Logo
Print this page

ՏԵՐ ԿԱՆԳ­ՆԵԼ ՍՐ­ԲԱ­ՎԱՅՐ ԴԱՐ­ՁԱԾ ՏԱ­ՐԱԾ­ՔԻՆ...

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Մենք խա­չը միայն մեր կրծ­քին չենք կրել, միայն մեր բնա­կա­րան­նե­րը չենք զար­դա­րել խա­չով. խա­չը մեր կյան­քում դարձ­րել ենք կեն­դա­նի ներ­կա­յու­թյուն։

Ար­ցա­խի բնա­կա­վայ­րե­րին մոտ բար­ձունք­նե­րում կանգ­նեց­ված լու­սա­տու խա­չե­րից ա­մե­նա­մե­ծը Քա­րա­շեն (Դա­շու­շեն) հա­մայն­քի տա­րած­քում գտն­վող բլուր­նե­րից մե­կի վրա գտն­վող 50 մետր բարձ­րու­թյամբ և 17 տոն­նա կշ­ռով հս­կա­յա­կան խաչն է։ Այն նվիր­ված է Շու­շիի ա­զա­տագր­ման 25-րդ տա­րե­դար­ձին։
Հս­կա խա­չը տե­սա­նե­լի է Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի բո­լոր թա­ղա­մա­սե­րից? հատ­կա­պես ե­րե­կո­յան ժա­մե­րին և գի­շե­րը, երբ այն իր սուրբ լույսն է սփ­ռում չորս­բո­լո­րը? ար­թուն պա­հա­կի նման հս­կե­լով մեր երկ­րին ու մեր ժո­ղովր­դին։ Բնա­կա­նա­բար, տե­ղան­քը, որ­տեղ գտն­վում է խա­չը, դառ­նում է յու­րօ­րի­նակ սր­բա­վայր։ Եվ այդ­պես է. խա­չի տե­ղադր­ման օ­րից մե­քե­նա­նե­րի և մարդ­կանց հոս­քը դե­պի Քա­րա­շե­նի բլուր չի դա­դա­րում։ Գնում են հատ­կա­պես ե­րե­կո­յան ժա­մե­րին, երբ ար­դեն վառ­ված են խա­չի լույ­սե­րը։ Թվում է՝ պա­խա­րա­կե­լի ո­չինչ չկա այս­տեղ, հատ­կա­պես, որ մար­դիկ գնում են խա­չը մո­տի­կից տես­նե­լու, որ­պես սր­բա­վայր՝ տե­ղում ա­ղո­թե­լու։ Բայց ո­րոշ­նե­րի հա­մար դա ա­մենևին էլ այդ­պես չէ…
Մինչ 44-օ­րյա պա­տե­րազ­մը ա­կա­նա­տես եմ ե­ղել մի երևույ­թի, ո­րը պար­զա­պես խայ­տա­ռա­կու­թյուն էր մեզ՝ հա­յե­րիս հա­մար և՜ որ­պես հա­վա­տա­ցյալ­նե­րի, և՜ որ­պես մշա­կույթ հաս­կա­ցող ու գնա­հա­տող, քա­ղա­քա­կիրթ ժո­ղովր­դի…
Խա­չը մո­տի­կից տես­նե­լու ցան­կու­թյու­նը մեծ էր, ո­րո­շե­ցինք գնալ։ Ընտ­րե­ցինք հա­մե­մա­տա­բար հան­գիստ ժամ՝ ե­րե­կո­յան 10-ից հե­տո։ Սա­կայն տեղ հաս­նե­լուց միան­գա­մից հիաս­թա­փու­թյուն ապ­րե­ցինք. մի խումբ ե­րի­տա­սարդ­ներ (4 թե 5 տար­բեր մակ­նի­շի մե­քե­նա­ներ կա­յին այն­տեղ) ան­հաս­կա­նա­լի գո­ռոց­նե­րով, աղ­մուկ-ա­ղա­ղա­կով տե­ղան­քը վեր էին ա­ծել չգի­տես ին­չի… Արկ­ղե­րով գա­րեջ­րի դա­տարկ շշե­րը վկա­յում էին նրանց ոչ սթափ լի­նե­լու մա­սին։ Իսկ տա­րած­քում հա­կա­սա­նի­տա­րա­կան վի­ճակ էր. չորս­բո­լո­րը պո­լիէ­թի­լե­նե կեղ­տոտ տոպ­րակ­ներ, դա­տարկ շշեր ու սնն­դամ­թեր­քից գո­յա­ցած աղբ։ Մի խոս­քով? վատ տպա­վո­րու­թյուն­նե­րով բռ­նե­ցինք հետ­դար­ձի ճամ­փան։
Թվում է՝ պա­տե­րազ­մից հե­տո այլևս նման երևույթ­ներ չպի­տի լի­նեն, իսկ լու­սա­տու խա­չի տա­րածքն էլ միշտ կտես­նենք մա­քուր ու պահ­պան­ված...Հատ­կա­պես՝ տար­բեր աղ­բյուր­նե­րից լսե­լով տե­ղյակ ենք, որ ե­րի­տա­սարդ­նե­րի մի խումբ վեր­ջերս մաքր­ման աշ­խա­տանք­ներ էր ի­րա­կա­նաց­րել տա­րած­քում։ Բայց դեռևս կան նման վայ-ՙուխ­տա­վոր­ներ՚, ով­քեր գնում են ո՜չ բա­րի և ո՜չ սուրբ նկա­տա­ռում­նե­րով... տա­րածքն էլ աղ­տո­տում, աղ­բը թա­փում՝ թող­նում-գնում են... Փաս­տե­րից մեկն էլ այս լու­սան­կարն է, որ ար­վել է եր­կու օր ա­ռաջ՝ մար­տի 20-ին։
Ի՞նչ ա­նուն տալ պար­բե­րա­բար՝ գրե­թե ա­մեն օր կրկն­վող տհաճ երևույ­թին, ինչ­պե՞ս ա­նել, որ տա­րած­քը մշ­տա­պես լի­նի կո­կիկ ու մա­քուր, այ­ցե­լուի աչ­քին հա­ճե­լի... Գու­ցե տա­րած­քը ցան­կա­պատ­վի՞, ի­րա­վա­պահ­նե­րի կող­մից վե­րահս­կո­ղու­թյո՞ւն սահ­ման­վի... Իսկ գու­ցե խնդ­րի լուծ­մանն ի­րենց ա­ռա­ջարկ­նե­րը ներ­կա­յաց­նեն նաև խա­չի տե­ղադր­ման գոր­ծը նա­խա­ձեռ­նող­նե՞­րը...
Որևէ տար­բե­րակ ա­ռա­ջար­կել չենք ու­զում, բայց կոչ կա­նեինք բո­լո­րին? տեր կանգ­նել և որ­պես սր­բա­վայր գնա­հա­տել ու պահ­պա­նել լու­սա­տու խա­չի տա­րած­քը։
Մեզ՝ ար­ցախ­ցի­նե­րիս, հա­րիր չէ նման պահ­ված­քը։

;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.