[ARM]     [RUS]     [ENG]

ԲՆԱԿ­ՉՈՒ­ԹՅԱՆ Ա­ՌԱՆ­ՁԻՆ ԽՄ­ԲԵՐ ԱՐ­ԴԵՆ ՊԱՏ­ՎԱՍՏ­ՎՈՒՄ ԵՆ COVID-Ի ԴԵՄ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

Հա­մա­վա­րա­կի վի­ճա­կագ­րա­կան թվե­րը շա­րու­նա­կում են ին­տեն­սի­վո­րեն ա­ճել

Կո­րո­նա­վի­րու­սի հե­տա­զո­տա­կան վի­ճա­կագ­րա­կան կա­ռույց­նե­րի տվյալ­նե­րով՝ մար­տի 22-ի ժա­մը 11։00-ի դրու­թյամբ աշ­խար­հում նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյամբ վա­րակ­ված է ա­վե­լի քան 123 մի­լիոն 875 հա­զար մարդ:

Ընդ­հա­նուր առ­մամբ՝ նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սի հետևան­քով մա­հա­ցել է շուրջ 2 մի­լիոն 728 հա­զար հի­վանդ, իսկ ա­պա­քին­վել՝ 99 մի­լիոն 808 հա­զար 514 քա­ղա­քա­ցի: COVID -19 -ով վա­րակ­ված­նե­րի ընդ­հա­նուր ցու­ցա­նիշ­նե­րով՝ ա­ռա­ջին տե­ղում շա­րու­նա­կում է մնալ ԱՄՆ-ն՝ 30 մի­լիոն 521 հա­զար 774 հաս­տատ­ված դեպ­քով, մահ­վան՝ 555 հա­զար 314 ել­քով։ Երկ­րորդ տե­ղում Բրա­զի­լիան է՝ 11 մի­լիոն 998 հա­զար 233 վա­րա­կակ­րով, մահ­վան՝ 294 հա­զար 115 դեպ­քով, իսկ եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում Հնդ­կաս­տանն է՝ 11 մի­լիոն 646 հա­զար 081 դեպ­քով և մահ­վան՝ 160 հա­զար 003 ել­քով։ Վա­րա­կա­կիր եր­կր­նե­րի ա­ռա­ջին տաս­նյա­կում, ըստ հեր­թա­կա­նու­թյան, չոր­րոր­դը՝ Ռու­սաս­տանն է, այ­նու­հետև Մեծ Բրի­տա­նիան, Ֆրան­սիան, Ի­տա­լիան, Իս­պա­նիան, Թուր­քիան, Գեր­մա­նիան։ Հա­յաս­տա­նը զբա­ղեց­նում է 70-րդ հո­րի­զո­նա­կա­նը։
Ինչ­պես ամ­բողջ աշ­խար­հում, այն­պես էլ ՀՀ-ում, COVID -19-ով պայ­մա­նա­վոր­ված հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կը շա­րու­նա­կում է լար­վել: 2021թ. մար­տի 22-ի դրու­թյամբ՝ ՀՀ-ում ար­ձա­նագր­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 506 նոր և ընդ­հա­նուր 184 219 դեպք։ Վեր­ջին օր­վա ա­պա­քին­ված­նե­րի թի­վը կազ­մում է 432, իսկ, ընդ­հա­նուր առ­մամբ, բուժ­վել է 168 721 հի­վանդ։ Վա­րա­կի հետևան­քով ՀՀ-ում ար­ձա­նագր­վել է մահ­վան 3360 դեպք, իսկ վեր­ջին տվյալ­նե­րով մա­հա­ցել է 12 մարդ։ Նա­խորդ օրն ար­ձա­նագր­վել է մահ­վան 3 դեպք, երբ հի­վանդ­ներն ու­նե­ցել են կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, սա­կայն մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով։ Այդ­պի­սի դեպ­քե­րի ընդ­հա­նուր թի­վը 860 է: Ընդ­հա­նուր առ­մամբ, վա­րա­կի հայտ­նա­բեր­ման հա­մար կա­տար­վել է 808 355 թես­տա­վո­րում: Կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյու­նից ներ­կա­յումս բուժ­վում է 11 278 վա­րա­կա­կիր:
ՀՀ ԱՆ պար­զա­բան­մամբ՝ վեր­ջին 14 օր­վա ըն­թաց­քում ար­ձա­նագր­վել է հի­վան­դու­թյան 7858 դեպք, ին­չը նա­խորդ նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ (3487 դեպք) ա­ճել է 125%-ով։ Վա­րա­կի վե­րար­տադ­րու­թյան ցու­ցա­նի­շի հաշ­վար­կով, ե­թե բնակ­չու­թյան և տն­տես­վա­րող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից չպահ­պան­վեն անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րը՝ դի­մակ դնե­լը բաց և փակ տա­րածք­նե­րում, ձեռ­քե­րի ախ­տա­հա­նու­մը կամ լվա­ցու­մը օ­ճա­ռով, ինչ­պես նաև սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյան պահ­պա­նու­մը առն­վազն 1,5 մետր, ա­պա մո­տա­կա 7 օ­րե­րին, ըստ Հա­յաս­տա­նի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան, կար­ձա­նագր­վի վա­րա­կի շուրջ 6820 նոր դեպք, ին­չը կազ­մում է ներ­կա­յիս բու­ժում ստա­ցող­նե­րի մոտ 69%-ը:
Նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում COVID-19 վա­րա­կի դեպ­քերն ա­ճել են նաև Ար­ցա­խում։ Վեր­ջին տվյալ­նե­րով՝ ԱՀ-ում կա­տար­ված 34 թես­տա­վոր­ման ար­դյուն­քում հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի նոր 4 և ընդ­հա­նուր 2436 դեպք: Ներ­կա­յումս ստա­ցիո­նար բու­ժում է ստա­նում 17 հի­վանդ:

Կա­տար­վել է ընդ­հա­նուր 21 447 թես­տա­վո­րում, իսկ տար­վա սկզ­բից ի­րա­կա­նաց­ված լա­բո­րա­տոր 3999 հե­տա­զո­տու­թյան ար­դյուն­քում հաս­տատ­վել է վա­րա­կի 552 դեպք։ Վեր­ջին շր­ջա­նում Ար­ցա­խում օ­րա­կան հաս­տատ­վում է մի­ջի­նում 4-10 դեպք, ին­չը նա­խորդ ամս­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ ա­ճել է 3 ան­գամ։
Աշ­խար­հում COVID-19-ի դեմ պայ­քա­րի շր­ջա­նակ­նե­րում բնակ­չու­թյան ա­ռան­ձին խմ­բեր ար­դեն պատ­վաստ­վում են։ Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը (ԱՀԿ) նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի դեմ պատ­վաս­տա­նյու­թե­րի մշակ­ման և տա­րած­ման մա­սին պար­բե­րա­բար սկ­սել է հրա­պա­րա­կել բա­ցատ­րա­կան նյու­թեր։ 2020թ. դեկ­տեմ­բե­րից աշ­խար­հում մշակ­վում են COVID-19 հի­վան­դու­թյան դեմ 200-ից ա­վե­լի պատ­վաս­տա­նյութ։ Դրան­ցից 52-ը փոր­ձարկ­վում էին մարդ­կանց վրա և մի քա­նի­սը դեռ գտն­վում են I/II փու­լում և ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին կանց­նեն III փուլ։ Նշենք, որ պատ­վաս­տա­նյու­թե­րը հե­տա­զոտ­վում են 3 փու­լով. սկզ­բից փոր­ձարկ­վում են քիչ թվով ան­ձանց վրա, հե­տո մի քա­նի հա­րյու­րի, այ­նու­հետև տաս­նյակ հա­զար­նե­րի: ԱՀԿ-հ պար­զա­բա­նում­նե­րով՝ սո­վո­րա­բար գնա­հատ­վում են մի շարք պատ­վաս­տա­նյու­թեր, նախ­քան որևէ մե­կը կճա­նաչ­վի անվ­տանգ և ար­դյու­նա­վետ։ Բազ­մա­թիվ պատ­վաս­տա­նյու­թեր մշա­կե­լը մե­ծաց­նում է մե­կից ա­վե­լի հա­ջող­ված պատ­վաս­տա­նյութ ստա­նա­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը, ո­րոնք անվ­տանգ ու ար­դյու­նա­վետ կլի­նեն բնակ­չու­թյան ա­ռաջ­նա­հերթ խմ­բե­րի հա­մար։ Հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով այս հե­տա­զո­տու­թյուն­նե­րը բա­վա­կա­նին ա­րագ են զար­գա­ցել և COVID-19-ի դեմ ո­րոշ պատ­վաս­տա­նյու­թեր ստա­նում են ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րում օգ­տա­գործ­ման թույ­լտ­վու­թյուն։ Ար­դեն ներ­կա­յաց­վել և կի­րառ­վում են ռու­սա­կան, բրի­տա­նա­կան և այլ պատ­վաս­տա­նյու­թեր, ո­րոնց ար­դյու­նա­վե­տու­թյու­նը մի­ջի­նում 70-90% է և տար­բեր եր­կր­ներ մտա­դիր են ո­րո­շա­կի խմ­բա­քա­նակ­նե­րով դրանք ձեռք բե­րել։ Վեր­ջերս Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վը հայ­տա­րա­րել է, որ մշա­կել են կո­րո­նա­վի­րու­սի դեմ պատ­վաստ­ման հա­մար ՙԿա­նաչ թվա­յին COVID անձ­նագ­րեր՚ ներդ­նե­լու կա­պակ­ցու­թյամբ օ­րի­նա­գիծ, ո­րը կներ­կա­յաց­նեն մարտ ամ­սին։ Ռու­սաս­տա­նի Ուղ­ղա­փառ Ե­կե­ղե­ցին մտա­հոգ է, որ COVID-անձ­նագ­րե­րը կսահ­մա­նա­փա­կեն մարդ­կանց ի­րա­վունք­ներն ու ա­զա­տու­թյուն­նե­րը։ Մոսկ­վա­յի պատ­րիար­քա­րա­նի ար­տա­քին ե­կե­ղե­ցա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բաժ­նի պա­տաս­խա­նա­տու Վո­լո­կո­լամս­կի միտ­րո­պո­լիտ Ի­լա­րիոնն (Ալ­ֆեև), ար­ձա­գան­քե­լով Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի այս նա­խա­ձեռ­նու­թյա­նը, գտ­նում է, որ նման ծրա­գի­րը դեռևս ան­հան­գս­տու­թյուն է ա­ռա­ջաց­նում, քան խան­դա­վա­ռու­թյուն: Ըստ միտ­րո­պո­լի­տի՝ կո­րո­նա­վի­րու­սի դեմ պատ­վաստ­ման հա­մար թվա­յին COVID-անձ­նագ­րե­րի ներդ­նու­մը խախ­տում է կա­մա­վոր պատ­վաս­տում­նե­րի սկզ­բուն­քը, ո­րը մինչ այժմ հայ­տա­րար­ված է շատ եր­կր­նե­րում, նե­րա­ռյալ` եվ­րո­պա­կան, բա­ցի դրա­նից, նման անձ­նագ­րե­րի ներդ­նու­մը կա­րող է լր­ջո­րեն վնա­սել այն մարդ­կանց, ով­քեր, օ­րի­նակ՝ ինչ-որ պատ­ճա­ռով չեն կա­րող պատ­վաստ­վել և դեռ չեն հի­վան­դա­ցել: Ու նման մար­դիկ խն­դիր­ներ կու­նե­նան եվ­րո­պա­կան ո­րո­շա­կի եր­կր­ներ այ­ցե­լե­լու դեպ­քում: Նման շատ հար­ցեր ու մտա­հո­գու­թյուն­ներ են հն­չեց­վում այդ և մյուս ա­ռա­ջարկ­նե­րի, մա­նա­վանդ պատ­վաս­տա­նյու­թե­րի ար­դյու­նա­վե­տու­թյան և նա­խընտ­րու­թյան հետ կապ­ված, ինչն ան­հիմն չէ:
Իսկ հա­մա­վա­րա­կը շա­րու­նա­կում է գրո­հել և դրա դեմ պայ­քա­րի որ­պես ար­դյու­նա­վետ մի­ջոց­ներ դեռևս մնում են սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն պա­հե­լը, հի­գիե­նա­յի տար­րա­կան կա­նոն­նե­րին հետևե­լը, դի­մակ դնե­լը, մարդ­կա­յին կու­տա­կում­նե­րից խու­սա­փու­մը փակ տա­րածք­նե­րում ու ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րի կող­մից ա­ռա­ջարկ­վող հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը։