Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԵՏ­ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄՅԱՆ ԲՆԱ­ԿԱ­ՐԱ­ՆԱ­ՇԻ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի

Այ­սօր գրե­թե բո­լոր ծրագ­րե­րի հաս­ցեա­տե­րե­րը տե­ղա­հան­ված­ներն են

Պա­տե­րազ­մից հե­տո ստեղծ­ված ի­րա­վի­ճակն ար­մա­տա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի խն­դիր ա­ռա­ջադ­րեց բո­լոր ո­լորտ­նե­րի՝ այդ թվում և ա­մե­նից ա­ռաջ քա­ղա­քա­շի­նու­թյան հա­մար։ Ան­տուն ու ա­նօթևան մնա­ցած հա­զա­րա­վոր տե­ղա­հան­ված­նե­րի բնա­կա­րա­նա­յին խն­դի­րը դար­ձավ գե­րա­կա։ Ա­րամ Սարգ­սյա­նը օ­րերս մեզ հետ ու­նե­ցած զրույ­ցում ըն­դգ­ծել է, որ գե­րա­տես­չու­թյունն ան­մի­ջա­պես ար­ձա­գան­քել է ներ­կա­յի մար­տահ­րա­վեր­նե­րին ու, ըստ հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի հանձ­նա­րա­րա­կան­նե­րի, վե­րա­նա­յել ու վե­րա­դա­սա­վո­րել նախ­կի­նում տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով մշակ­ված ծրագ­րերն ու ա­նե­լիք­նե­րը։

Այ­սօր նա­խա­րա­րու­թյու­նում կենտ­րո­նա­ցած են բռ­նա­գաղ­թի են­թարկ­ված­նե­րին բնա­կա­րա­նով ա­պա­հո­վե­լու մի քա­նի ծրագ­րե­րի շուրջ։ Ներ­կա­յում և մոտ ա­պա­գա­յում ա­մե­նաակ­տիվ աշ­խա­տանք­ներն ըն­թա­նում են տի­րա­զուրկ և հին բնա­կե­լի տնե­րի ծրագ­րի ուղ­ղու­թյամբ։ Ըստ նա­խա­րար Ա. Սարգ­սյա­նի՝ շրջ­վար­չա­կազ­մե­րի մի­ջո­ցով ճշգրտ­վել է հան­րա­պե­տու­թյան տի­րա­զուրկ տնե­րի ցան­կը, ըն­թաց­քի մեջ է հա­մա­պա­տաս­խան ի­րա­վա­կան ակ­տե­րում փո­փո­խու­թյուն­նե­րի կա­տա­րու­մը, տան­տե­րե­րի հետ պայ­մա­նագ­րե­րի կն­քումն ու անհ­րա­ժեշտ այլ ի­րա­վա­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վո­րում­նե­րը։ Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում նման մոտ 1000 տուն է հաշ­վառ­վել։ ՙՊա­հի դրու­թյամբ հան­րա­պե­տու­թյան տար­բեր բնա­կա­վայ­րե­րում գտն­վող 200 տան վե­րա­կա­ռուց­ման-վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում։ Մեզ հա­մար պար­տա­դիր պայ­ման է տնե­րում սան­հան­գույ­ցի և խո­հա­նո­ցի կա­ռու­ցու­մը։ Ա­նօթևան մնա­ցած ա­վե­լի քան հա­րյուր ըն­տա­նիք ար­դեն տե­ղա­վոր­վել է նման բնա­կա­րան­նե­րում,-ման­րա­մաս­նել է նա­խա­րա­րը։ -Հիմ­նա­կա­նում օգ­տա­գործ­վում են այն տնե­րը, ո­րոնց վե­րա­կանգ­նու­մը կարճ ժամ­կետ է պա­հան­ջում։ Եր­կա­րա­ժամ­կետ ծրագ­րում կանդ­րա­դառ­նանք այն տնե­րին, ո­րոնք վթա­րա­յին են և հիմ­քից կա­ռու­ցում են պա­հան­ջում։ Տե­ղա­հան­ված­նե­րի հա­մար է նա­խա­տես­ված նաև մայ­րա­քա­ղա­քի Թու­մա­նյան փո­ղո­ցում կա­ռուց­վող 108-բնա­կա­րա­նա­նոց շեն­քը, ո­րը շա­հա­գործ­ման կհան­ձն­վի ա­մե­նաու­շը այս տար­վա սեպ­տեմ­բե­րին։ Շեն­քում կբ­նա­կեց­վեն Հադ­րութ և Շու­շի քա­ղաք­նե­րից տե­ղա­հան­ված ու զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րը։
Ա. Սարգ­սյա­նի խոս­քով` բնա­կա­րա­նա­շի­նա­կան ծրագ­րե­րում ընդգրկված է շուրջ 130 կազ­մա­կեր­պու­թյուն։ Լայ­նա­ծա­վալ շի­նաշ­խա­տանք­նե­րին մաս­նակ­ցում են հիմ­նա­կա­նում տե­ղի շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը։ Մեկ տաս­նյա­կի չափ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նող բրի­գադ­ներ էլ ժա­մա­նել են ՀՀ-ից։

Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րը ցա­վով է նշում, որ գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում ըն­թա­ցող շի­նա­րա­րա­կան ակ­տիվ գոր­ծըն­թա­ցին հա­մայ­նք­նե­րի բնակ­չու­թյու­նը գրե­թե չի մաս­նակ­ցում, չնա­յած նա­խօ­րոք նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հոր­դո­րել են բո­լոր գյու­ղե­րում ստեղ­ծել շի­նա­րա­րա­կան բրի­գադ­ներ, ընդգրկվել աշ­խա­տանք­նե­րում և լու­ծել ժա­մա­նա­կա­վոր զբաղ­վա­ծու­թյան հար­ցը։ Ըն­թաց­քում են նաև Մար­տու­նու շր­ջա­նի Վա­րան­դա գյու­ղում 100 բնա­կե­լի տնով թա­ղա­մա­սի կա­ռուց­ման նա­խագ­ծա­յին աշ­խա­տանք­նե­րը:
Ա­ռանձ­նա­հա­տուկ ու­շադ­րու­թյուն է դարձ­վում թեթև կոն­ստ­րուկ­ցիա­նե­րով ա­ռանձ­նատ­նե­րի կա­ռուց­մա­նը: Ֆին­նա­կան կա­ցա­րան­նե­րի կա­տա­րե­լա­գործ­ված տար­բե­րա­կով ա­ռանձ­նատ­նե­րը կու­նե­նան 80 քա­ռա­կու­սի մետր բնակ­տա­րածք՝ 2 նն­ջա­սե­նյա­կով, հյու­րա­սե­նյա­կով, խո­հա­նո­ցով ու ներ­քին սան­հան­գույ­ցով: Բա­ցի այդ, նա­խա­տես­ված է 1000 քա­ռա­կու­սի մետ­րի չա­փով տնա­մերձ տա­րածք: Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյունն այս փու­լում փայ­տյա շի­նա­նյու­թով կա­ռուց­վող տնե­րը պատ­վի­րել է տար­բեր մո­դել­նե­րով: Ըստ այդմ՝ ո­րոշ­վե­լու է, թե դրան­ցից որն է հա­մա­պա­տաս­խա­նում Ար­ցա­խի բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­նե­րին ու տե­ղի պա­հանջ­նե­րին:
Աս­կե­րա­նի շր­ջա­նի Հով­սե­փա­վան գյու­ղում է փորձ­նա­կան ծրագ­րով կա­ռուց­վում 5 ա­ռան­ձա­տուն, Աստ­ղա­շեն հա­մայն­քում 160 տան կա­ռուց­ման նա­խագ­ծի ի­րա­գործ­ման հա­մար ևս հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տանք­ներ են սկս­վել: Այս­տեղ տե­ղա­վոր­վե­լու են շր­ջա­նի Սղ­նախ, Մոշ­խմ­հատ, Ակ­նաղ­բյուր և այլ գյու­ղե­րից բռ­նա­գաղ­թած­նե­րը: Աս­կե­րան քա­ղա­քում նա­խա­տես­ված են 246 բնա­կա­րա­նով բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի կա­ռուց­ման աշ­խա­տանք­ներ, նմա­նա­տիպ շեն­քեր են նա­խա­տես­ված Մար­տու­նիում ևս` 130 բնա­կա­րա­նով: Տե­ղա­հան­ված ար­ցախ­ցի­նե­րին օթևան կտան նաև Շա­հու­մյա­նի շր­ջա­նի Ակ­նա­բերդ գյու­ղում, որ­տեղ կկա­ռուց­վի մոտ 100 ա­ռանձ­նա­տուն: Նա­խա­րա­րու­թյու­նում այս պա­հին սպա­սում են ա­րագ կա­ռուց­վող տնե­րի հա­տա­կագ­ծե­րին, ո­րից հե­տո սկս­վե­լու են տե­ղա­կա­պումն ու շի­նա­րա­րու­թյու­նը: ՙՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մա­ձայն` ա­ռա­ջի­կա մեկ տաս­նօ­րյա­կի ըն­թաց­քում կա­յա­նա­լու են 1000 բնա­կե­լի տան կա­ռուց­ման հա­մար նա­խա­տես­ված մր­ցույթ­նե­րը: Այդ ծրագ­րում ընդգրկված է նաև Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քը: Մայ­րա­քա­ղա­քում նա­խա­տես­ված է Տիգ­րան Մեծ փո­ղո­ցում նոր թա­ղա­մաս կա­ռու­ցել` 204-բնա­կա­րա­նոց շեն­քե­րով, ինչ­պես նաև շա­րու­նակ­վում է 9 բնա­կա­րա­նի շի­նա­րա­րու­թյու­նը Կա­մո­յի փո­ղո­ցում` ՙԱր­ցախ՚ թա­ղա­մա­սի շր­ջա­կայ­քում: Իսկ 6-րդ ման­կա­պար­տե­զի վե­րա­փոխ­ման ար­դյուն­քում շու­տով շա­հա­գործ­ման կհան­ձն­վի ևս 30 նոր բնա­կա­րան: Հա­մա­հայ­կա­կա­նի ծրագ­րով նա­խա­տես­ված է Կնու­նյանց­նե­րի փո­ղո­ցում ևս նո­րա­կա­ռույ­ցի շի­նա­րա­րու­թյուն: Աս­կե­րա­նի Ի­վա­նյան հա­մայն­քում ևս նա­խա­տես­ված է կա­ռու­ցել 3 հար­կա­նի շեն­քեր` 160 բնա­կա­րա­նով, ո­րոնք նա­խա­տես­ված են Հադ­րու­թի շր­ջա­նի Մեծ Թա­ղե­րի բնակ­չու­թյան հա­մար՚,- ման­րա­մաս­նել է գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րը: Չնա­յած տե­ղա­հան­ված և Ար­ցախ վե­րա­դար­ձած տե­ղա­հան­ված­նե­րի մեծ մա­սը տե­ղա­կայ­վել է Ստե­փա­նա­կեր­տում, մայ­րա­քա­ղա­քում չկա տի­րա­զուրկ ու հին ֆոնդ գո­յու­թյուն չու­նի: ՙԸն­թա­ցող բնա­կա­րա­նա­շի­նա­կան ծրագ­րե­րի ար­դյուն­քում տե­ղա­հան­ված­նե­րի հա­մար կու­նե­նանք ա­վե­լի քան 3000 բնա­կա­րան, դա ի­հար­կե, լուրջ թիվ է, սա­կայն մենք այ­սօր ա­վե­լի քան 8000 բնա­կա­րա­նի պա­հանջ ու­նենք՚,-տե­ղե­կաց­րել է նա­խա­րա­րը:

Ա­րամ Սարգ­սյա­նը վս­տա­հեց­րեց, որ նա­խա­րա­րու­թյու­նում ա­մեն ինչ ար­վում է ա­րագ և սեղմ ժամ­կետ­նե­րում գոր­ծըն­թացն ա­վար­տին հասց­նե­լու, ծրագ­րե­րին նոր թափ հա­ղոր­դե­լու հա­մար, քա­նի որ այդ աշ­խա­տանք­նե­րի տեմ­պից է կախ­ված տե­ղա­հան­ված և ա­նօթևան ըն­տա­նիք­նե­րի հա­մար ա­մե­նահ­րա­տապ` սե­փա­կան տա­նիք ու­նե­նա­լու խն­դի­րը: