[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՁՆԱԺՈՂՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

 

Մար­տի 26-ին տե­ղի է ու­նե­ցել ԱՀ հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տը, ո­րը վա­րում էր Հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Գևորգ Գրի­գո­րյա­նը։

Նիս­տի օ­րա­կար­գը բա­վա­կա­նին հա­գե­ցած էր։ Ա­ռա­ջին հար­ցով, ըստ ո­րի փո­փո­խու­թյուն­ներ և լրա­ցում­ներ էին նա­խա­տես­վում Հանձ­նա­ժո­ղո­վի 2017թ. հոկ­տեմ­բե­րի 25-ի ո­րոշ­ման մեջ, լրամ­շակ­վել է է­ներ­գե­տի­կա­յի բնա­գա­վա­ռում գոր­ծու­նեու­թյան լի­ցեն­զա­վոր­ման կար­գը։
ԼՂՀ հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի 2008 թվա­կա­նի մա­յի­սի 4-ի թիվ 29 և թիվ 24 ո­րո­շում­նե­րի հա­մա­ձայն՝ եր­կա­րաձգ­վել է ՙԲնա­կան գա­զի մա­տա­կա­րար­ման (մա­տա­կա­րար-բա­ժա­նորդ) պայ­մա­նագ­րի օ­րի­նա­կե­լի ձևե­րը սահ­մա­նե­լու ժամ­կե­տը։
Նիս­տը քն­նար­կել է նաև ՙԱր­ցախ­փոստ՚ փակ բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյան ֆի­նան­սատն­տե­սա­կան հաշ­վետ­վու­թյուն­նե­րի ներ­կա­յաց­ման կար­գը և ձևե­րը սահ­մա­նե­լու և ԼՂՀ հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի 2008 թվա­կա­նի մա­յի­սի 4-ի թիվ 26-Ա ո­րո­շումն ու­ժը կորց­րած ճա­նա­չե­լու մա­սին հար­ցը։ Ար­դյուն­քում լրամ­շակ­վել է ՙԱր­ցախ­փոստ՚ ՓԲԸ կող­մից ֆի­նան­սա­կան հաշ­վետ­վու­թյուն­նե­րի ներ­կա­յաց­ման և սահ­ման­ման կար­գը։
Հանձ­նա­ժո­ղո­վը նաև ու­ժը կորց­րած է ճա­նա­չել ՙԱր­տյոմ՚ սահ­մա­նա­փակ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ըն­կե­րու­թյա­նը տրա­մադր­ված 156,375 ՄՀց հա­ղորդ­ման-ըն­դուն­ման ռա­դիո­հա­ճա­խա­կա­նու­թյան օգ­տա­գործ­ման թույ­լտ­վու­թյան գոր­ծո­ղու­թյու­նը։
Հանձ­նա­ժո­ղո­վի մի շարք ո­րո­շում­նե­րով՝ օ­րա­կար­գի 5-10-րդ հար­ցե­րով, ու­ժը կորց­րած են ճա­նաչ­վել ՙԷ­ներ­գո Գրուպ՚ սահ­մա­նա­փակ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ըն­կե­րու­թյա­նը տրա­մադր­ված ՙԿայ­ծաղ­բյուր՚ փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան-1-ում, ՙԷ­ներ­գո Գրուպ՚ ՍՊԸ տրա­մադր­ված ՙԿայ­ծաղ­բյուր՚ փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան-2-ում, ՙԷ­ներ­գո Գրուպ՚ ՍՊ ըն­կե­րու­թյա­նը տրա­մադր­ված ՙԿայ­ծաղ­բյուր՚ ՓՀԷԿ-3-ում, ՙԷ­ներ­գո Գրուպ՚ ՍՊԸ տրա­մադր­ված ՙԳԱ­ՐԱ­ՆԻԽ՚ փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յա­նում և ՙՍԱՀ­ՄԱՆ՚ ՍՊԸ տրա­մադր­ված ՙՍահ­ման՚ փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յա­նում է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի (հզո­րու­թյան) ար­տադ­րու­թյան լի­ցեն­զիա­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։
Նիստն ընդ­հատ­վել է ՙԼրատ­վա­կան ռա­դիո՚ սահ­մա­նա­փակ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ըն­կե­րու­թյան մր­ցու­թա­յին հայտն ու­սում­նա­սի­րե­լու նպա­տա­կով։
Ու­սում­նա­սի­րե­լով ՙԼրատ­վա­կան ռա­դիո՚ ՍՊԸ ռա­դիո­հա­ղոր­դում­նե­րի ե­թե­րա­յին հե­ռար­ձակ­ման (վե­րա­հե­ռար­ձակ­ման) լի­ցեն­զա­վոր­ման մր­ցույ­թի մաս­նակ­ցու­թյան հայ­տը, Հանձ­նա­ժո­ղո­վը եզ­րա­կաց­րել է, որ փաս­տաթղ­թե­րը բա­վա­րա­րում են ՙՀե­ռուս­տա­տե­սու­թյան և ռա­դիո­յի մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քի պա­հանջ­նե­րին և հայ­տա­րար­ված մր­ցույ­թի պայ­ման­նե­րին։ Ար­դյուն­քում Հանձ­նա­ժո­ղո­վը բա­վա­րա­րել է ներ­կա­յաց­ված հայ­տը և մր­ցույ­թը հայ­տա­րա­րել կա­յա­ցած։

ՙԱԱ՚