[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԿԱ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

 Ար­ցա­խի Մար­տու­նի քա­ղա­քում ա­մե­նուր կա­րե­լի է հան­դի­պել շի­նա­րար­նե­րի, ով­քեր ջա­նադ­րա­բար աշ­խա­տում են, որ­պես­զի հնա­րա­վո­րինս շուտ վե­րա­կան­գն­վի քա­ղա­քը։

Հր­թի­ռա­կո­ծու­թյու­նից վնաս­ված տա­նիք­նե­րի թի­թե­ղա­պատ­մա­նը զու­գա­հեռ ճա­նա­պար­հա­շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում քա­ղա­քի կենտ­րո­նա­կան եր­կու՝ Վլա­դիկ Խա­չատ­րյան և Գա­րե­գին Նժ­դեհ փո­ղոց­նե­րում։ Հե­նա­պա­տե­րի կա­ռուց­ման աշ­խա­տանք­ներն ա­ռա­ջի­կա օ­րե­րին կա­վարտ­վեն, ո­րից հե­տո կմեկ­նար­կեն աս­ֆալ­տա­պատ­ման աշ­խա­տանք­նե­րը։
Շինհ­րա­պա­րա­կի է վե­րած­վել նաև Մար­տու­նու Հաղ­թա­նա­կի հրա­պա­րա­կը, որ­տեղ ըն­թա­նում են լե­գեն­դար զո­րահ­րա­մա­նա­տար Մոն­թե Մել­քո­նյա­նի հու­շար­ձա­նի վե­րա­կան­գն­ման և տա­րած­քի բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րը։
-Ա­մե­նօ­րյա շի­նաշ­խա­տանք­նե­րի ար­դյուն­քում ա­ռա­ջի­կա­յում Մար­տու­նի քա­ղա­քը կվե­րագտ­նի իր եր­բեմ­նի գե­ղեց­կու­թյու­նը,- ա­սում են շի­նա­րար­նե­րը։