[ARM]     [RUS]     [ENG]

COVID -19 ՎԱՐԱԿԻ ՆՈՐ ԴԵՊՔԵՐԻ ԹՎԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ

Հա­մաշ­խար­հա­յին վի­ճա­կագ­րա­կան Worldometer կայ­քէ­ջի տվյալ­նե­րով՝ աշ­խար­հում նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի հաս­տատ­ված դեպ­քե­րի թի­վը մո­տե­ցել է 127 մի­լիո­նին։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սի հետևան­քով մա­հա­ցել է շուրջ 2 մի­լիոն 768 հա­զար հի­վանդ, իսկ ա­պա­քին­վել՝ 101 մի­լիոն 748 հա­զար 049 քա­ղա­քա­ցի: Վա­րա­կա­կիր եր­կր­նե­րի ընդ­հա­նուր ցու­ցա­նիշ­նե­րով՝ ա­ռա­ջին ե­ռյա­կում շա­րու­նա­կում են մնալ ԱՄՆ-ն՝ 30 մի­լիոն 774 հա­զար 003 հաս­տատ­ված դեպ­քով, մահ­վան՝ 559 հա­զար 744 ել­քով։ Երկ­րորդ տե­ղում Բրա­զի­լիան է՝ 12 մի­լիոն 324 հա­զար 765 վա­րա­կակ­րով, մահ­վան՝ 303 հա­զար 726 դեպ­քով, իսկ եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում Հնդ­կաս­տա­նը՝ 11 մի­լիոն 846 հա­զար 652 դեպ­քով և մահ­վան՝ 160 հա­զար 983 ել­քով։ Վա­րա­կա­կիր եր­կր­նե­րի շար­քում Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում է զբա­ղեց­նել 70-րդ հո­րի­զո­նա­կա­նը։
Վեր­ջին շա­բաթ­վա ըն­թաց­քում ՀՀ-ում կտուկ ա­ճել է COVID-19 վա­րա­կա­կիր­նե­րի թի­վը։ Օ­րա­կան մի­ջի­նում գրանց­վում է վա­րա­կի 800-1200 դեպք։ Մար­տի 26-ի ժա­մը 11:00-ի դրու­թյամբ Հա­յաս­տա­նում հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան նոր 1005 և ընդ­հա­նուր 188 446 դեպք։ Մար­տի 25-ին կա­տար­վել է 5525, իսկ ընդ­հա­նուր՝ 828 159 թես­տա­վո­րում: Վա­րա­կից ա­պա­քին­վել է 170 160 քա­ղա­քա­ցի, մա­հա­ցել՝ 3434 հի­վանդ: Ներ­կա­յումս կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյու­նից ՀՀ-ում բուժ­վում է 13 976 մարդ: Վեր­ջին տվյալ­նե­րով՝ ա­ռող­ջա­ցել է 433, մա­հա­ցել 18 մարդ: Նա­խորդ օրն ար­ձա­նագր­վել է մահ­վան 5 դեպք, երբ հի­վանդ­ներն ու­նե­ցել են կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, սա­կայն մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով« և նման դեպ­քե­րի ընդ­հա­նուր թի­վը 876 է:
Ար­ցա­խում վեր­ջին շա­բաթ­վա կտր­ված­քով նույն­պես ար­ձա­նագր­վում է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի աճ։ Մի­ջի­նում գրանց­վում է 7-10 նոր դեպք։ Մար­տի 25-ին կա­տար­ված 52 թես­տա­վոր­ման ար­դյուն­քում ԱՀ-ում հաս­տատ­վել է COVID-19-ի 7 դեպք: Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան տվյալ­նե­րով՝ վա­րա­կա­կիր­նե­րը մինչ այդ հաս­տատ­ված հի­վանդ­նե­րի շփ­ման շր­ջա­նա­կից են։ Ներ­կա­յումս ստա­ցիո­նար բու­ժում է ստա­նում 28 վա­րա­կա­կիր, իսկ թեթև ձևե­րը ամ­բու­լա­տոր բուժ­վում են տնա­յին պայ­ման­նե­րում: Ընդ­հա­նուր առ­մամբ՝ Ար­ցա­խում կա­տար­ված 21 768 թես­տա­վոր­ման ար­դյուն­քում հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի 2467 դեպք: Միայն այս տար­վա ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­վել է լա­բո­րա­տոր 4320 հե­տա­զո­տու­թյուն, ո­րի ըն­թաց­քում հայտ­նա­բեր­վել է COVID-19-ի 583 դեպք։
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րը կր­կին հոր­դո­րում են հետևել նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի դեմ պայ­քա­րի կա­նոն­նե­րին, մաս­նա­գետ­նե­րի ցու­ցում­նե­րին։


ՙԱԱ՚