Logo
Print this page

ՎԱՐՆԿԱԹԱՂԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Վարն­կա­թաղ գյու­ղում պա­տե­րազ­մի հետևան­քով վնաս­վել է բնակ­ֆոն­դի մոտ 95 տո­կո­սը։ Հա­մայն­քում բնակ­վող 20 ըն­տա­նի­քից (85 բնա­կիչ) պա­տե­րազ­մից հե­տո վե­րա­դար­ձել է 11 ըն­տա­նիք (19 բնա­կիչ)։

Ներ­կա­յում գյու­ղը վե­րած­վել է լայ­նա­ծա­վալ շին­հար­թա­կի։ Վե­րա­նո­րոգ­վում են պա­տե­րազ­մից տու­ժած տնե­րը, կա­ռուց­վում նո­րե­րը։ Ըն­թաց­քի մեջ են դպ­րո­ցի, ման­կա­պար­տե­զի, ա­կում­բի, բուժ­կե­տի, հա­մայն­քա­յին կենտ­րո­նի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը։
Օ­րերս Վարն­կա­թաղ էր այ­ցե­լել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը` տե­ղում ծա­նո­թա­նա­լու հա­մայն­քում ի­րա­կա­նաց­վող շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րին։
-Նա­խա­գա­հը հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­րա­րա­կան­ներ է տվել և նշել, որ ա­ռա­ջի­կա եր­կու տար­վա ըն­թաց­քում հա­մայն­քը 20-ի փո­խա­րեն պետք է ու­նե­նա 80-85 տն­տե­սու­թյուն,- ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի հետ զրույ­ցում ա­սաց Վարն­կա­թա­ղի գյու­ղա­կան հա­մայն­քի նո­րան­շա­նակ ղե­կա­վար Գե­ղամ Բե­ջա­նյա­նը։
Շի­նաշ­խա­տանք­ներն սկս­վել են մեկ ա­միս ա­ռաջ, ՙՍան­սի­թի՚ ըն­կե­րու­թյան կող­մից՝ 3 բրի­գա­դով։ Հրե­տա­կո­ծու­թյուն­նե­րից վնաս­ված 24 ա­ռանձ­նա­տան վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը նա­խա­տես­վում է ա­վար­տին հասց­նել ա­ռա­ջի­կա 3-4 ամս­վա ըն­թաց­քում։ Աշ­խա­տանք­ներ են տար­վե­լու նաև ա­զատ բնակ­ֆոն­դի վե­րա­կան­գն­ման ու տե­ղա­հան­ված բնա­կիչ­նե­րին Վարն­կա­թա­ղում բնա­կա­րա­նով ա­պա­հո­վե­լու ուղ­ղու­թյամբ։ Բա­րե­կարգ­վե­լու և աս­ֆալ­տա­պատ­վե­լու է նաև Մա­ղա­վուզ-Վարն­կա­թաղ ճա­նա­պար­հա­հատ­վա­ծը՝ նե­րա­ռյալ գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պար­հը։
-Գյու­ղի բնա­կիչ­նե­րի մի մասն այժմ ա­պաս­տա­նել է հարևան գյու­ղե­րում, շրջ­կենտ­րո­նում և մայ­րա­քա­ղա­քում։ Ան­համ­բեր սպա­սում են բնա­կա­րան­նե­րի վե­րա­նո­րոգ­մա­նը, որ­պես­զի կր­կին գյուղ վե­րա­դառ­նան։ Թի­կուն­քը պետք է ա­մուր պա­հել,-ա­սում է Գ. Բե­ջա­նյա­նը և շա­րու­նա­կում.- Վարն­կա­թա­ղից հարևան Մա­ղա­վուզ գյու­ղի միջ­նա­կարգ դպ­րոց էր հա­ճա­խում 15 ա­շա­կերտ։ Դեռևս 2017թ. ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նը հա­մայն­քին նվի­րել է Ուազ մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նա, ո­րը ծա­ռա­յում էր նաև որ­պես ա­շա­կերտ­նե­րի փո­խադ­րա­մի­ջոց։ Գյուղն ա­ռա­ջի­կա­յում նաև իր դպ­րո­ցը կու­նե­նա,- ա­սում է հա­մայն­քի ղե­կա­վա­րը։
Վարն­կա­թա­ղը նոր սահ­մա­նա­զա­տում­նե­րից հե­տո սահ­մա­նից մոտ 4,5 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա է։ Հա­մայնքն ա­պա­հով­ված է կա­նո­նա­վոր է­լեկտ­րա­մա­տա­կա­րար­մամբ և ջրա­մա­տա­կա­րար­մամբ։ Հա­մա­ցան­ցը տեղ-տեղ հա­սա­նե­լի է։ Վե­րա­նո­րոգ­ման ու վե­րա­կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րի ա­վար­տից հե­տո Վարն­կա­թա­ղը պատ­րաստ է ըն­դու­նել տե­ղա­հան­ված բնա­կիչ­նե­րի։ Այս­տեղ առ­կա են բա­րեն­պաստ պայ­ման­ներ ա­նաս­նա­պա­հու­թյան, հո­ղա­գոր­ծու­թյան ու մեղ­վա­բու­ծու­թյան զար­գաց­ման հա­մար։

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.