[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ՝ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մինչ ար­ցա­խյան 44-օ­րյա պա­տե­րազ­մը Աս­կե­րա­նի շր­ջա­նի Նո­րա­գյուղն ու­ներ 1560 բնա­կիչ։ Այ­սօր այդ թիվն ա­վե­լա­ցել է, քան­զի պա­տե­րազ­մի հետևան­քով տե­ղա­հան­ված 168 բնա­կիչ (48 տն­տե­սու­թյուն՝ տար­բեր գյու­ղե­րից) ա­պաս­տա­նել է այս­տեղ։ Հա­մայն­քի ղե­կա­վար Վլա­դի­միր Պետ­րո­սյա­նի խոս­քով՝ տե­ղա­հան­ված­նե­րից շա­տերն են ու­զում բնակ­վել Նո­րա­գյու­ղում, ին­չը բնա­կան է. գյու­ղը մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տից հե­ռու չէ, ճա­նա­պարհ­նե­րը բա­րե­կարգ են, մի մա­սը՝ աս­ֆալ­տա­պատ...

Ի տար­բե­րու­թյուն շատ բնա­կա­վայ­րե­րի, պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով Նո­րա­գյու­ղի հա­մայն­քը սե­փա­կա­նաշ­նորհ­ված վա­րե­լա­հո­ղե­րի կո­րուստ չի ու­նե­ցել, ե­թե չհաշ­վենք, որ ներ­քին գո­տում՝ Ակ­նա­յի տե­ղա­մա­սում, մի քա­նի ան­հատ ձեռ­նե­րեց­ներ այ­գի­նե­րի, բան­ջա­րա­նոց­նե­րի ու վա­րե­լա­հո­ղե­րի կո­րուստ են ու­նե­ցել։
Ռմ­բա­կո­ծու­թյու­նից և հրե­տա­կո­ծու­թյու­նից գյու­ղում մաս­նա­կի ա­վե­րա­ծու­թյուն­ներ են ե­ղել, իսկ մեկ տուն՝ Լևոն Ղահ­րա­մա­նյա­նի տու­նը, լրի­վու­թյամբ ա­վեր­վել է (հր­թիռն ըն­կել է ու­ղիղ տան վրա)։ Բա­րե­բախ­տա­բար, տանն այդ պա­հին մարդ չի ե­ղել...
ՙՄեր տնից ո­չինչ չի մնա­ցել, մի շոր ան­գամ հնա­րա­վոր չի ե­ղել հա­նել փլա­տակ­նե­րից, - ա­սում է Լևո­նի կի­նը՝ Զի­նաի­դան։- Մնա­ցել ենք ա­նօթևան և ա­ռանց գույ­քի։ Ապ­րում ենք բա­րե­կամ­նե­րից մե­կի տա­նը, բայց մինչև ե՞րբ։ Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նից մի ան­գամ ե­կել-տե­սել՝ նկա­րել են... Բայց առ այ­սօր քայ­լեր չեն ձեռ­նարկ­վել տու­նը հիմ­նա­նո­րո­գե­լու հա­մար։ Մեր կար­գա­վի­ճակն ա­ռայժմ ան­հայտ է՝ ո՜չ տե­ղա­հան­ված ենք հա­մար­վում, ո՜չ էլ փախս­տա­կան, չենք օգտ­վում ոչ մի տե­սա­կի օգ­նու­թյու­նից։ Բայց չէ՞ որ մենք էլ ենք կորց­րել...՚։
Հա­մայն­քի ղե­կա­վա­րի տե­ղե­կաց­մամբ՝ կա­ռա­վա­րու­թյան ծրագ­րի հա­մա­ձայն« նա­խա­տես­վում է տե­ղա­հան­ված բնա­կիչ­նե­րի հա­մար մի քա­նի տաս­նյակ բնա­կա­րան­ներ կա­ռու­ցել Նո­րա­գյու­ղում։ Դրա հա­մար որ­պես տա­րածք կհատ­կաց­վի հա­մայն­քի սե­փա­կա­նու­թյուն հան­դի­սա­ցող, բայց ներ­կա­յում վար­ձա­կա­լու­թյամբ տր­ված հո­ղա­հան­դակ­նե­րի մի մա­սը։ Բա­ցի այդ, գյու­ղի ներքևի մա­սում մոտ 70 ա­զատ տնա­մերձ հո­ղա­մաս կա, որ­տեղ նույն­պես կա­րե­լի է տներ կա­ռու­ցել։ Մոտ 140 տուն էլ նա­խա­տես­վում է կա­ռու­ցել գյու­ղի վերևի թա­ղա­մա­սում, որ­տեղ ա­զատ տա­րածք­նե­րը շատ են։ Վ. Պետ­րո­սյա­նի հա­վաստ­մամբ՝ հա­վա­նա­բար այս­տեղ մի նոր բնա­կա­վայր կկա­ռուց­վի, որն, ըստ նախ­նա­կան տե­ղե­կու­թյուն­նե­րի, կլի­նի Հադ­րու­թի շր­ջա­նի Ա­զոխ գյու­ղը։ ՙԿար­ծում ենք՝ այդ­պես ա­վե­լի լավ կլի­նի տվյալ գյու­ղի բնակ­չու­թյան հա­մար։ Հա­մա­գյու­ղա­ցի­նե­րով, հարևան­նե­րով բո­լորն ի­րենց նոր տունն ու բնա­կա­վայ­րը կու­նե­նան այս­տեղ, կապ­րեն կողք կող­քի« և կորս­տի ցա­վը գու­ցե թե փոքր-ինչ մեղ­մա­նա՚,- հա­մոզ­ված է հա­մայն­քի ղե­կա­վա­րը։
Կա­ռա­վա­րու­թյան կող­մից նա­խա­տես­ված ծրագ­րի հա­մա­ձայն՝ մոտ ա­պա­գա­յում (բնա­կա­րան­նե­րի կա­ռու­ցու­մից հե­տո) Նո­րա­գյու­ղի բնակ­չու­թյան թի­վը եր­կու ան­գամ կա­վե­լա­նա, ինչն էլ իր հեր­թին ո­րո­շա­կի խն­դիր­ներ կա­ռա­ջա­ցի։ Ա­ռա­ջի­նը, ըստ հա­մայն­քի ղե­կա­վա­րի, աշ­խա­տա­տե­ղե­րի խն­դիրն է։ Ներքևի զո­նա­յում այ­գի­ներ և բան­ջա­րա­նոց­ներ կորց­րած մար­դիկ այ­սօր իսկ կանգ­նած են այդ վտան­գի ա­ռաջ։ Այ­սօր­վա դրու­թյամբ Նո­րա­գյու­ղի հա­մայն­քը ջրի խն­դիր չու­նի, ջուրն այս­տեղ շուր­ջօ­րյա է։ Բայց նոր թա­ղա­մա­սե­րը կամ նոր բնա­կա­վայ­րը կա­ռու­ցե­լուց հե­տո, բնա­կա­նա­բար, խն­դիր է ա­ռա­ջա­նա­լու։ Վ. Պետ­րո­սյա­նի խոս­քով՝ գոր­ծող ջրամ­բա­րը, ո­րը կա­ռուց­վե­լիք թա­ղա­մա­սից ներքև է գտն­վում, չի բա­վա­կա­նաց­նե­լու ջրա­մա­տա­կա­րա­րու­մը լրի­վու­թյամբ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար։ Նա­խա­տես­վում է մի քա­նի տա­րի ա­ռաջ վթա­րի պատ­ճա­ռով տու­ժած Հի­լի­սի ջրամ­բա­րը վե­րա­կանգ­նել։
Հա­մայն­քի բնակ­չու­թյան թվի ա­վե­լա­ցումն ու­րիշ խն­դիր­նե­րի էլ է հան­գեց­նում։ Գյու­ղը չու­նի շտա­պօգ­նու­թյան մե­քե­նա, բայց դրա անհ­րա­ժեշ­տու­թյունն ար­դեն իսկ զգաց­վում է։ Դպ­րո­ցում ա­շա­կերտ­նե­րի թիվն է մե­ծա­ցել, գոր­ծող ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցը հիմ­նա­նո­րոգ­ման կա­րիք ու­նի։ Մշա­կույ­թի տուն չկա, որ­պես ա­կումբ ծա­ռա­յում է գյու­ղա­պե­տա­րա­նի նիս­տե­րի դահ­լի­ճը։ Հա­մայն­քի ղե­կա­վա­րը նոր շենք կա­ռու­ցե­լու մա­սին է մտա­ծում, որ­տեղ կընդգրկվեն թե՜ ա­կում­բը, և թե՜ ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցը։ Իսկ Հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գահն էլ վս­տա­հեց­րել է, որ նոր բնա­կա­վայ­րի կա­ռու­ցու­մից հե­տո կաս­ֆալ­տա­պապ­վեն գյու­ղա­մի­ջյան բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը։ Այ­սինքն՝ Նո­րա­գյու­ղը կդառ­նա քա­ղա­քա­տիպ ա­վան...