[ARM]     [RUS]     [ENG]

ՙՇԱՏԵՐՆ ԵՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՒՄ ՄԻԱՆԱԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ, ԲԱՅՑ ՄԵՆՔ ՍՏԻՊՎԱԾ ՄԵՐԺՈՒՄ ԵՆՔ…՚

Է­վի­կա ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

 Օ­րերս Ար­ցա­խի բնա­կիչ­նե­րը հա­ղոր­դագ­րու­թյուն ստա­ցան Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի կող­մից առ այն, որ Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի Ար­թուր Մկրտ­չյան 4/5 հաս­ցեում կսկ­սի գոր­ծել հան­րա­յին ըն­դու­նա­րան, ինչ­պես նաև, գոր­ծարկ­վել է թեժ գիծ՝ 047 94 61 94 հե­ռա­խո­սա­հա­մա­րով:

Ի՞նչ հիմ­նա­կան գոր­ծա­ռույթ­ներ է ի­րա­կա­նաց­նե­լու հան­րա­յին ըն­դու­նա­րա­նը և ի՞նչ հար­ցե­րով կա­րող են մեր քա­ղա­քա­ցի­նե­րը դի­մել այն­տեղ: Այս և այլ հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը ստա­նա­լու հա­մար այ­ցե­լե­ցինք Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի հան­րա­յին ըն­դու­նա­րան:

- Հան­րա­յին ըն­դու­նա­րանն իր ստանձ­նած խն­դիր­նե­րին հա­մա­պա­տաս­խան՝ ի­րա­կա­նաց­նում է հետևյալ գոր­ծա­ռույթ­նե­րը. քա­ղա­քա­ցի­նե­րի և նրանց դի­մում­նե­րի ըն­դուն­ման կազ­մա­կեր­պում, խոր­հր­դատ­վու­թյուն­նե­րի տրա­մադ­րում և նրանց հու­զող հար­ցե­րի պար­զա­բա­նում, ինչ­պես նաև տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ տե­ղում քա­ղա­քա­ցի­նե­րի դի­մում­նե­րի դի­տար­կում և անհ­րա­ժեշտ աշ­խա­տանք­նե­րի ի­րա­կա­նա­ցում՝ խն­դիր­նե­րին հնա­րա­վո­րինս ա­րագ լու­ծում­ներ տա­լու ուղ­ղու­թյամբ, - այս­պես, ա­սես զին­վո­րա­կան զե­կույց, ման­րա­մաս­նեց Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի ներ­կա­յա­ցու­ցի­չը:
-Շա՞տ ար­ցախ­ցի­ներ են, ար­դյոք, ձեզ դի­մում և ի՞նչ հար­ցե­րով:
-Հիմ­նա­կա­նում, հար­ցե­րը կապ­ված են լի­նում քա­ղա­քա­ցի­նե­րի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման հետ, օ­րի­նակ, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում կան գյու­ղեր, ո­րոնց մի մա­սը գտն­վում է Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղու­թյան տակ ան­ցած տա­րած­քում, ա­վե­լի հս­տակ՝ Թա­ղա­վար­դը: Գյու­ղա­ցի­նե­րը մեզ խնդ­րել են ա­պա­հո­վել ի­րենց անվ­տանգ այ­ցե­լու­թյու­նը հա­րա­զատ­նե­րի գե­րեզ­ման­ներ, նաև գյու­ղե­րից մե­կի բնա­կիչ­ներն են մեզ դի­մել ի­րենց գյուղ­տեխ­նի­կան Ադր­բե­ջա­նի ԶՈՒ-ի վե­րահս­կո­ղու­թյան տակ գտն­վող տա­րած­քից տե­ղա­փո­խե­լու խնդ­րան­քով: Ադր­բե­ջա­նա­կան կող­մի հետ տար­վող բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում մեզ, այ­նուա­մե­նայ­նիվ, հա­ջող­վել է վե­րա­դարձ­նել այդ տեխ­նի­կան: Ինչ­պես գի­տեք, մենք ա­պա­հո­վում ենք հայ ուխ­տա­վոր­նե­րի անվ­տանգ այ­ցե­լու­թյուն­նե­րը Դա­դի­վան­քի վա­նա­կան հա­մա­լիր և Ա­մա­րա­սի քրիս­տո­նեա­կան վանք:

Մեր ըն­դու­նա­րան են դի­մում նաև ան­հայտ կո­րած­նե­րի հար­ցե­րով: Այ­սօր­վա դրու­թյամբ ար­դեն ստա­ցել ենք 2000 դի­մում: Մենք այդ հար­ցի շուրջ տար­վող աշ­խա­տանք­նե­րում հա­մա­գոր­ծակ­ցում ենք Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի պե­տա­կան ծա­ռա­յու­թյան և Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեի հետ:
Հա­ճախ դի­մում են աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­վե­լու հար­ցով: Շա­տերն են ցան­կա­նում աշ­խա­տել Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ ու­ժե­րում, բայց մենք ստիպ­ված մեր­ժում ենք նրանց, քա­նի որ ա­ռայժմ թա­փուր աշ­խա­տա­տե­ղեր չու­նենք: Հա­մե­նայն դեպս, տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի, տար­բեր նա­խա­րա­րու­թյուն­նե­րի և գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում մեզ հա­ջող­վել է աշ­խա­տան­քի տե­ղա­վո­րել շուրջ 60 քա­ղա­քա­ցու:
-Ար­դյո՞ք ձեզ հա­ջող­վել է շփում­ներ հաս­տա­տել տե­ղի բնակ­չու­թյան հետ:
-Չէ՞ որ հի­մա Ձեզ հետ զրու­ցում ենք, - կա­տա­կով ա­սաց խա­ղա­ղա­պահ-սպան ու շա­րու­նա­կեց.- Տար­բեր մի­ջո­ցա­ռում­ներ ենք կազ­մա­կեր­պում ինչ­պես Ստե­փա­նա­կեր­տում, այն­պես էլ հան­րա­պե­տու­թյան տար­բեր շր­ջան­նե­րում: Օգ­նել ենք ե­րե­խա­նե­րին դպ­րո­ցին նա­խա­պատ­րաստ­վել, վեր­ջերս Ստե­փա­նա­կեր­տի շախ­մա­տի դպ­րո­ցում կազ­մա­կերպ­վել էր շախ­մա­տի ըն­կե­րա­կան հան­դի­պում Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի զին­ծա­ռա­յող­նե­րի և տե­ղի շախ­մա­տիստ­նե­րի միջև: ՙՍպի­տակ նա­վակ՚ ¥ըպ­սՈÿ սՈՊՖÿ¤ ըն­կե­րա­կան հան­դի­պու­մը նվիր­ված էր շախ­մա­տի աշ­խար­հի 7-րդ չեմ­պիոն Վա­սի­լի Սմիս­լո­վի ծնն­դյան 100-ա­մյա­կին: Տիե­զե­րագ­նա­ցու­թյա­նը նվիր­ված մի­ջո­ցա­ռում ենք նա­խա­պատ­րաս­տում, այ­նու­հետև, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, կզ­բաղ­վենք Հաղ­թա­նա­կի օր­վա տո­նա­կա­տա­րու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­մամբ: Բո­լորս գի­տենք, որ շատ հա­յեր են մաս­նակ­ցել Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մին, որ Ար­ցա­խը նույն­պես ու­նե­ցել է շատ հե­րոս­ներ, այդ թվում նաև մեծ մար­շալ­ներ և զո­րա­պետ­ներ:
Եվ մեր վեր­ջին հար­ցին՝ ի՞նչ­պես են ի­րենց զգում մեր երկ­րում, Ռու­սա­կան ռազ­մա­կան հա­վա­քա­կազ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը պա­տաս­խա­նե­ցին. ՙՀյուր լի­նե­լը լավ է, բայց տանն ա­վե­լի լավ է՚: