Logo
Print this page

ԱՅՍՏԵՂ ՀՈԳԻՍ ԱՆԽՌՈՎ Է

Մե­դի­նա ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

 Ես ծն­վել եմ Խա­նա­բադ գյու­ղում։ Տար­րա­կան դպ­րոց հա­ճա­խել եմ Ոս­կե­վա­զում։ Ներ­կա­յումս ապ­րում և աշ­խա­տում եմ Խնա­պա­տում։ Հա­վա­նա­բար կռա­հե­ցիք, որ խոս­քը 3 տար­բեր ան­վա­նում­նե­րով միևնույն բնա­կա­վայ­րի մա­սին է։ Չէի ա­սի, թե մեկ հա­րյու­րա­մյա­կում 3 ան­գամ կա­տար­ված ան­վա­նա­փո­խու­թյու­նը ռե­կոր­դա­յին է։ Ար­ցա­խում հաս­տատ կգտն­վեն այս աս­պա­րե­զի ի­րա­կան ռե­կոր­դա­կիր բնա­կա­վայ­րեր։ Երբ և ին­չու պատ­մա­կան Ե­րե­շե­նից ա­վե­լի ցած­րա­դիր գո­տի տե­ղա­փոխ­ված և նոր գյուղ հիմ­նած մարդ­կանց սե­րունդ­նե­րը տար­բեր ժա­մա­նակ­նե­րում կոչ­վե­ցին խնա­բադ­ցի, ոս­կե­վազ­ցի և խնա­պատ­ցի, մի ամ­բողջ պատ­մա­գի­տա­կան աշ­խա­տու­թյան թե­մա է։ Չեմ ար­ծար­ծի նաև ինձ միշտ հու­զող հար­ցը՝ կապ­ված ան­վան ստու­գա­բա­նու­թյան հետ։ Կան ան­վա­նա­փո­խու­թյուն­նե­րի հա­մար պա­տաս­խա­նա­տու մար­մին­ներ և կա ժո­ղո­վուրդ։

Իսկ Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը միշտ մեզ ճա­նա­չել է և կշա­րու­նա­կի ճա­նա­չել որ­պես խը­նըբ­դե­ցե. դեռ ա­վե­լին, ո­մանք հաս­տատ չեն զլա­նա մա­կա­նուն կպց­նել. ՙլող­վա խը­նը­բը­դե­ցե՚։ Այս մա­կան­վան շուրջ ևս չեն դա­դա­րում վի­ճա­բա­նու­թյուն­նե­րը. ի՞նչ է այն նշա­նա­կում և ար­դյո՞ք այն մեզ հա­մա­պա­տաս­խա­նում է։ Ո­րոշ բար­բառ­նե­րում, այդ թվում և ար­ցա­խյան, ՙլող­վա՚ նշա­նա­կում է ՙմեծ -մեծ խո­սող, հպարտ ու պար­ծեն­կոտ, պո­ռո­տա­խոս, լո­պազ՚։ Իսկ թե ինչ ի­մաստ ենք այդ ա­ծա­կա­նի մեջ դնում մենք՝ մա­կան­վան կրող­ներս, կար­ծում եմ, պարզ է։ Այդ ո՞վ կա­սի, որ ին­քը պո­ռո­տա­խոս կամ լո­պազ է։ Որ­պես բնիկ (նաև՝ զտա­րյուն) խը­նը­բը­դե­ցե, ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ հայ­տա­րա­րում եմ, որ հո­մա­նիշ­նե­րի այս շար­քից մեզ սա­զում է ՙհպար­տը՚։ Ա­հա և իմ այս հայ­տա­րա­րու­թյամբ ա­պա­ցու­ցե­ցի, որ, ի­րոք, լող­վա խը­նը­բը­դե­ցե­յում։
Իսկ հի­մա Խնա­պա­տի մա­սին ա­մեն ին­չից մի քիչ։ Գյու­ղը ոչ մեծ է, ոչ էլ՝ փոքր։ Քյա­թու­կի հա­մե­մատ մե­գա­պո­լիս է, Ճար­տա­րի հա­մե­մատ՝ թա­ղա­մաս, (հու­սամ՝ ճար­տար­ցի­նե­րը մե­ծա­հո­գա­բար կնե­րեն հա­մեստ գյուղս ի­րենց քա­ղա­քի հետ հա­մե­մա­տե­լու հան­դգ­նու­թյունս)։
Ե­թե կան Խնա­պա­տի մա­սին երբևէ չլ­սած մար­դիկ, ա­պա նրա համ­բա­վին ծա­նոթ­նե­րը շատ ա­վե­լի շատ են։ Իսկ գյու­ղը հե­րոս գյուղ է։ Կո­չու­մը պե­տա­կան մա­կար­դա­կով չի տր­վել, բայց փաս­տը մնում է փաստ. ժո­ղովր­դա­կան կո­չում­նե­րը միշտ էլ ա­վե­լի մեծ ար­ժեք ու­նեն։ Ինչ-որ մե­կը կա­սի. ՙԴե դուք էլ հո՞ 2 մար­շալ չեք տվել մի գյու­ղից՚։ Եր­կու մար­շալ չէ, բայց Հայ­րե­նա­կա­նի տա­րի­նե­րին 100-ից ա­վե­լի զոհ ու ան­հայտ կո­րած­ներ, իսկ ղա­րա­բա­ղյան պա­տե­րազ­մում՝ 40-ից ա­վել զոհ­ված քա­ջոր­դի­ներ։ Ու ե­թե կար­ծում եք, թե Աղ­դա­մին դի­մա­կա­յե­լը 90-ա­կան­նե­րին պա­կաս սխ­րանք էր, քան արևե­լաեվ­րո­պա­կան ճա­կա­տում 40-ա­կան­նե­րին մար­տն­չե­լը, ու­րեմն՝ դուք պա­տե­րազմ միայն ֆիլ­մե­րում եք տե­սել։ Հա՜, ի դեպ, ֆիլ­մից խո­սե­ցինք, հի­շե­ցի։ Ա­սում են՝ ռու­սա­կան կի­նոար­վես­տում էլ ար­մատ­նե­րով խնա­պատ­ցի դե­րա­սան կա։ Ա­մե­նա­գետ Google-ին դի­մելն ու այս ՙա­սում են ՚-ի իս­կու­թյու­նը ճշ­տե­լու փոր­ձերն ա­նօ­գուտ են։ Ե­թե հե­տաք­րք­րեց, դի­մեք ինձ։ Տոհ­մա­ծա­ռը ծե­րից ծեր կներ­կա­յաց­նեմ։
Գյու­ղի մուտքն ազ­դա­րա­րող վա­հա­նա­կից հե­տո ա­ռա­ջին դի­տար­ժան վայ­րը տոհ­մա­յին կա­յանն է, ո­րը հայտ­նի է բարձր կաթ­նատ­վու­թյուն ու ա­ռողջ սերն­դատ­վու­թյուն ու­նե­ցող վիթ­խա­րի չա­փե­րի շվեյ­ցա­րա­ցի ՙբնա­կիչ­նե­րով՚։ Այ, ե­թե տն­տե­սա­գի­տու­թյու­նից գլուխ հա­նեի, գու­ցե և կա­րո­ղա­նա­յի ձեզ ա­պա­ցու­ցել բա­վա­կա­նա­չափ աշ­խա­տա­տե­ղեր ա­պա­հո­վող այս կա­յա­նի կարևո­րու­թյու­նը։ Ընդ­հան­րա­պես, գոր­ծազր­կու­թյան խն­դիր գրե­թե չկա գյու­ղում՝ պայ­մա­նա­վոր­ված նախ և ա­ռաջ մայ­րա­քա­ղա­քին ու շրջ­կենտ­րո­նին մոտ լի­նե­լու հան­գա­ման­քով։ Մեզ մոտ վիթ­խա­րի են ոչ միայն ՙեվ­րո­պա­ցի՚ ցու­լե­րը, այլև ա­մե­րի­կյան ան­փուշ մո­շը, ո­րը չա­փե­րով 2-3 ան­գամ գե­րա­զան­ցում է իր տե­ղա­ցի ազ­գա­կա­նին։ Կարճ ժա­մա­նա­կում տե­ղա­կան շու­կա­յում այն խնա­պա­տյան բրենդ դա­ռավ։

Ար­մատ­նե­րով խնա­պատ­ցի մոսկ­վաբ­նակ Ար­տուր Բա­դա­լյա­նը հայ­րե­նի գյու­ղի շե­նաց­մա­նը նպաս­տե­լու իր տն­տե­սա­կան ծրա­գիրն է բա­րե­հա­ջող ի­րա­կա­նաց­նում՝ հա­տապ­տուղ­նե­րի և մր­գե­րի բա­ցա­ռիկ տե­սակ­նե­րի ի­րաց­ման գոր­ծում ներգ­րա­վե­լով մեծ թվով հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի։ Որ­պես­զի տպա­վո­րու­թյուն չս­տեղծ­վի, որ մեզ հա­մար ա­ռաջ­նա­յի­նը նյու­թա­կան ար­ժեք­ներն են, սա­հուն ան­ցում կա­տա­րեմ պատ­մամ­շա­կու­թա­յին ար­ժեք­նե­րին։
Գյու­ղում մինչ օրս կան­գուն է Լե­նին պա­պի­կի քա­րե պատ­ճե­նը։ Նա ա­ռաջ­վա պես բա­րե­հո­գա­բար ժպ­տում է խնա­պատ­ցի­նե­րին, իսկ խնա­պատ­ցի­ներն էլ մե­ծա­հո­գա­բար նրան ձեռք չեն տա­լիս։ Վեր­ջի­վեր­ջո, մար­դը պատ­մու­թյան ըն­թացք է փո­խել, իսկ մենք պատ­մու­թյուն ակ­նա­ծող ազգ ենք։ Հոկ­տեմ­բե­րյան հե­ղա­փո­խու­թյան մեծն ա­ռաջ­նոր­դից քիչ հե­ռու կի­սա­խար­խուլ կի­նոա­կում­բի նկու­ղա­յին հար­կում ա­թեիզ­մի թի­րախ դար­ձած հին մա­տուռն է, ո­րի գո­յու­թյան մա­սին նոր սե­րունդն ի­մա­ցավ վեր­ջին մի քա­նի տա­րի­նե­րին՝ շնոր­հիվ հա­տու­կենտ հա­վա­տա­ցյալ­նե­րի։
Գյու­ղի երկ­նա­կա­մա­րում թևա­ծող իմ սի­րո սրա­տես աչ­քից չի վրի­պում և ոչ մի քար ու թուփ։ Ա­հա Կար­միր քեր­ծը, որն ան­խոս, բայց ա­չա­լուրջ թիկ­նա­պա­հի զգո­նու­թյամբ հս­կում է գյու­ղի ան­դորրն ու վերևից տի­րա­բար հետևում է իր ստո­րո­տում գտն­վող կր­թօ­ջա­խի ան­ցու­դար­ձին։ Ի դեպ, Խնա­պա­տում ա­ռա­ջին նա­խակր­թա­րա­նը բաց­վել է դեռևս 1870թ., իսկ 1938թ. Խնա­պա­տում գոր­ծում էր ար­դեն միջ­նա­կարգ դպ­րոց, որ­տեղ ու­սու­մը շա­րու­նա­կում էին մեր­ձա­կա բո­լոր բնա­կա­վայ­րե­րի յոթ­նա­մյա կր­թու­թյամբ շր­ջա­նա­վարտ­նե­րը։
Այս­տեղ ընդ­հատ­վում է գյու­ղիս մա­սին բո­ցա­շունչ ճառս։ Գրիչս կր­կին վերց­նում եմ 6 ա­միս անց։ Հետևում պա­տե­րազ­մա­կան ա­շունն է, հետ­պա­տե­րազ­մյան սառ­նա­շունչ ձմե­ռը, առջևում՝ ա­նո­րո­շու­թյու­նը։ Ա­մեն­քին հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով գրիչս կորց­նում է լող­վա­յա­բար խո­սե­լու, ա­ռա­վել ևս՝ սրամ­տե­լու ցան­կու­թյու­նը, բայց օ­տա­րու­թյան դառ­նա­հա­մը ճա­շա­կած հո­գիս ա­ռաջ­վա­նից էլ ուժ­գին է փար­վում հայ­րե­նի հո­ղին։ Հի­մա ես նո­րից սահ­մա­նա­մերձ գյու­ղի բնա­կիչ եմ, ինչ­պես հե­ռա­վոր 90-ա­կան­նե­րին։ Հա­մա­տա­րած վա­խի ու ան­վս­տա­հու­թյան, հիաս­թա­փու­թյան ու ցա­վի մթ­նո­լոր­տը ներ­կա­յաց­նող­ներն ա­ռանց ինձ էլ չա­փից շատ են, ուս­տի զերծ կմ­նամ ար­նա­հոս վեր­քե­րը վերս­տին փորփ­րե­լուց։ Իմ գյու­ղին հի­մա այլ աչ­քե­րով եմ նա­յում ու սեպ­տեմ­բե­րին կի­սատ թո­ղածս ա­վար­տին հասց­նե­լու կա­րիքն ու­նեի։ Ա­մեն ինչ իր տե­ղում է, բայց ա­մեն­քը չեն ի­րենց տե­ղե­րում։ Հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան զո­հա­սե­ղա­նին մնա­ցին 4 խնա­պատ­ցի­ներ։ Գյու­ղում վե­րաբ­նա­կու­թյուն հաս­տա­տե­ցին մոտ 100 տե­ղա­հան­ված­ներ։ Բնիկ­նե­րից ո­մանք էլ բռ­նե­ցին պան­դխ­տու­թյան ու­ղին։ Աշ­խա­տում ենք ա­ռաջ­վա պես, թշ­նա­մու քթի տակ ցան­քա­տա­րածք ու այ­գի մշա­կում ու նույ­նիսկ, կար­ծես թե շու­տով, լու­ծում է ստա­նա­լու Խնա­պա­տի հա­մար վա­ղուց ան­լու­ծե­լի թվա­ցող խմե­լու ջրի խն­դի­րը։ Բայց կյան­քը բնա­կա­նոն հուն չի վե­րա­դար­ձել։ Վե­րա­դար­ձել է 90-ա­կան­նե­րի ուր­վա­կանն ու փոր­ձում է հաշ­վե­հար­դար լի­նել մեզ հետ՝ մեր հե­րո­սա­կան ան­ցյա­լի հա­մար։
Լրագ­րե­րը սահ­մա­նա­փակ ծա­վալ ու­նեն, ըն­թեր­ցողն էլ՝ սահ­մա­նա­փակ ժա­մա­նակ։ Մտ­քում զսպ­վա­ծու­թյան կոչ եմ ա­նում իմ սի­րուն, իսկ նա ընդ­դի­մա­դիր ցու­ցա­րա­րի հա­մա­ռու­թյամբ չի զի­ջում դիր­քե­րը։ Ու­զում է ան­դա­դար պատ­մել ձեզ այն կտոր մը եր­կն­քի մա­սին, ո­րի տակ իմ հո­գին անխ­ռով է։ Նա ու­զում է ա­սել, որ Արևը մե­կը չէ։ Ա­մեն գյուղ իր արևն ու­նի։ Չե՞ք հա­վա­տում, հարց­րե՜ք թա­ղա­վարդ­ցուն ու ա­զո­խե­ցուն։
Ար­շա­լույ­սի շո­ղերն ինձ ող­ջու­նում են Մու­դա կա­լե­րից, իսկ մայ­րա­մու­տին արևն աչ­քով է ա­նում Ը­ղանց պա­տից՝ մո­տա­լուտ հան­դիպ­ման ակն­կա­լի­քով։ Սա այն շա­ռա­վիղն է, որ պատ­կա­նում է միայն Խնա­պա­տի արևին։ Իսկ խնա­պատ­ցին շատ է ու­զում հա­վա­տալ, որ եր­բեք չի մա­րի իր գյու­ղի լող­վա Արևը։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.