[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱԹԵՐՔԻ ՀԱՄԱՅՆՔԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Հա­թերք հա­մայն­քը մինչև վեր­ջին պա­տե­րազմն ապ­րում էր իր բնա­կա­նոն կյան­քով` ի­րա­կա­նաց­վում էին զար­գաց­ման ծրագ­րեր, գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­ներ:

Հա­մայն­քի ղե­կա­վար Վար­դան Գրի­գո­րյա­նը, ով այդ պաշ­տո­նում ըն­տր­վել է 2019թ. սեպ­տեմ­բե­րի 19-ին, ըն­դա­մե­նը մեկ տա­րի հասց­րեց խա­ղաղ պայ­ման­նե­րում ղե­կա­վա­րել հա­մայն­քը: Եվ այդ մեկ տար­վա ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­վել են աս­ֆալ­տա­պատ­ման աշ­խա­տանք­ներ: Ստե­փա­նա­կերտ-Վար­դե­նիս մայ­րու­ղուց թեք­վող Գե­տա­վան-Հա­թերք ճա­նա­պարհն աս­ֆալ­տա­պատ­վեց մինչև 2020թ. սեպ­տեմ­բեր ա­միս: Է­լեկտ­րա­լա­րե­րի հե­նա­սյու­նե­րի փոխ­ման, ջրա­մա­տա­կա­րար­ման ներ­քին ցան­ցի բաշխ­ման աշ­խա­տանք­ներն սկս­ված էին մինչև պա­տե­րազ­մը: Զի­նա­դա­դա­րից հե­տո աշ­խա­տանք­նե­րը վերս­կս­վե­ցին: ՙՀա­թեր­քի տա­րած­քում 6 ՀԷԿ է աշ­խա­տում,- վկա­յում է Վ. Գրի­գո­րյա­նը, բայց, ա­վաղ, հա­թերք­ցի­նե­րը եր­կար տա­րի­ներ մնում էին ա­ռանց ջրի: Խմե­լու ջու­րը ժա­մով էին տա­լիս, այն էլ` ընդ­հա­տում­նե­րով: Այ­սօր հնա­րա­վոր չէ ա­ռանց ջրի գյու­ղի զար­գա­ցումն ա­պա­հո­վել՚,- ըն­դգ­ծում է հա­մայն­քի ղե­կա­վա­րը: Մինչև ա­մառ պետք է ա­վարտ­վեն խմե­լու ջրի բաշխ­ման ցան­ցի աշ­խա­տանք­նե­րը: Զու­գա­հեռ պետք է շա­րու­նակ­վեն գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րը: Ինչ­քան էլ մար­դիկ հու­սա­հատ­ված լի­նեն, իր մտա­հո­գու­թյու­նը չի թաքց­նում գյու­ղա­պե­տը, միևնույնն է, գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րը պետք է տար­վեն ամ­բողջ ծա­վա­լով:
Մինչև պա­տե­րազ­մը Հա­թեր­քում ապ­րում էր մոտ 1700 բնա­կիչ,- տե­ղե­կաց­նում է Վ. Գրի­գո­րյա­նը՚: Պա­տե­րազ­մից հե­տո հա­թերք­ցի­նե­րի մեծ մա­սը` մոտ 80-85 տո­կո­սը, վե­րա­դար­ձել և շա­րու­նա­կում է ապ­րել հա­րա­զատ գյու­ղում: Բա­ցի այդ, տե­ղա­հան­ված բնա­կիչ­ներ են ցան­կու­թյուն հայտ­նել հիմն­վել Հա­թեր­քում: Այ­սօր­վա դրու­թյամբ 15 բռ­նագ­ղթ­ված ըն­տա­նիք ար­դեն ապ­րում է գյու­ղում: Հա­մայն­քը 200 ըն­տա­նիք ևս կա­րող է ըն­դու­նել, քա­նի որ գյու­ղում առ­կա է այդ քա­նա­կի ա­զատ բնակ­ֆոնդ: Պե­տու­թյու­նը մի­ջոց­ներ է տրա­մադ­րում այդ տնե­րի վե­րա­նո­րոգ­ման նպա­տա­կով: Այն­պես որ, ըն­դգ­ծում է նա, յու­րա­քան­չյուր նոր ե­կած ըն­տա­նի­քի տրա­մադր­վում է քա­ղա­քա­յին պայ­ման­նե­րով ա­պա­հով­ված վե­րա­նո­րոգ­ված տուն` իր տնա­մերձ հո­ղակ­տո­րով: Այդ ըն­տա­նիք­նե­րըն, որ կորց­րել են ի­րենց ողջ ու­նեց­ված­քը, ա­պա­հով­վում են նաև կա­հույ­քով, վա­ռե­լա­փայ­տով, մի խոս­քով` նվա­զա­գույն այն ի­րե­րով, ո­րոնք անհ­րա­ժեշտ են բնա­կա­նոն կյան­քով ապ­րե­լու հա­մար: ՙԸնդ ո­րում,- բա­վա­կա­նու­թյամբ նշում է հա­մայն­քի ղե­կա­վա­րը,- հենց տե­ղա­ցի բնա­կիչ­ներն են օգ­նու­թյան ձեռք մեկ­նում այդ մարդ­կանց: Ճիշտ է, այդ­քան ըն­տա­նիք­նե­րի հա­մար վա­ռե­լա­փայ­տի անհ­րա­ժեշտ քա­նա­կի ա­պա­հո­վու­մը խն­դիր­նե­րի է բախ­վում` կապ­ված փաս­տաթղ­թե­րի հետ: Ցա­վոք, հա­մա­ցան­ցա­յին կապն էլ դեռևս վատ ո­րա­կի է, և չենք կա­րո­ղա­նում փաս­տաթղ­թերն ու­ղար­կել այդ ե­ղա­նա­կով: Իսկ մար­դուն զուտ փաս­տաթղ­թե­րի հա­մար Հա­թեր­քից Ստե­փա­նա­կերտ ու­ղար­կե­լը ճիշտ չեմ հա­մա­րում: Ինչևի­ցե, նրանց հա­մար անհ­րա­ժեշտ քա­նա­կի վա­ռե­լա­փայտ ձեռք­բե­րե­լու հար­ցը կա­րո­ղա­ցանք լու­ծել, բայց այս ի­րա­վի­ճա­կում, երբ մար­դիկ Հա­յաս­տա­նից գա­լիս, հաս­նում են որևէ մի գյուղ` ապ­րե­լու նպա­տա­կով, պար­զա­պես ի­րա­վունք չու­նենք փաս­տաթղ­թե­րի հետ կապ­ված քաշք­շուկ­նե­րի են­թար­կել նրանց: Անհ­րա­ժեշտ է ար­դյու­նա­վետ մի ձև գտ­նել` ցան­կա­ցած խն­դիր լու­ծե­լու հա­մար՚:
Ար­դյո՞ք կա­ռա­վա­րու­թյան կող­մից նա­խա­տես­վում են ծրագ­րեր, ո­րոնց ի­րա­կա­նա­ցու­մը հնա­րա­վո­րու­թյուն կտա Հա­թերք հա­մայն­քին« որ­պես են­թաշր­ջա­նի կենտ­րոն« ա­վե­լի մեծ տեմ­պե­րով զար­գա­նալ։ Մեր հար­ցին Վար­դան Գրի­գո­րյա­նը պա­տաս­խա­նեց. ՙԳու­ցե և նա­խա­տես­վում են, բայց դեռ տե­ղյակ չենք այդ մա­սին: Հա­կա­ռա­կը, ինչ ու­նենք` կամ օպ­տի­մա­լաց­ման, կամ էլ վե­րա­կազ­մա­վոր­ման է են­թարկ­վել:

Վ. Գրի­գո­րյա­նը հա­վաս­տիաց­նում է, որ հա­մայն­քա­պե­տա­րա­նը զար­գաց­ման ծրագ­րեր ու­նի: Հիմ­նա­կա­նում դրանք կապ­ված են հո­ղա­գոր­ծու­թյան հետ: Ա­ռա­ջին հեր­թին, գյու­ղատն­տե­սու­թյու­նը պետք է զար­գաց­ման մեծ թափ ստա­նա: Հա­մայնքն ու­նի մոտ 1000 հա վա­րե­լա­հող, ո­րից ըն­դա­մե­նը մոտ 600 հա է օգ­տա­գործ­վում: 450 հեկ­տա­րը չի մշակ­վում: Հա­մայն­քա­պե­տի խոս­քով` պատ­ճա­ռը գյուղ­տեխ­նի­կա­յի պա­կասն էր: ՙՏա­րի­ներ շա­րու­նակ չէինք կա­րո­ղա­նում օգտ­վել պե­տա­կան ծրագ­րե­րից։ Հի­մա ո­րոշ քա­նա­կի գյուղ­տեխ­նի­կա տրա­մադ­րել են, բայց դա բա­վա­րար չէ այդ­քան հո­ղե­րը մշա­կել, քա­նի որ եր­կար տա­րի­ներ անմ­շակ մնա­լուց մա­ցա­ռոտ­վել են: Ա­վե­լի հզոր տեխ­նի­կա է պետք: Տրա­մադ­րած տեխ­նի­կան էլ և քիչ է, և հին: Հաս­կա­նում ենք` երկ­րի վի­ճա­կը ծանր է, և շատ շնոր­հա­կալ ենք օգ­նու­թյան հա­մար, բայց այ­սօր­վա դրու­թյամբ ե­ղած տեխ­նի­կա­յով այդ խամ հո­ղե­րը հնա­րա­վոր չէ ամ­բող­ջու­թյամբ մշա­կել՚:
Կա ծրա­գիր` ուղղ­ված կար­տո­ֆի­լա­գոր­ծու­թյան զար­գաց­մա­նը, վկա­յում է Վ. Գրի­գո­րյա­նը, քա­նի որ կլի­մա­յա­կան պայ­ման­ներն ի­դեա­լա­կան են, դաշ­տերն էլ` ո­ռո­գե­լի: Բայց այս­տեղ էլ կան խն­դիր­ներ. սեր­մա­ցուն թանկ է, պե­տու­թյան կող­մից տրա­մադր­ված գու­մարն էլ` քիչ: ՙ25 հա հո­ղա­մա­սի հայտ ենք ներ­կա­յաց­րել` կար­տո­ֆիլ տնկելու հա­մար: Պե­տու­թյունն էլ 1 հա-ի հա­մար ան­վե­րա­դարձ 300 հա­զար դրամ է տա­լիս: 1 հա-ում մոտ 3 տոն­նա սերմ կա­րե­լի է տնկել, իսկ 3տ սերմն ար­ժե 1 մլն դրամ, է­լի­տա­րը` 1,5 մլն դրամ,- պար­զա­բա­նում է նա: -Պա­հի դժ­վա­րու­թյունն այն է, որ մենք չէինք զբաղ­վում կար­տո­ֆի­լա­գոր­ծու­թյամբ և չու­նենք սեր­մա­ցուի սե­փա­կան պա­շար: Ամ­բողջ քա­նա­կը պետք է գն­վի: Կար­տո­ֆի­լը պետք է տնկել հի­մա, բայց չու­նենք ոչ սեր­մեր, ոչ էլ անհ­րա­ժեշտ գու­մար` այն ձեռ­բե­րե­լու: Հնա­րա­վոր է` վս­տա­հու­թյան խն­դիր կա,- են­թադ­րում է հա­մայն­քի ղե­կա­վա­րը,- այդ դեպ­քում պե­տու­թյունն ին­քը կա­րող է ձեռք­բե­րել սեր­մա­ցուն և տրա­մադ­րել մեզ՚:
Զար­գաց­ման մյուս ծրագ­րե­րը, տե­ղե­կաց­նում է հա­մայն­քի ղե­կա­վա­րը, կապ­ված են ՀԷԿ-ե­րի հետ: Ար­ցա­խում մնա­ցել է 6 ՀԷԿ, բո­լորն էլ գտն­վում են Հա­թեր­քի տա­րած­քում, և գյու­ղա­ցի­նե­րից շա­տերն աշ­խա­տում են հենց այդ կա­յան­նե­րում: ՀԷԿ-ե­րի ղե­կա­վա­րու­թյու­նը կա­րող է ներդ­րում­ներ ա­նել` ճա­նա­պարհ­նե­րը բա­րե­լա­վել: Հատ­կա­պես, նկա­տում է Վ. Գրի­գո­րյա­նը, Սար­սան­գի ՀԷԿ-ը տա­նող կարճ ճա­նա­պար­հը կա­րե­լի է վե­րա­նո­րո­գել, աս­ֆալ­տա­պա­տել: Այդ դեպ­քում Դրմ­բոն, Մար­տա­կերտ գնա­ցող մար­դիկ ա­վե­լի ա­րագ կհաս­նեն այդ վայ­րեր, ի տար­բե­րու­թյուն այժմ Գե­տա­վա­նով անց­նող ճա­նա­պար­հի, այն կկր­ճատ­վի 18-20 կմ-ով: Եվ քա­նի որ այն անց­նում է Ա­կա­նա­բեր­դի, Զագ­լի­կի մո­տով, այդ գյու­ղա­ցիք էլ կա­րող են օգտ­վել կարճ ու բա­րե­կարգ­ված ճա­նա­պար­հից: Ըստ մշակ­ված ծրագ­րի, վկա­յում է հա­մայն­քի ղե­կա­վա­րը, այս տա­րի նա­խա­տես­ված է այդ ճա­նա­պար­հի բա­րե­կար­գու­մը:
Մեղ­վա­բու­ծու­թյու­նը լավ զար­գա­ցած է Հա­թեր­քում, տե­ղե­կաց­նում է Վ. Գրի­գո­րյա­նը, մոտ 500 փե­թակ կա գյու­ղում, մո­տա­կա տա­րած­քում: Ան­գամ մեղ­վա­բու­ծու­թյամբ զբաղ­վող ըն­կե­րու­թյուն է գոր­ծում գյու­ղում` ՙՀա­թերք ֆուդ՚-ը: Ըն­տա­նի­քով են զբաղ­վում այդ գոր­ծով: Վեր­ջերս ըն­կե­րու­թյան ան­դամ­նե­րը պատ­րաս­տա­կա­մու­թյուն են հայտ­նել ցան­կա­ցող­նե­րի հա­մար դա­սըն­թաց­ներ անց­կաց­նել, քա­նի որ հա­մոզ­ված են` Հա­թեր­քի բնու­թյունն ու կլի­ման նպաս­տա­վոր է մեղ­վա­բու­ծու­թյամբ զբաղ­վե­լու հա­մար, և գրե­թե յու­րա­քան­չյուր հա­թերք­ցի պետք է զբաղ­վի այդ գոր­ծով:
Ա­նաս­նա­բու­ծու­թյամբ զբաղ­վող­ներն ա­վե­լի քիչ են, տե­ղե­կաց­նում է գյու­ղա­պե­տը, քա­նի որ հնա­րա­վո­րու­թյուն­ներն էլ են սուղ:
Ամ­փո­փե­լով զրույ­ցը` Վար­դան Գրի­գո­րյա­նը հա­վաս­տիաց­րեց, որ հա­մայն­քը պատ­րաստ է ըն­դու­նել և օգ­նել տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րին, իսկ պե­տու­թյան կող­մից մշակ­ված ծրագ­րե­րով հա­մայն­քը կա­րող է դառ­նալ են­թաշր­ջա­նի զար­գա­ցող կենտ­րոն: