Logo
Print this page

ՎԵ­ՐԱ­ՀԱՍ­ՏԱՏ­ՎԵ­ԼՈՒ ՃԱ­ՆԱ­ՊԱՐ­ՀԻՆ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Հա­թերք գյու­ղը հան­րա­պե­տու­թյան խո­շոր գյու­ղե­րից է: Մինչև 2020թ. պա­տե­րազ­մը, տե­ղե­կաց­նում է հա­մայն­քի ղե­կա­վար Վար­դան Գրի­գո­րյա­նը, գյու­ղում ապ­րում էր մոտ 1700 բնա­կիչ: Պա­տե­րազ­մից հե­տո գյու­ղի բնակ­չու­թյան 80-85 տո­կո­սը վե­րա­դար­ձել է և ապ­րում է իր բնա­կա­նոն կյան­քով:

Հա­թերքն այն գյու­ղե­րից է, ըն­դգ­ծում է նա, որ վեր­ջին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ քիչ է վնաս­վել՝ մոտ 30 տուն: Եվ հա­մայն­քի ա­զատ բնա­կա­րա­նա­յին ֆոնդն այն­քան մեծ է, որ հնա­րա­վո­րու­թյուն ու­նի մոտ 200 տե­ղա­հան­ված ըն­տա­նիք ըն­դու­նել և ա­պա­հո­վել բնա­կա­րա­նով, տնա­մերձ հո­ղա­մա­սով: Այ­սօր­վա դրու­թյամբ, տե­ղե­կաց­նում է նա, բռ­նա­տե­ղա­հան­ված 15 ըն­տա­նիք ար­դեն իսկ ապ­րում է Հա­թեր­քում: Այս գոր­ծըն­թա­ցը դեռ նոր է սկս­վել, ա­սում է նա, կա­ռա­վա­րու­թյու­նը մի­ջոց­ներ է տրա­մադ­րում` ե­ղած տնե­րը վե­րա­նո­րո­գե­լու նպա­տա­կով: Միայն նո­րո­գու­մից հե­տո են այդ տնե­րը տրա­մադր­վում տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րին:
Գա­յա­նե Գաբ­րիե­լյանն ու Սեյ­րան Պո­ղո­սյա­նը Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Նոր Մա­րա­ղա­յում բնակ­վել են 2015-ին: Սեյ­րանն աշ­խա­տում էր գյու­ղի մո­տա­կայ­քում գոր­ծող քա­րի հան­քում, Գա­յա­նեն էլ տան­տի­րու­հի էր. խնա­մում, մե­ծաց­նում էր ե­րե­խա­նե­րին: Մե­ծը դուստրն է, հա­ճա­խում էր ման­կա­պար­տեզ:
-Շատ լավ էր Նոր Մա­րա­ղա­յում,- ափ­սո­սան­քով վեր­հի­շում է Գա­յա­նեն:- Եվ տան պայ­ման­ներն էին շատ լավ, և ա­մուս­նուս աշ­խա­տանքն էր ա­պա­հո­վում մեր ըն­տա­նի­քի կա­րիք­նե­րը: Մտադր­վել էինք մշ­տա­պես բնակ­վել Մա­րա­ղա­յում: Ցա­վոք, պա­տե­րազ­մը խախ­տեց մեր պլան­նե­րը:
Ա­մու­սին­նե­րը ե­րե­խա­նե­րի հետ ողջ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ա­պաս­տա­նել էին Սի­սիա­նում` Գա­յա­նեի մոր գյու­ղում: Պա­տե­րազ­մից հե­տո ի­մա­ցան, որ Հա­թեր­քում տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րին ըն­դու­նում են, լավ պայ­ման­ներ են ա­ռա­ջար­կում: Ո­րո­շե­ցին տե­ղա­փոխ­վել Հա­թերք: Չեն փոշ­մա­նում, ան­կեղ­ծա­նում է Գա­յա­նեն: Հի­մա ըն­տա­նիքն ապ­րում է նո­րոգ­ված երկ­հար­կա­նի տա­նը: Տան տա­րած­քում ու­նեն խո­հա­նոց, բաղ­նիք:
ՙՄի խոս­քով,- գո­հու­նա­կու­թյամբ շեշ­տում է տան­տի­րու­հին,- գյու­ղում ենք ապ­րում, բայց կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րը քա­ղա­քա­յին են: Ա­մու­սինս ընդգրկված է գյու­ղում ըն­թա­ցող շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րում: Ե­րե­խա­ներս բո­լորն էլ հա­ճա­խում են ման­կա­պար­տեզ: Ինձ էլ տրա­մադ­րել են ա­զատ մի շի­նու­թյուն, որ­տեղ խա­նութ եմ բա­ցել: Կարճ ա­սած,- ան­կեղ­ծա­նում է Գա­յա­նեն,- ա­պա­գան կա­պում ենք Հա­թեր­քի հետ՚:
Գա­յա­նեն ու Սեյ­րանն օգտ­վել են սո­ցիա­լա­կան բո­լոր ծրագ­րե­րից, ո­րոնք պա­տե­րազ­մից հե­տո տրա­մադր­վում էր և շա­րու­նա­կում է տրա­մադր­վել ՀՀ և ԱՀ կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի կող­մից:
Ծնն­դով մա­ղա­վուզ­ցի Արևիկ Բա­դա­լյանն իր ա­մուս­նու` Տա­րոն Վար­դե­րո­սյա­նի հետ 18 տա­րի ապ­րում էին Մա­տա­ղի­սում: Ա­մու­սի­նը ծա­ռա­յում էր Մա­տա­ղի­սի զին­մա­սում: Արևի­կը տան­տի­րու­հի էր: Ու­նեն ե­րեք ե­րե­խա: Ապ­րում էին, ե­րա­զում, պլան­ներ էին կա­ռու­ցում, ինչ­պես բո­լորն Ար­ցա­խում: Ա­վաղ, պայ­թեց չա­րա­բաս­տիկ պա­տե­րազ­մը, խառ­նեց ա­մեն ինչ, ա­վե­րեց տուն ու տեղ: Ա­մու­սինն ա­ռաջ­նագ­ծում էր, իսկ Արևի­կը ողջ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ե­րե­խա­նե­րի հետ ա­պաս­տա­նել էր Վա­նա­ձո­րում: Պա­տե­րազ­մից հե­տո տե­ղա­փոխ­վել են Հա­թերք, ապ­րում էին բա­րե­կա­մու­հու տա­նը:
-Բայց ինչ­քան կա­րե­լի է ապ­րել բա­րե­կա­մի տա­նը: Նրանք շատ լավ էին մեզ ըն­դու­նում` չնա­յած նեղ­վածք լի­նե­լուն: Յու­րա­քան­չյուր մարդ իր տու­նը պետք է ու­նե­նա,- հա­մոզ­ված է նա:- Ո­րո­շե­ցինք դի­մել հա­մայն­քի ղե­կա­վա­րին` մեզ ա­ռան­ձին տուն տրա­մադ­րե­լու խնդ­րան­քով:
Հա­թեր­քի հա­մայն­քա­պե­տա­րա­նը տան հար­ցը միան­գա­մից լու­ծեց: ՙՃիշտ է,- վկա­յում է Արևի­կը,- սկզ­բում պայ­ման­ներն այն­քան էլ լավ չէին: Բայց հե­տո տու­նը վե­րա­նո­րո­գե­ցին, զու­գա­րան, բաղ­նիք կա­ռու­ցե­ցին, մնում է մշ­տա­կան ջրի հար­ցը լուծ­վի: Ու­րիշ ոչ մի խն­դիր չկա,- պն­դում է Արևի­կը՚: Ա­մու­սինն աշ­խա­տում է: Ին­քը` Արևի­կը, հո­գում է տան կեն­ցա­ղա­յին հար­ցե­րը: Ան­շուշտ, կու­զե­նար աշ­խա­տել, քա­նի որ ե­րե­խա­նե­րը բո­լորն էլ դպ­րո­ցա­կան են, և ա­զատ ժա­մա­նակ շատ ու­նի: Բայց, ցա­վոք, գյու­ղում աշ­խա­տա­տեղ չկա:
- Կա­մաց-կա­մաց տունն օ­ջա­խի է վե­րած­վում, մնում է« որ երկ­րում խա­ղա­ղու­թյուն լի­նի«- խոս­տո­վա­նում է Արևի­կը։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.