զի­նա­դա­դա­րից հե­տո նո­րա­գյուղ­ցին ան­ցավ խա­ղաղ աշ­խա­տան­քի: Նա նո­րից սկ­սեց զբաղ­վել այ­գե­գոր­ծու­թյամբ ու բան­ջա­րա­բու­ծու­թյամբ, հա­ցա­գոր­ծու­թյամբ ու խա­ղո­ղա­գոր­ծու­թյամբ` տա­րեց­տա­րի ընդ­լայ­նե­լով դրանց ար­տադ­րու­թյու­նը՚:
Հա­մայն­քի ղե­կա­վա­րը փոքր-ինչ հպար­տու­թյամբ է նշում, որ Նո­րա­գյուղն ու­նի իր զի­նան­շա­նը. սա Ար­ցա­խի գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րի հա­մար ե­զա­կի դեպք է և ըն­դօ­րի­նակ­ման ար­ժա­նի։ Զի­նան­շա­նի հե­ղի­նա­կը Աս­կե­րա­նի շր­ջա­նա­յին ՙԲերդ՚ թեր­թի նախ­կին գլ­խա­վոր խմ­բա­գիր, եր­ջան­կա­հի­շա­տակ Վա­լե­րի Պետ­րո­սյանն է։
Հայ­րե­նի գյու­ղի մա­սին ան­թա­քույց ոգևո­րու­թյամբ է խո­սում հա­մայն­քի տա­րեց բնա­կիչ­նե­րից մե­կը՝ վաս­տա­կա­շատ ու­սու­ցիչ Սա­մուր­կա Խա­չատ­րյա­նը։ ՙԵրբ Նո­րա­գյու­ղը սկ­սեց բարձ­րա­նալ իր երկ­հար­կա­նի տնե­րով, բա­րե­կարգ և ուղ­ղա­ձիգ փո­ղոց­նե­րով, քա­ղա­քա­տիպ են­թա­կա­ռուց­վածք­նե­րով՝ բո­լոր հարևան գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րի հա­մար այն բա­րի նա­խան­ձի թե­մա դար­ձավ։ Շատ բնա­կան է ու ող­ջու­նե­լի այն հան­գա­ման­քը, որ նո­րա­գյուղ­ցի­նե­րի ներ­կա­յիս ե­րախ­տա­պարտ սե­րունդն իր հար­գանքն ու գնա­հա­տումն է ար­տա­հայ­տում գյու­ղի հիմ­նադր­ման կազ­մա­կեր­պիչ­նե­րին։ Գյու­ղի պատ­մու­թյան, նրա նո­րա­գույն հատ­վա­ծի գլ­խա­վոր հե­րո­սը Նո­րա­գյու­ղի հա­սա­րա­կու­թյունն է, որն իր միաս­նա­կան աշ­խա­տան­քով ի­րա­կա­նու­թյուն դարձ­րեց հին Նո­րա­գյու­ղի և Սար­դա­րա­շե­նի տե­ղա­փո­խու­մը, ին­չը մի քա­նի սե­րունդ­նե­րի վա­ղե­մի ե­րա­զանքն էր։ Ան­գամ խոր­հր­դա­յին Միու­թյան պես երկ­րում նման խո­շոր մասշ­տաբ­նե­րի՝ բնա­կա­վայ­րե­րի տե­ղա­փոխ­ման ծրագ­րե­րը շատ լուրջ ու դժ­վար գոր­ծե­րի մեջ էին դաս­վում և մի փոքր ձա­խո­ղումն ան­գամ հե­րիք էր, որ դրանք դա­դա­րեց­վեին։ Բայց նո­րա­գյուղ­ցի­ներն ի­րենց աշ­խա­տա­սի­րու­թյամբ ու հա­մա­ռու­թյամբ կա­րո­ղա­ցան տրա­մա­բա­նա­կան ա­վար­տին հասց­նել այդ տն­տե­սա­կան, ժո­ղովր­դագ­րա­կան և ինչ­պես հե­տո պի­տի պարզ­վեր՝ ռազ­մա­վա­րա­կան ծրա­գի­րը՚,- ա­սաց Ս. Խա­չատ­րյա­նը։
Փառք ու պա­տիվ Նո­րա­գյու­ղի տա­րեգ­րու­թյան բո­լոր այն նվի­րյալ­նե­րին, ով­քեր ի­րենց կամ­քով ու ջան­քով կեր­տե­ցին ու շա­րու­նա­կում են կեր­տել գյու­ղի պատ­մու­թյու­նը, քան­զի յու­րա­քան­չյուր սե­րունդ հայ­րե­նա­շի­նու­թյան ներ­դր­ման իր բա­ժինն ու­նի: