Logo
Print this page

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ՕԳՏՎԵԼ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻՑ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 2021թ. Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նը կձեռ­նար­կի մի շարք քայ­լեր՝ ուղղ­ված ներ­քա­ղա­քա­յին եր­թու­ղի­նե­րի սպա­սարկ­ման բա­րե­կարգ­մա­նը, հաշ­ման­դամ­նե­րի սպա­սարկ­ման մատ­չե­լիու­թյա­նը և մի շարք այլ բա­րեն­պաստ փո­փո­խու­թյուն­ներ։ Նշ­ված հար­ցե­րի շուրջ զրու­ցե­ցինք Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կազ­մի ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի բաժ­նի պետ Էդ­գար Ա­վա­նե­սյա­նի հետ։

Բաժ­նի պե­տի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ քա­նի որ մայ­րա­քա­ղա­քի հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տի հա­վա­քա­կա­յա­նի ներ­կա­յիս տեխ­նի­կա­կան վի­ճակն ան­բա­րեն­պաստ է, նա­խա­տես­ված է հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում ձեռք բե­րել ավ­տո­բուս­ներ և միկ­րոավ­տո­բուս­ներ։ Ու­սում­նա­սի­րու­թյուն կի­րա­կա­նաց­վի Երևա­նի ներ­քա­ղա­քա­յին եր­թու­ղի­նե­րի սպա­սարկ­ման ո­լոր­տում` նոր ավ­տո­բուս­նե­րի շա­հա­գործ­ման, հաշ­ման­դամ­նե­րի տրանս­պոր­տա­յին սպա­սար­կում ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով, ինչ­պես նաև միաս­նա­կան տոմ­սա­յին հա­մա­կար­գի անց­ման հա­մար։ Այդ գոր­ծըն­թա­ցի շր­ջա­նակ­նե­րում նա­խա­տես­ված է նաև ու­ղե­վար­ձի գանձ­ման հա­մար ներդ­նել ավ­տո­մա­տաց­ված սար­քեր։ Նման նո­րա­մու­ծու­թյուն­նե­րի հա­մար անհ­րա­ժեշտ կլի­նի ավ­տո­բուս­նե­րի վե­րա­սար­քա­վո­րում՝ հար­մա­րեց­նե­լով այն սայ­լա­կա­վոր հաշ­ման­դամ­նե­րի սպա­սար­կումն ա­պա­հո­վե­լուն։ Կույր հաշ­ման­դամ­նե­րի հա­մար հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տը մատ­չե­լի դարձ­նե­լու նպա­տա­կով ավ­տո­բուս­նե­րի ու­ղես­րահ­նե­րում կան­գառ­նե­րի հայ­տա­րար­ման սար­քեր ձեռք կբեր­վեն։ Ավ­տո­բու­սա­յին (միկ­րոավ­տո­բու­սա­յին) եր­թու­ղի­նե­րում շար­ժա­կազ­մե­րի հա­մալր­ման և փո­խա­րին­ման աշ­խա­տանք­ներ կի­րա­կա­նաց­վեն։
Ըստ Է. Ա­վա­նե­սյա­նի՝ շա­րու­նակ­վե­լու է մայ­րա­քա­ղա­քի ընդ­հա­նուր օգ­տա­գործ­ման տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի կան­գառ­նե­րի կա­հա­վո­րու­մը։ Կվե­րա­նայ­վեն ներ­քա­ղա­քա­յին եր­թու­ղի­նե­րի աշ­խա­տան­քա­յին (ոչ աշ­խա­տան­քա­յին) գրա­ֆիկ­նե­րը, ո­րի ար­դյուն­քում, հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում, կան­գառ­նե­րում ցու­ցա­տախ­տա­կի տես­քով կներ­կա­յաց­վի տե­ղե­կատ­վու­թյուն՝ ավ­տո­բուս­նե­րի ժա­ման­ման մա­սին։ Ստու­գայ­ցեր կկազ­մա­կերպ­վեն ԱՀ ոս­տի­կա­նու­թյան ՙճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյուն՚ ծա­ռա­յու­թյան հետ հա­մա­տեղ՝ հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տի կան­գառ­ներն այլ տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րից (մաս­նա­վո­րա­պես` թեթև մար­դա­տար տաք­սի­նե­րից) ա­զատ պա­հե­լու, երկ­րորդ երթևե­կե­լի գո­տի­նե­րում հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տի շար­ժա­կազ­մե­րի կան­գա­ռը բա­ցա­ռե­լու ուղ­ղու­թյամբ։
Նրա հա­վաստ­մամբ՝ 2021թ. ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի բաժ­նի կող­մից տրանս­պոր­տի մա­սով նա­խա­տես­վում են ի­րա­կա­նաց­նել ներ­քա­ղա­քա­յին կա­նո­նա­վոր ավ­տո­բու­սա­յին եր­թու­ղի­նե­րում աշ­խա­տան­քա­յին գրա­ֆիկ­նե­րի վե­րահս­կում, եր­թա­կար­գա­վա­րա­կան ծա­ռա­յու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րա­ցում։
Նա­խա­տես­վում է նաև մայ­րա­քա­ղա­քի չլու­սա­վոր­վող փո­ղոց-բա­կա­յին հատ­ված­նե­րի լու­սա­վոր­ման ի­րա­կա­նա­ցում։ Այդ աշ­խա­տանք­նե­րը կկա­տար­վեն նաև ԱՀ բյու­ջեի մի­ջոց­նե­րի հաշ­վին՝ ի­րա­կա­նաց­վող կա­պի­տալ ներդ­րում­նե­րի ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում, մաս­նա­վո­րա­պես՝ Ա­ջափ­նյակ թա­ղա­մա­սի ար­տա­քին լու­սա­վո­րու­մը, 10 ԿՎ օ­դա­յին գծե­րի տե­ղա­փո­խու­մը և Ստե­փա­նա­կեր­տի եղ­բայ­րա­կան գե­րեզ­մա­նո­ցի ար­տա­քին լու­սա­վոր­ման հա­մա­կար­գի կա­պի­տալ վե­րա­կա­ռու­ցու­մը։ Հա­մայն­քի բյու­ջեի մի­ջոց­նե­րի հաշ­վին, հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում, Ս. Դա­վիթ, Մար­տու­նի, Ն. Ստե­փա­նյան, Դ. Բեկ, Բ. Ու­լու­բա­բյան, Մ. Մաշ­տոց փո­ղոց­նե­րի 250 Վտ-ա­նոց լու­սա­տու­նե­րը կփո­խա­րին­վեն նոր է­ներ­գախ­նա­յող լու­սա­դիո­դա­յին լու­սա­տու­նե­րով, ին­չի ար­դյուն­քում կու­նե­նանք նշ­ված փո­ղոց­նե­րում է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի ծախ­սի շուրջ 2,5 ան­գամ տն­տե­սում։ Է­ներ­գախ­նա­յո­ղու­թյուն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով մայ­րա­քա­ղա­քի մի շարք փո­ղոց­նե­րում (7 մետ­րից կարճ հե­նա­սյու­նե­րի դեպ­քում) լու­սա­տու­նե­րի 250 Վտ-ա­նոց լամ­պե­րը կփո­խա­րին­վեն է­ներ­գախ­նա­յող լամ­պե­րով։ Մայ­րա­քա­ղա­քի ար­տա­քին լու­սա­վոր­ման հա­մա­կար­գի սպա­սարկ­ման և շա­հա­գործ­ման աշ­խա­տանք­նե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար հին, ջարդ­ված լու­սա­տու­նե­րը և վթար­ված մա­լու­խա­յին գծե­րը կփո­խա­րին­վեն նո­րով։
Ըստ բաժ­նի պե­տի՝ Ճա­նա­պար­հա­յին անվ­տանգ երթևե­կու­թյան կազ­մա­կերպ­ման նպա­տա­կով ապ­րիլ ամ­սում կի­րա­կա­նաց­վեն ճա­նա­պարհ­նե­րի հո­րի­զո­նա­կան գծանշ­ման աշ­խա­տանք­ներ։ Թվով 6 խաչ­մե­րուկ­նե­րի հին լու­սա­ցու­ցա­յին օ­բյեկտ­ներ կփո­խա­րին­վեն նոր՝ ժա­մա­նա­կա­կից, լու­սա­դիո­դա­յին, լու­սա­ցու­ցա­յին օ­բյեկտ­նե­րով։ Կի­րա­կա­նաց­վեն ճա­նա­պար­հա­յին նշան­նե­րի փո­խա­րին­ման, տե­ղադր­ման աշ­խա­տանք­ներ։
Էդ­գար Ա­վա­նե­սյա­նը նշեց նաև, որ ար­տա­քին գո­վազ­դի տե­ղա­բաշխ­ման /տե­ղադր­ման/ գոր­ծըն­թա­ցի նկատ­մամբ հս­կո­ղու­թյուն կի­րա­կա­նաց­վի. ՙԱր­տա­քին գո­վազ­դի տե­ղա­բաշխ­ման, տե­ղադր­ման, ինչ­պես նաև թույ­լտ­վու­թյան ո­րոշ­ման մեջ փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու, թույ­լտ­վու­թյան ժամ­կե­տի եր­կա­րաձգ­ման և ըն­դուն­ված ո­րոշ­ման ու­ժը կորց­րած ճա­նա­չե­լու մա­սին կկա­տար­վեն հա­մա­պա­տաս­խան գոր­ծարք­ներ՚։ Նա շեշ­տեց նաև, որ Երևան-Ստե­փա­նա­կերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում ար­տա­քին գո­վազ­դի ո­լոր­տում կկազ­մա­կերպ­վի փոր­ձի փո­խա­նա­կում։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.