[ARM]     [RUS]     [ENG]

COVID-19 ՎԱՐԱԿԻ ԴԵՊՔԵՐԸ ՀՀ-ՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Մար­տի 29-ի դրու­թյամբ Հա­յաս­տա­նում հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 424 նոր և ընդ­հա­նուր 190 741 դեպք։ COVID-19-ից ա­պա­քին­վել է 172 096 քա­ղա­քա­ցի, մա­հա­ցել` 3476 հի­վանդ: Վեր­ջին օր­վա տվյալ­նե­րով՝ հի­վան­դու­թյու­նից բուժ­վել է 590 մարդ, իսկ 12 հի­վանդ՝ մա­հա­ցել։ Ինչ վե­րա­բե­րում է նա­խորդ օրն ար­ձա­նագր­ված մահ­վան 1 դեպ­քին, ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը տե­ղե­կաց­նում է, որ մա­հա­ցածն ու­նե­ցել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, սա­կայն մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով։ Այդ­պի­սի դեպ­քե­րի ընդ­հա­նուր թի­վը ՀՀ-ում 882 է: Ընդ­հա­նուր առ­մամբ կա­տար­վել է 842 817 թես­տա­վո­րում: Ներ­կա­յումս COVID-19-ից բուժ­վում է 14287 հի­վանդ:

Ար­ցա­խում վեր­ջին տվյալ­նե­րով կա­տար­վել է 35 թես­տա­վո­րում, ո­րի ար­դյունք­նե­րով հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 4 դեպք: Վա­րա­կա­կիր­նե­րը նախ­կի­նում հաս­տատ­ված հի­վանդ­նե­րի շփ­ման շր­ջա­նա­կից են: Ներ­կա­յումս COVID-19-ից ստա­ցիո­նար բու­ժում է ստա­նում 23 վա­րա­կա­կիր, իսկ մյուս­նե­րը հի­վան­դու­թյու­նը թեթև են տա­նում և ամ­բու­լա­տոր բու­ժում են ստա­նում տնա­յին պայ­ման­նե­րում: ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան տվյալ­նե­րով՝ ընդ­հա­նուր առ­մամբ, կա­տար­ված 21 867 թես­տա­վոր­ման ար­դյուն­քում հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 2477 դեպք: Իսկ այս տար­վա ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­ված լա­բո­րա­տոր 4419 հե­տա­զո­տու­թյամբ ար­ձա­նագր­վել է վա­րա­կի 593 դեպք։
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը կր­կին հոր­դո­րում է հետևել մաս­նա­գետ­նե­րի ցու­ցում­նե­րին՝ COVID-19-ից խու­սա­փե­լու հա­մար: